Հետաքրքիր է, թե ըստ ձեզ ո՞րն է ուղին զարգացման:Բազում աղանդնե՞րը, որ մարդկանց մեջ մոլորություն են սերմանում, մարդի՞կ, որ բավականին երիտասարդ տարիքի, տարբեր կրոնական գրքույկներ վերցրած, փողոցում կանգնեցնում են անցորդներին ու փորձում համոզելով համալրել իրենց շարքերը, կամ բավակնին համառներն էլ կան, որ այցելում են բնակարաններն ու անգամ տանտիրոջ ոչ այդքան հյուրընկալ վերաբերմունքից էլ վատ չեն զգում, որ հեռանան:
Միգուցե փորձեք արդարացնել աղանդավորներին՝ ասելով, որ նրանք քարոզում են հավիտենական կյանք ևայլն, և այլն, որ մեր բարօրության, մեր լավի համար են ասում, կներեք, բայց չեմ ընդունում, որովհետև այն դարում չենք ապրու, որ մարդիկ դիմացինի լավը ցանկանալու համար ոտնատակ տան սեփական ինքնասիրությունը, անունը, շատ հաճախ՝ նաև շրջապատի ջերմ վերաբերմունքն ու հարգանքը: Իսկ ու համար է գաղտնիք, որ բազում մեր ազգակիցներ, ընդկրվելով այս աղանդավորականների խմբերում, ավելի հեշտությամբ են կարողանում մեկնել Եվրոպա, կամ ասենք, անդամակցելով՝ ստանում են բարձր նպաստներ, կամ էլ՝ որոշ երիտասարդներ, ինչպես արդեն վերևում նշվեց, խուսափում են բանակում ծառայելուց:
Նաև այս նույն աղանդների արդյունքում էր, որ մի ժամանակ այս անմիտ գաղափարներից ոգևորված, մի քանի խեղճ անչափահասներ ինքնասպան են եղել՝ դրախտ գնալու գաղափարներով տարված:
Գիտեք, ես ինքս աղանդավորների նկատմամբ միանշանակ չեզոք կլինեի, եթե նրանք իրենց հավատքին միայն հավատային, այլ ոչ թե այստեղ- այնտեղ քարոզեին, մարդկանց փորձեին համոզել: Այ մարդ հավատում եք, հավատացեք, խնդրեմ, ոչ ոք իմ կարծիքով դեմ չի լինի, բայց զոռով մարդկանց մի քաշեք ձեր շարքերը![]()
Ես ինքս քրիստոնյա եմ, հավատում եմ իմ Աստծուն, գնում եմ եկեղեցի, մոմ վառում, հնարավորիս չափով աշխատում եմ լինել բարեխիղճ քրիստոնյա, բայց ոչ ոքի չեմ համոզում, որ ինքն էլ դառնա քրիստոնյա: Վերևում նշվեց ազատության մասին. իսկ արդյո՞ք աղանդավորնենրն իրենք հարգում են այլոց ընտրության ազատությունը.վերը թված փաստարկներից ելնելով, այդքան էլ չէ![]()
Ինչ մնում է իրենց հավաքներին ներկա գտնվելուն, ես երբևէ ցանկություն չունեմ ներկա լինելու իրենց հավաքներին, ինձ բնավ չի հետաքրքրում: Իսկ աղանդավորներն էլ ապրում են այն նույն կյանքով, ինչ մնացած բոլոր հասարակ մահկանացուները՝ իրենց բնորոշ լավ ու վատ արարքներով հանդերձ:
Հ.Գ.Գրառումս արտահայտում է իմ սուբյեկտիվ կարծիքը այս թեմայի վերաբերյալ, որով ես ոչ ոքի չեմ ցանկացել վիրավորել:
Էջանիշներ