User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 15 հատից

Թեմա: Սպիտակ շապիկով աղջիկը

  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սպիտակ շապիկով աղջիկը

    Սպիտակ շապիկով աղջիկը


    Վարդագույն պատերով սենյակ՝ ողողված արևի՝ պատուհանից ներս հոսող դեղնաշող ալիքներով: Փափուկ անկողին, որի բազմաթիվ բարձերից մի քանիսն անփութորեն ընկած էին հատակին՝ գունավոր ու թավամազ գորգի վրա: Փոքրիկ, լաքապատ սեղանի վրա՝ արծաթյա սկուտեղի մեջ, լցված էին բազում քաղցրավենիքներ, իսկ նրանց կողքին սառչում էր մի գավաթ կաթ՝ մակերեսին հետզհետե փայլուն փառ գոյացնելով...
    Այդպես կարող էր լինել... Իրականում դա վաղեմի ճերմակությունը խոնավ գորշությամբ փոխարինած սենյակ էր: Նրա միակ զարդարանքը փայտե, հնամաշ թախտն էր՝ ծածկված դեղնավուն սավանով, որի ծայրերը ժամանակի թելադրանքով մաշվել էին ու թելոտվել: Թախտի մի անկյունում դրված էր խունացած ապակե բաժակ, որն իր միջի ջրին մոխրավուն երանգ էր տալիս: Մյուս անկյունում նստած էր հինգ-վեց տարեկան մի աղջնակ: Նրա հագին սպիտակ, երկարավուն շապիկ էր, որը գրեթե հասնում էր մինչև բոբիկ ոտնաթաթերը: Նա նստած էր գլուխը կախ ու կամացուկ երգ էր մրմնջում՝ գրեթե չբացելով կլորիկ շուրթերը: Սաթի պես սև մազերը թափված էին ուսերին ու դեմքին՝ փակելով նշաձև աչուկները:

    Դռան հետևում մարդիկ էին հավաքված, իսկ կիսախարխուլ տան առջև ամբոխ էր խմբված: Քչփչոցներն ու բացահայտ քննարկումներն ամենուր էին: Խոսում էին հրաշք մասին, այն մասին, թե ինչպես գտան անհայտ տեղերից հայտնված փոքրիկին: Քննարկում էին այն անհասկանալի ու օտար լեզուն, որով նա խոսում էր և այն գաղտնի ուժը, որը թաքնված էր նրա ձեռքերում: Որտեղի՞ց էր, ի՞նչ երկրից, ինչպե՞ս էր հայտնվել իրենց կողմերում, որտեղի՞ց այդ ուժը. բոլորը միայն գուշակում էին հնարավոր պատասխանները:
    Աղջկա փայլուն աչքերն ուղղվեցին դռանն այն պահին, երբ վերջինս ճռռոցով բացվեց՝ ներս թողնելով մի հաղթանդամ տղամարդու: Նա մոտեցավ աղջկան, բռնեց նրա ձեռքը ու դուրս տարավ սենյակից: Աղջիկը հնազանդորեն քայլեց իր ուղեկցորդի կողքով՝ անշտապ անցնելով անհագիստ ամբոխի միջով:
    Իրենց հետևում թողնելով մարդկային կուտակումները՝ նրանք հայտնվեցին մի գողտրիկ փողոցում, որի մաքուր մայթերին ծաղկի ու հրուշակեղենի կրպակներ էին: Երկնագույն զգեստով մի ժպտերես օրիորդ պտտվում էր շուրջը ու երեխաներին երփներանգ փուչիկներ բաժանում: Աղջնակին էլ հասավ փուչիկ՝ կանաչ գույնի, նարնջագույն պուտերով: Կոկիկ պատշգամբներից ժպտացող մարդիկ միմյանց ողջույններ և օդային համբույրներ էին հղում: Թարմությամբ հագեցած քաղցրաբույր օդը խտտում էր մարդկանց քիթը՝ հաճելի գլխապտույտ առաջացնելով...
    Այդպես կարող էր լինել... Բայց նրանց առջև փոշու հետ խառնված քարուքանդ ճամփա էր, որի վրայով անցնում էին կեղտոտ ու քանդրտված սայլեր, հնամաշ շորերով մարդիկ ու սովից կիախելագար ու բթացած անասուններ: Պատառոտված հանդերձներով խեղանդամ մուրացկաները քարշ էին գալիս կեղտի մեջ՝ փորձելով մոտենալ աղջնակին ուղեկցող հաղթանդամ տղամարդուն: Այս ու այն կողմ աղքատիկ առևտրականներ էին, որոնք մրոտված թեռքերով լաթի կտոր էին փնտրում՝ փայլեցնելու համար իրենց ապրանքները: Շուրջը տիրող գարշահոտությունը սրտխառնուք էր առաջացնում:

    Տղամարդն անխռով քայլում էր միայն իրեն հայտնի ուղղությամբ՝ իր հետ տանելով սպիտակ շապիկով աղջնակին: Շուտով նրանք կանգ առան մի մեծ դարպասի մոտ: Ներս մտան: Տանտերերը վաղուց սպասում էին նրանց: Հարուստ, բայց մռայլ տան սենյակներից մեկում պառկած էր մի գունատ երիտասարդ, որի քրտնած ճակատը ցնցվում էր ցավի սուր խայթոցներից: Նա գրեթե անկենդան ու մթնած աչքերով նայում էր անտեսանելի մի կետի, որն իրականում երևի թե գոյություն էլ չուներ: Սենյակում քանգնած էին սևազգեստ մարդիկ, որոնք մղկտոցով սգում էին և կարծես թե արդեն հուղարկավորում դեռ կնդանի տառապյալին: Տղամարդն աղջկան ուղղեց դեպի թշվառի մահճակալը, իսկ ինքը կանգնեց սգավորների կողքին: Աղջիկը լուռ մոտեցավ հիվանդին և իր փոքրիկ մատներով սեղմեց նրա թուլացած ու կախ ընկած ձեռքի ափը: Մահամերձն ամբողջ մարմնով ջղաձգվեց ու գալարվեց, ապա անշարժացավ: Բոլորի սարսափահար դեմքին ապշանքին խառնված հույս ծնվեց, երբ երիտասարդը սկսեց հանգիստ շնչել, նրա այտերը շառագունեցին, ու բացվեցին առողջ կոպերը: Բոլորը ճչացին ցնծությունից:
    Երջանիկ իրարանցման մեջ տանտերերը չմոռացան աղջնակի մասին: Գրկեցին նրան, փաղաքշեցին, ապա լվացան նրա կեղտոտված ու սառած ոտքերը, կոշիկներ հագցրեցին: Մաքրեցին շապիկի մրոտված ծայրերը ու փաթաթեցին առջնակին բրդյա տաք շալի մեջ: Այնուհետև հյորասիրեցին նոր թխած անուշաբույր հացով ու տաք կաթով, որի երեսին դեռ չէր հասցրել փայլուն փառ կապել...
    Այդպես կարող էր լինել... Սակայն երջանիկ իրարանցման մեջ տանտերերը չմոռացան միայն վճարել մարմնեղ տղամարդուն, որն անմիջապես շտապեց հեռանալ տնից՝ իր հետևից տանելով մարդկանց ոտքերի տակ ընկնող անտեսված փոքրիկին: Դռան մոտ աղջիկն իր ուսին զգաց մի մանուկ ձեռք. տանտիրոջ դուստրն էր, որը մեկնեց աղջկան իր կտորե, փափուկ տիկնիկը: Աղջնակը հասցրեց վերցրեն այն, ու նույն պահին դուռը փակվեց հյուրերի հետևից. դարպասներից այն կողմ նրանց էին սպասում գորշ ու գարշ քաղաքի ավերակ ճամփաները:

    Տղամարդը նայեց երկարող շողքերին ու շտապեցրեց աղջկան: Իր բոբիկ ոտքերով վազվզելով տղամարդու հետևից՝ նա չկարողացավ ձեռքում պահել փափուկ տիկնիկը: Այն ընկավ ցեխաջրի մեջ, ու նրա գունավոր շորերը վայրկենապես վերածվեցին թանձր մոխրագույնի, իսկ դեմքի սպիտակ կտորը տգեղորեն մգացավ՝ իր մեջ կլանելով տիկնիկի դիմագծերը: Շպիտակ շապիկով աղջիկը նայեց տիկնիկին վերջին անգամ. ամուր ձեռքը քաշեց նրան դեպի մի հարուստի մի նոր տուն...
    Ուշ գիշերին տղամարդը, վերջապես բավարարված իր օրվա վաստակից, տարավ աղջկան իր խարխուլ կացարանը: Տան մոտ դեռ կանգնած էին մի քանի հոգի, որոնց վրա տղամարդը գոռգոռաց և ստիպեց հեռանալ: Ուղեկցելով մանկիկին իր թախտով սենյակը՝ տան անդամները նկատեցին, որ աղջնակը հազիվ է քայլում, իսկ նրա դեմքը այրվում է տենդից: Նրան պառկեցրեցին կոշտ թախտին ու վախեցած նայեցին իրար՝ չիմանալով ինչ անել: Աղջնակի աչքերը փակվեցին, ու նա սկսեց դողալ և այրվել ջերմության մեջ: Կիսաբաց շուրթերից բոլորին անհասկանալի լեզվով զառանցանք էր թափվում: Մարդիկ քար կտրած սպասում էին, որ հիմա կկատարվի այն հրաշքը, որով աղջնակը օգնում էր հիվանդներին: Սակայն հրաշքը այդպես էլ չէր կատարվում... Իսկ մանուկը հետզհետե ավելի էր թուլանում ու քիչ-քիչ հեռանում էր...
    Վերջապես ուշքի գալով՝ տղամարդը շտապով դուրս եկավ տնից և վազեց բժշկի հետևից, որն իհարկե շատ բան չգիտեր, բայց տենդի դեմ դեղ ու բուժում ուներ: Բժիշկը հասավ վերջին պահին, բոլորին դուրս հանեց սենյակից և լրջորեն զբաղվեց փոքրիկով: Սարսափելի գիշերվա վերջում սպիտակ շապիկով աղջիկը ապաքինվեց: Նրա փոքրիկ մարմինը նորից լցվեց կյանքով, նշաձև աչքերը փայլեցին, իսկ քիթը խտտվեց իրեն սպասող թարմ ու տաք կաթի բույրից...
    Այդպես կարող էր լինել...

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (20.09.2012), Sambitbaba (03.05.2016), Էլիզե (17.09.2012), Ուլուանա (15.09.2012), Ռուֆուս (18.09.2012)

  3. #2
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    Տխուր էր ու սիրուն: Ivy-ն իր ոճի մեջ է:

  4. #3
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    Բայց այդպես կարո՞ղ էր լինել…

  5. #4
    Սկսնակ անդամ ^SRTIK^LA^-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.11.2007
    Գրառումներ
    46
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    Հեքիաթային ........... ինչու չէ մի գուցե եվ իրական՞
    ՀԱՐԳԱՆՔԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՈՒՆԻ ,ԻՍԿ ՍԵՐԸ՝...........

  6. #5
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    Մեջբերում ^SRTIK^LA^-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեքիաթային ........... ինչու չէ մի գուցե եվ իրական՞
    Հեքիաթները սովորաբար լավ են վերջանում, իսկ այս պատմվածքը վերջանում է շատ տխուր...

  7. #6
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    Հիանալի մտածողություն ու ուղղագրություն, գեղեցիկ պատկերներ ու ակնհայտ ասելիք... Ապրես, դուրս շատ եկավ, միայն թե ինձ թվաց, թե կիսատ է, միգուցե նորից կարդամ ու հակառակ կարծի՞քը լինի... չնայած, չէ, երևի կիսատ չէ: Բայց աղջիկը մեղք է, շարունակիր...

  8. #7
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    Օ՛ հետաքրքիր է և օրիգինալ
    ...

  9. #8
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    Շատ լավն էր, ինչպես բոլոր նախորդները

  10. #9
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    ivy ջան, երբ առաջին անգամ կարդացի, մտածեցի, որ «ով, որտեղ, երբ»-ի բացակայությունը պատմվածքը դարձրել է անդեմ, թեև ֆորման դուրս եկավ, ճաշակով էիր ձևել. վերևից ներքև գծով՝ փռված վարդագույնը /երազանքը/ նեղանում է դարչնամոխրագույնի /իրականության/ երեք շերտով, իսկ վերջինում՝ չորրորդում՝ հակադարձվում:
    Բայց մի քանի օր հետո, հանգամանքների բերումով, երբ հիշեցի պատմվածքդ, ուրվագծվեց մոդելը. սպիտակ շապիկով աղջիկը ապրում է յուրաքանչյուրիս մեջ:
    Ամեն մեկիս մեջ կա հրաշքի հնարավորությունը, ու յուրաքանչյուրիս ճանապարհին կա ուղեկցող՝ «անխռով քայլող միայն իրեն հայտնի ուղղությամբ», որը հասցնում է այդ հրաշքը այս կամ այն դռանը: Ու երբ հրաշքը շահագործվում է, ու ստացած միակ տիկնիկի դիմագծերն էլ լղոզվում-ջնջվում են ցեխաջրի մեջ, հրաշքը լքում է մարդկանց աշխարհը, ու այն կենդանացնելու ամեն փորձ անիմաստ է, քանի որ սպիտակ շորերով աղջիկը չի ձգտում վերադառնալ, ուղղակի մի հրաշք էլ գումարված է լինում երազանքի վարդագույն ամպին:

  11. #10
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    հաճելի էր կարդալը
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  12. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,017
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    ivy ջան, երբ առաջին անգամ կարդացի, մտածեցի, որ «ով, որտեղ, երբ»-ի բացակայությունը պատմվածքը դարձրել է անդեմ, թեև ֆորման դուրս եկավ, ճաշակով էիր ձևել. վերևից ներքև գծով՝ փռված վարդագույնը /երազանքը/ նեղանում է դարչնամոխրագույնի /իրականության/ երեք շերտով, իսկ վերջինում՝ չորրորդում՝ հակադարձվում:
    Բայց մի քանի օր հետո, հանգամանքների բերումով, երբ հիշեցի պատմվածքդ, ուրվագծվեց մոդելը. սպիտակ շապիկով աղջիկը ապրում է յուրաքանչյուրիս մեջ:
    Ամեն մեկիս մեջ կա հրաշքի հնարավորությունը, ու յուրաքանչյուրիս ճանապարհին կա ուղեկցող՝ «անխռով քայլող միայն իրեն հայտնի ուղղությամբ», որը հասցնում է այդ հրաշքը այս կամ այն դռանը: Ու երբ հրաշքը շահագործվում է, ու ստացած միակ տիկնիկի դիմագծերն էլ լղոզվում-ջնջվում են ցեխաջրի մեջ, հրաշքը լքում է մարդկանց աշխարհը, ու այն կենդանացնելու ամեն փորձ անիմաստ է, քանի որ սպիտակ շորերով աղջիկը չի ձգտում վերադառնալ, ուղղակի մի հրաշք էլ գումարված է լինում երազանքի վարդագույն ամպին:
    Շատ սիրուն ես գրել, ավելի սիրուն, քան իմ պատմվածքն էր:
    Միայն մի բան. բոլոր չորս դեպքերում էլ վարդագույնը՝ լավը, վերածվում է մոխրագույնի՝ վատի, այն իմաստով, որ լավը երևակայականն է, իսկ վատը՝ իրականը, համենայնդեպ այս պատմվածքում: Նույնն է նաև ամենավերջում՝ չորրորդ տեսարանում, և «Այդպես կարող էր լինել» արտահայտությունը հենց դա էլ ցույց է տալիս, որ այդպես չի եղել: Իսկ թե ինչպես է եղել, դժվար չի գուշակել...

  13. #12
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Միայն մի բան. բոլոր չորս դեպքերում էլ վարդագույնը՝ լավը, վերածվում է մոխրագույնի՝ վատի, այն իմաստով, որ լավը երևակայականն է, իսկ վատը՝ իրականը, համենայնդեպ այս պատմվածքում: Նույնն է նաև ամենավերջում՝ չորրորդ տեսարանում, և «Այդպես կարող էր լինել» արտահայտությունը հենց դա էլ ցույց է տալիս, որ այդպես չի եղել: Իսկ թե ինչպես է եղել, դժվար չի գուշակել...
    Տեսածս ֆորման նույնպես այդպիսին էր ՝
    վերևից ներքև գծով՝ փռված վարդագույնը /երազանքը/ նեղանում է դարչնամոխրագույնի /իրականության/ երեք շերտով, իսկ վերջինում՝ չորրորդում՝ հակադարձվում:
    վարդագույնը երազանքն է՝ երևակայականը, դարչնագույնը՝ իրականությունը: Առաջին երեք մասերում սկզբում մատուցել ես երևակայականը /վարդագույնի լայն շերտն ա/, որը "այդպես կարող էր լիներ..."-ով գունաթափվում, նեղանում է դեպի ցուրտ իրականություն, իսկ վերջին մասում էդ "տրյուկը" հակադարձվել է. սկզբում իրականությունն է /մահը/, հետո "այդպես կարող էր լինելը..." տաքացնում է պատկերը մինչև վարդագույն, այսինքն՝ երազանք, անիրականություն, ու լավ է, որ պատմվածքդ կանգ է առնում հենց երազանքի վրա, քանի որ թեպետ երևակայական , բայց սրտով ապրած երազանքի մեջ հաճախ ավելի կյանք կա , քան աչքի տեսած, "փաստացի" իրականության մեջ:
    Վերջին խմբագրող՝ Բարեկամ: 09.01.2008, 03:03:

  14. #13
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    Բարեկամն ամեն ինչ ասել է, ուստի ավելացնեմ միայն, որ սիրում եմ այսպիսի կարճ, երկու խոսքով` բայց այնքա~ն բան ասող և ուսուցանող ստեղծագործությունները: ivy ջան, քեզ մոտ դա հրաշալի է ստացվում:

  15. #14
    знал тех кто не встали... Mefistofel-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2007
    Հասցե
    Изумрудный Трон
    Գրառումներ
    177
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սպիտակ շապիկով աղջիկը

    ...երկու իրականություն այնպես զուգահեռ դասավորված, որ ընթերցողը իրենը ընտրի...
    Մերթ զայրացնող , մերթ հույս տվող...
    ով երազներով ապրում, կընտրի իր սիրելի խաբկանքը, ով իրականությամբ` կասի իր սիրելի խոսքը "մենակ մեռնելուս օրը չգիտեմ"...
    Մտածելու տեղիք տվեց...
    լավներ...
    Շատ լավներ:
    Ու կատես դու իրանց պարը,
    Ով ճղեց վերջին նկարը,
    Ով վառեց վերջին կամուրջը,
    Ով հանեց վերջին նագանը!

  16. #15
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր իմ մոտ ստեղծագործություններ ընթերցելու երեկո է և ուզում եմ, որ այս պատմվածքը չմնա ակումբի խորքերում: Անպայման կարդացեք այն:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Պատերազմի աղջիկը...
    Հեղինակ՝ My World My Space, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 30.03.2011, 16:53
  2. Երբ աղջիկը մեծ է տղայից..
    Հեղինակ՝ aniko, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 5
    Վերջինը: 06.02.2011, 23:44
  3. Սև ու սպիտակ
    Հեղինակ՝ Lethal Sweetness, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 28.04.2007, 11:16
  4. Երբ աղջիկը ծխում է...սեքսուա՞լ է...
    Հեղինակ՝ electrical_storm, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 132
    Վերջինը: 04.03.2007, 21:35

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •