Վերջերս լսեցի, թե մեր հայտնի երգիչներից մեկը ինչպես է ր երգում "Դաշնակցությունը հաղթեց սուլթանին, նոր կյանք նոր արև պարգևեց հային": Դե առաջին մասն ընդհանրապես ծիծաղելի է, իսկ երկրորդի մասին կարելի մտածել: Եվ հենց այդ մտածմունքն էլ ինձ ստիպեց գրել այն, ինչ երկար տարիներ չէի ասել և չէի գրել: Եղեռնի մեղավորներից մեկն էլ Դաշնակցությունն է:
Վանի ինքնապաշտպանությունը տեղի է ունեցել 1915 ապրիլի 7-ին (ի դեպ յոթը պարզվեց, որ չի գրվում մեր պատմության դասագրքերում, որպեսզի երեխաների մոտ ավելորդ հարցեր չառաջանան): Եվ իսկապես ինչու ամսի 7-ին: Չէ որ դեռ չոշէր եղել մտավորականների աոսքրը (ապրիլի 24) և ընդհանրապես որևէ խոշորածավալ կոտորած մինչ այդ օրը չէր հիշատակվում: Բանն այն է, որ այդ օրերին ռուսական զորքերը կենաց և մահու կռիվ էին մղում ամբողջ ռազմաճակատի երկայնքով. Գրավել էին Բաշկալեն, Մանազկերտը...Հերթը Վանինն էր.Ռուսները ցանկացան մեկ հարվածով երկու նապաստակ սպանել:Նախ` առիթ դառնալ հայ բնակչության կոտորածի և երկրորդ շատ զինվորներ չկորցնել Վանում: Եվ ասյպես, նրանք կանչեցին դաշնակ պարագլուխներին, որոնց արդեն կոպիտ ասած առել էին և ասացին, որ դաշնակները իրենց կառույցի միջոցով Վանում ապստամբություն սկսեն: Դաշնակները առանց հետևանքների մասին մտածելու սկսեցին թուրքերին խփել Վանում: Վանի նահանգապետ ՛ևդեթը լուր հասցրեց թալեաթին: թալեաթը հավաքեց երիտթուրքական կուսակցության բոլոր պարագլուխներին և ապրիլի 15-ից սկսեցին քննարկել, թե ինչ անել: Երկար քննարկեցին, մինչև ապրիլի 21, եթե չեմ սխալվում և նոր այդքան թեժ քննարկումներից հետո որոշեցին 600 մտավորականների սպանել և սկսել զանգվածային բռնագաղթ. Ահա այսպիսի հետևանք ունեցավ Դաշնակցության անհեռատես քաղաքականությունը:
Շատ կուզենայի, որ երգիչը կարդար ասյ հոդվածը...
Էջանիշներ