Մի բան ասեմ, բայց չնեղանաք: Զարմացած եմ Ձեր դատողությամբ: Կարծում եմ սա պարզապես Ձեր «անլուրջ» մոտեցման արդյունք է:
Անշուշտ, եկեղեցում ծեսը երբեք չի փոխվում, այլ միայն տոն օրերին օրվա խորհրդի հետ կապված հատուկ շարականներ և աղոթքներ են երգվում ու կարդացվում: Մարդուց է կախված այն, թե որքնով նրա համար սովորական կդառնա այդ ծեսը:Դուք ինքներդ Ձեր բերանով դատեցիք Ձեզ, քանի որ եթե Դուք ծեսին, օրինակ Ս. Պատարագին, մոտենում եք խոնարհաբար, եթե չեք հասկանում, ապա գոնե գիտակցում եք, թե ի?նչ է կատարվում, Դուք Ձեր խոնարհությունը կունենայիք դրա հանդեպ և ամեն անգամ գրեթե նույնակերպ կրկնվող ծեսի մեջ առավել կփառաբանեիք Աստծուն և էլ ավելի լուրջ մոտեցում ձեռք կբերեիք: Ավել չեմ ուզում մանրանամ:
Կարծում եմ` Դուք արդեն բամբասանքի եք տրվել: Դա բացարձակ պատշաճ չէ առողջ դատողություն ունեցող մարդուն: Պետք չէ զրպարտել քահանաներին, այն էլ ամենահասարակ մի հարցի շուրջ: Քավ լիցի, մեր քահանաները բավական գրագետ են, և եթե դուք նույնիսկ «ամենաագրագետ» քահանային էլ լրջորեն հարցնեիք երգվող շարականի իմաստը, նա կպատասխաներ:Քահանաներին էլ հարցեր փորձել եմ տալ, օրինակ - ին՞չ են երգում, մի փոքր մեկնաբանում, որպեսզի հասկանամ, թե ի՞նչ եմ երգում մի քանի ժամ անընդմեջ: Պարզվում է իրենք էլ չգիտեն...
Ի գիտություն. Հայ Առաքելական Եկեղեցին հոգևոր սպասավորներ է պատրաստում 6 տարի օր ու գիշեր /բառիս բուն իմաստով/ կրթելով երիտասարդներին: Քահանա դառնալն այնքան էլ հեշտ բան չէ: Դա բավականի երկար պրոցես է:
Կարծում եմ` Դուք նախ պետք է պարզեք, թե ու?մ եք մոտեցել: Դրա համար անհրաժեշտ է իմանալ, թե եկեղեցում ով ովէ: Եթե եկեղեցականի հագուստով է կանգնած, դա դեռ չի նշանակում, որ նա քահանա է: Մեծ հաջողությամբ Ձեր առջև կարող էր կանգնած լինել սկսնակ դպիր, որը դեռ նոր նոր պետք է անցնի մի ամբողջ դպրոց:
Ե.Գ. Եկեղեցական արարողությունների ժամանակ քահանաները սովորաբար լինում են շուրջառով /այպես ասած թիկնոցով/: Գոնե այդպես փորձեք տարբերել:
Ավելացվել է 11 րոպե անց
Անկեղծ ասած նախորդ գրառումդ դուրս եկավ, սակայն այս մեկն ինձ շաաաաատ զարմացրեց: Չգիտեմ, թե քանի տարեկան ես, բայց, կներես, շատ պրիմիտիվ ես մտածում: Խորհուրդ կտամ լավ ուսումնասիրես հայոց պատմությունը, մանավանդ եկեղեցու դերին ու նշանակությանը վերաբերվող էջերը: Այն ժամանակ հավանաբար կհասկանաս, թե ինչ արեց քրիստոնեությունը հայերի համար, ամրացրեց ու զարգացրեզ դարավոր մշակույթը, նորոգեց և ծաղկացրեց, թե? քանդեց այն:
Երբ կունենաս միանշանակ պատասխան քո իսկ առաջ բերած վարկածին /գոնե ինձ ապացուցելու համար/ այն ժամանակ նման հայտարարություններով հանդես արի և ես որևէ հակառակություն չեմ ունենա քեզ:
Մեծ հույս ունեմ, որ գրածիցս չես նեղանա, այլ կխորհես, քանի որ զայրույթից կամ ատելությունից չէ, որ այսքան գրեցի: Պարզապես ուզում եմ, որ քեզ նման հայ երիտասարդը, որը կարծես թե մտահոգված է ազգի ճակատագրով, ավելի ռեալ նայի իր շուրջը:
Աստված քեզ հետ /չնայած որքան հասկաց դու Աստծուն չես հավատում???/
Էջանիշներ