անկեղծ ասած ես էլ որ սկսեցի, դժվար վերջացնեմ, կփորձեմ կարճ խոսել...
նախ, հարգելիներս, չեմ սիրում երբ կոնկրետ 1915 թվականն են նշում...հայերին կոտորել են դեռ դրանից առաջ, ու մինչև 1920 թվականը դեռ մասսայական կոտորածներ էին կատարում...
ինչ վերաբերում է ճանաչմանը...հարգելիներս...սո ւտ է բոլորը...ուզում է հազար երկիր ճանաչի, միևնույն է, մինչև թուրքիայի վրա ճնշում չգործադրեն, նա չի ճանաչելու...թե ձեր կարծիքով նույն այդ ԱՄՆ-ի նախագահ կոչվածը չգիտի որ կատարվել է նման բան...լավ էլ գիտի, պարզապես նրան ձեռք չի տալիս , դրա համար էլ հարյուր տարի մնա, չի արտասանի այդ բառը...Թուրքիայի վրա մեծ տերությունների ճնշումը միայն կստիպի, բայց քանի դեռ նրանց դա ձեռք չի տալիս, ոչ մի ճնշում էլ չի լինի...ուզում եք իմանալ իմ կարծիքը...??? իմ կարծիքով չի ընդունվի..., բայց դա չի նշանակում, որ մենք պիտի լռենք, ու բացի սքալուց ոչինչ չանենք...ոչ, հարգելիներս, սքալու ժամանակը անցել է...պետք է միայն պահանջել...անկախ արդյունքից...
իբրև թե ուզում էի կարճ գրել...պարզապես ինձ համար այս հարցը մեծ նշանակություն ունի...իմիջիայլոց, իմ պապը ու նրա ընտանիքը մասնակից են եղել Մուսա Լեռան դեպքերին, ու նրա պապը եղել է այդ ժողովրդի առաջնորդը...
Էջանիշներ