User Tag List

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 128 հատից

Թեմա: Հայոց Մեծ Եղեռնը

  1. #31
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զայրույթ Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    Իսկական հայրենասերը մտածում է ինչպես շենացնի իր երկիրը
    Սրա հետ ԼՐԻՎ համաձայն եմ, ԲԱՅՑ,ԱՅՑ,ՅՑ,ՑՑՑ........
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից
    այլ ոչ ուրիշ երկրների դրոշները վառելու կամ նրանց որևէ ձև նսեմացնելու մասին:
    Բայց չէ որ դա ուրիշ երկիր չի, որպիսին կարար լիներ օրինակ Պորտուգալիան, այլ մեր դարավոր թշնամի թուրքիան ա, 15000000 սպանած թուրքիան ա, Հրանտ Դինքին սպանած թուրքիան ա, մեր հողերը զավթած թուրքիան ա (Չնայած այս և վերը նշված բոլոր տեղերում էլ բացի Հրանտ Դինքի սպանությունից կա մեր մեղքի բաժինը, բայց դա հարցի մյուս կողմն ա),մեր մշակույթային գոհարները ոչնչացնող թուրքիան ա...ավելի լավ ա չշարունակեմ
    Հ.Գ. Համ էլ մի քիչ ատելություն ա պետք սերմանալ ապագա սերունդներին, եթե իրոք ուզում ենք հետ վերցնել մեր հողերը, ինչու եմ ասում իրոք, որովհետև լավ վստահ չեմ որ «մի օր Մասիսի վրա քոչարի ենք պարելու» խոսքերը ձևականություն չեն:
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  2. #32
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում Էդգար-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չէ որ դա ուրիշ երկիր չի, որպիսին կարար լիներ օրինակ Պորտուգալիան, այլ մեր դարավոր թշնամի թուրքիան ա, 15000000 սպանած թուրքիան ա, Հրանտ Դինքին սպանած թուրքիան ա, մեր հողերը զավթած թուրքիան ա (Չնայած այս և վերը նշված բոլոր տեղերում էլ բացի Հրանտ Դինքի սպանությունից կա մեր մեղքի բաժինը, բայց դա հարցի մյուս կողմն ա),մեր մշակույթային գոհարները ոչնչացնող թուրքիան ա...ավելի լավ ա չշարունակեմ
    Հ.Գ. Համ էլ մի քիչ ատելություն ա պետք սերմանալ ապագա սերունդներին, եթե իրոք ուզում ենք հետ վերցնել մեր հողերը, ինչու եմ ասում իրոք, որովհետև լավ վստահ չեմ որ «մի օր Մասիսի վրա քոչարի ենք պարելու» խոսքերը ձևականություն չեն:
    Չկան հավերժ թշնամիներ, ինչպես չկան հավերժ բարեկամներ:
    Դինքի սպանությունը բացարձակապես կապ չունի կոտորածների հետ:
    Արևելյան Թուրքիայի հողերը ոչ ոք հայերին չի տա: Մաքսիմում քրդերին տան:

  3. #33
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկան հավերժ թշնամիներ, ինչպես չկան հավերժ բարեկամներ:
    Պարզապես թուրքիան ցանկություն չունի մեզ հետ բարեկամանալու:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Դինքի սպանությունը բացարձակապես կապ չունի կոտորածների հետ:
    Դինքի սպանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ "թուրքը մնում ա թուրք" ու որ ձեռները ճար լիներ այսօր էլ միհատ հավեսով ցեղասպանություն կկազմակերպեին

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևելյան Թուրքիայի հողերը ոչ ոք հայերին չի տա: Մաքսիմում քրդերին տան:
    Իհարկե այսօրվա դրությամբ իրատեսական չի հողերը նվերի տեսքով սպասել ինչ-որ մեկից, սակայն անհնարին բան չկա, ու ես մեկա հավատում եմ, որ Արարատի վրա քոչարի պարելու ենք :

  4. #34
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    34
    Գրառումներ
    8,370
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզապես թուրքիան ցանկություն չունի մեզ հետ բարեկամանալու:
    Իսկ մենք ունենք ցանկություն ու քաղաքական կամք: Դիվանագիտական խելամտություն ու հեռատեսություն:
    Դինքի սպանությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ "թուրքը մնում ա թուրք" ու որ ձեռները ճար լիներ այսօր էլ միհատ հավեսով ցեղասպանություն կկազմակերպեին
    Դինքի սպանությունը դա չի հաստատում: Դինքի սպանությունը լրիվ այլ բաներ է հաստատում, որոնց մասին խոսվել է այս բաժնի համապատասխան թեմայում:
    Իհարկե այսօրվա դրությամբ իրատեսական չի հողերը նվերի տեսքով սպասել ինչ-որ մեկից, սակայն անհնարին բան չկա, ու ես մեկա հավատում եմ, որ Արարատի վրա քոչարի պարելու ենք :
    Արարատի գագաթին քոչարի էլի կպարենք: Բայց դա կլինի Թուրքիայի տարածքում: Պետք է ավելի իրատես լինել

  5. #35
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե այսօրվա դրությամբ իրատեսական չի հողերը նվերի տեսքով սպասել ինչ-որ մեկից, սակայն անհնարին բան չկա, ու ես մեկա հավատում եմ, որ Արարատի վրա քոչարի պարելու ենք :
    Իսկ Արարատի մյուս լանջին կլինի "Բարգավաճ Հայաստանի" գովազդը, մի քիչ ներքև՝ որևէ օլիգարխի գիշերային ակումբը, իսկ Արարատի բոլոր խոտհարքներն էլ կպատկանեն որևէ գեներալի։ Էհ, երազներ, երազներ, ավելի քան վարդագույն երազներ։

  6. #36
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,285
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ Արարատի մյուս լանջին կլինի "Բարգավաճ Հայաստանի" գովազդը, մի քիչ ներքև՝ որևէ օլիգարխի գիշերային ակումբը, իսկ Արարատի բոլոր խոտհարքներն էլ կպատկանեն որևէ գեներալի։ Էհ, երազներ, երազներ, ավելի քան վարդագույն երազներ։
    Գյոզալական երազս փչացրիր

    Ավելացվել է 9 րոպե անց
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ մենք ունենք ցանկություն ու քաղաքական կամք: Դիվանագիտական խելամտություն ու հեռատեսություն:
    Բոլորին հայտնի է հայաստանի պաշտոնական դիրքորոշումը՝ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերություններ սկսել թուրքիայի հետ: Իսկ թուրքիան որոշակի պայմաններ է դնում մեր առջև դե էլ չասեմ ինչ պայման գիտեք էլի…

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Արարատի գագաթին քոչարի էլի կպարենք: Բայց դա կլինի Թուրքիայի տարածքում: Պետք է ավելի իրատես լինել
    Համամիտ եմ, որ քո ասածը ավելի իրատեսական է, պարզապես ես միքիչ ռոմանտիկ թեքումով հայրենասեր եմ ու քանի որ ես ՀՀ ԱԳ նախարարը չեմ կարող եմ ինձ շռայլություն
    թույլ տալ ասելու «ՄԵԿԱ ՊԱՐԵԼՈՒ ԵՆՔ»
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 04.05.2007, 09:18: Պատճառ: Գրառման ավելացում

  7. #37
    Հայրենասեր տղ Էդգար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2006
    Հասցե
    Երևան,Կոմիտաս
    Գրառումներ
    128
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում dzainalar-ի խոսքերից
    Իհարկե այսօրվա դրությամբ իրատեսական չի հողերը նվերի տեսքով սպասել ինչ-որ մեկից, սակայն անհնարին բան չկա, ու ես մեկա հավատում եմ, որ Արարատի վրա քոչարի պարելու ենք :
    Ես էլ դրա վրա վստահ, ու գիտեմ, որ դա մեր հողն ա լինելու, ու միայն կռվով:


    Իսկ ինչ վերաբերում է հավերժականին, ապա բարեկամներ չեն լինում, բայց թշնամիներ լինում են


    Հ.Գ. ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
    Քաջութեամբ մեռնենք մեր աշխարհի ու մեր ազգի համար, եւ թող մեր աչքերը չտեսնեն մեր սրբարանների ոտից կոխան լինելն ու պղծուելը: Մամիկոնէից տարօնականների ուխտ

  8. #38
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Ես էլ դրա վրա վստահ, ու գիտեմ, որ դա մեր հողն ա լինելու, ու միայն կռվով:
    Ես էլ եմ վստահ,բայց,եթե սպասում ենք,որ ասենք` մեր անկախության օրը, թուրքիան հողերը տուփի մեջ ժապավենով փաթաթած պիտի գա մեզ շնորհավորի,ինչ-որ հավատալու չի էլի,էն էլ մեր հավերժական թշնամու կողմից:Իսկ մեր գործերը դեռ չեն երևում
    Հ.Գ. ՄԻԱՅՆ ԶԵՆՔՈՎ ԿԱ ՀԱՅԻՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
    Զենքով չէ միայն:Դաժան բան ա հողը, արյուն ա սիրում չգիտես ինչի
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  9. #39
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Արարատի գագաթին քոչարի էլի կպարենք: Բայց դա կլինի Թուրքիայի տարածքում:
    Էդենց բան չի լինի, եթե հայ ազգը այդքան նվաստանա ուրեմն իրա հայությունից էլ բան չի մնա:
    Էն վախտերով մենք չանցանք հոգեբանորեն թուրքի թրի տակով, էդ էր պակաս հիմա անցնեինք:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Թուրքիան վաղ թե ուշ քանդվելու է, դա անապագա պետություն է: Ֆաշիստական հասարակարգ, բիրտ տոտալիտարիզմ որտեղ ճնշվում են բազմաթիվ ազգերի իրավունքները: Քրդերի, զազաների, ալեվիների, հեմշինների, եզդիների : Այնպես որ հենց արտաքին աջակցությունը թուլանա Թուրքիայի փլուզումը անխուսափելի է:
    Վերջին խմբագրող՝ Marduk: 07.05.2007, 23:10: Պատճառ: Գրառման ավելացում

  10. #40
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Թուրքիան վաղ թե ուշ քանդվելու է, դա անապագա պետություն է:
    Իսկ Վրաստանը, Ազրբեջանը, Իրանը... դրանք էլ վաղ թէ ուշ քանդվելու՞ են...ունե՞ն նրանք ապագա :
    ...
    Ես 30-40 հազար կմ2 ծաղկացրինք: Հիմա էլ ծաղիկ տնգելու տեղ չկա, սպասում ենք, թէ էտ "անհասկացող" արտաքին երկրները երբ են իրենց ազդեցությունը Թուրքիաի վրա թուլացնելու, որ ինքը քանդվի, իսկ մենք գնանք էնտեղ էլ շենացնենք:

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆաշիստական հասարակարգ, բիրտ տոտալիտարիզմ որտեղ ճնշվում են բազմաթիվ ազգերի իրավունքները: Քրդերի, զազաների, ալեվիների, հեմշինների, եզդիների :
    Ասում է մի երկրի քաղաքացի , որի երկրում, այլ ազգիների տոտալ բացակայության պատճառով / պրակտիկորեն 0.0 % / հենց իր ազգին ոչ թէ ճնշում են, այլ ճորտացնում բառիս բուն իմաստով:

    Մեջբերում Marduk-ի խոսքերից Նայել գրառումը
    Այնպես որ հենց արտաքին աջակցությունը թուլանա Թուրքիայի փլուզումը անխուսափելի է:
    Լավ... Ենթադրենք Թուրքիան որպես պետություն մի 2-3 տարուց վերանում է /վերացնում են /: Իսկ ի՞նչ է լինելու այնտեղ ապրող 80 մլն. բնակչությունը : Երեվի բոլորին /բացի իհարկե չհավատափոխված հայերից/ քշենք գազախցի՞կ : Հա՞:

  11. #41
    Պատվավոր անդամ Marduk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.04.2006
    Գրառումներ
    969
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Իսկ Վրաստանը, Ազրբեջանը, Իրանը... դրանք էլ վաղ թէ ուշ քանդվելու՞ են...ունե՞ն նրանք ապագա
    Իրանը չէ բայց մնացածները ժամանակավոր բաներ են: Իրանը կարողացել է դարերի ընթացքում ցույց տալ իր կենսունակությունը: Դե հայերն էլ համարյա թե չմեռնող ազգ են: Այնպես որ միշտ կան ու կան:
    Իսկ մնացածները ժամանակի ընթացքում փոխվում են:

    Լավ... Ենթադրենք Թուրքիան որպես պետություն մի 2-3 տարուց վերանում է /վերացնում են /: Իսկ ի՞նչ է լինելու այնտեղ ապրող 80 մլն. բնակչությունը :
    Ինչ եղավ Իրաքի 25 միլլիոնի հետ: Իրաք պետությունը քանդվում է բայց բնակչությունը տեղում է: Եթե ավելի հեռուն նայենք ապա կարելի է ենթադրել որ Թուրքիայի արևմուտքում կառաջանա Անատոլիական հանրապետություն: Այդ մասը կինտեգրվի ԵՄ:
    Իսկ արևելյան մասերում կլինի Ազատ Քրդստանը, Զազաների ավտոնոմ պետություն, Միացյալ Հայաստանը, նաև Հեմշինները հյուսիսում երևի ստեղծեն պետություն: Այդ բոլորը կմտնեն մի ընդհանուր կոնֆեդերացիայի մեջ ու կինտեգրվեն Մեծ Մերձավոր Արևելք ծրագրի մեջ:
    Սա ընդամենը մի սցենար է, որը մշակվում է հատուկ կենտրոններում, կարող են լինեն նաև այլ սցենարներ: Դե օրինակ մի 5 տարի առաջ ոչ մեկ չեր էլ կանխատեսում որ Իրաքը կիսվելու է դե ֆակտո 3 մասի:

  12. #42
    Պատվավոր անդամ Array-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2007
    Տարիք
    30
    Գրառումներ
    605
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Էտ Քրդաստանը լինելու է մեր հողերի վրա,ըստ ԱՄՆ-ի ծրագրի,այնպես,որ մեզ հեչ ձեռնտու չէ Թուրքիայի քանդվելը,ավելի նախընտրելի կլիներ թուրքիայի թուլացումը մեր ճնշման ներքո(իհարկ է դա աառայժմ հնարավոր չէ),քան այլ երկրների
    «Հեռո՛ւ ստութիւնից եւ լի նրանով,ինչ ընդդէմ է ստութեան»
    Մովսես Խորենացի

  13. #43
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    48
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    EDGAR
    Իհարկե շատ ցավալի թեմա է,սակայն ես կարծում եմ,որ հարկ է այն քննարկել,անցյալ տարի 90-ամյակներ,այսօր արդեն 91-ամյակը:Այս մեկ տարվա ընթացքում մի քանի պետություն պաշտոնապես ընդունեցին հայերի ցեղասպանությունը,մինչդեռ Թուրքիան համառորեն պնդում է,որ ջարդեր չեն եղել:
    Այս թեմայում քննարկում եմ XX դարի ամենաահավոր ոճիրը:
    Թուրքիան չի ասում ջարդեր չի եղել: Նրանք խոստովանում են, որովհետեւ դրժել չեն կարողանում այլեւս: Ասում են. թէ եղածը կառավարութեան հրահանգով ողջ հայ քաղաքացիների գաղթ է դէպի անապատ: Ճանապարհին եղել են ցաւալի դէպքեր, մասնակի ջարդեր, սակայն այս ամէնը չի կարելի բնութագրել, որպէս Ցեղասպանութիւն (նրանց խօսքով):
    Նրանք նեղանում են «Ցեղասպանութիւն» Genocide բառից:
    Կուկուշկա
    Ծանր, շատ ծանր է հիշել անցյալի չարաղետ 1915թ-ը, բայց մենք հիմա արդեն հաստատ գիտենք, որ հիշողությունը որքան էլ դառը լինի ամենից առաջ կյանք է և փաստ: 1000-1000 անմեղ զոհերի հիշատակը պիտի անմահացնենք Մեր գոյատևությամբ:
    Կուկուշկա
    ԵՂԵՌՆԱԶԱՐԿ ԷԼ ԵՂԱՆՔ, ԲԱՅՑ ՆՈՐԵՆ ՀԱՅԵՐՆ ԱՊՐԵԼ ԵՆ,
    ԱՊՐՈՒՄ ԵՆ,ԿԱՊՐԵՆ
    Կարծում եմ 1915 թուականով չի սահմանափակւում հայկական Ցեղասպանութիւնը: Այդ շարունակւող գործընթաց էր, որ իր կիզակէտին հասաւ 1915-16 թուերին: Չմոռանալ զոհերի թուաքանակի վրայ աւելացնել ոչ միայն սպանուածները, այլեւ նրանք, ովք բախտ չունեցան երբէք ծնուելու, քանզի հաւանական ծնողները, երբէք չամուսնացան, որովհետեւ մահացան եւ այսպէս շարունակ: Հայ ժողովուրդի այդ ժամանակուայ բնական աճի ընթացքով, քան՞ի միլիոն պիտի լինէինք այսօր. հաշուէ՛ք արդիւնքը պիտի լինի Հայկական Ցեղասպանութեան զոհերի քանակը:
    Հայերը չեն ապրել: Ապրել են մասնակի: Եթէ առնենք հայի տեսակները իր գաւառական-նահանգային գունաւորումներով. Պիտի նկատենք, որ սպիտակ կամ կարմիր Ցեղասպանութեան հայի բազում տեսակներ (բարբառ, աւանդութիւն, ցեղային յատկանիշ, տարազ, երգ-պար, բանահիւսութիւն, հաւաքական կեանք) ի սպառ վերացել են: Ամբողջ գերդաստաններից ժառանգ չի մնացել:
    Բիւրակն
    ավելի լավ է լռեմ, թե չեմ որ սկսեցի, հետո բերանս փակել չի լինի
    Միշտ չէ, որ կարողանում ենք զրուցել, կարդալ՝ ցեղասպանութեան մասին: Ջղասպառ նիւթ է, հարազատների վայրագ կոտորածի նկարագրումը, վերլուծումը:
    Անահիտ
    Է՜հ, մի հիշեցրեք, էսօր ամբողջ օրը ցեղասպանության կադրեր, ֆիլմեր, հիշողություններ... ահագին լացել եմ... ոչ մի կերպ դրան ընտելանալ չի հաջողվում, ինչքան ուզում է՝ նույն բաները ցույց տան, մեկ է, ամեն անգամ էլ նույնքան սրտակեղեք է, որքան եթե առաջին անգամ տեսնեինք ու լսեինք...
    Ոմանք փորձում են Ցեղասպանութեան մեղքը բարդել զոհի վիզին: Սա անբարոյականութեան գագաթնակէտն է: Նրանք նման են գաղթական այն հային, որ սեփական մորթի փրկութեան համար մատնում էր պառաւ կանանց մէջ թաքնուած գեղանի հայ օրիորդները, կիները...
    Նրանք (այդպիսի հայերը) ոչ մի կերպ չեն կարողանում հասկանալ, որ եղածը միակողմանի ոճիր է: Լաւագոյն դէպքում՝ հաւասար հարթակի վրայ տեսնում են դահիճն ու զոհը: Նրանք չեն ըմբռնում, որ կայսրութիւնն ու այդ կայսրութեան ցանցառաբնակ եւ մեծաւ մասամբ անզէն քաղաքացիները հաւասարապէս հանցաւոր նկատել նշանակում է՝ հերթական անգամ սպաննել զոհերը: Նրանք չեն կարողանում հասկանալ, որ հայը մեղաւոր չէ՝ թուրքի որպէս հայրենիք ընտրած հողի վրայ ապրելու համար, հայը մեղաւոր չէ՝ թուրքի գալստեան համար, հայը մեղաւոր չէ՝ որ ապրել է եւ ապրել ուզում է:
    Կիկի
    անկեղծ ասած ես էլ որ սկսեցի, դժվար վերջացնեմ, կփորձեմ կարճ խոսել...
    նախ, հարգելիներս, չեմ սիրում երբ կոնկրետ 1915 թվականն են նշում...հայերին կոտորել են դեռ դրանից առաջ, ու մինչև 1920 թվականը դեռ մասսայական կոտորածներ էին կատարում...
    ինչ վերաբերում է ճանաչմանը...հարգելիներս...սո ւտ է բոլորը...ուզում է հազար երկիր ճանաչի, միևնույն է, մինչև թուրքիայի վրա ճնշում չգործադրեն, նա չի ճանաչելու...թե ձեր կարծիքով նույն այդ ԱՄՆ-ի նախագահ կոչվածը չգիտի որ կատարվել է նման բան...լավ էլ գիտի, պարզապես նրան ձեռք չի տալիս , դրա համար էլ հարյուր տարի մնա, չի արտասանի այդ բառը...Թուրքիայի վրա մեծ տերությունների ճնշումը միայն կստիպի, բայց քանի դեռ նրանց դա ձեռք չի տալիս, ոչ մի ճնշում էլ չի լինի...ուզում եք իմանալ իմ կարծիքը...??? իմ կարծիքով չի ընդունվի..., բայց դա չի նշանակում, որ մենք պիտի լռենք, ու բացի սքալուց ոչինչ չանենք...ոչ, հարգելիներս, սքալու ժամանակը անցել է...պետք է միայն պահանջել...անկախ արդյունքից...
    իբրև թե ուզում էի կարճ գրել...պարզապես ինձ համար այս հարցը մեծ նշանակություն ունի...իմիջիայլոց, իմ պապը ու նրա ընտանիքը մասնակից են եղել Մուսա Լեռան դեպքերին, ու նրա պապը եղել է այդ ժողովրդի առաջնորդը...
    Ամբողջովին համաձայն եմ: Ո՛չ սգալ պէտք չի, պէտք է յիշել իւրաքանչիւս մանրամասն, որպէսզի սերունդներն իմանան. Ինչ ձեւերով ոնչացւում էին հայեր, ընտանիքներ, որոնց մեղքը հայ լինելն էր:
    Ես կուզենայի արուեստի մարզերում արտայայտենք մեր բողոքը, վերաբերմունքը: Դա արդէն արւում է սակայն աձնական միջոցներով: Ի վերջոյ նրանք (միջազգային ընտանիքը, որ իրականում չկայ) ոչինչ պիտի տան մեզ: Մենք ինքներս, եթէ կարողանանք, մեր միջոցով պիտի լուծենք մեր դատը (շատ հեռու): Գոնէ արուեստի, երգ-երաժշտութեամբ, շարժապատկերի (կինո), գրականութեամբ մեր վիշտը արտայայտենք եւ շառաչուն ապտակներով ցնցենք առաջին հերթին մեր «սիրասուն» հարեւաները, ետքը «քաղաքակիրթ» աշխարհը:
    Բիւրակն
    Նախ, ի՞նչ է փոխվելու մեզ համար, եթե Ամերիկան ընդունի ցեղասպանությունը: Ի՞նչ է փոխվելու, եթե Թուրքիան ընդունի: Փոխհատուցելու՞ է... Ներեցեք, բայց ինչպե՞ս կարելի է մարդու կյանքը փոխհատուցել...
    Հետո, ի՞նչ է փոխվելու, եթե շարունակենք ամբողջ աշխարհում «ցեղասպանություն» գոռալ: Ի՞նչ ենք ապացուցում դրանով... Որ մենք թշվառ ազգ ենք, որ մեզ կոտորել են... Ստացվում է, որ ուզում ենք, որ մեզ խղճան: Ինչի՞ համար: Ինչքա՞ն կարելի է անցյալով ապրել: Ես չեմ ասում, թե պետք է մոռանալ: Ո՛չ... Բայց հիշենք ինքներս մեզ համար, ոչ թե փորձենք տարբեր գերտերությունների աչքը մտնել: Հետո, մինչ մենք շարունակում ենք «1915 թիվ ու Սումգայիթ» գոռալ, շարունակում են հայերին սպանել... Գիտե՞ք որտեղ... Մեր «սիրելի» Ռուսաստանում... Եվ սպանում են հայերին հենց իրենց ազգային պատկանելության համար... Մի տարում 100-ից ավելի հայ են սպանել... Չգիտես ինչու, այսքանից հետո ռուսները շարունակում են մնալ մեր բարեկամները: Թե՞ ռուսի սպանածը քաղցր է:
    Շատ ճիշտ եք. ոչինչ փոխուելու է, քանզի մարդկանց կեանքը անգին է: Այո մեզ ճանաչում են Ցեղասպանութեամբ (երբեմն էլ թուրքական պատումի տարբերակով) եւ ...Նոյի տապանով, որ չգիտես ինչու սիրում ենք «հրեական» այդ առասպելը շարունակ յիշեցնել ամէնքին: Գուցէ, մեր հին. Աստուածաշնչային ազգ լենելը ապացուցելով. մի քիչ աւելի կարեկցանք կը շահենք...:
    Ցեղասպանութեան մասին պատմելիս. Պէտք է ներկայացնել առարկայական այն պատճառները, որոնք մղեցին երիտ-թուրք օսմանեան կառավարութեանը. գնալու այդպիսի արարքի, որ կոչում ենք Ցեղասպանութիւն, Եղեռն:
    Գեր տէրութիւնները աչքը չենք մտնում, այլ ուրիշ մի տեղ....ասենք թուրքիոյ հետ նրանց առեւտուրի տարածքը: Գիտենք թէ Ա.Մ.Ն. իրերայաջորդ կառավարութիւնները քանիցս սպառնացել են թուրքիոյ՝ Հայկ. Ցեղասպանութեան ճանաչումով, եթէ երբէք թուրքերը թոյլ չտան ռազմական խարիսխների օգտագործումը: Այսպէս մեր անմեղ զոհերի յիշատակը գործածւում է, բոլորովին այլ ճղճիմ խնդիրների համար, կամ ոչ հայկական նպատակների համար:
    Ինչ վերաբերում է Ռուսաստանում հայերի սպանդին. շատ ցաւալի եւ ափսոսալի է: Ռուս ժողովուրդը յիշողութեան խնդիր ունի, քանզի՝ տակաւին 55 տարի առաջ ռուսասանը նուաճած նացիների գաղափարներին հակւում է: Ինչեւէ, ափսոսում ենք, քանի որ աւելի քան 2 միլիոն հաշւող ռուսահայ գաղութը, իր կազմակերպւոթիւններով, միութիւններով չի կարողանում հարկ եղածին պէս պաշտպանել՝ սպանւող հայերին, եւ առաջ մղել նրանց դատը: Ոճրագործները բաւարար պատիժ չեն ստանում, իսկ իմ խորին համոզմամբ. ռուսահայ «պապա»ները եթէ ցանկանան, շատ բան կարող են անել, որպէսզի ոչ ոք չհամարձակի հայի մազի թելին դիպչել: Չիցէ՞ նրանք էլ՝ այդ ռուսահայ «պապա»ները, իրենք էլ իրենց կարգին մի ուրիշ ոչ հայ «պապա»ի «բալա» են: Չէ՛ ռուսի սպաննածը քաղցր չէ: Բայց ռուսը հայ ընտանիքներ չի ոչնչացրել, չի ոչնչացնում, իսկ հայը իր բնօրրանում, իր հայրենիքում, իր սեփական պապենական հայրենիքում, որտեղ ստեղծուել է ինքը, ենթարկուել է ոճիրներից վատթարին, որ կոչւում է Եղեռն: Ռուսը վատերի մէջ լաւագոյնն է թերեւս:
    Բիւրակն
    Մենք ցեղասպանությունը կանխարգելելու փոխարեն անընդհատ հնի մասին ենք խոսում...
    Հիմա ասում են վրեժ, վրեժ... Ո՞րն է այդ վրեժը... Մի՞թե պետք է մենք էլ մեկուկես միլիոն թուրք կոտորենք:
    Հետո, թուրքերի հանդպես թշնամանքը ոչ մի լավ բանի չի բերի: Այո՛, թուրք ղեկավարությունն է կոտորել տվել հայերին, բայց և թուրք է եղել այն մարդը, որի շնորհիվ ես հիմա ապրում եմ... որովհետև նա փրկել է իմ նախնիներից մեկին...
    Կանխարգելում, շատ լաւ բառ է այո: Պէտք է սկզբից կանխարգելել: Չէ 1,5 միլիոնով վրէժ չի լինում, առնուազն 40 միլիոն պէտք է սպաննենք, եւ նոյն միջոցներով, սառը զէնքով, ծուխի մէջ հեղձամահ անելով, մոռթելով, կացնահարելով, անդամահատելով, այրելով կամ իրար կապուած զոհերը ծովի մէջ նետելով:
    Այո եղել են ազնիւ թուրքեր, արաբներ, քուրդեր, այժմ էլ կան, բայց մենք դարձեալ ցեղասպանուել ենք: Տխուր իրականութւինը մնաում է նոյնը:
    Բիւրակն
    Լսել եմ, թե ինչպես են ոմանք ուրախացել, երբ իմացել են, որ թռչնի գրիպից թուրքեր են մահացել: Լսել եմ, թե ինչպես է մեկն ասել. «Մի թուրք լիներ, սպանեինք»: Հիշում եմ, թե ինչպես այն թուրք երիտասարդ գիտնականի գլխին անկապ գործ սարքեցին Հայաստանում: Ե՞րբ ենք հասկանալու, որ պետք չէ ազգերի միջև խտրականություն դնել: Ե՞րբ ենք հասկանալու, որ մարդու լավ կամ վատ լինելը կախված չէ նրա ազգային պատկանելությունից: Այո՛, երկրի ղեկավարությունն ինչ-որ կոնկրետ քաղաքականություն է վարում, բայց ի՞նչ կապ ունի հասարակ քաղաքացին... Ինչո՞վ է մեղավոր, որ իր նախնիները չգիտեմ ինչ են արել... իսկ գուցե հենց նրա նախնին էր պռկել մեծ տատիկիս... ինչու՞ չարանամ նրա դեմ...
    Իսկ դու ինչու մարդկայնօրէն ուզում ես ընկալել թուրքին, բայց ոչ հային, որ զոհն է, որը կորցրել է հող ապահովութիւն, կեանք, պատիւ, երջանկութիւն, ընտանիք եւ սէր: Փորձիր հասկանալ այն զգայուն եւ մաքրասիրտ հայ պատանուն, որ չի դիմանում ցեղասպանութեան իրականութեան արթած ցաւին եւ ուզում է վրէժ լուծել: Ես դիտում եմ կենդանական աշխարհից տեսաֆիլմեր: Երբ յովազը յափշտակում է նորածին եղնիկը, վերջինիս մայրը գուցէ յուզւում է, բայց նա չի կարող յուզուել մարդկայնօրէն: ՄԱրդ արարծը ունի յիշողութիւն, ունի պատիւ, ունի տրամաբանութիւն եւ ապրելու իրաւունք: Ոչ մի սրիկայ որդի սրիկայի. իրաւունք չունի հայ մարդու կեանքը խլել նրանից, մի կեանք որ տրուել է բարձեալից, մի կեանք որ շնորհուել է սիրելի ծնողներից: Բիւրակն՝ դու պէտք է մտաբերես Ցեղասպանութիւնը, լացող ճչացող անզօր երեխայքը, անվերջ մորթոտւող խողխողւող մայրերը, ետքը գրես վերոյիշեալ մարդասիրական տողերդ:

  14. #44
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    Ապրես Պանդուխտ ջան:

    Ուրեմն դուք գիտե՞ք, թե թուրքերը ինչքան մեղք են բարդում հայերի վրա: էտ բոլոր իրենց արածները փոխել են հայերի դեմ՝ հղի կնոջ փորը խանչալով բացել, երեխեքին ջուր գցել մորթել և այլն.................: Ասում են հայերը 530.000 թուրքեր են սպանել "Նկարները կան", դե գնա ապացուցի, որ էտ դիակները հայի դիակներ են....

    Ես ուղղակի չեմ պատկերացնում, թե ի՞նչ մտածելակերպ ունեն էտ թուրքերը.... այդքան ատելություն մեր հանդեպ որ դրանք ունեն.... ու որ ասում են չի եղել կամ թուրքերը չգիտեն, սուտ ա.... Բոլորն էլ գիտեն ու շատ լավ գիտեն, նույնը ինչ որ մենք գիտենք...

    Արխիվները վառել են, մնացածը կեղծել են, հետքերը ոչնչացրել են: "Մարդասպանին փաստով են բռնում, եթե չկա ուրեմն մարդասպան չի"... սրանց միակ ապացույցի միջոցը սա է:
    Եկան մեր հողերը գրավեցին, ու հիմա Թուրքիա է՞ ...

    Բայց ինձ թվում է, ես դրական մտածելուց մեկ մեկ լավ եմ, 2015- ին կճանաչեն.... 100-ամյակ, սիմվոլիկ թիվ... Բայց պիտի մեր դիվանագետները հողերի համար լավ պայքարեն, նաև Եվրոպայում, գոնե 1918 թ.-ի Հայաստանը հետ տան
    Վերջին խմբագրող՝ wagamaffia: 03.06.2007, 02:05:
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

  15. #45
    Լիարժեք անդամ wagamaffia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2007
    Գրառումներ
    105
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց Մեծ Եղեռնը

    մի քիչ ուշ հանդիպեցի այս հոդվածին....խայտառակություն

    http://www.panarmenian.net/news/arm/?nid=22520
    Վերջին խմբագրող՝ wagamaffia: 03.06.2007, 03:47:
    Ինչքան էլ գոռանք, մեզ լսող չի լինի

Էջ 3 9-ից ԱռաջինԱռաջին 1234567 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայոց բանակ
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 2102
    Վերջինը: Երեկ, 21:30
  2. Ոստան Հայոց
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 15.03.2019, 00:43
  3. Հայոց Տաճարականները
    Հեղինակ՝ Lion, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 18
    Վերջինը: 22.01.2013, 20:09
  4. Հայոց Ցեղասպանուեան 106-րդ բանաձեւ
    Հեղինակ՝ Արթին, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.02.2008, 15:21
  5. Հայոց դանթեականը
    Հեղինակ՝ vartabooyr, բաժին` Հայ գրականություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 08.05.2007, 04:58

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •