Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Աղանդների թեման դարձել է սեփական հայրենասիրությունը ու ազգային անվտանգության հարցերից սեփական տեղեկացվածությունը ցույց տալու չափազանց հեշտ ու հասանելի միջոց։ Հերիք է, որ խոսքը գնա աղանդների մասին, անմիջապես պարզ է դառնում, թե ում կողմը պետք է բռնի մտածողության ստանդարտացման ճանապարհն անցած հասարակության միջին վիճակագրական անդամը, որին չգիտես ինչու՝ համոզել են և նա չգիտես՝ ինչու համոզվել է, որ ինքը բացառիկ ու անկրկնելի քրիստոնյա է, իսկ մնացած բոլորը աղանդավորներ են։ Այս մարդիկ մոռանում են, որ Քրիստոսը ևս եղել է աղանդավոր, ընդ որում՝ բավականին վտանգավոր և ծայրահեղական աղանդի ներկայացուցիչ. որոշու՞մ է արդյոք դա նրա կրոնի բնույթը, եթե այո, ապա որևէ քրիստոնյա որևէ աղանդի դեմ խոսելու բարոյական իրավունք չունի, այն պարզ պատճառով, որ ինքն էլ է ընդունում, որ իր կրոնի հիմնադիրը աղանդավոր է եղել։ Չի որոշում, ուրեմն հավասարապես որևէ կրոնական տեսության բնույթը չի կարող որոշվել ըստ այն հանգամանքի, թե այն համարվում է աղանդ թե ոչ։ Գուցե մերօրյա աղանդներից մեկը վաղը կդառնա պետական կրոն, և 1700 տարի հետո՝ 1700 կույսերի մասնակցությամբ տեղի կունենան "հայ ժողովրդի մեծ դարձի" 1700–ամյակի տոնակատարությունները։ Ասել է թե՝ տաք–տաք հայտարարությունների անելուց առաջ պետք է գիտակցել, թե ինչի մասին է խոսքը, գիտակցել, որ կա կրոնական մտածողություն ու կրոն՝ ընդհանրապես, որ այն կարող է ունենալ անկանխատեսելի զարգացումներ և որևէ մեկը որևէ մեկին իրավունք չունի վառելու կամ ուտելու, եթե նա կողմնորոշվում է դեպի որոշակիորեն այլ սկզբունքներ, քան ընդունված են տվյալ հասարակության մեջ։ Այլ խնդիր է, որ աղանդները կարող են օգտագործվել որոշակի քաղաքական նպատակներով, ինչպես, ի դեպ, օգտագործվում է նաև Հայ Առաքելական Եկեղեցին, ինչը պետք է կարգավորվի օրենքով։ Այլ խնդիր է, որ աղանդների բերած հավատի մշակույթը բոլորովին հայկական չէ և կարող է ընդհատել 1700 տարում լավից–վատից ձեռքբերված ավանդույթները։ Բայց դա ասելով՝ պետք է չմոռանալ, որ այդ ավանդույթները ևս այլևս կյանք չեն տալիս հայ մարդուն և գուցե դրանց ընդհատումը բոլորովին էլ վատ չէր լինի։ Հեգելը կամ Նիցշեն ևս կարող են ընդհատել համարյա գոյություն էլ չունեցող "հայ փիլիսոփայական մտքի ավանդույթը", բայց ուր էր թե ընդհատեին... Մի խոսքով, աղանդների հարցը բարդ հարց է. այն ունի մի քանի՝ զուտ կրոնական–գաղափարական, մշակութային, հասարակական–քաղաքական ասպեկտներ, որոնցից յուրաքանչյուրը առանձին քննարկման և խորը վերլուծության կարիք ունի, առանց ինչի դրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը կվերածվի մարգինալ հոգու հասարակ պաշտպանողական ռեֆլեքսի՝ օտար ու անծանոթ երևույթի նկատմամբ։
Բայց քրիստոնեությունը աղանդ չի: Աղանդը որևէ կրոնի մեջ առաջացող և կրոնից որոշակի շեղվող տեսությունն է: Իսկ քրիստոնեությունը էականորեն տարբերվում է ժամանակին գոյություն ունեցած կրոններից: Ուստի կարելի է քրիստոնեությունը համարել ուրիշ, այն ժամանակների համար նոր կրոն: Եթե նոր չլիներ, աղանդ լիներ /այսինքն` ինչ-որ կրոնի բաղկացուցիչ մաս լիներ/, ապա այդպես չէր հալածվի...