User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Հայոց Մեծ Եղեռնը

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #25
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց Մեծ Եղեռնը

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 65"-ից

    1915 հուլիսի 9 - 14 – Մուշի ինքնապաշտպանությունը

    Հուլիսի սկզբներին Մուշի հայության վիճակը դարձավ աղետալի, սակայն քաղաքի ղեկավարության անվճռականության պատճառով այն պաշտպանելու և ոչ մի միջոց չիրականացվեց: Անհապաղ գործողությունների կողմնակից էր միայն հին ֆիդայի Հակոբ Կոտոյանը, սակայն նրա ջանքերը անցան ապարդյուն: Հուլիս 8-ից սկսած Օսմանյան ղեկավարությունը կազմակերպեց քաղաքից հեռացրած երիտասարդության խմբակային ջարդերը, որից հետո միայն քաղաքի ղեկավարությունը անսաց Հակոբի հորդորներին: Դրանից հետո Հակոբի, ինչպես նաև Տիգրան Մկրտչյանի գլխավորած Հայկական աշխարհազորը (մոտ 300) ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանության: Սակայն կարևոր ժամանակը բաց էր թողնված և Օսմանյան սուլթանության բանակը ու բաշիբոզուկները (20.000, այդ թվում գերմանացի թնդանոթաձիգներ, 10 թնդանոթ), գրավելով բարենպաստ դիրքեր, պաշարեցին հայերին:
    I փուլ – Հուլիսի 9-ին սուրբ Մարինե թաղի խումբը փորձեց անցնել Սասուն, սակայն թշնամու հետ սկսված մարտերի արդյունքում նրա մեծ մասը ստիպված եղավ ետ վերադառնալ քաղաք:
    II փուլ – Հուլիսի 11-ին թշնամին սկսեց տեղահանել Վերին թաղը ու կոտորել հայ բնակչությանը: Այստեղ դիմադրությունը սկսեց Լևոն Ասլանյանի ընտանիքը` տանից արձակված առաջին իսկ համազարկով սպանելով թշնամու 10 զինվորի: Նույն օրն էլ հայերը անցան պաշտպանության նաև Ձորի և Բրտի թաղերում: Ի պատասխան դրա` թշնամին սկսեց անխնա հրետակոծել հայկական թաղամասերը: Իսկ Բրտի թաղում, որտեղ դիմադրության հիմնական օջախները Անդոյի Գասպարի ու Թարզի Գրիգորի տներն էին, հայերը դիմադրեցին թշնամուն մինչև վերջ և գրեթե ողջ կազմով զոհվեցին: Կես օր ավել դիմադրեց Վերին թաղը, սակայն նույն գիշերն էլ հայերը ստիպված եղան տեղափոխվել Ձորի թաղ: Մարտում հատկապես աչքի ընկավ նշանառու Չախչաղենց Հոսիկը, որը ոչնչացրեց թշնամու թնդանոթների մի քանի անձնակազմեր:
    III փուլ – Հունիսի 12-ին թշնամին հրետանային հուժկու կրակի աջակցությամբ համընդհանու գրոհի անցավ Ձորի թաղի ուղղությամբ, սակայն ետ շպրտվեց ելման դիրքեր` կորցնելով մոտ 300 զինվոր: Մարտում կրկին աչքի ընկավ նշանառու Չախչաղենց Հոսիկը, որը ոչնչացրեց թշնամու թնդանոթների ևս մի քանի անձնակազմեր, սակայն ի վերջո զոհվեց տան փլատակներից մեկի տակ: Կեսօրին թշնամին վերսկսեց գրոհները և սկսեց աստիճանաբար առաջանալ: Այլ ելք չտեսնող բնակչությունը սկսեց ցվել, և, կրելով ծանր կորուստներ, փորձեց մանր ու մեծ խմբերով անցնել Սասուն:
    IV փուլ – Հուլիսի 13-ին թշնամին, որն արդեն գրավել էր որի Ձորի թաղի հիմնական դիրքերը, շրջապատեց Հակոբ Կոտոյանի, Մամիկոն Պետրոսյանի և Միսաք Կռանջոյանի գլխավորությամբ վերջին դիրքերում աներեր դիմադրող մարտիկներին, որոնք մեկ օր տևած հերոսական պայքարից հետո զոհվեցին:
    V փուլ – Հուլիսի լույս 14-ի գիշերը Շահկա Արոյի գլխավորած ջոկատը և բնակչությունը, մարտերով ճեղքելով թշնամու պաշարման օղակը, ապաստանեցին Սասունի լեռներում: Նույնը արեց նաև Զաքարի խումբը, թեև չորսժամյա կռվի վերջում Զաքարը զոհվեց: Եղիշե Տեր-Պարսամյանի, ինչպես նաև այլոց կողմից գլխավորող տարբեր խմբերի ևս, թեև ծանր կորուստներով, սակայն հաջողվեց ապաստանել Սասունում: Դեպի լեռներ հեռացող բնակչության վերջին խմբերի հետ սկսեց նահանջել նաև Տիգրան Մկրտչյանի փոքրիկ խումբը: Տիգրանը և իր ռազմիկները, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն սուրբ Առաքելոց վանքի հարակից տարածքներում, կարճ ժամանակ անց դարանը գցեցին ու գլխովին ջախջախեցին նաև թշնամու հեծյալ մի ջոկատ (80)` ի վերջո ժողովրդի հետ ապաստանելով Սասունի լեռներում:
    Հայերը կորցրին մոտ 200, թշնամին` մոտ 700 զինվոր: Քաղաքի հայ բնակչության զգալի մասը զոհվեց, իսկ փրկվածները ապաստանեցին Սասունի լեռներում ու կիսեցին սասունահայության ճակատագիրը: Այս մարդկանց մեջ էին նաև մորս հորական պապը, ֆիդայի Հովսեփ Գրիգորյանը, նրա ընտանիքի մի քանի անդամները, ինչպես նաև նոր ծնված մորական պապս` մի քանի ամսեկան Իգիթը:
    Վերջին խմբագրող՝ Lion: 13.03.2009, 00:18:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց բանակ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 2175
    Վերջինը: 24.01.2023, 02:42
  2. Ոստան Հայոց
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.03.2019, 00:43
  3. Հայոց Տաճարականները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 22.01.2013, 20:09
  4. Հայոց Ցեղասպանուեան 106-րդ բանաձեւ
    Հեղինակ՝ Արթին, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.02.2008, 15:21
  5. Հայոց դանթեականը
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.05.2007, 04:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •