ես 1800 ոչ հայ անձանց request եմ ուղարկել![]()
Հանրահայտ History հեռուստաալիքը նկարահանել է վավերագրական ֆիլմ Մեծ Եղեռնի մասին:
Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացվել է թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը» զեկույցը (իրավական կարծիքը): Հանդիպումը կազմակերպել էին Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը եւ «Նոր սերունդ» հրատարակչությունը:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի խորհրդարանից, Ֆորին Օֆիսից (բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունից) , մի շարք միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններից, հայ համայնքից, ինչպես նաեւ Լոնդոնի Հոլոքոսթի հիշատակի խորհրդից:
Հանդիպումը բացել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը, ով մեծապես կարեւորել է Ջեֆրի Ռոբերթսոնի նման հեղինակավոր իրավաբանի կողմից Հայոց ցեղասպանությանն անդրադառնալու հանգամանքը եւ նրա պատրաստած զեկույցում արտացոլված հստակ իրավական գնահատականների ու անժխտելի որակումների փաստը: Նա Միացյալ Թագավորության նման երկրում Հայոց ցեղասպանության չճանաչումը համարել է անընդունելի եւ վստահություն հայտնել, որ այս զեկույցը կարեւոր դեր կունենա իրավիճակը շտկելու գործում: Դեսպանը մասնավորապես անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պարագայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ ՀՀ կառավարության անփոփոխ դիրքորոշմանը:
Իր հերթին Ջեֆրի Ռոբերտսոնը հավաքվածներին հանգամանալից ներկայացրել է իր զեկույցի նախապատմությունը, ինչպես նաեւ զեկույցում տեղ գտած հիմնական շեշտադրումները: Նա նշել է, որ համաձայնել է Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ մասնագիտական իրավական զեկույց պատրաստել միայն այն պայմանով, որ դրանում տեղ են գտնելու ՄԹ կառավարության (հիմնականում Ֆորին օֆիսի) արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում իր իսկ հայտնաբերած փաստերը եւ սեփական դատողությունները, եւ դրանց ներկայացման հարցում նա պետք է ունենա լիակատար անկախություն:
Ռոբերթսոնը շեշտել է, որ նախկինում որեւէ կերպով չի առնչվել ո՛չ հայկական, ո՛չ թուրքական խնդիրներին եւ զերծ է ավելորդ հուզականությունից` այդպիսով լինելով անկողմնակալ եւ կարեւորելով խնդրի բացառապես իրավական կողմը:
Իր խոսքում «Թագուհու խորհրդականի» տիտղոս ունեցող եւ մարդկության դեմ հանցանքների իրավական հարցերի հեղինակավոր մասնագետի համբավ ունեցող Ռոբերթսոնը մեկ անգամ եւս ՄԹ կառավարությանը մեղադրեց Հայոց ցեղասպանության ժխտողականության համար բավարար փաստեր չունենալու, ինչպես նաեւ բրիտանական հանրությանը մտածված մոլորության մեջ գցելու մեջ:
Նա նշել է, որ եթե այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Օսմանյան կայսրությունում 1915-1916թթ. կատարվեին այսօր, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դրանք կորակեր որպես Ցեղասպանություն, քանի որ այդ երեւույթի բոլոր բնորոշումները հստակ արտացոլված են Ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ կոնվենցիայում: Նա ավելացրել է, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության փաստը մերժելու համար ՄԹ կառավարությունր երբեք չի ունեցել եւ հիմա էլ չունի որեւէ իրավական հիմք եւ այդ ժխտողականությունը պայմանավորված է բացառապես քաղաքական, առեւտրական եւ ռազմավարական նկատառումներով: Նա հավաքվածներին ներկայացրել է նաեւ Միացյալ Թագավորության Ֆորին Օֆիսի արխիվային մի քանի նյութեր, որոնցում հստակ երեւում է ՄԹ խորհրդարանին ապակողմնորոշելու քաղաքականությունը: Ջ. Ռոբերթսոնը քննադատել է նաեւ ՄԹ խորհրդարանին, որը տասնամյակներ շարունակ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հիմնվելով Ֆորին օֆիսի անհիմն կարծիքի վրա, եւ երբեք բավարար հետեւողականություն չի ցուցաբերել նույն Ֆորին օֆիսից` ժխտողականությունը իրավական տեսանկյունից հիմնավորող փաստերի պահանջման հարցում:
Աղբյուր
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ