- Ո՞վքեր են ավելի հաճախ ընկնում աղանդ` կանայք թե՞ տղամարդիկ:
- Յուրաքանչյուր աղանդ իր գերադասություններն ունի: Ամենաչարագուշակ աղանդներից մեկը` սայընթոլոգիայի եկեղեցին, հավաքագրում է մենեջերներին և ինժեներատեխնիկական ոլորտի երիտասարդությանը: Դա շատ հարուստ կազմակերպություն է, որի օրական մաքուր եկամուտը կազմում է 3-5 միլիոն դոլար: Սայընթոլոգիայի եկեղեցուն են պատկանում տասնյակ կենտրոններ և կազմակերպություններ, այդ թվում` մարդու իրավունքների միջազգային քաղաքացիական հանձնախումբը և արյան մաքրման` դետոքսիկացիայի միջազգային կենտրոնը: Նեոհիսունականները կամ Կյանքի խոսքը նույնպես մասնագիտանում են երիտասարդության ուղղությամբ: Արյունը երակներում սառում է այն բանից, թե ինչ է կատարվում նրանց հավաքների ընթացքում: Հարյուրավոր մարդիկ ժամերով ջղաձգվում են կամ անդադար հռհռում: Ես չեմ չափազանցում:
- Այսօր շատ են խոսում աղանդների դեմ օրենքի ստեղծման անհրաժեշտության մասին, սակայն Դուք պնդում եք, թե Ռուսաստանն առայժմ պատրաստ չէ այդպիսի օրենքի ընդունման:
- Մենք չունենք բառի իրավաբանական սահմանում: Սակայն դա չէ գլխավորը: Ռուսաստանում աղանդների գործունեությանն առնչվող հանցագործություններով ոչ ոք չի զբաղվում: Իրավախախտումների բավարար մշակված բազա չկա: Ուստի, սկզբի համար անհրաժեշտ է ՌԴ քրեական օրենսգրքում մտցնել մի շարք հոդվածներ գիտակցության մանիպուլյացիայի և հոգեբանական բռնության համար պատասխանատվության մասին: Շրջաններում պետք է ստեղծել փորձագիտական-հասարակական խորհուրդներ` կազմված ավանդական կրոնների ներկայացուցիչներից, ծնողներից, մանկավարժներից, իրավաբաններից, հոգեբաններից: Որպես հիմք կարելի է վերցնել արևմտյան կոլեգաների փորձը, որտեղ աղանդների դեմ պայքարի հարցը դրված է պետական բարձրագույն մակարդակի վրա:
- Ո՞րն է այդ փորձը:
- Օրինակ` Գերմանիայում, ինչպես ավանդական եկեղեցիները (Լյութերական և Հռոմեակաթոլիկ), այնպես էլ պետությունը, յուրաքանչյուր մարզում ունեն իրեն լիազոր անձը և ծառայողների ապարատը: Նրանց աշխատանքն աղանդներից տուժածներին տեղեկատվական օգնությունն ու իրավունքների վերականգնումն է: Սակայն ադ հարցում առաջնորդ է Ֆրանսիան: Այնտեղ ստեղծված է կառավարական կառույց` աղանդների և պաշտամունքների գործերով միջնախարարական հանձնախումբ: Այն ենթարկվում է անմիջապես վարչապետին: Դրա առաջին նախագահն էր նախկին արտգործնախարար Ալեն Վիվիենը: 2001 թվականին հանձնախումբը մշակեց մի շարք օրենսդրական նախաձեռնություններ, որոնց հավանություն տվեց Ազգային Ժողովը: Քրեական օրենսգրքում տերմինը ներմուծված է որպես գիտակցությունը վերահսկող կործանարար կազմակերպություն: Օրենքին կցված է 179 աղանդների ցուցակ, որոնք ճանաչված են որպես վտանգավոր անձի և պետության համար:
- Իսկ ընտրության ազատությու՞նը:
- Երբ պարոն Վիվիենին հարցրել են, թե որքանով է ժողովրդավարական սահմանափակել իրավունքը և ընտրությունը, նա ասել է, որ նախաձեռնությունը վարից է: Աղանդների զոհերը միավորվել են և կազմել :
Էջանիշներ