User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կա՞ արդյոք Հայաստանում վախ աղանդների տարածման և հզորացման նկատմամբ։

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    36 80.00%
  • Ոչ

    9 20.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 322 հատից

Թեմա: Ի՞նչ է աղանդը. սկզբունքները և հետևանքները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Մշտական անդամ Ավետիք-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2011
    Գրառումներ
    233
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ հետաքրքիր եզրակացություններ ես անում, և ուզում եմ պատասխանել քո մտքերին և/կամ մեկնաբանել իմ արտահայտությունները:

    Մեջբերում lushak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասենք եթե տեղեկացված չես Ավետիք ջան, ասեմ որ մորմոնները դեռ 1994թ.-ից են գրանցված որպես կրոնական կազմակերպություն, ու նրանք բացարձակապես գործում են տվյալ երկրի օրենքներով ի տարբերություն որոշ կրոնների, որոնք առհամարում են երկրի օրենքը և չեն գնում բանակում ծառայեն..... որովհետև էլի շատ սխալ են հասկանում ավետարանը, որտեղ էլի Հիսուսը ասում է, եթե զինվոր ես արա քո աշխատանքը, բայց բարեխղճորեն.....
    Շատ շնորհակալություն տեղեկության համար lushak ջան, ի նկատի կունենամ: Բայց, որ խորը ուսումնասիրես նրանց ուսմունքը, կտեսնես, թե Աստծո Խոսքն որքան են շեղել, իրենց մորմոնի գիրքն հավասարեցնելով Սուրբ Գրքին, եթե չասեմ՝ գերադասելով:


    Մեջբերում lushak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հենց դրա մասին էի գրել, որ մենք պետք է ենթարկվենք մեր երկրի իշխանությանը, եթե իհարկե, թե կարող ենք պայքարենք անարդարության դեմ....
    Պայքարը լայն հասկացություն է… օրինակ՝ պայքարել կարող ենք քարոզելով ու տարածելով Աստծո Խոսքը, կամ էլ զենք վերցնելով… ես ծայրահեղ մտքերն եմ շեշտում: Անձամբ ես դեմ եմ եղբայրասպանությանը և պետության դեմ ապստամբություն բարձրացնելուն: Աստվածաշունչն ասում է, որ չխառնվենք ապստամբ մարդկանց հետ: Սակայն անօրեն որոշումներին և օրենքներին մենք պետք է դեմ կանգնենք Աստծուն հնազանդելով, Տիրոջ կամքը կատարելով և Ճշմարտությունը բարձրաձայնելով:


    Մեջբերում lushak-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես համաձայն եմ, որ Հուդան պետք է ապաշխարեր ու հաստատ ներում կստանար... Բայց դե հենց ծրագիրը դա էր, որ մեկը պետք է մատներ Քրիստոսին, որպեսզի Քրիստոսի աշխարհ գալու նպատակը իրականացվեր, չէ որ ինը եկավ աշխարհ փրկելու մարդանց իրենց մեղքերից և հաղթահարելու մահը... /չեմ մանրանա, կարիքը չկա/
    Գիտես, սատանան էլ տեղ ունի Աստծո ծրագրի մեջ: Բայց դա մեզ ինչի՞ պիտի մղի… ասեմ, որ հենց սատանան մտավ Հուդայի սիրտը, որից հետո նա գնաց Տիրոջը մատնեց: Կարդա Ավետարան ըստ Հովհաննեսի գլ. 13 խոսք 27: Ես կասեմ, որ դա հենց իր՝ Հուդայի, ընտրությունն էր: Հայտնության գրքում շատ հստակ նկարագրվում է սատանայի հավիտենական պատիժը, չնայած որ նա տեղ ունի Տիրոջ ծրագրում: Ապստամբներն ու հակառակորդներն իրենց արդար հատուցումն են ստանում, և դա ճիշտ է:


    Մեջբերում lushak-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ, որն է ճմարտությունը, այն որ կրոնը դարձրել են ազգային? քո գրվածքների մեջ եմ կարդացել, եթե իհարկե չեմ սխալվում, որ ասել ես կրոնը ազգ չի ճանաչում, ուրեմն ոչ մի բան չազգայնացնենք... Եվ մարդ ինքը բացարձակ ազատ իրավունք ունի ստեղծելու ինչ հասարակական կազմակերպություն, որ ուզում է, և պետությունը ինքը կվորոշի ընդունի թե չէ, դա հաստատ առաքելական եկեղոցու գործը չի, այսինքն ոչ մի եկեղեցու գործը չի, որովհետեվ եկեղեցին պետք է միայն զբաղվի մարդու հոգեվոր կրթությամ, էտ առաջ էր, որ մարդիկ կարդալ չգիտեին և ամեն ինչ եկեղեցու ձեռքում էր, հիմա մենք գիտության դարաշրջանում ենք ապրում...
    Ճշմարտությունը Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Նա ասեց. «Ես եմ Ճանապարհը, Ճշմարտությունը և Կյանքը: Ոչ ոք Հոր մոտ չի գայ, եթե ոչ Ինձանով:» ( Հովհ. 14:6 ) : Հիսուս Քրիստոսը Կյանք է և ոչ թե կրոն: Կրոնը դա մարդկային չափանիշներով և փորձով հաստատված համակարգ է, որի միջոցով մարդիկ փորձում են հասնել Աստծուն: Այսինքն իրենց մարդկային գործերի միջոցով: Բայց Աստծո Խոսքն ասում է, որ հավատաս պիտի ապրես: Հավատա Տեր Հիսուսին ու պիտի փրկվես: Այ կրոնը լինում է ազգային, բայց ոչ թե հավատքը: Հավատքը համազգային է: Պողոս առաքյալը գրում է Եփեսացիներին իր ուղղված նամակում. «Որովհետև շնորհքով եք փրկված հավատքի ձեռով (միջոցով - իմ մեկնությունն է). և սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է. ոչ թե գործերից, որ մեկը չպարծենա:» ( Եփես. 2 : 8 - 9 ):
    Ես չասեց, որ ոչինչ չազգայնացնենք: Այլ հավատքը չազգայնացնենք: Շատ հրաշալի կլիներ, երբ ազգովի հավատայինք Տեր Հիսուս Քրիստոսին: Սակայն այդ ժամանակ էլ այդ հավատքը չէինք կարող ազգային կոչել, որովհետև նույն կերպ բազում ազգերից անձեր են հավատում Տիրոջը: Անգամ այն հրեական հավատք չանվանվեց, հրեներից ելնելով:

    Մեջբերում lushak-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շնորհակալ եմ օրհնության համար....
    Միշտ խնդրեմ lushak ջան
    Վերջին խմբագրող՝ Ավետիք: 22.03.2011, 00:42:
    «Եթե կյանքումդ չկա մեկ բան, որի համար արժե զոհվել: Ապա զուր է ապրածդ կյանքը:»

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sophie (12.08.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  3. Երեխաների որդեգրման հոգեբանական հետևանքները
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.08.2010, 23:44
  4. Մատները ճտտացնելու հետևանքները
    Հեղինակ՝ Albus, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 08.07.2010, 10:49
  5. Սեքսը, դրա պահանջը և հետևանքները
    Հեղինակ՝ GevSky, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.12.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •