Եկեղեցու առաքելությունը սոված մարդկանց կերակրելը չէ: Եկեղեցին բարեգործական կազմակերպություն չէ: Լավ կլիներ նախ ճշտեիք Ձեզ համար, թե ի?նչ է նշանակում եկեղեցի:
Բացի այդ, իմ անկեղծ կարքծիքն են ուզում ասել, չնայած որ իմ քահանան ու նաև այլ քահանաներ, ովքեր լսել են իմ այս միտքը, վրաս զայրացել են: Ես կարծում եմ, որ եթե մարդը եկեղեցի պիտի գա շահ հետապնդելով, այսինքն նյութական օժանդակություն ստանալու համար և ձև անի, թե ինքը հավատում է, իրեն պատեպատ տա, լավ է, որ նման մարդիկ չգան եկեղեցի: Թող եկեղեցի գան այն մարդիկ, ովքեր, ինչպես Քրիստոսն է ասում, ԾԱՐԱՎՆ ՈՒՆԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ, ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ:
Ե.Գ. Եթե ծանոթ լինեիք Հայ Եկեղեցու գործունեությանը, ապա տեղյակ կլինեիք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, չնայած իր սուղ պայմանների, և չնայած նրա, ինչ որ ես գրեցի, բավականին մեծ բարեգործական միջոցառումներ է իրականացնում: Օրինակ Դուք տեղյակ եք արդյոք, որ միայն երևանում Եկեղեցու հաշվին գործում է 4-5 բարեգործական ճաշարան, որտեղ օրը 3 թե 4 անգամ սովյաները կերակրվում են: Ու նմանատիպ շատ ու շատ այլ միջոցառումներ:
ԵԹԵ ՄԻ ԲԱՆԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԵՔ, ՄԻ ՇՏԱՊԵՔ ՁԵՐ ԲԱՄԲԱՍԱՆՔՆ ՈՒ ՉԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԱՐԱԾԵԼ, ԱՌԱՎԵԼ ԵՎՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԱԿԱՏՄԱՄԲ: ԴԱ ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ Է:
ՍԱ Է ԿՈՐԾԱՆՈՒՄ ՄԵՐ ԱԶԳԸ:
ՀԵՐԻՔ Է ՍԵՐԻԱԼՆԵՐ ՆԱՅԵՔ:
Ավելացվել է 7 րոպե անց
Շատ դժվար է Հայ Եկեղեցու պարագայուն իրարից զատել եկեղեցին և քրիստոնեությունը: Բառիս ոչ ուղղակի իմաստով դրանք նույն բանն են: Եկեղեցին, կարծում եմ, քրիստոնեության նյութական արտահայտումն է: /մի քիչ գեղեցիկ չստացվեց, բայց հույս ունեմ, ինչպես Դուք, հասկացաք միտքս/:
Էջանիշներ