Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից Նայել գրառումը
Իսկ փիլիսոփան խիստ ծաղրական վերաբերմունք ունի քրիստոնյաների հանդեպ:
Անուկի պնդումը առ այն, որ ես որևէ կրոնի չեմ դավանում, մի կերպ մարսեցի, որովհտեև շատ թե քիչ ճիշտ էր, բայց Բյուրի խորաթափանց մերկացումները անխորաթափանցորեն ակնարկում են, որ նա որևէ գաղափար չունի ոչ Փիլիսոփայի, ոչ քրիստոնեության մասին, գոնե այն քրիստոնեության, որը հայտնի է Փիլիսոփային և նրան հայտնի ևս մի քանի հազար փիլիսոփաների: Այնպես որ, պահանջում եմ իմ վերաբերյալ հայտարարություններ անելիս զգույշ լինել, որովհետև ներկա ինֆորմացվածությամբ սխալվելու հավականությունը ավելի մեծ է, քան չսխալվելու: Փիլիսոփայի կարծիքին ծանոթանալու համար խիստ տեղեկացված մարդիկ երևի արժեր, որ սկզբում կարդային նրա հոդվածները, հետո` մեկնաբանության խնդրանքով դիմեին Փիլիսոփային, հետո` կարծքի հայտնեին: Ի դեպ` հոդվածների հղումները կարող եք ստանալ` օգտվելով այս կայքից: Այսքանը Ինչ վերաբերում է մոդերատորությանը, ապա դժվար թե ժամանակ ունենամ դրանով զբաղվելու: Գոնե այս պահին քիչ հավանական եմ համարում, որ կհամաձայնեմ: