Բյուրակն-ի խոսքերից
Հիմա ասում են վրեժ, վրեժ... Ո՞րն է այդ վրեժը... Մի՞թե պետք է մենք էլ մեկուկես միլիոն թուրք կոտորենք:
Հետո, թուրքերի հանդպես թշնամանքը ոչ մի լավ բանի չի բերի: Այո՛, թուրք ղեկավարությունն է կոտորել տվել հայերին, բայց և թուրք է եղել այն մարդը, որի շնորհիվ ես հիմա ապրում եմ... որովհետև նա փրկել է իմ նախնիներից մեկին...
Լսել եմ, թե ինչպես են ոմանք ուրախացել, երբ իմացել են, որ թռչնի գրիպից թուրքեր են մահացել: Լսել եմ, թե ինչպես է մեկն ասել. «Մի թուրք լիներ, սպանեինք»: Հիշում եմ, թե ինչպես այն թուրք երիտասարդ գիտնականի գլխին անկապ գործ սարքեցին Հայաստանում: Ե՞րբ ենք հասկանալու, որ պետք չէ ազգերի միջև խտրականություն դնել: Ե՞րբ ենք հասկանալու, որ մարդու լավ կամ վատ լինելը կախված չէ նրա ազգային պատկանելությունից: Այո՛, երկրի ղեկավարությունն ինչ-որ կոնկրետ քաղաքականություն է վարում, բայց ի՞նչ կապ ունի հասարակ քաղաքացին... Ինչո՞վ է մեղավոր, որ իր նախնիները չգիտեմ ինչ են արել... իսկ գուցե հենց նրա նախնին էր պռկել մեծ տատիկիս... ինչու՞ չարանամ նրա դեմ...
Էջանիշներ