Կարելի է եզրակացնել, որ մեր հասարակությունում առկա է նշված երևույթը՝ աղանդաֆոբիան: Եվ առերես է, որ այն արհեստական բնույթ է կրում: Այսինքն, «վերևներից» թելադրված և այն «միակի» իշխանությունն օգտագործելով, ժողովրդի մեջ վախեր են ներշնչում իրենց դիրքը պահելու նպատակով: Եվ նախնական շրջանում դա իրենց բավականին հաջողվում էր: Օգտագործելով հոգևոր ոլորտն իրենց քաղաքականության մեջ՝ բաժանիր և տիրիր սկզբունքով, ժողովրդի մեջ հակամարտություն են ստեղծում: Այդպիսով շեղելով մարդկանց ուշադրությունն իրական խնդիրներից, դեպի կեղծը: Սակայն կա պատվիրան՝ սիրիր քո մերձավորին, ինչպես քո անձը: Այս է մեր ցավերի դարմանը: Աստված Սեր է:
Էջանիշներ