User Tag List

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789
Ցույց են տրվում 121 համարից մինչև 128 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Հայոց Մեծ Եղեռնը

  1. #121
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց Մեծ Եղեռնը

    Հատված "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 65"-ից

    1915 հուլիսի 9 - 14 – Մուշի ինքնապաշտպանությունը

    Հուլիսի սկզբներին Մուշի հայության վիճակը դարձավ աղետալի, սակայն քաղաքի ղեկավարության անվճռականության պատճառով այն պաշտպանելու և ոչ մի միջոց չիրականացվեց: Անհապաղ գործողությունների կողմնակից էր միայն հին ֆիդայի Հակոբ Կոտոյանը, սակայն նրա ջանքերը անցան ապարդյուն: Հուլիս 8-ից սկսած Օսմանյան ղեկավարությունը կազմակերպեց քաղաքից հեռացրած երիտասարդության խմբակային ջարդերը, որից հետո միայն քաղաքի ղեկավարությունը անսաց Հակոբի հորդորներին: Դրանից հետո Հակոբի, ինչպես նաև Տիգրան Մկրտչյանի գլխավորած Հայկական աշխարհազորը (մոտ 300) ձեռնամուխ եղավ ինքնապաշտպանության: Սակայն կարևոր ժամանակը բաց էր թողնված և Օսմանյան սուլթանության բանակը ու բաշիբոզուկները (20.000, այդ թվում գերմանացի թնդանոթաձիգներ, 10 թնդանոթ), գրավելով բարենպաստ դիրքեր, պաշարեցին հայերին:
    I փուլ – Հուլիսի 9-ին սուրբ Մարինե թաղի խումբը փորձեց անցնել Սասուն, սակայն թշնամու հետ սկսված մարտերի արդյունքում նրա մեծ մասը ստիպված եղավ ետ վերադառնալ քաղաք:
    II փուլ – Հուլիսի 11-ին թշնամին սկսեց տեղահանել Վերին թաղը ու կոտորել հայ բնակչությանը: Այստեղ դիմադրությունը սկսեց Լևոն Ասլանյանի ընտանիքը` տանից արձակված առաջին իսկ համազարկով սպանելով թշնամու 10 զինվորի: Նույն օրն էլ հայերը անցան պաշտպանության նաև Ձորի և Բրտի թաղերում: Ի պատասխան դրա` թշնամին սկսեց անխնա հրետակոծել հայկական թաղամասերը: Իսկ Բրտի թաղում, որտեղ դիմադրության հիմնական օջախները Անդոյի Գասպարի ու Թարզի Գրիգորի տներն էին, հայերը դիմադրեցին թշնամուն մինչև վերջ և գրեթե ողջ կազմով զոհվեցին: Կես օր ավել դիմադրեց Վերին թաղը, սակայն նույն գիշերն էլ հայերը ստիպված եղան տեղափոխվել Ձորի թաղ: Մարտում հատկապես աչքի ընկավ նշանառու Չախչաղենց Հոսիկը, որը ոչնչացրեց թշնամու թնդանոթների մի քանի անձնակազմեր:
    III փուլ – Հունիսի 12-ին թշնամին հրետանային հուժկու կրակի աջակցությամբ համընդհանու գրոհի անցավ Ձորի թաղի ուղղությամբ, սակայն ետ շպրտվեց ելման դիրքեր` կորցնելով մոտ 300 զինվոր: Մարտում կրկին աչքի ընկավ նշանառու Չախչաղենց Հոսիկը, որը ոչնչացրեց թշնամու թնդանոթների ևս մի քանի անձնակազմեր, սակայն ի վերջո զոհվեց տան փլատակներից մեկի տակ: Կեսօրին թշնամին վերսկսեց գրոհները և սկսեց աստիճանաբար առաջանալ: Այլ ելք չտեսնող բնակչությունը սկսեց ցվել, և, կրելով ծանր կորուստներ, փորձեց մանր ու մեծ խմբերով անցնել Սասուն:
    IV փուլ – Հուլիսի 13-ին թշնամին, որն արդեն գրավել էր որի Ձորի թաղի հիմնական դիրքերը, շրջապատեց Հակոբ Կոտոյանի, Մամիկոն Պետրոսյանի և Միսաք Կռանջոյանի գլխավորությամբ վերջին դիրքերում աներեր դիմադրող մարտիկներին, որոնք մեկ օր տևած հերոսական պայքարից հետո զոհվեցին:
    V փուլ – Հուլիսի լույս 14-ի գիշերը Շահկա Արոյի գլխավորած ջոկատը և բնակչությունը, մարտերով ճեղքելով թշնամու պաշարման օղակը, ապաստանեցին Սասունի լեռներում: Նույնը արեց նաև Զաքարի խումբը, թեև չորսժամյա կռվի վերջում Զաքարը զոհվեց: Եղիշե Տեր-Պարսամյանի, ինչպես նաև այլոց կողմից գլխավորող տարբեր խմբերի ևս, թեև ծանր կորուստներով, սակայն հաջողվեց ապաստանել Սասունում: Դեպի լեռներ հեռացող բնակչության վերջին խմբերի հետ սկսեց նահանջել նաև Տիգրան Մկրտչյանի փոքրիկ խումբը: Տիգրանը և իր ռազմիկները, ծանր կորուստներ պատճառելով թշնամուն սուրբ Առաքելոց վանքի հարակից տարածքներում, կարճ ժամանակ անց դարանը գցեցին ու գլխովին ջախջախեցին նաև թշնամու հեծյալ մի ջոկատ (80)` ի վերջո ժողովրդի հետ ապաստանելով Սասունի լեռներում:
    Հայերը կորցրին մոտ 200, թշնամին` մոտ 700 զինվոր: Քաղաքի հայ բնակչության զգալի մասը զոհվեց, իսկ փրկվածները ապաստանեցին Սասունի լեռներում ու կիսեցին սասունահայության ճակատագիրը: Այս մարդկանց մեջ էին նաև մորս հորական պապը, ֆիդայի Հովսեփ Գրիգորյանը, նրա ընտանիքի մի քանի անդամները, ինչպես նաև նոր ծնված մորական պապս` մի քանի ամսեկան Իգիթը:
    Վերջին խմբագրող՝ Lion: 13.03.2009, 00:18:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #122
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց Մեծ Եղեռնը

    Ես թուրքին դեղով աղէկնալ ալ չեմ ուզեր...


    - Չէ՛, կ՚ըսեմ ձեզի... Դուք խօսք չէ՞ք հասկնար... Ես թուրք տոքթոր չեմ ուզեր... Ես քրիստոնեայ տոքթոր կ՚ուզեմ... Կը մեռնիմ, թուրք տոքթորի ձեռքով չեմ դարմանուիր... Գացէք՝ քրիստոնեայ տոքթոր մը բերէք ինծի։ Մեղա՜յ Աստուծոյ, ամօթ չէ՞, որ իմ ազգս ջարդող ազգին մէկ զաւակը գայ տէ ինծի դեղ տայ... Չէ՛, կ՚ըսեմ ձեզի, դուք խօսք չէ՞ք հասկնար...

    - Բայց, մե՛ծ մայրիկ, այս հիւանդանոցին ամէնէն մեծ բժիշկը թուրք չէ... Մասնագէտ է, կ՚ըսեն... Հոգ չէ, թող գայ նայի... Կեանքդ պիտի ազատենք... Մենք ալ կ՚ուզէինք, որ քրիստոնեայ բժիշկ մը գտնէինք, բայց կէս գիշերին քիչ մը դժուար է... Իմացեր ենք, որ հին-գլուխ թուրքերէն չէ եղեր... Ըսել կ՚ուզենք, որ ջարդերուն մէջ մատ չունի եղեր։ Անանկ որ...

    - Է՜, աֆերի՜մ ձեզի... Դուք խիպ, ամօթ, ազգային զգացում չունի՞ք... Եղա՞ւ ատ ըսածնիդ։ Հին-գլուխ չէ եղեր, նոր-գլուխ է եղեր... Սա, ըսէք նայիմ, ատ տոքթոր ըսածնիդ թո՞ւրք է... Աղէկ, թուրքին հին-գլուխը, նոր-գլուխը կ՚ըլլա՞յ... Սոխին, սխտորին անուշը կ՚ըլլա՞յ, ձեզի կը հարցնեմ...

    - Բայց, մեծ մայրիկ...

    - Սո՛ւս, անպիտաններ։ Կեանքս պիտի փրկեն եղեր, սըւոնց նայեցէք, մէյ մը... Սիրտս, հոգիս պիտի վառեն եւ կեանքս պիտի ազատեն եղեր... Ես ատանկ կեանքի պէտք չունիմ, դուք խօսք կը հասկնա՞ք... Ատ թուրքը գիտէ՞ք՝ ի՛նչ ըրաւ մեզի, մեր ազգին։
    - Գիտենք, մեծ մայրիկ, բայց անոնք «հին»երն էին...

    - Մէյ մըն ալ ասանկ խօսք չլսեմ ձեր բերնէն, անզգայ արարածներ... Բերաննիդ պիպեր կը դնեմ, գիտցած ըլլաք... Մե՜ղք ինծի, աս օրն ալ պիտի տեսնեմ եղեր... Իմ թոռներս պիտի գան եւ ինծի պիտի ըսեն եղեր, որ «անոնք հիներն էին»... Մա՛րդ, ողջ ըլլայիր ու լսէիր... Ողորմած հոգի մենծ հարերնիդ ձեզ ամէնքդ ալ սուրէ կ՚անցընէր, եթէ ասանկ բան մը իրեն ըսէիք... Էլէ՛ք, տուն գացէք. ես հիմա իմ Նարեկս պիտի կարդամ, վերջն ալ ի՛նչ կ՚ուզէ թող ըլլայ... Հա՛, չմոռնամ ըսելու. եթէ որ ինծի գէշութիւն մը ըլլայ աս օրերս, սա Սուրբ Գիրքը կը տեսնէ՞ք, հետս թաղեցէք...

    - Հիմա կրնաք երթալ... Մինակ թէ ձեզի պատուէր մը տամ ձեր ականջին օղ ըրէք, առանց դեղի, զարմանի մեռնիլը աւելի աղէկ է եւ աւելի պատուաւոր բան է, քան՝ թուրքին ձեռքով աղէկնալը... Աս ըսածս չմոռնաք ու ձեր հիւանդ զաւակներուն համար ալ թուրք տոքթոր չկանչէք...

    - Մեծ մայրիկ, յամառութիւն մի՛ ըներ, երթանք այդ թուրք բժիշկը բերենք... Թեթեւ գործողութեան մը պէտք ունիս, կարելի է... Շուտով կ՚աղէկնաս...

    - Նորէ՞ն սկսաք... Ձեզի հետ ի՞նչ լեզուով խօսելու եմ, որ հասկնաք... Սըտեղը նստեցէք, նայիմ... Հիմա մտիկ ըրէք... Զուլումի ատ տարին թուրքերը մէկ միլիոն հայ ջարդեցին... Գիտէ՞ք՝ հայ ի՛նչ ըսել է... Հայ ըսելը ձեր մեծ հայրիկները, ձեր մեծ մայրիկները, ձեր աղբարները, ձեր քուրերը ըսել է... Երիտասարդները ժողվեցին տարին... Շատերը կախեցին ծառերէն... Աղջիկներն ու հարսները փախցուցին լեռները... Մնացածները քշեցին անապատները... Իմ աչքիս առջեւ իմ ծոցուոր մօրաքուրս մեռցուցին... Մեր տէրտէրը աղբիւրին քովի ուռիէն կախեցին... Եկեղեցիները քանդեցին, խաչերը գողցան... Ո՞ր մէկը պատմեմ... Քէօռնայի, տեսած չըլլայի այդ բաները... Աս ամէնը տեսնելէս ետքը, աս տարիքիս ելլեմ թուրք տոքթորին ձե՞ռքը իյնամ...

    Աստուած չի ներեր, ազգս չի ներեր, եւ երկինք գացած օրը Տէրը կը հարցնէ ինծի. «Քեզի կը վայլէ՞ր, որ թուրքին դեղով կեանքդ հինգ տարի երկնցնես... Ես ի՞նչ պատասխան պիտի տամ իմ տիրոջս, Վերջին Դատաստանին օրը... Հայտէ՛, ելէ՛ք՝ տուն գացէք... Թուրքին տալիք դեղն ալ զեհիր է, զեհի՛ր... Ես թուրքին դեղով աղէկնալ ալ չեմ ուզեր...

    «Ազդակ» օրաթերթ, 5/12/2009

    Այստեղից

  3. #123
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    25.11.2009
    Գրառումներ
    61
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց Մեծ Եղեռնը

    Հարգելի ժողովուրդ,
    եթէ դուք www.facebook.com կայքի անդամներիցեք, խնդրվում է որ դառնալ այս խմբի անդամ
    http://www.facebook.com/#/group.php?...1301125&ref=nf
    որը պահանջում է «Google»ից որ Ապրիլի 24ի օրը Հայոց Ցեղասպանության առիթով փոխվի «Google»ի լոգոն ինչպես որ Օլիմպիական խաղերի առիթով է փոխվում կամ էլ որ Նոր Տարում է փոխվում: Որոշիչ է նույնիսկ 1 հոգի:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (15.12.2009), Yeghoyan (16.12.2009), Արիացի (15.12.2009)

  5. #124
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում umm-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի ժողովուրդ,
    եթէ դուք www.facebook.com կայքի անդամներիցեք, խնդրվում է որ դառնալ այս խմբի անդամ
    http://www.facebook.com/#/group.php?...1301125&ref=nf
    որը պահանջում է «Google»ից որ Ապրիլի 24ի օրը Հայոց Ցեղասպանության առիթով փոխվի «Google»ի լոգոն ինչպես որ Օլիմպիական խաղերի առիթով է փոխվում կամ էլ որ Նոր Տարում է փոխվում: Որոշիչ է նույնիսկ 1 հոգի:
    Շատ լավ միտք ա: Հաջողության դեպքում մեծ արձագանք կունենա:

  6. #125
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2009
    Գրառումներ
    170
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց Մեծ Եղեռնը

    ես 1800 ոչ հայ անձանց request եմ ուղարկել

  7. #126
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց Մեծ Եղեռնը

    Հանրահայտ History հեռուստաալիքը նկարահանել է վավերագրական ֆիլմ Մեծ Եղեռնի մասին:










  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yeghoyan (16.12.2009), Լուսաբեր (16.12.2009)

  9. #127
    Պատվավոր անդամ Արիացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2008
    Հասցե
    Մեծ Հայք, Սյունիք Նահանգ, Բաղք գավառ, Արծվանիկ գյուղ
    Գրառումներ
    1,587
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Թագավորական փաստաբան. Մեծ Բրիտանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության հարցում ապա

    Դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացվել է թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը» զեկույցը (իրավական կարծիքը): Հանդիպումը կազմակերպել էին Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը եւ «Նոր սերունդ» հրատարակչությունը:

    Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ Մեծ Բրիտանիայի խորհրդարանից, Ֆորին Օֆիսից (բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունից) , մի շարք միջազգային եւ տեղական հասարակական կազմակերպություններից, հայ համայնքից, ինչպես նաեւ Լոնդոնի Հոլոքոսթի հիշատակի խորհրդից:

    Հանդիպումը բացել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը, ով մեծապես կարեւորել է Ջեֆրի Ռոբերթսոնի նման հեղինակավոր իրավաբանի կողմից Հայոց ցեղասպանությանն անդրադառնալու հանգամանքը եւ նրա պատրաստած զեկույցում արտացոլված հստակ իրավական գնահատականների ու անժխտելի որակումների փաստը: Նա Միացյալ Թագավորության նման երկրում Հայոց ցեղասպանության չճանաչումը համարել է անընդունելի եւ վստահություն հայտնել, որ այս զեկույցը կարեւոր դեր կունենա իրավիճակը շտկելու գործում: Դեսպանը մասնավորապես անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի պարագայում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ ՀՀ կառավարության անփոփոխ դիրքորոշմանը:

    Իր հերթին Ջեֆրի Ռոբերտսոնը հավաքվածներին հանգամանալից ներկայացրել է իր զեկույցի նախապատմությունը, ինչպես նաեւ զեկույցում տեղ գտած հիմնական շեշտադրումները: Նա նշել է, որ համաձայնել է Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ մասնագիտական իրավական զեկույց պատրաստել միայն այն պայմանով, որ դրանում տեղ են գտնելու ՄԹ կառավարության (հիմնականում Ֆորին օֆիսի) արխիվային փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում իր իսկ հայտնաբերած փաստերը եւ սեփական դատողությունները, եւ դրանց ներկայացման հարցում նա պետք է ունենա լիակատար անկախություն:

    Ռոբերթսոնը շեշտել է, որ նախկինում որեւէ կերպով չի առնչվել ո՛չ հայկական, ո՛չ թուրքական խնդիրներին եւ զերծ է ավելորդ հուզականությունից` այդպիսով լինելով անկողմնակալ եւ կարեւորելով խնդրի բացառապես իրավական կողմը:

    Իր խոսքում «Թագուհու խորհրդականի» տիտղոս ունեցող եւ մարդկության դեմ հանցանքների իրավական հարցերի հեղինակավոր մասնագետի համբավ ունեցող Ռոբերթսոնը մեկ անգամ եւս ՄԹ կառավարությանը մեղադրեց Հայոց ցեղասպանության ժխտողականության համար բավարար փաստեր չունենալու, ինչպես նաեւ բրիտանական հանրությանը մտածված մոլորության մեջ գցելու մեջ:

    Նա նշել է, որ եթե այն դեպքերը, որոնք տեղի ունեցան Օսմանյան կայսրությունում 1915-1916թթ. կատարվեին այսօր, ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դրանք կորակեր որպես Ցեղասպանություն, քանի որ այդ երեւույթի բոլոր բնորոշումները հստակ արտացոլված են Ցեղասպանության կանխարգելման ՄԱԿ կոնվենցիայում: Նա ավելացրել է, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության փաստը մերժելու համար ՄԹ կառավարությունր երբեք չի ունեցել եւ հիմա էլ չունի որեւէ իրավական հիմք եւ այդ ժխտողականությունը պայմանավորված է բացառապես քաղաքական, առեւտրական եւ ռազմավարական նկատառումներով: Նա հավաքվածներին ներկայացրել է նաեւ Միացյալ Թագավորության Ֆորին Օֆիսի արխիվային մի քանի նյութեր, որոնցում հստակ երեւում է ՄԹ խորհրդարանին ապակողմնորոշելու քաղաքականությունը: Ջ. Ռոբերթսոնը քննադատել է նաեւ ՄԹ խորհրդարանին, որը տասնամյակներ շարունակ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը` հիմնվելով Ֆորին օֆիսի անհիմն կարծիքի վրա, եւ երբեք բավարար հետեւողականություն չի ցուցաբերել նույն Ֆորին օֆիսից` ժխտողականությունը իրավական տեսանկյունից հիմնավորող փաստերի պահանջման հարցում:

    Աղբյուր

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (17.12.2009), Tig (26.12.2009)

  11. #128
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչքա՜ն ջանք պահանջվեց՝ էս թեման հայտնաբերելու համար, հայեր:

    Առնվազն անպարկեշտ ա, որ սա գոնե ամրացված չի որպես կարևոր թեմա:


    Բայց ինչ էի ասում..
    Նիդերլանդներում այս տարի առաջին անգամ լիքը թուրք ու քուրդ ջահելությունա ընկերակցել հայերին՝ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներում մասնակցելու:

    Քրդերի էլի շատ էի տեսել, որ եզդիների, ասորիների ու հույների հետ ապրիլի 24-ի երթին միանում էին մեզ, բայց թուրքեր՝ երբեք:
    Այսինքն՝ անձնական շփումների ընթացքում շատ ա լինում, որ ընդունեն, բայց սենց բացեիբաց՝ յուրայիններից վախենում են:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (24.04.2019)

Էջ 9 9-ից ԱռաջինԱռաջին ... 56789

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց բանակ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 2175
    Վերջինը: 24.01.2023, 02:42
  2. Ոստան Հայոց
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.03.2019, 00:43
  3. Հայոց Տաճարականները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 22.01.2013, 20:09
  4. Հայոց Ցեղասպանուեան 106-րդ բանաձեւ
    Հեղինակ՝ Արթին, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.02.2008, 15:21
  5. Հայոց դանթեականը
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.05.2007, 04:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •