User Tag List

Նայել հարցման արդյունքները: Կա՞ արդյոք Հայաստանում վախ աղանդների տարածման և հզորացման նկատմամբ։

Քվեարկողներ
45. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Այո

    36 80.00%
  • Ոչ

    9 20.00%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 322 հատից

Թեմա: Ի՞նչ է աղանդը. սկզբունքները և հետևանքները

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Աղանդը դիտարկել որպես խղճի, մտքի ազատությու՞ն, թե՞ մեր երկիրը պառակտող ևս մեկ հան

    Մեջբերում dvgray-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք է աշխատել զարգացնել "երկրի" բնակչությանը: 21-երորդ դարում մեր երկիրը պառակտում-քանդում է անգրագիտությունը, գաղափարի սովը, և ոչ թե "գաղափարը": Ցանկացած գաղափար, որ կարող է շարժել մեր ազգի դարավոր "ժանգոտված" ուղեղը, ես էս պահին համարում եմ օգտակար: Ժանգը թափելուց հետո վստահ եմ, որ ամեն ինչ իր հունով կգնա

    Մի հարց "աղանդներին" բոլոր դեմ լինողներին:
    -Դուք երբեվէ ներկա գտնվե՞լ եք էդ հավաքներին: Ծանո՞թ էք նրանց հետ, ովքեր հաճաքում են այդտեղ : Գիտե՞ք , թե ինչ կյանքով են ապրում էդ մարդիկ:
    Հետաքրքիր է, թե ըստ ձեզ ո՞րն է ուղին զարգացման: Բազում աղանդնե՞րը, որ մարդկանց մեջ մոլորություն են սերմանում, մարդի՞կ, որ բավականին երիտասարդ տարիքի, տարբեր կրոնական գրքույկներ վերցրած, փողոցում կանգնեցնում են անցորդներին ու փորձում համոզելով համալրել իրենց շարքերը, կամ բավակնին համառներն էլ կան, որ այցելում են բնակարաններն ու անգամ տանտիրոջ ոչ այդքան հյուրընկալ վերաբերմունքից էլ վատ չեն զգում, որ հեռանան:
    Միգուցե փորձեք արդարացնել աղանդավորներին՝ ասելով, որ նրանք քարոզում են հավիտենական կյանք ևայլն, և այլն, որ մեր բարօրության, մեր լավի համար են ասում, կներեք, բայց չեմ ընդունում, որովհետև այն դարում չենք ապրու, որ մարդիկ դիմացինի լավը ցանկանալու համար ոտնատակ տան սեփական ինքնասիրությունը, անունը, շատ հաճախ՝ նաև շրջապատի ջերմ վերաբերմունքն ու հարգանքը: Իսկ ու համար է գաղտնիք, որ բազում մեր ազգակիցներ, ընդկրվելով այս աղանդավորականների խմբերում, ավելի հեշտությամբ են կարողանում մեկնել Եվրոպա, կամ ասենք, անդամակցելով՝ ստանում են բարձր նպաստներ, կամ էլ՝ որոշ երիտասարդներ, ինչպես արդեն վերևում նշվեց, խուսափում են բանակում ծառայելուց:
    Նաև այս նույն աղանդների արդյունքում էր, որ մի ժամանակ այս անմիտ գաղափարներից ոգևորված, մի քանի խեղճ անչափահասներ ինքնասպան են եղել՝ դրախտ գնալու գաղափարներով տարված:
    Գիտեք, ես ինքս աղանդավորների նկատմամբ միանշանակ չեզոք կլինեի, եթե նրանք իրենց հավատքին միայն հավատային, այլ ոչ թե այստեղ- այնտեղ քարոզեին, մարդկանց փորձեին համոզել: Այ մարդ հավատում եք, հավատացեք, խնդրեմ, ոչ ոք իմ կարծիքով դեմ չի լինի, բայց զոռով մարդկանց մի քաշեք ձեր շարքերը
    Ես ինքս քրիստոնյա եմ, հավատում եմ իմ Աստծուն, գնում եմ եկեղեցի, մոմ վառում, հնարավորիս չափով աշխատում եմ լինել բարեխիղճ քրիստոնյա, բայց ոչ ոքի չեմ համոզում, որ ինքն էլ դառնա քրիստոնյա: Վերևում նշվեց ազատության մասին. իսկ արդյո՞ք աղանդավորնենրն իրենք հարգում են այլոց ընտրության ազատությունը.վերը թված փաստարկներից ելնելով, այդքան էլ չէ
    Ինչ մնում է իրենց հավաքներին ներկա գտնվելուն, ես երբևէ ցանկություն չունեմ ներկա լինելու իրենց հավաքներին, ինձ բնավ չի հետաքրքրում: Իսկ աղանդավորներն էլ ապրում են այն նույն կյանքով, ինչ մնացած բոլոր հասարակ մահկանացուները՝ իրենց բնորոշ լավ ու վատ արարքներով հանդերձ:
    Հ.Գ.Գրառումս արտահայտում է իմ սուբյեկտիվ կարծիքը այս թեմայի վերաբերյալ, որով ես ոչ ոքի չեմ ցանկացել վիրավորել:
    Վերջին խմբագրող՝ Selene: 10.04.2007, 00:08:
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 107
    Վերջինը: 28.02.2017, 15:52
  2. Ինտերնետային կախվածություն: Պատճառները, հետևանքները:
    Հեղինակ՝ Նարինէ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 04.01.2014, 01:11
  3. Երեխաների որդեգրման հոգեբանական հետևանքները
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 2
    Վերջինը: 17.08.2010, 23:44
  4. Մատները ճտտացնելու հետևանքները
    Հեղինակ՝ Albus, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 45
    Վերջինը: 08.07.2010, 10:49
  5. Սեքսը, դրա պահանջը և հետևանքները
    Հեղինակ՝ GevSky, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 1
    Վերջինը: 19.12.2007, 11:10

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •