Պրովայդերականում աշխատելու տարիներին մի բաժանորդ միացրեցինք ցանցին, որից հետո ցանցում տարորինակ տրաֆիկ հայտնվեց: Ինչ որ կախարդական ճանապարհով տվյալ բաժանորդը ինտերնետ էր ստանում, բայց բիլինգը կենտրոնական firewall -ի վրա նրա IP-ն փակել էր: Այսինքն հաշիվը վերջացել էր: Իսկ բիլինգը հաշիվը վերջացած բաժանորդին էդ ճանապարհով էր անջատում ցանցից: Մի քանի ժամ չարչարվեցի, որպեսզի պարզեմ ինչպե՞ս է ամբողջ սերվերային խբին հասնելու հնարավորություններից զրկված մարդը կարողանում ինտերնետ ստանալ ու չգտա:
Վերջը հուսահատված ու ինքս ինձնից հիասթափված զանգեցի էդ տղային ու ասեցի, որ ամեն ինչ տեսել եմ, բայց ոչ մի բան իրենից չեմ պահանջում, միայն խնդրեցի, որ ասեր, թե ո՞րտեղ եմ անցք թողել:
Ինքն էլ սպասում էր իմ զանգին, որովհետև ինձ հետ կապնվելու փորձ արել էր(հետո ճշտեցի): Պարզվեց անցքը իմ մոտ չէր, այլ մի ուրիշ բաժանորդի մոտ, որի router -ը սխալ էր կոնֆիգուրացված և նրան հասցնում էր կենտրոնական router -իս firewall -ի մյուս կողմը: Իսկ այնտեղ NAT անող սերվերը իր գործն անում էր: Այսինքն էդ մարդը անվեր "-" գնացող բալանսով աշխատում էր:
Զանգեցի ծակ սերվերով բաժանորդին, ու ասեցի, որ էսպես բան կա ձեր սերվերի վրա, խնդրում եմ ուղղեք: Էս ադմինը մի նենց վատ զգաց, ոնց որ իրան քֆուր տված լինեի: Ախպեեե՜ր մեր մոտ չի կարա տենց բան լինի, ի՞նչ ծակ, ի՞նչ բան: Խնդիր ունեք, գնացեք լուծեք և այլն: Դրեցի խակեր բաժանորդի մուտքը դեպի ծակ բաժանորդ փակեցի ու վերջացավ:
Մի ամիս հետո նույն ծակ սերվերից, արդեն իրենց սերվերի անունից NAT լինելով մեկը ինտերնետի դոստուպ էր ստացել: Ծակ սերվերով ադմինի կազմակերպությունը 300 000 ինտերնետի գումար բերեց մուծեց մեզ: