Շնորհակալ եմ պատասխանների համար.
Մեջբերում Tom-ի խոսքերից Նայել գրառումը
HR - ն հաշվարկվում է ելնելով հետևյալ կետերից :
1. HR - ն ստեղծված է ցույց տալու թե կայքերում տեղադրված ինֆորմացիան ինչքանով է պետք գալիս ինտերնետից օգտվողներին , ներկայացնում է ինտերնետային շուկայի առաջարկ պահանջարկ իրավիճակը , տալով այդ կայքի ինֆորմացիայի պահանջարկի գնահատականը առաջարկի ծավալին համապատասխան :Առաջարկի ծավալին համապատասխան ասելով ինկատի ունեմ հետևյալը ` օրինակ վերցնենք 2 կայք , որից 1-ը ֆորում է ու այդ կայքից Հանգույցի բազայում կա հազարավոր էջեր իսկ 2-ը մի կայք որը ընդամենը 5 էջից է բաղկացած , պարզ է , որ փնտրումների ժամանակ 1-ից հարյուրավոր անգամ ավելի մեծ է հավանականություն արդյունք գալու , այդ պատճառով հաշվարկը կատարվում է համեմատելով էջերի քանակով , այսինքն ֆորումից(1000 էջ) եկաց 200 արդյունքը հավասարվում է 2-ից(5 էջ) եկած 1 արդյունքին , այս հաշվարկի ճշտությունը ապահովում է փնտրվող բառերի ու փնտրողներին ֆիլտրող հատուկ ալգորիթմներով :
2. Փնտրող համակարգերի համար յուրահատուկ հագեցվածության գնահատականով , որը իմ կարծիքով պարզ կլինի բոլոր IT-ից գաղափար ունեցող մարդկանց համար :
OK... (1) կետը մոտավորապես հասկանալի է, և, իմ կարծիքով, բավական արդյունավետ կարող է լինել (եթե ալգորիթմները հուսալի են):
(2) կետը.. խնդրում եմ Ակումբի` IT-ից գաղափար ունեցող անդամներին. բացատրեք` ինչ է նշանակում «Փնտրող համակարգերի համար յուրահատուկ հագեցվածության գնահատական»

Եվ մի բան էլ: Կարծում եմ ճիշտ կլինի ունենալ OpenSearch plugin, ես անձամբ հաստատ կօգտագործեմ