Ես չեմ ասում, որ եկեղեցի չգնացողը աղանդավոր է /դուք ինձ ճիշտ չեք հասկացել/, ես էլ կարողա տարին մեկ անգամ գնամ եկեղեցի /հիմնական պատճառը ժամանակի սղությունն է/, բայց չեմ փորձի Քրիստոսի խոսքերը այլ կերպ մեկնաբանել, մարդկանց իմ շուրջը համախմբել ու գլուխները հիմար մտքերով լցնել: Իսկ դուք ավելի մանրամասն չեք ասի, թե ինչ ասել է ճշմարիտ Քրիստոնյա?
Ըստ իս ճշմարիտ քրիստոնյա լինելու համար պարտադիր չէ որպես օրենք ընդունել Քրիստոսի բոլոր ասածները: Դրանք շատ լավ խորհուրդներ են, որոնց կատարման դեպքում քո խիղճը մաքուր կլինի, բայց պետք չէ մոռանալ, որ մենք ապրում ենք շատ բարդ ժամանակներում ու հաճախ ստիպված ենք լինում ուրիշին տրորել, որ մեր համար լավ պայմաններ ստեղծվենՄի խոսքով ինձ շատ հետաքրքիր է ձեր կարծիքը: Ի դեպ, դուք հոգևորական եք? Ուղղակի գրվածքից այդպես կարծեցի, կներեք, եթե սխալվում եմ
Էջանիշներ