Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
1. Մի քննադատիր սփյուռքահայերին... շատ պատճառներ կան նրանցով հպարտանալու:
2. Ո՞րն է քո տեսանկյունը Հայոց Մեծ Եղեռնի մասին. իրական դե՞պք էր, թե հայկական սուտ: Այս է թեմայի վերնագրի իմաստը:
3. Հայաստանաբնակների դեմ միայն կլինի այն սփյուռքահայը, լինի դա արևմտահայ թե տեղաբնակ, որը ապրելով սփյուռքում գիտի դեմոկրացիա բառի իսկական նշանակությունը, գիտի մարդու իրավունքների արժեքների մասին, գիտի թե ինչեր են անում սփյուռքի թուրքերը՝ Եղեռնը ամբողջ հայության, այո, նաև ՔՈ պապերի վրա շուռ տալով և մեղադրելով իրենց սպանելու մեջ:
Այ սրա մասին մտածիր:
Է՞տ ինչից ես ենթադրում, որ մենակ դու կարող ես մտածել:
1. Ինձ հիմնականում հետաքրքրում են հայաստանաբնակները, ու ուրախանալուց ուրախանում եմ նրանցով: Կգաք , կապրեք Արցախի մեռած գյուղերից մեկում ու մի ուրախանալու բան կանեք՝ ձեզնով էլ կուրախանամ:
2. Կարծեմ դեռևս ոչ մեկը չի ասել նրա մասին, որ Եղերնը չի եղել: Քեզնից բանեև մի հորինի ու էտ հորինվածքի պատճառքվ ընկիր վնուշկեքի մեջ:
3. Հա, մենք էլ ստեղ Հայաստանում չգիտենք թէ ինչ է դեմոկրատիան: ձեզանից ենք սովորել: Լավ ա ,չես ասում, որ դուք էք էտ դեմոկրատիայի քերթողահայրերը: Էտ որ փախել ծվարել էք ինչ-որ երկրում, դա հլա դեռ չի նշանակում, որ էտ երկրի եղած-չեղածի հետ ինչ-որ կապ ունեք, ու էտ երկնների արժեքային համակարգի կրողն եք...
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
Ու դու հիմա եկել ես խեղճ սփյուռքահայերին ես քննադատու՞մ... Բա ամոթ չի՞.... Քանի սփյուռքահայ գիտե՞ս դու, որ հայերի փողերով կազինո ա սարքում... Լավ ես հարցին մի պատասխանիր, ասա դու իրականում ՔԱՆԻ՞ սփյուռքահայ գիտես...
Ասու՞մ ես կազինո: Կարող եմ պատասխանել: Սակայն, Ճիշտ էլ անում ես, որ առաջարկում ես էս հարցին չպատասխանել:
Քո մյուս հարցին պատասխանեմ - որ շատ ավելի շատը սփյուռքահայ գիտեմ/մոտիկից/, քան դու տեսել-հանդիպել ես քո ճանապարհին: Բավարարվա՞ծ ես:
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
Այնքան էլ մի խորացի այս «խորը թաքնված ատելության պատճառների» մեջ, նայի ինքդ քեզ ու ասա դու ինչ ես արել ՀԱՅՈՒԹՅԱՆԴ համար...
Ինչ-որ արել եմ, դա միայն իմ գործն է: Դրա վրա show, և առավել ևս դրամահավաք չեմ պատրաստվում իրագործել
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
Ես հիշում եմ միայն ու միայն սփյուռքահերի դրամաշնորհների մասին, երբ Հայաստանում էի, պատերազմի տարիներին միայն սփյուռքից էին օգնում:
ԻՍԿ ՈՒ՞Ր մնացին ԱՅԴ փողերը երբ տատիներն ու պապիները սոված մեռնում էին...
Պատերազմի տարիները կրել են իրենց վրա հայաստանաբնակները: Իրենց եղած-չեղածը վաճառել են հայաստանաբնակները: Հիվանդացել ու հաշմվել են հայաստանաբնակները: Զոհվել են հայաստանաբնակները: Հաղթել են հայաստանաբնակները: Իսկ սփուռքը /չհաշված մի 10 հոգի/ show է:
Եթե սփյուռքը տուժել է ճաշկերույթներին մի քանի քոռ կոպեկ կասսայի մեջ գցելով, ապա հայաստանցին տուժել է՝ իր ապրուստով, տնով, կյանքով: Եզրեր փնտրելը անգամ ցինիկ են հնչում:
Իսկ խաղաղ ժամանակ, կարծես ոչ մի սփյուռքահայ էլ դեմ չի Երեվանում փող լվալ : Էտ ինչ է, գիտեք ստեղ բոլորը ապու՞շ են:... ձեր փող լվալու պրոցեսում տները էնքան թանկացան, որ բացառիկ հայաստանցին կարող է իր քաղաքում տուն գնել...
Մեջբերում wagamaffia-ի խոսքերից Նայել գրառումը
ՈՐՈՇ Հայաստանաբնակներիդ ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ!!!
Ամոթ ա, ամոթ մենակ մարդկանց հուշտ անեք.
Էտ "գրպանը" ձեր երկրներում է, ձեր մեջ է: Ձեր խաղարկաց մի քայլանոց "օպերացիան" էնքան պրիմիտիվ է, որ խոսալ էլ դրա մասին չարժէ...
Ով որ անհամբեր սպասում է , որ "հուշտ" լինի, ապա օգնենք, թող "հուշտ" լինի: Կօգնենք, ապահով եղեք: Մենք ձեր նման ագահ չենք :