Եթե դու տեղյակ չես, ապա դա չի նշանակում, որ օգոնղներ չեն եղել: Պետք չէ իրականությունը ներկայացնել այնպես, ինչպես հարմար է: Ադրբեջանի դեպքում, օրինակ, եղել են բազմաթիվ մարդիկ, ինչը ի դեպ համատարած բնույթ էր կրում, որոնք օգնելով հայերին գալ Հայաստան, մի քանի օրից կամ շաբաթից ուղարկել են նրանց ապրուստը մինչև վերջին ասեղը:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Վայ, ճիշտ ես, միշտ մոռանում եմ, որ հայերը մաքուր են ու անբիծ և ինչ անում են զուտ ուրիշի համար են անում, իսկ մյուս ազգերը (հատկապես վրացիները, թուրքերը, ադրբեջանցիները, պարսիկները, մեկ-մեկ նույնիսկ մեր (այսինքն ոմանց) եղբայր ռուսները) եթե նույնիսկ մի լավ բան են անում, ապա միայն ու միայն իրենց շահերից: Բայց մյուս կողմից մտածում ես, եթե էսքան հարևանների և այլ ազգերի մեջ լավ ազգ չի գտնվում, մի՞թե խնդիրը հայերի մեջ չէ:
Իսկ դու ինչու՞ ես շեղվում թեմայից: Այստեղ հարցը Օսմանյան թուրքերի և նրանց այսօրվա սերնդի մասին է: Այսօրվա թուրք սերունդը, չիմանալով իրական եղելությունների մասին՝ հիշում է միայն իր դպրոցական հակահայկական, հայերի դեմ ատելություն սերմանող պատմության դասագիրքը:
Այս մասին հաստատ գիտեմ, ունեմ մի քանի թուրք դասընկերներ, զրուցել եմ այս թեմայով...
Ու հայերին օգնելու դեպքում թուրքերին Օսմանյան կայսրությունում մահապատիժ էր հասնում: Հիմա էլ է այսպիսի դրվածք, բայց «մեղմ» օրենքներով. ՔՕ արտ.301
Մենք սիրում ենք մեր հարևան պետություններին, դրա համար էլ հարդուրժում ենք ամեն մի սխալ քաղաքական երևույթ: (Բաքվի հայկական եկեղեցին տարիներ ի վեր օգտագործում են որպես բիլիարդանոց: Գիտեի՞ր այս մասին):
Թուրքիայում կան լավ թուրքեր, կան վատ թուրքեր...
Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի
Ես ասել եմ ՇԱՏ ՇԱՏ քիչ են, բայց չեմ ասել թե չեն եղել:Ճիշտ է ես օգնողների անունները չգիտեմ և չեմ էի կարող իմանալ այն պատմությունից, քանզի նրանք դա արել են գաղտնի:Իսկ ին վերաբերում ա քո ասած «ասեղներին», ապա ես համամիտ եմ KHT- ի հետ, նրանք դա արել են, որ այդ տները շուտ դատարկվեն: Դե օգնող էին, թող համատարած բողոք կազմակերպեին այդ արարքների դեմ:Այդ կլիներ գործ(ինչպես մենք ենք հաճախ ասում):
Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ
Այո մեղաւորները հայերն են. քանզի ծնուել են Հայ եւ բաւարար չափով կին աղջիկ չեն նուիրել քո յիշատակած բռնագրաւող ազգերին: Բաւարար չափով տուն, կալուած չեն նուիրած քո յիշատակած նուաճող ազգերին (ի մասնաւորի թուրքերին), որպէսզի այդ կալուածներում, հօրենական տներում. ցկեանս բռնաբարուեն հայ կիներն ու աղջիկները եւ երեխաներ ծնեն քո բարեկամ թուրքերի համար:Վայ, ճիշտ ես, միշտ մոռանում եմ, որ հայերը մաքուր են ու անբիծ և ինչ անում են զուտ ուրիշի համար են անում, իսկ մյուս ազգերը (հատկապես վրացիները, թուրքերը, ադրբեջանցիները, պարսիկները, մեկ-մեկ նույնիսկ մեր (այսինքն ոմանց) եղբայր ռուսները) եթե նույնիսկ մի լավ բան են անում, ապա միայն ու միայն իրենց շահերից: Բայց մյուս կողմից մտածում ես, եթե էսքան հարևանների և այլ ազգերի մեջ լավ ազգ չի գտնվում, մի՞թե խնդիրը հայերի մեջ չէ:
Զարմանում եմ, երբ տեսնում այսքան ատելութիւն սեփական ժողովուրդի հանդէպ:
Երկու տող շեղուեցինք «Ջաւախքն առանց հայերի» վերնագրով շարանից. իսկոյն հրամանատարները ջնջեցին, իսկ «Հայոց Մեծ Եղեռն» թեմայում, հայ ժողովուրդն է դատապարտւում բայց ջնջող չկայ:
Ի՞նչ է այս ակումբը, ո՞վ է հովանաւորը:
Ես էլ ունեմ թուրք ընկերներ:
Հայաստանում էլ կան լավ հայեր ու վատ հայեր:
Ավելացվել է 1 րոպե անց
Շատ շատ քիչը որքա՞ն է: Պարզ չէ, որ հարևանները պիտի անեին: Ադրբեջանի հեռու գյուղերից չէին գալու օգնելու:
Ավելացվել է 6 րոպե անց
Ատելություն սեփական ժողովրդի հանդեպ... Մի՞թե դու ինքդ հավատում քո այս խոսքերին: Ես չեմ հասկանում թե որտեղից է ձեր ատելությունը համայն մարդկության: հանդեպ:
Ուրեմն կանոններին չի համապատասխանել:Երկու տող շեղուեցինք «Ջաւախքն առանց հայերի» վերնագրով շարանից. իսկոյն հրամանատարները ջնջեցին
Մի քանի հայ նացիստ հայ ազգը չէ: Նացիզմի քարոզչությունը Ակումբի կանոնադրությամբ արգելված է:իսկ «Հայոց Մեծ Եղեռն» թեմայում, հայ ժողովուրդն է դատապարտւում բայց ջնջող չկայ:
Վերջին խմբագրող՝ Artgeo: 07.06.2007, 22:55: Պատճառ: Գրառման ավելացում
Իրականում շատ հետաքրքիր է
Սակայն, եթե նայենք գոնե մի շերտ ներքև, ապա կնկատենք, որ այս ատելության վեկտրը իրականում ուղղված է հայաստանաբնակ հայի դեմ: Շատ խորն են թաքնված էտ ատելության պատճառները, և գալիս են շաաա՜տ հեռուներից...:
...............
Այժմ, մի կողմից, ցեղասպանությունը որպես արտաքին քաղաքականքություն հռչակելը սկսեց թև տալ սփյուռքում ծվարած որոշ "խաղամոլների": Նրանք նորից մտան ազարտի մեջ, զգալով, որ կարող են որպես խաղադրույք դնել ամբողջ հայաստանաբնակների լինել-չլինելը: Խաղը կարող էր լինել իրենց համար իդեալական: Շահում էին բոլոր դեպքերում: Մի կողմից վրեժ էին լուծում հայաստանաբնակներից, մյուս կողմից, դիվիդենտներ ձեռք բերում ապագա դրամահավաքների համար... իրենց երկրներում դառնում կրկին տուժած ազգի ներկայացուցիչ,... և այլն էս ոճով: Էնքան ոգևորվեցին, որ արդեն ամենօրյա երազներում տեսնում են Ջավախքը որպես երկրորդ ճակատ...
Ու հիմա, որերորդ անգամ, "մանթոյից մեռնում" են: Եթե մի 10 տարի առաջ մի 100 "արիացի" գոնե կարողանում էին հավաքել, ապա հիմա մի զապի մեջ հանգիստ տեղավորվում են Հայաստանցի "արիացիները":
1. Մի քննադատիր սփյուռքահայերին... շատ պատճառներ կան նրանցով հպարտանալու:
2. Ո՞րն է քո տեսանկյունը Հայոց Մեծ Եղեռնի մասին. իրական դե՞պք էր, թե հայկական սուտ: Այս է թեմայի վերնագրի իմաստը:
3. Հայաստանաբնակների դեմ միայն կլինի այն սփյուռքահայը, լինի դա արևմտահայ թե տեղաբնակ, որը ապրելով սփյուռքում գիտի դեմոկրացիա բառի իսկական նշանակությունը, գիտի մարդու իրավունքների արժեքների մասին, գիտի թե ինչեր են անում սփյուռքի թուրքերը՝ Եղեռնը ամբողջ հայության, այո, նաև ՔՈ պապերի վրա շուռ տալով և մեղադրելով իրենց սպանելու մեջ:
Այ սրա մասին մտածիր:
Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ այս է: Սահմանը այնքան կփակեմ, մինչև էլ չդիմանան շրջափակմանը, կմոռանան անցյալը, Թուրքիայի հետ մի կտոր առևտրի համար:
Այնքան սոված կպահեմ, մինչև էլ շունը ինձ չկծի ու գա իմ մոտ մի կտոր հաց կշպրտեմ:
Ու դու հիմա եկել ես խեղճ սփյուռքահայերին ես քննադատու՞մ... Բա ամոթ չի՞.... Քանի սփյուռքահայ գիտե՞ս դու, որ հայերի փողերով կազինո ա սարքում... Լավ ես հարցին մի պատասխանիր, ասա դու իրականում ՔԱՆԻ՞ սփյուռքահայ գիտես...
Այնքան էլ մի խորացի այս «խորը թաքնված ատելության պատճառների» մեջ, նայի ինքդ քեզ ու ասա դու ինչ ես արել ՀԱՅՈՒԹՅԱՆԴ համար...
Ես հիշում եմ միայն ու միայն սփյուռքահերի դրամաշնորհների մասին, երբ Հայաստանում էի, պատերազմի տարիներին միայն սփյուռքից էին օգնում:
ԻՍԿ ՈՒ՞Ր մնացին ԱՅԴ փողերը երբ տատիներն ու պապիները սոված մեռնում էին...
ՈՐՈՇ Հայաստանաբնակներիդ ԳՐՊԱՆՆԵՐՈՒՄ!!!
Ամոթ ա, ամոթ մենակ մարդկանց հուշտ անեք.
Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի
Հետաքրքիր է, իրանք քեզ ընկեր համարում են? Ես թուրք ընկերներ չունեմ, մենակ մի քանի ադրբեջանցի երեսներին ասովի «ընկերներ» ասում են դրանցից մեկը լավ քուրեր ունի, ես էլ տղու հետ ծանոթացա.
Իհարկե հարեւանները պիտի անեին, հո հարեւան գյուղերից չէին գալու հայերի հարսներին անելու. Ես լիքը հարեւան թուրքեր ունեմ ու որ հանկարծ, մեկ էլ տեսար որոշ հոլանդացիներ իրանց խոստումը իրագործեցին ու ինձ էլ զենք տվեցին, ես եմ իմ հարեւան թուրքերին անելու, հո հարեւան գյուղերից չեն գալու օգնեն.
Այն օրվանից, երբ համայն մարդկությունը թքաց ուներ Հայի լինել չլինելու վրա ու իմ կողմից ավելի քան հարգված իմ հայրենակից Պանդուխտը, սիրելով իր ազգին, սիրում է ամբողջ աշխարհը, միայն իր ազգը սիրող եւ հարգոող մարդը կարող է նույնը դրսեւորել օտարի հանդեպ, իսկ քեզ ասում են բացաց թեման ՀակաՀայկական սիմփոզյումի մի վերածի, որ լավ լինի.
Ամեն ինչ չի որ այս ակումբով կարելի է կարճել, անգամ կարճելու դեպքում.
Մարդ էս, մեկ էլ տեսար իրար տեսանք, պատերազմ սկսվեց ու եկանք Հայաստան, հո չէնք թողելու որ թիկունքը խարխուլ լինի...
Իսկ Հայերին փնովելը, թույլատրելի. Նացիզմից այդքան ուժեղ հրյաներն են խորշում, չլնի թե...
Վերջին խմբագրող՝ Vishapakah: 08.06.2007, 05:08:
Ուրախ գրառում:
ՀակաՀայկականությունը գալիս է նախկին ՀՀՇ-ականների, կամ նախկին պաշտոնիաների, ներկա բարձրագույն ավարտ երեխաներից, որոնք իրենց «աբիդչիք» ծնողների վրեժը չեն էլ թաքցնում, որ ուզում են լուծել իրեն սեփական ժողովուրդից, թքաց ունենալով ցանկացած հայի վրա, անկախ նրա բնակության վայրից.
Եվ ընդանրապես իշխանության գալու համար Ցեղասպանության, Արցախի հարցերը խեղաթյուրելով օգտագործելը, դեռ մի բան էլ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Սփյուրքում ապրող մե Հայրենակիցներին, ավելի վիճակը կբարդացնի, որովհետեւ կռիվների ժամանակ Պանդուխտի նման մտածողներն են գնում կռվելու, իսկ ով որ ժողովուրդի վրա թքացա ունեցել, ասումա դե՛ ընդեղ կռվող կա, ես ուր գնամ ու մտնումա մոր փեշի տակ, մինչեւ կռիվն էլ խաղաղության կոչեր անելով, չհասկանալով որ կռիվ սկսողը մենք չենք. թուրքը մեզ սպանեց, ոչ՛ թե մենք իրանց, վրաստանում մեզ սպանեցին, ոչ՛ թե մենք վրացի ավտոյի տակ ընգածին տշեցինք գետնի վրա...
Բա որ էտքան խելոք եք, թասիբներտ ուրա արա? թե մամայի փեշի տակ եք մոռացել...
Դու շատ լավ գիտես, որ իրանք մեր լավն են ուզում, խի էս իրանց կպնում/սփյուրքաՀայերին?
Դու սկի «Ջավախք» թեմայում ասածտ խոսքերի համար պատասխան չտվեցիր, մինչեւ երկու հոգի քո տեսակետի կոմից գրող չկա, չէս էլ հայտնվում, հիմա էլ որոշել էս ստեղի տոպիկը փչացնես?
Հայ Արիացիներն էլ էտ զապը քո համար են առել, մեջը ոչ՛ թե նստելու, այլ դիակներ տեղափոխելու համար.
Հ. Գ.
Ներեղություն եմ խնդրում մյուս մասնակիցներից, ովքեր իմ գրածները կկարդան, բայց ես որպես Հայ, հասկանում եմ թե՛ որ գաղափարի տեր մարդը, պետք եկած վախտ կփակի թշնամու ճանփան, որ Ձեզ չսպանեն.
Վերջին խմբագրող՝ Vishapakah: 08.06.2007, 06:28:
Ուրախ գրառում:
Է՞տ ինչից ես ենթադրում, որ մենակ դու կարող ես մտածել:
1. Ինձ հիմնականում հետաքրքրում են հայաստանաբնակները, ու ուրախանալուց ուրախանում եմ նրանցով: Կգաք , կապրեք Արցախի մեռած գյուղերից մեկում ու մի ուրախանալու բան կանեք՝ ձեզնով էլ կուրախանամ:
2. Կարծեմ դեռևս ոչ մեկը չի ասել նրա մասին, որ Եղերնը չի եղել: Քեզնից բանեև մի հորինի ու էտ հորինվածքի պատճառքվ ընկիր վնուշկեքի մեջ:
3. Հա, մենք էլ ստեղ Հայաստանում չգիտենք թէ ինչ է դեմոկրատիան: ձեզանից ենք սովորել: Լավ ա ,չես ասում, որ դուք էք էտ դեմոկրատիայի քերթողահայրերը: Էտ որ փախել ծվարել էք ինչ-որ երկրում, դա հլա դեռ չի նշանակում, որ էտ երկրի եղած-չեղածի հետ ինչ-որ կապ ունեք, ու էտ երկնների արժեքային համակարգի կրողն եք...
Ասու՞մ ես կազինո: Կարող եմ պատասխանել: Սակայն, Ճիշտ էլ անում ես, որ առաջարկում ես էս հարցին չպատասխանել:
Քո մյուս հարցին պատասխանեմ - որ շատ ավելի շատը սփյուռքահայ գիտեմ/մոտիկից/, քան դու տեսել-հանդիպել ես քո ճանապարհին: Բավարարվա՞ծ ես:
Ինչ-որ արել եմ, դա միայն իմ գործն է: Դրա վրա show, և առավել ևս դրամահավաք չեմ պատրաստվում իրագործել
Պատերազմի տարիները կրել են իրենց վրա հայաստանաբնակները: Իրենց եղած-չեղածը վաճառել են հայաստանաբնակները: Հիվանդացել ու հաշմվել են հայաստանաբնակները: Զոհվել են հայաստանաբնակները: Հաղթել են հայաստանաբնակները: Իսկ սփուռքը /չհաշված մի 10 հոգի/ show է:
Եթե սփյուռքը տուժել է ճաշկերույթներին մի քանի քոռ կոպեկ կասսայի մեջ գցելով, ապա հայաստանցին տուժել է՝ իր ապրուստով, տնով, կյանքով: Եզրեր փնտրելը անգամ ցինիկ են հնչում:
Իսկ խաղաղ ժամանակ, կարծես ոչ մի սփյուռքահայ էլ դեմ չի Երեվանում փող լվալ : Էտ ինչ է, գիտեք ստեղ բոլորը ապու՞շ են:... ձեր փող լվալու պրոցեսում տները էնքան թանկացան, որ բացառիկ հայաստանցին կարող է իր քաղաքում տուն գնել...
Էտ "գրպանը" ձեր երկրներում է, ձեր մեջ է: Ձեր խաղարկաց մի քայլանոց "օպերացիան" էնքան պրիմիտիվ է, որ խոսալ էլ դրա մասին չարժէ...
Ով որ անհամբեր սպասում է , որ "հուշտ" լինի, ապա օգնենք, թող "հուշտ" լինի: Կօգնենք, ապահով եղեք: Մենք ձեր նման ագահ չենք :
Ես չեմ ասել, որ հայերը անբիծ են, ամեն տեղ էլ լավ ու վատ մարդ կա, բայց մի բանում քեզ հետ համամիտ եմ, այո մեղքը հայերինն էր, որ նրանք այդ հարևաններին ընդունեցին որպես իրական հարևան և նրանց մեջ չտեսան իրական թշնամու դեմքը, չկռահեցին նրանց «հայերին օգնելու» իրական նպատակը, նրանց մեղքը այն էր, որ նրանք դիմացինին ընդունում էին այնպես ինչպես իրենք էին վերաբերվում այդ հարևաններին, հայերի մեղքը այն էր, որ չըմբոստացան, այլ հավատացին թուրքին և այդքան անմեղ զոհ տվեցին, այ եթե ըմոստանային, լինեին քո ասածի պես ոչ լավ ազգ, ապա այսօր մենք չէինք ունենա Հայոց Մեծ Եղեռնը, չէինք ունենա Հայկական հարցը այն մակարդակով ինչպիսին այսօր է:
Այո ես համաձայն եմ, թող որ հայերը լիներին մի քիչ այնպիսին ինչպիսին մեր հարևաններ են և այդ դեպքում մենք կլինեինք շատ ավելի մեծ ու հզոր ազգ և մեր հարևանները ու միջազգային հանրությունը հաշվի կնստեր մեզ հետ և մեզ չեր նայի որպես ինչ որ բան խնդրող կամ համոզող պետության,ինչպիսին, ցավոք սրտի, այսօր մեր պետությունն է:
Օգնիր ինձ Մարիամ…:
Պ. Սևակ
Բա ես ի՞նչ եմ ասում: Որևէ մեկը մեզ որևէ բան պարտավոր չէ: Չկան հավերժ բարեկամներ, չկան հավերժ թշնամիներ: Կան միայն ու միայն շահեր: Պետք ամենը անել այսօրվա շահերից ելնելով: Այսօրվա Հայաստանի որպես պետության շահերից չի բխում ցեղասպանության ճանաչումը դարձնել պետական քաղաքականություն: Սփյուռքը կարող է, ժողովուրդը կարող է, բայց ոչ ՀՀ պետությունը:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ