User Tag List

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Հայոց Մեծ Եղեռնը

  1. #1
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայոց Մեծ Եղեռնը

    Իհարկե շատ ցավալի թեմա է,սակայն ես կարծում եմ,որ հարկ է այն քննարկել,անցյալ տարի 90-ամյակներ,այսօր արդեն 91-ամյակը:Այս մեկ տարվա ընթացքում մի քանի պետություն պաշտոնապես ընդունեցին հայերի ցեղասպանությունը,մինչդեռ Թուրքիան համառորեն պնդում է,որ ջարդեր չեն եղել:
    Այս թեմայում քննարկում եմ XX դարի ամենաահավոր ոճիրը:

  2. #2
    Անդամության թ Kukushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    31
    Գրառումներ
    16
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Ծանր, շատ ծանր է հիշել անցյալի չարաղետ 1915թ-ը, բայց մենք հիմա արդեն հաստատ գիտենք, որ հիշողությունը որքան էլ դառը լինի ամենից առաջ կյանք է և փաստ: 1000-1000 անմեղ զոհորի հիշատակը պիտի անմահացնենք Մեր գոյատևությամբ:


    <<ԵՂԵՌՆԱԶԱՐԿ ԷԼ ԵՂԱՆՔ, ԲԱՅՑ ՆՈՐԵՆ ՀԱՅԵՐՆ ԱՊՐԵԼ ԵՆ,
    ԱՊՐՈՒՄ ԵՆ,ԿԱՊՐԵՆ>>…

  3. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,985
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Ավելի լավ է լռեմ, թե չեմ որ սկսեցի, հետո բերանս փակել չի լինի

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    38
    Գրառումներ
    11,933
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    18 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Է՜հ, մի հիշեցրեք, էսօր ամբողջ օրը ցեղասպանության կադրեր, ֆիլմեր, հիշողություններ... ահագին լացել եմ... ոչ մի կերպ դրան ընտելանալ չի հաջողվում, ինչքան ուզում է՝ նույն բաները ցույց տան, մեկ է, ամեն անգամ էլ նույնքան սրտակեղեք է, որքան եթե առաջին անգամ տեսնեինք ու լսեինք...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,985
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մթնած հուշեր մեծ տատիս կյանքից
    Սա անցյալ տարի եմ գրել հատուկ մեր բուհի ուսանողական թերթի համար: Թեմային համապատասխանում էր, դրա համար որոշեցի այստեղ տեղադրել:

  6. #6
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    անկեզծ ասած ես էլ որ սկսեցի, դժվար վերջացնեմ, կփորձեմ կարճ խոսել...
    նախ, հարգելիներս, չեմ սիրում երբ կոնկրետ 1915 թվականն են նշում...հայերին կոտորել են դեռ դրանից առաջ, ու մինչև 1920 թվականը դեռ մասսայական կոտորածներ էին կատարում...
    ինչ վերաբերում է ճանաչմանը...հարգելիներս...սուտ է բոլորը...ուզում է հազար երկիր ճանաչի, միևնույն է, մինչև Ռուրքիայի վրա ճնշում չգործադրեն, նա չի ճանաչելու...թե ձեր կարծիքով նույն այդ ԱՄՆ-ի նախագահ կոչվածը չգիտի որ կատարվել է նամն բան...լավ էլ գիտի, պարզապես նրան ձեռք չի տալիս , դրա համար էլ հարյուր տարի մնա, չի արտասանի այդ բառը...Թուրքիայի վրա մեծ տերությունների ճնշումը միայն կստիպի, բայց քանի դեռ նրանց դա ձեռք չի տալիս, ոչ մի ճնշում էլ չի լինի...ուզում եք իմանալ իմ կարծիքը...??? իմ կարծիքով չի ընդունվի..., բայց դա չի նշանակում, որ մենք պիտի լռենք, ու բացի սքալուց ոչինչ չանենք...ոչ, հարգելիներս, սքալու ժամանակը անցել է...պետք է միայն պահանջել...անկախ արդյունքից...
    հիմա հեռուստացույցով Ատոմ Էգոյանի "Արարատ" ֆիլմն են ցույց տալիս...հոյակապ ֆիլմ է, ու շատ ճիշտ ցույց է տալիս տարբեր տիպի ու ազգության մարդկանց վերաբերմունքը այս հարցի նկատմամբ... հիշում եք թուրքը ինչ է ասում...? "ես և դու ծնվել ենք այս երկրում, սա բոլորովին այլ երկիր է, բոլորովին այլ օրեններով...", հետո էլ ավելացնում ` "որ ոք էլ չի հիշում..."...այ այսպես բոլորը կվերաբերվեն, եթե մենք լռենք...
    իբրև թե ուզում էի կարծ գրել...պարզապես ինձ համար այս հարցը մեծ նշանակություն ունի...իմիջիայլոց, իմ պապը ու նրա ընտանիքը մասնակից են եղել Մուսա Լեռան դեպքերին, ու նրա պապը եղել է այդ ժողովրդի առաջնորդը...

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Կոպենհագեն
    Տարիք
    32
    Գրառումներ
    23,985
    Բլոգի գրառումներ
    17
    Mentioned
    29 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Լավ, ես էլ սկսեմ...
    Նախ, ի՞նչ է փոխվելու մեզ համար, եթե Ամերիկան ընդունի ցեղասպանությունը: Ի՞նչ է փոխվելու, եթե Թուրքիան ընդունի: Փոխհատուցելու՞ է... Ներեցեք, բայց ինչպե՞ս կարելի է մարդու կյանքը փոխհատուցել...
    Հետո, ի՞նչ է փոխվելու, եթե շարունակենք ամբողջ աշխարհում «ցեղասպանություն» գոռալ: Ի՞նչ ենք ապացուցում դրանով... Որ մենք թշվառ ազգ ենք, որ մեզ կոտորել են... Ստացվում է, որ ուզում ենք, որ մեզ խղճան: Ինչի՞ համար: Ինչքա՞ն կարելի է անցյալով ապրել: Ես չեմ ասում, թե պետք է մոռանալ: Ո՛չ... Բայց հիշենք ինքներս մեզ համար, ոչ թե փորձենք տարբեր գերտերությունների աչքը մտնել: Հետո, մինչ մենք շարունակում ենք «1915 թիվ ու Սումգաջիթ» գոռալ, շարունակում են հայերին սպանել... Գիտե՞ք որտեղ... Մեր «սիրելի» Ռուսաստանում... Եվ սպանում են հայերին հենց իրենց ազգային պատկանելության համար... Մի տարում 100-ից ավելի հայ են սպանել... Չգիտես ինչու, այսքանից հետո ռուսները շարունակում են մնալ մեր բարեկամները: Թե՞ ռուսի սպանածը քաղցր է:
    Մենք ցեղասպանությունը կանխարգելելու փոխարեն անընդհատ հնի մասին ենք խոսում...
    Հիմա ասում են վրեժ, վրեժ... Ո՞րն է այդ վրեժը... Մի՞թե պետք է մենք էլ մեկուկես միլիոն թուրք կոտորենք:
    Հետո, թուրքերի հանդպես թշնամանքը ոչ մի լավ բանի չի բերի: Այո՛, թուրք ղեկավարությունն է կոտորել տվել հայերին, բայց և թուրք է եղել այն մարդը, որի շնորհիվ ես հիմա ապրում եմ... որովհետև նա փրկել է իմ նախնիներից մեկին...
    Լսել եմ, թե ինչպես են ոմանք ուրախացել, երբ իմացել են, որ թռչնի գրիպից թուրքեր են մահացել: Լսել եմ, թե ինչպես է մեկն ասել. «Մի թուրք լիներ, սպանեինք»: Հիշում եմ, թե ինչպես այն թուրք երիտասարդ գիտնականի գլխին անկապ գործ սարքեցին Հայաստանում: Ե՞րբ ենք հասկանալու, որ պետք չէ ազգերի միջև խտրականություն դնել: Ե՞րբ ենք հասկանալու, որ մարդու լավ կամ վատ լինելը կախված չէ նրա ազգային պատկանելությունից: Այո՛, երկրի ղեկավարությունն ինչ-որ կոնկրետ քաղաքականություն է վարում, բայց ի՞նչ կապ ունի հասարակ քաղաքացին... Ինչո՞վ է մեղավոր, որ իր նախնիները չգիտեմ ինչ են արել... իսկ գուցե հենց նրա նախնին էր պռկել մեծ տատիկիս... ինչու՞ չարանամ նրա դեմ...

    Լավ, շատ խոսեցի: Մնացածը հետո կգրեմ:

  8. #8
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Բյուր ջան, հիմա սկսեմ հերթով...նախ, շատ բաներում հետդ համաձայն եմ, բայց...
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Նախ, ի՞նչ է փոխվելու մեզ համար, եթե Ամերիկան ընդունի ցեղասպանությունը: Ի՞նչ է փոխվելու, եթե Թուրքիան ընդունի: Փոխհատուցելու՞ է... Ներեցեք, բայց ինչպե՞ս կարելի է մարդու կյանքը փոխհատուցել...
    համաձայն եմ...բայց սկսենք նրանից, որ նույն այդ Ամերիկան և Թուրքիան չեն ընդունելու...մեկ էլ զարմանում եմ , երբ խոսում են հողերը վերադարձնելու մասին...հիմարություն...նման բան անհնար է , ինչպես եք դա պատկերացնում???
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հետո, ի՞նչ է փոխվելու, եթե շարունակենք ամբողջ աշխարհում «ցեղասպանություն» գոռալ: Ի՞նչ ենք ապացուցում դրանով... Որ մենք թշվառ ազգ ենք, որ մեզ կոտորել են... Ստացվում է, որ ուզում ենք, որ մեզ խղճան: Ինչի՞ համար: Ինչքա՞ն կարելի է անցյալով ապրել: Ես չեմ ասում, թե պետք է մոռանալ: Ո՛չ... Բայց հիշենք ինքներս մեզ համար, ոչ թե փորձենք տարբեր գերտերությունների աչքը մտնել:
    Մի մարդ , չեմ հիշում ով , ասել է "եթե չհիշես անցյալը, ապագա չես ունենա...": Լավ խոսքեր են: Ես չեմ ասում, որ մեզ պետք է խղճան, բոլորովին...բայց լռել չի կարելի...գիտես ինձ ինչն է ավելի շատ բարկացնում? ոչ թե այն, որ նրանք Մասիսն են տարել, կամ հողերն են առել... այլ այն, որ նման դաժանություն անելուց հետո, փորձում են ապացուցել, որ այդ հայերն են իրականում իրենց կոտորել... այ սա է ինձ բարկացնում անչափ ...և նաև այն, որ թուրք երիտասարդության զգալի մասը, եթե ոչ հիմնական, չգիտի իրական պատմությունը, նրանք աղավաղում են պատմությունը, ու փորձում են ապացուցել այն, ինչ չի եղել...ուրեմն ինչու մենք պիտի դադարենք ապացուցել այն, ինչը իրականում տեցի է ունեցել??? կարևոր չի ինչի կհասնենք, կարևորը, որ նրանք չմտածեն, թե կարող են մեզ վախեցնել, թող իմանան, որ մենք հիշում ենք...
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հետո, մինչ մենք շարունակում ենք «1915 թիվ ու Սումգաջիթ» գոռալ, շարունակում են հայերին սպանել... Գիտե՞ք որտեղ... Մեր «սիրելի» Ռուսաստանում... Եվ սպանում են հայերին հենց իրենց ազգային պատկանելության համար... Մի տարում 100-ից ավելի հայ են սպանել... Չգիտես ինչու, այսքանից հետո ռուսները շարունակում են մնալ մեր բարեկամները: Թե՞ ռուսի սպանածը քաղցր է:
    Մենք ցեղասպանությունը կանխարգելելու փոխարեն անընդհատ հնի մասին ենք խոսում...
    Այա այստեղ քեզ հետ լիովին համաձայն եմ...այն ինչ տեղի է ունենում այնտեղ ահավոր է...
    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Հիմա ասում են վրեժ, վրեժ... Ո՞րն է այդ վրեժը... Մի՞թե պետք է մենք էլ մեկուկես միլիոն թուրք կոտորենք:
    Հետո, թուրքերի հանդպես թշնամանքը ոչ մի լավ բանի չի բերի: Այո՛, թուրք ղեկավարությունն է կոտորել տվել հայերին, բայց և թուրք է եղել այն մարդը, որի շնորհիվ ես հիմա ապրում եմ... որովհետև նա փրկել է իմ նախնիներից մեկին...
    Լսել եմ, թե ինչպես են ոմանք ուրախացել, երբ իմացել են, որ թռչնի գրիպից թուրքեր են մահացել: Լսել եմ, թե ինչպես է մեկն ասել. «Մի թուրք լիներ, սպանեինք»: Հիշում եմ, թե ինչպես այն թուրք երիտասարդ գիտնականի գլխին անկապ գործ սարքեցին Հայաստանում: Ե՞րբ ենք հասկանալու, որ պետք չէ ազգերի միջև խտրականություն դնել: Ե՞րբ ենք հասկանալու, որ մարդու լավ կամ վատ լինելը կախված չէ նրա ազգային պատկանելությունից: Այո՛, երկրի ղեկավարությունն ինչ-որ կոնկրետ քաղաքականություն է վարում, բայց ի՞նչ կապ ունի հասարակ քաղաքացին... Ինչո՞վ է մեղավոր, որ իր նախնիները չգիտեմ ինչ են արել... իսկ գուցե հենց նրա նախնին էր պռկել մեծ տատիկիս... ինչու՞ չարանամ նրա դեմ...
    Այստեղ էլ եմ հետդ համաձայն, բայց չդադարել պայքարել ու չլռելը հենց սրա համար էլ է կարևոր...շատ թուրքեր չգիտեն իսկական պատմությունը, պետք է խոսել, որ բոլորն իմանան, պետք է պատմել բոլորին ու բացատրել...որ նրանք հասկանան, այլ ոչ թե անտեղյակ լինեն ճշտից, հավատալով այն ստին, որը նրանց հրամցնում են...

  9. #9
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում kiki-ի խոսքերից
    Այստեղ էլ եմ հետդ համաձայն, բայց չդադարել պայքարել ու չլռելը հենց սրա համար էլ է կարևոր...շատ թուրքեր չգիտեն իսկական պատմությունը, պետք է խոսել, որ բոլորն իմանան, պետք է պատմել բոլորին ու բացատրել...որ նրանք հասկանան, այլ ոչ թե անտեղյակ լինեն ճշտից, հավատալով այն ստին, որը նրանց հրամցնում են...
    Ամենն էլ ստույգ են ասված , մանավանդ , որ բազմաթիվ անժխտելի ապացույցներ կան , որ տրվել են Ականատեսների կողմից / լուսանկարներ , փաստաթղթեր / :
    Աշխարհը պիտի ճանաչի հայոց ցեղասպանությունը ,և այստեղ երկակի ստանդարտների կիրառումը առնվազն ոճիր և դաժանություն է :
    Վերջին խմբագրող՝ Chuk: 25.04.2006, 00:43:

  10. #10
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Ճիշտն ասած բոլորի կարծիքներն էլ նայեցի,ուզում եմ իմն էլ ավելացնեմ:Համաձայն եմ,որ կոտորածները միայն 1915-ից չեն սկսել և 1915-ով չեն էլ սահմանափակվել,սակայն համաձայնեք,որ ցեղասպանության պատմության մեջ դեռ շատ մութ անկյուններ կան,իհարկե պատմական:Խոսելով ցեղասպանության մասին միշտ գլխավոր պատճառներից մեկը մենք գիտենք,որ պանթուրքիզմի և պանիսլամիզմի գաղափարներն են,որոնք իրենց հետ առաջ են բերել երիտթուրքերը:Սակայն հարկ է նշել,որ պանթուրքիզմի գաղափարը սկսվել էր մոտ 1 դար առաջ և նրա հիմնադիրներից էր Նամըք Քեմալը:Այդ ժամանակներից արդեն նշմարվում էր թուրքերի բռնատիրական քաղաքականությունը:Փաստորե ն պանթուրքիզմն առաջացել էր դեռևս Հայկական հարցից առաջ,իսկ Աբդուլ Համիդ II-ի ջարդերից արդեն պարզ էր հայերի հետագա ճակատագիրը և դրանք լավ հենարան էին երիտթուրքերի համար,չնայած,որ ունեին ավելի փոքր մասշտաբներ քան 1915-1922 թվականի դեպքերը,ինչպես վկայել է Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն:Իմ կարծիքով ցեղասպանությունը ճանաչվի,որպեսզի հետագայում Հիտլերի նմանները չասեն<<Ով է հիմա հիշում հայերի ցեղասպանությունը>> և կատարի հրեաների կամ այլ ազգերի ցեղասպանություն:
    P.S.Դե հլա 15-16 դարերի մանկահավաքումներն ու հալածանքները չեմ ասում

  11. #11
    Մշտական անդամ Koms-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Գրառումներ
    492
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Այստեղ ուզում եմ լրիվ համաձայնել Բյուրակնի հետ, ծանոթ եմ, թե նմանատիպի թեմաները ինչ բովանդակային ուղղվածություն ունեն հայկական ռուսալեզու ֆորումներում /միակողմանի, կարծրացած, ոչ անալիտիկ ու այլակարծություն չհանդուրժող/, եւ ահա դրական իմաստով զարմացրեց Բյուրակնի շատ սթափ ու իրատեսական կարծիքը այս ամենի մասին: Այո, մեզ այսօր շատ են պակասում նմանատիպի անկողմնակալ կարծիքները մեր պատմության եւ մեր հարեւանների մասին: Իսկ որեւե մեկը ինքն իրեն հարց տվել է, վերջիվերջո ու՞ր ենք մենք այսպես գնում, մինչեւ ե՞րբ ենք մենք այսպես բոլորից խռոված ու մեկուսացված մնալու:

  12. #12
    Պատվավոր անդամ Նորմարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    11
    Գրառումներ
    1,444
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Լրացավ Հայոց Մեծ Եղեռնի 92 ամյակը; Գրեթե մի ամբողջ դար, սակայն լինելով դարի առաջին ցեղասպանությունը վերջինը չեղավ հայոց եղեռնը; Չեմ ուզում ստանդարտ բառեր գրել, այն մասին թե ինչքան ծանր, ողբալի ու անգնահատելի աղետ էր, սակայն ուզում եմ արտահայտվեմ, ուզում եմ խոսել, գրել . . .
    Ի՞նչ եմ զգում այսօր, դժվար է ասել մի բառով ցավ, ափսոսանք, ատելություն . . . չգիտեմ սակայն զգացմունքներս տարաբնույթ են: Սակայն ինչ չեմ զգում հաստատ գիտեմ գիտեմ, որ հաղթել ենք քանի որ ապրում, հիշում ենք, փորձում ենք կանխարգելել նմանատիպ աղետները, փորձում ենք լսելի դարձնել մեր ցավը մեծ աշխարհին, արդարություն ենք պահանջում: Արդարություն ենք պահանջում մարդ արարածից, քանի որ Աստված կարծես լքել էր մեզ, Աստծու արդար պատիժը ուշացել է:
    Մեզ առաջարկում են մոռանալ անցյալը և թուրք ազգի ձեռէ-ձեռքի հետ հետ կառուցել մեր ապագան, չգիտե՞մ միգուցե ստացվի, սակայն արդեն քանի անգամ է փորձել ենք ապագա կառուցել այդ ազգի հետ, բայց միշտ ապագան ստացվել է միայն նրանց համար մեր համար դառնալով դառը անցյալ: Դարասկզբին երիտթուրքերի հետ փորձեցինք կառուցել թուրքական առաջին հանրապետությունը արդյունքում ննրանք հայրենիք մենք բազմաթիվ անմեղ զոհեր և հայկական սփյուռք: Փորձեցինք այդ նույն թաթար/թուրք ազգի հետ կոմունիզմ, հավասարություն, եղբայրություն կառուցել արդյունքում նրանք հայրենիք ունեցան մենք բազմաթիվ փախստականներ և եռաբլուր:
    Արդյոք մենք և մեր հարևանները պատրաստ ե՞նք համագործակցության և բարեկամության:Չգիտե՞մ: Մեր հարըանները սպանում են մեզ քնաց ժամանակ, իրենց դպրոցներում դասավանդում գյավուր հայերի կատարած թուրք ժողովրդի ցեղասպանությունը, մեր եկեղեցիները գոմեր լավագույն դեպքում մղկիթներ սարքում և առաջարկում մոռանալ անցյալը: Մենք փորձում ենք տարբեր միջազգային ատյաններում բարձրացնել գազան թուրքերի կողմից իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը, մատաղ սերնդի մոտ դաստիարակում ենք թուրք--մարդասպան-գազանի ստերեոտիպը, ձգտում ենք ազատագրել հայաբնակ Արցախը:

    Բազմաթիվ անպատասխան հարցեր, կստանա՞ն արդյոք այս հարցերը իրենց պատասխանները ցեղասպանության միջազգային ճանաչումից հետո, կփոխվի՞ հայր հոգեբանությունը, կփոխվի՞ թուրքի՛ հոգեբանությունը, կդադարե՞նք արդյոք միմյանց մեջ հակառակորդ տեսնել…

  13. #13
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Չգիտես ինչու,թուրքերից շատերն այսօր հայտարարում են,թե պատրաստ են մեզ հետ բարեկամանալու:Չգիտեմ,բայց թուրքերի մարդասիրական անկեղծությանը ինչ-որ չեմ ուզում հավատալ:Շատ ենք նրանց հավատացել և տուժել դրանից,հիմա էլ նույն բանն ենք անում այն դեպքում,երբ թուրքիան մերժելով դառը իրականությունը շարունակում է ցեղասպանությունը:Պետք չէ նաև Հրանտ Դինքի սպանությունը դիտել առանձին,շատերի համար արդեն գաղտնիք չէ,որ նա նույնպես թուրքական իշխանության զոհը դարձավ,ավելին նույնպիսի զոհ,ինչպիսին որ Գրիգոր Զոհրապն էր:

  14. #14
    Make It or Break It Tumbler-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Տարիք
    29
    Գրառումներ
    304
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Էսոր Վեբերի մասին նկարահանված ֆիլմն էի նայում. Մեծ ուշադրությամբ.


    Ընենց էի ուզում էտ պահին մի վատ…… բան անեի էտ …… թուրքերին.
    Բա մի քիչ առաջ ինչ հետաքրքիր ծրագիր էին ցույց տալի Էրզրումին մոտ գտնվող բնակավայրերի մասին. Եկեղեցին քանդում էին ու իրենց ոտի շորի տեղը խաչքարներ են դնում. Առաջ չէ, հենց հիմա. Ես իրանց ինչն եմ ասել. Զարմանում եմ ոնց են էտ օպեռատորները էտքան դիմացել. Ես իրանց տեղը լինեի հաստատ մի քանի հոգու գլխին էտ կամեռան կտայի. Երկաթե նեռվեր ունեն մեր հայերը
    Մենք քիչ ենք սակայն մեզ հայ են ասում,
    Մեկ-մեկ էլ չէ են ասում, բայց հայից ավելի շատ են ասում

  15. #15
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Ախր զարմանում եմ,էտ ժողովուրդը իսկապես իր անցիալի մասին ոչինչ չգիտի՞,բայց ընդհամենը 100 տարի էլ չի անցել,մի թե իրենց պապերից չեն լսել;Ում հարցնում են,բոլորը բա.«Այստեղ ապրել են վրացիներ, հույներ,բյուզանդացիներ,ուրարտացիներ,հա, հայեր էլ են ապրել,հետո չգիտեմ ինչու գնացել են»,թե՞ իրենց թվում ա մեկ-երկու տարում հայերը հայտնվեցին,խաչքարեր, եկեղեցիներ սարգեցին,հետո սաղ քանդեցին,թոխեցին իրենց գնացին,հա՞:Զարմանալ կարելի ա մենակ էտ ժողովրդի տրամաբանության վրա,ասենք թե դասագրքերում էլ ուրիշ բան ա գրած
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

Էջ 1 9-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց բանակ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 2100
    Վերջինը: 14.09.2019, 23:46
  2. Ոստան Հայոց
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.03.2019, 00:43
  3. Հայոց Տաճարականները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 22.01.2013, 20:09
  4. Հայոց Ցեղասպանուեան 106-րդ բանաձեւ
    Հեղինակ՝ Արթին, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.02.2008, 15:21
  5. Հայոց դանթեականը
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.05.2007, 04:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •