Կրոնը փոխելու իրավունքը
Թեև Հայաստանի Հանրապետության օրենսդրություւնում բացակայում է այդ իրավունքի անմիջական ստուգաբանական մատնանշումը, սակայն կրոնափոխության իրավունքի դրսևորումներից է կրոնական միավորմանը կամավոր անդամագրվելու և նրանից կամավոր դուրս գալու իրավունքը: Ոչ ոք իրավասու չէ խոչընդոտել քաղաքացու կողմից այդ հարցի ինքնուրույն լուծումը առանց իր արարքի պատճառաբանման:

Որևէ կրոն չդավանելու իրավունքը
Ըստ հայկական իրավական ավանդույթի, որևէ կրոն չդավանելու իրավունքը համարվում է խղճի ազատության, իսկ ավելի ամփոփ ասած ընդհանրապես ազատության ինքնուրույն տարր: Բացի դրանից, որևէ կրոն չդավանելու իրավունքը մեկնաբանվում է որպես աշխարհիկ աշխարհայացք ունենալու իրավունք:

Կրոնի քարոզչության իրավունքը
1991 թ. օրենքի 7 հոդվածի 1-9 կետերը քաղաքացիներին երաշխավորում են կրոնի հետ կապված իրենց համոզմունքների սահմանման, արտահայտման և տարածման իրավունքը: Իրականացվում է բերգործական և այլ մշակութային-լուսավորչական գործունեություն, մեծ տպաքանակներով հրատարակվում և տարածվում է կրոնական բնույթի գրականություն, որը դարձել է գործնականորեն ցանկացած գրավաճառության, այդ թվում նաև փողոցային և մետրոպոլիտենի կայաններում իրականացվող գրքի առևտրի, մշտական բաղադրիչը:

Աթեիստական քարոզչություն վարելու իրավունքը
1991 թ. օրենքի 18 հոդվածի համաձայն, աթեիստական համոզմունքների համատեղ ուսումնասիրության և տարածման նպատակով ստեղծված հասարակական միավորումներն անջատված են պետությունից:
Պետությունը նրանց չի ցուցաբերում ոչ նյութական և ոչ էլ գաղափարախոսական օգնություն և չի հանձնարարում /ինչպես նախկինում էր/ իրականացնել աթեիզմի արմատավորման նպատակաուղղված որևէ պետական գործառույթներ:

Բարեգործական գործունեության իրավունքը
Կրոնական կազմակերպություններն իրավունք ունեն իրականացնելու բաեգործական գործունեություն ինչպես ինքնուրույն, այնպես էլ հասարակական հիմնադրամների միջոցով /հոդված 7, կետ 10: Սակայն, իրականում նման պրակտիկան դեռևս խիստ թերզարգացած է:

Կրոնական կրթության իրավունքը
Ներկայումս դավանաբանության դասավանդումը, ինչպես նաև ամբողջությամբ վերացրած կրոնական դաստիարակությունը կարող են իրականացնել ոչ պետական ուսումնական և դաստիարակչական հաստատություններում, ինչպես նաև քաղաքացիների ցանկությամբ, կամ ընտրային եղանակով ցանկացած նախադպրոցական և ուսումնական հաստատություններում և կազամակերպություններում. դասավանդումը կարող են վարել գրանցված կանոնադրություն ունեցող կրոնական միավորումների ներկայացուցիչները: Բացի դրանից, կրոնաճանարողական, կրոնագիտական և կրոնափիլիսոփայական առարկաների դասավանդումը, որը չի ուղեկցվում կրոնական ծիսակատարությամբ և կրում է տեղեկատվական բնույթ, կարող է ընդգրկվել նաև պետական ուսումնական
հաստատությունների ուսումնական ծրագրերում:

Մշակութային - լուսավորչական գործունեություն
Ներկայումս կրոնական միավորումները, ինչպես և մյուս հասարակական միավորումները, իրավասու են ստեղծել մշակութային-լուսավորչական կազմակերպություններ /հիմնադրամներ, ժամանակավոր կամ մշտական գործող ցուցադրանքներ, թանգարաններ և այլն/, ինչպես նաև հիմնադրել, տեղեկատվական մարմիններ. թերթեր, հանդեսներ, ռադիո, հեռուստատեսություն/` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև` անկախ կրոնի
նկատմամբ նրանց ունեցած վերաբերմունքից

Հավատացյալների և ոչ հավատացյալների իրավահավասարության
սկզբունքն օրենսդրորեն ամրագրված է 1991 թ. օրենքի 2 հոդվածում.
<<Քաղաքացիներն իրավահավասար են օրենքի առջև քաղաքացիական,
քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում` անկախ կրոնի նկատմամբ նրանց վերաբերմունքի>>: Հետագայում նույն սկզբունքն արտահայտվեց սահմանադրական նորմերում
/հոդվածներ 16, 23, 24, 38/:

Արդի Հայաստանում գոյություն չունի պետական կրոն և <<կրոնական փոքրամասնությանը>> պատկանելու առումով քաղաքացիների խտրականություն: Այդ տեսակետից Հայաստանի Հանրապետությունը լիովին համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

Հարկ է նշել, որ պաշտոնական փաստաթղթերում /անձնագիր, վկայական, և այլն/ ոչ մի նշում կրոնական պատկանելության վերաբերյալ չկա: Ոչ մի մարմին իրավունք չունի որևէ մեկից պահանջել հայտնել տեղեկություններ կրոնական պատկանելիության կամ համոզմունքների մասին:

Օրենքի 19 հոդվածը, քաղաքացիների հարկադրման հետ կապված իրավիճակներից խուսափելու նպատակով, որոշ դեպքերում համապատասխան օրենքի հիման վրա պետական մարմնի և կրոնական կազմակերպության փոխպայմանավորվածության հիման վրա, թույլատրում է քաղաքացիական պարտականությունը փոխարինել այլընտրանքայինով: Բայց նախ չկա օրենքը այլընտրանքային ծառայության մասին, որը ըստ էության կլուծեր նշված պրոբլեմը:
Անկասկած օրենքը կնախատեսի այլընտրանքային ծառայության հնարավորությունը, բայց միայն որոշակի կրոնական կազմակերպությունների անդամների համար: Բացի դրանից կնախատեսվի և ընթացակարգերը: Սակայն այսօր գործում է միայն օրենքի 19 հոդվածի 1-ին մասը, համաձայն որի բոլոր քաղաքացիական պարտականությունները տարածվում են հավասարապես և կրոնական կազմակերպությունների անդամների վրա: Այստեղ պրոբլեմը մի կողմից հանգում է պառլամենտի օրենսդրական գործունեությանը և մյուս կողմից նրա գործունեության առաջնահերթություններին:

Ներկա պայմաններում <<Այլընտրանքային ծառայության մասին>> օրենքը կարող է արհեստականորեն մեծացնել այն կրոնների և գաղափարախոսությունների համակիրների թիվը, որոնք չեն ճանաչում զինվորական առայությունը: Առայժմ ՀՀ պատրաստ չէ այդպիսի իրադրությանը: Սակայն օրենքի ընդունումը անհրաժեշտ է:
...