«Կրոն» բաժնում միմիայն Ihusik–ի ու Philosopher–ի մոդերատորությունն եմ ընդունելի համարում։ Ihusik–ինը, քանի որ շատ հանդուրժող է բոլոր կրոնների և ընդհանրապես այլակարծության հանդեպ, ինչպես նաև բավականաչափ գիտելիքներ ունի ինչպես քրիստոնեության, այնպես էլ ընդհանրապես կրոնի ոլորտում։ Իսկ Philosopher–ինը, որովհետև որևէ կրոնի չի դավանում, բայց էլի բավականաչափ գիտելիքներ ունի կրոնի ոլորտում, քանի որ կրոնագիտության մեջ բավական խորացել է։ Երկուսն էլ, համոզված եմ, օբյեկտիվ ու հավասարակշռված կլինեն և ավելորդ հույզեր ու կողմնակալ վերաբերմունք չեն դրսևորի մոդերատորություն անելիս, ինչը հատկապես տվյալ բաժնում խիստ կարևոր է։ Կներեք, բայց ուրիշ հարմար թեկնածու ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել։ Գուցե կա, բայց, համենայնդեպս, այդ պահին ուրիշ ոչ ոք մտքովս չի անցնում...
Բյուրակնի՝ «Հայ գրականություն» և «Ժամանակակից հայ գրականություն» բաժիններում մոդերատորությանը կողմ եմ։





Մեջբերել



Էջանիշներ