User Tag List

Էջ 118 118-ից ԱռաջինԱռաջին ... 1868108114115116117118
Ցույց են տրվում 1,756 համարից մինչև 1,766 համարի արդյունքները՝ ընդհանուր 1766 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #1756
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ "աբստրակտ մարդու" մասին ինչ անուն լսես, որ խարիզմատիկ (սեքսի՞, cool, կռուտո՞յ) հնչի։ Հետաքրքիր ա իրոք՝ կլինե՞ն անուններ, որոնք խարիզմատիկ կհամարեն շատերը։
    Կոնկրետ օրինակներ, եթե կարելի ա։
    Էս պահին՝ Նիկոլ, դաժե ազգանունը կարամ ասեմ:

  2. #1757
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պահին՝ Նիկոլ, դաժե ազգանունը կարամ ասեմ:
    Դու ուրեմն Պռոշյան առանձնապես չես սիրում

  3. #1758
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Անունների խարիզմայի հետ կապված ընկալումները իրոք ահագին հետաքրքիր երևույթ են։ Հիմնականում աշխատում ա, իհարկե, էն տենդենցը, որ մարդն ա անունը գեղեցկացնում, բայց կան նաև նեյտրալ ընկալումներ, որոնք ամենահետաքրքիրն են։
    Օրինակ, տարիներ առաջ Սիդնեյում մի հայ (ընդ որում՝ հայաստանցի հայ) աղջկա հետ ծանոթացա, որն իր տղայի անունը (Ավստրալիայում ծնված ու մեծանալիք) Մեսրոպ էր դրել։ Հարցիս, թե ինչի Մեսրոպ, ինչ֊որ պապիկ֊մապիկի պարտավորված անու՞նն ա, զարմացած աչքերով նայեց վրաս ու ասաց. Չէ, ի՞նչ պապիկ, ես գժվում եմ էդ անունի համար։ Մեկ էլ՝ Ղևոնդ անունն ա, ասաց, շատ֊շատ քուլ ու սիրուն, տատանվում էի՝ Մեսրոպ դնեի, թե Ղևոնդ։

    Հ.Գ. Ավստրալիացիների բախտը բերել ա, որ ի վերջո Մեսրոպ ա դրել։ Ղևոնդի վրա կոկորդային հիվանդություն կարող ա ստանային

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (15.12.2019)

  5. #1759
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Բարեկամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ "աբստրակտ մարդու" մասին ինչ անուն լսես, որ խարիզմատիկ (սեքսի՞, cool, կռուտո՞յ) հնչի։ Հետաքրքիր ա իրոք՝ կլինե՞ն անուններ, որոնք խարիզմատիկ կհամարեն շատերը։
    Կոնկրետ օրինակներ, եթե կարելի ա։
    Դժվարանում եմ պատասխանել ճիշտն ասած, որ մտքովս անցնի, կգրեմ։
    Ուղղակի էս պահին ինչ անուն հիշում եմ, տենց անունով մարդու գիտեմ, իսկ Պերճ անունով մարդու չգիտեմ, դրա համար մնաց մենակ անվան հետ ասոցիացիան ։Դ

    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս պահին՝ Նիկոլ, դաժե ազգանունը կարամ ասեմ:
    Եթե սեքսի էլ ա, ուրեմն ազգանունը Քիդման ա
    The cake is a lie.

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (07.01.2020), Յոհաննես (13.12.2019), Շինարար (13.12.2019), Տրիբուն (13.12.2019)

  7. #1760
    . Ծլնգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2016
    Գրառումներ
    3,041
    Mentioned
    51 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Բլյա, բացատրություն եմ պահանջում !!!
    աաաա․․․ չէի տեսել սա, վայթե էս վախտերից մի քանի ամսով ակումբից դուրս էի շատ մի խորը բացատրություն չկա, սենց ուղղակի smooth քաչալով, գնա-գալիս եմ գանգով, լեզվից էլ՝ ատամները անպակաս

  8. #1761
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    @boooooooom-ի արհեստանոցը պատահական գտանք՝ չնայած, որ @Cassiopeia-ն՝ իրեն հատուկ պարտաճանաչությամբ, բավական մանրամասն ու հանգամանալից բացատրել էր տեղը ))

    ՈՒ նույնիսկ էդտեղ՝ շրջապատված մանր ու մեծ շատ հետաքրքիր պարագաներով ու ոսկեգույն փոշու քուլաներով՝ @boooooooom-ը չէր դադարում, իր մանրակրկիտ աշխատանքի վրա ուշադրության գերլարմանը զուգահեռ, իսկական ինտելիգենտ մնալ՝ առնվազն ելնելով այն սահմանումից, թե իսկական ինտելիգենտը նա է՝ ով անդադար մտածում է բաների մասին, որոնք անմիջական առնչություն չունեն իր անձի հետ:
    Հենց էդ ժամանակ էր, երբ նա զարմանք արտահայտեց, թե ինչու են բոլորը սկսել առաջին տպավորությունների թեման շրջանցել ))

    Մտածեցի, որ եթե էդպես էլ ոչ ոք հավես չանի, ինքս բացումը կանեմ..
    Բայց միառժամանակ տևեց, որտև էդ ընթացքում, Ակումբի հանդիպումից անկախ ու դրան զուգահեռ, 18 տարիների հեռավորությունից ծնված էնքան շատ դեպքեր ու բուռն էմոցիաներ ապրեցի, որ դեռ երկար ժամանակ մարսել ա պետք )))

    Մի խոսքով՝ @boooooooom-ից էլ սկսեմ.
    Շատ հետաքրքիր ու խորհրդավոր անձնավորություն: Դրան զուգահեռ՝ անսահման բարի ու համբերատար հայր:
    Բավական հաճելի էր կողքից դիտել, թե ոնց է շարունակում խաղալ ու կատակել՝ օրվա ուշ ժամին ոչ բնորոշ ակտիվությամբ համակված մտազբաղ Արայի ու թինէյջերական տարիքին հատուկ փոքր-ինչ «բունտավշիկ» դստեր հետ:
    Կինը՝ Նարինեն, մի քիչ հոգնած տեսք ուներ, բայց չէր դադարում սիրառատ ուշադրությամբ հետևել ընտանիքի անդամների գործողություններին:
    @Աթեիստ-ը դրական լիցքերի կծիկ էր՝ գերակտիվ ու չափազանց բանիմաց: Լիքը կարևոր ասելիք ուներ, որոնց ստիպված էր հպանցիկ անդրադառնալ, քանի որ ժամանակը, ցավոք, սուղ էր:
    Առանձնահատուկ հպարտություն էր ապրում սեփական գործունյա մասնակցությամբ կյանքի կոչված պրոյեկտների համար, որոնց դերն իսկապես դժվար է թերագնահատել ու որոնց համար անգամ գլուխ գովալն արդարացված կլիներ:
    ՈՒրախ եմ շատ, որ @Աթեիստ-ի ու @Cassiopeia-ի պես մարդկանց հանդիպեցի:
    Ի դեպ՝ հանդիպածս այն միակ քչերից են, որոնք վստահությամբ էին սպասում լավ ապագային ու զգացվում էր, թե ինչպես էին նաև շրջապատի մարդկանց վարակում իրենց դրական լիցքերով ու լավատեսությամբ:
    @John-ն ու իր տիկին Աննան էլ էին շատ լավը:
    Աննան հաճելի, հետաքրքիր ու բանիմաց աղջիկ էր: @John-ը՝ նույնպես:
    Ինչպես նաև՝ հավասարակշռված ու խորը:
    Բազմակողմանի զարգացած հարևաններով են շրջապատված, որոնց մեծ մասը հանգիստ հավակնում են աշխարհահռչակ կոմիքսների գլխավոր հերոսի դերում հանդես գալ:
    Շուտ-շուտ համբուրվում էին ու շուրջ բոլորը սեր սփռում:
    Համ էլ @John-ը՝ բացի զույգի ընտրության հարցից, ըստ ամենայնի նաև մնացած հարցերում է բախտավոր, քանի որ հաջողացրել էր էդ ժամին ու էդ վայրում իր համար ամենահարմար ու մոտ կայանատեղին զբաղեցնել ))
    @Գայլ-ի հետ հանդիպումը՝ շտապելուս պատճառով, ցավոք երկար չտևեց, բայց բավական հետաքրքիր ու կառուցողական մթնոլորտում անցավ:
    Բավական սիմպատիա ունեի իր նկատմամբ, որը, հանդիպումից հետո, էլ ավելի խորացավ:
    Չգիտեմ, թե ինչի է էդքան պակասացրել Ակումբ մտնելը, բայց հուսով եմ դեռ նորից կակտիվանա:
    Շատ հետաքրքիր ու երկարաժամկետ կտրվածքում բավական հեռատես ծրագրերի է մասնակցում:
    ՈՒզում եմ վստահ մնալ, որ մոտն ամեն բան հաստատ ստացվելու է:
    @Chuk-ը, ինչպես և պատկերացնում էի, չափազանց կշռադատված, լուրջ ու մտազբաղ էր:
    Սեղանի իրենց հատվածից հեռու նստած լինելու պատճառով՝ ահագին շատ մարդկանց հետ չհաջողվեց ըստ արժանվույնս շփվել: Էդ թվում՝ Չուկի:
    Միայն հետդարձի ճանապարհին հասցրեցինք մի քանի բառ փոխանակել:
    Հաստատ կուզենայի հետը նորից հանդիպել, եթե ստացվեր:
    Հանրահայտ փաստ՝ գարեջրի մեծ սիրահար է:
    ՈՒղղակի ափսոս, որ Կիլիկիայի մասին է բարձր կարծիքի ))
    Հաջորդ անգամ չմոռանամ՝ բելգիական գլուխգործոցներից մի երկու օրինակ իր համար վերցնեմ..

    @Ներսես-ի հետ էլ, ցավոք, շատ չհասցրեցի շփվել, բայց հուսով եմ հետագայում էդ բացն էլ կհաջողվի լրացնել:
    Շատ հետաքրքիր ու տեղեկացված մարդու տպավորություն ունեմ իր մասին:
    Խոսում է ոչ շատ, բայց նպատակային:
    Ի դեպ՝ էս ամբողջ հանդիպումն էլ @Ներսես-ի օպերատիվ միջամտության արդյունքում ու դրա շնորհիվ իրականություն դարձավ, թե չէ որ շարունակեինք @Յոհաննես ախպոր հույսին մնալ՝ էն հարևան սեղանի խնամախոսների պես տանն էինք մնալու..
    @Յոհաննես-ի, @LisBeth-ի, @Անվերնագիր-ի, @CactuSoul-ի ու @Freeman-ի հետ, ցավոք, ընդհանրապես չստացվեց նորմալ շփվել՝ նույն իրարից հեռու նստած լինելու պատճառով:
    @Freeman-ը շատ լավ հումոր ունի ու դա հաստատ իր միակ ամենաուժեղ կողմը չի:
    Քայլվածքն էլ ա հետաքրքիր՝ սենց մի տեսակ կուրծքը դուրս գցած ու տիրունական:
    @CactuSoul-ը շատ հաճելի ու նուրբ էր:
    Թավշյա ու խորաթափանց հայացքով:
    Համ էլ՝ բարձր ճաշակ ունի ու ընտրած օծանելիքն էր շատ նրբաճաշակ:
    @Անվերնագիր-ը հարուստ միմիկա ունի ու դրական աուրա:
    @Յոհաննես-ն էլ համ շատ սոված էր, համ մի քիչ հոգնած, համ էլ՝ ինչ-որ տեսակ ակտիվություն էր ինձնից ակնկալում, որի մասին պարբերաբար բարձրաձայնում էր՝ տենց էլ չկոնկրետացնելով, թե հատկապես ինչ ի նկատի ունի )))

    Ընդհանուր առմամբ ամեն ինչ շատ լավ էր, հիշարժան ու հաստատ արժեր, որ էդ հաճելի երեկոյի համար կարիք եղավ մի քանի այլ ծրագրեր վերադասավորել:

    Մենակ մի հատ մինուս կար, որ ողջ երեկոյի ընթացքում ստիպված էի չծխել, էն էլ՝ էնպես էր ստացվել, որ մարդկանց մոտ էի նստել, ով նախօրոք տեղեկացրել էր, թե անծուխ միջավայր ա ակնկալում ))
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (05.08.2021), CactuSoul (11.08.2021), Cassiopeia (03.08.2021), Chilly (04.08.2021), erexa (12.10.2021), Freeman (03.08.2021), ivy (04.08.2021), John (05.08.2021), Sambitbaba (05.08.2021), Tiger29 (03.08.2021), Varzor (06.08.2021), _Հրաչ_ (03.08.2021), Աթեիստ (03.08.2021), Նաիրուհի (03.08.2021), Ուլուանա (07.08.2021)

  10. #1762
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանրապես ակումբային հանդիպումների ժամանակ շատ դժվար ա մի քանի հոգու հետ "ընդհանուր հայտարարի գալը"։ Սենց նստած ես ակումբցու կողքին, ուզում ես մի թեմա բացվի զրուցես հետը, բայց հաճախ չգիտես ինչից սկսես ու գետն ընկած տաշեղի նման տրվում ես հոսանքին հուսալով որ լավ տեղ կտանի քեզ))
    Ես զգացել եմ, որ երբեմն շատ հետաքրքիր զրույցներ ա ստացվում երբ քիչ ենք լինում։
    Գաղթականին առաջին անգամ էի տեսնում ռեալում, չհաշված դրանից մի երկու օր առաջ տեսածս, երբ ես իրան ուշ տեղը բերեցի, իսկ ինքը ինձ չնկատեց էլ սկի։
    Ախր էս հին ակումբցիների գրածները էնքան ենք կարդացել, որ ռեալում չի որ ստեղծվել ա առաջին տպավորությունը։ Ընդամենը արտաքին տեսքն էի նոր տեսնում. իմ պատկերացրածից ավելի խոշորամարմին էր։ Շատ քիչ ենք հասցրել խոսել, բայց համոզված եմ որ գիշերով խարույկի շուրջը նստած ահագին հետաքրքիր պատմություններ կհաներ մտքից։
    Հետո, ոնց որ վերևում գրել ա, անսպասելի իմ արհեստանոց եկան. շատ հաճելի էր էդ ուշադրությունը։ Ու ընդհանրապես ես ուրախ եմ որ իրական Գաղթականին տեսա. թող որ էլի հատվի մեր ուղիները ապագայում, դեմ չեմ ։)
    Կարճ
    Կոնկրետ

  11. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.08.2021), Freeman (08.08.2021), ivy (08.08.2021), Sambitbaba (08.08.2021), Գաղթական (08.08.2021), Նաիրուհի (11.08.2021), Ուլուանա (08.08.2021)

  12. #1763
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր էս հին ակումբցիների գրածները էնքան ենք կարդացել, որ ռեալում չի որ ստեղծվել ա առաջին տպավորությունը։ Ընդամենը արտաքին տեսքն էի նոր տեսնում:
    Էնքան էլ համաձայն չեմ, որ բոլոր հին ակումբցիների դեպքում տենց ա. լիքը հնագույն ակումբցիներ կան, որոնց ռեալում ոչ մի կերպ պատկերացնել չի լինում : Բայց կոնկրետ Գաղթականին ես էլ էնքան ռեալ եմ պատկերացնում, որ նենց տպավորություն ա, կարծես արդեն հանդիպել, շփվել եմ հետը ռեալում, չնայած նենց էլ չի, որ առանձին թեկուզ վիրտուալ շատ ենք շփվել: Ուղղակի ինքը մի տեսակ շատ բաց ու շոշափելի կերպար ա, իմ կարծիքով :
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.08.2021), ivy (08.08.2021), Sambitbaba (08.08.2021), Գաղթական (08.08.2021), Նաիրուհի (11.08.2021)

  14. #1764
    Պատվավոր անդամ boooooooom-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2009
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,814
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էնքան էլ համաձայն չեմ, որ բոլոր հին ակումբցիների դեպքում տենց ա. լիքը հնագույն ակումբցիներ կան, որոնց ռեալում ոչ մի կերպ պատկերացնել չի լինում : Բայց կոնկրետ Գաղթականին ես էլ էնքան ռեալ եմ պատկերացնում, որ նենց տպավորություն ա, կարծես արդեն հանդիպել, շփվել եմ հետը ռեալում, չնայած նենց էլ չի, որ առանձին թեկուզ վիրտուալ շատ ենք շփվել: Ուղղակի ինքը մի տեսակ շատ բաց ու շոշափելի կերպար ա, իմ կարծիքով :
    Նայի, ռեալ կարճ (առաջին) հանդիպման ժամանակ, միայն 2 նոր բան կարաս հայտնաբերես՝ արտաքին տեսքն ու ձայնը, մնացածը, ինչ էլ որ խոսա էդ ժամանակ, երբ դնում ես կշեռքի նժարին, չի կարա ավելի ծանր լինի, քան մի քանի հազար Ակումբային անկեղծ գրառումը (իմ կարծիքով)։
    Կարճ
    Կոնկրետ

  15. #1765
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում boooooooom-ի խոսքերից Նայել գրառումը
    Նայի, ռեալ կարճ (առաջին) հանդիպման ժամանակ, միայն 2 նոր բան կարաս հայտնաբերես՝ արտաքին տեսքն ու ձայնը, մնացածը, ինչ էլ որ խոսա էդ ժամանակ, երբ դնում ես կշեռքի նժարին, չի կարա ավելի ծանր լինի, քան մի քանի հազար Ակումբային անկեղծ գրառումը (իմ կարծիքով)։
    Բում ջան, ճիշտ ես՝ արտաքին տեսքն ու ձայնը հետաքրքիր ատրիբուտներ են, բայց մարդու էությունը չբնութագրող:
    Սակայն մարդու ռեալ վարքուբարքն ու միմիկան էլ են շատ կարևոր հատկանիշներ, որոնցից արագի մեջ կարելի է տպավորություն ստեղծել/փոխել:

    Օրինակ ինքս մեկի մասին լրիվ ուրիշ կարծիքի էի: Բայց ռեալում շատ կարճ դիալոգից տրամագծորեն այլ կարծիք իր մասին ձևավորեցի, քանի որ էդ մի 5 րոպեի ընթացքում հասցրեց բոլ-բոլ թզբեխախառը կուռաժիտներով մարդաշատ վայրում բարձր-բարձր հայհոյել..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  16. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.08.2021), Cassiopeia (09.08.2021), Freeman (08.08.2021), Sambitbaba (08.08.2021), Աթեիստ (08.08.2021), Նաիրուհի (11.08.2021), Ուլուանա (08.08.2021)

  17. #1766
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,703
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ցավում եմ, որ ռեալ հանդիպումները տարին մեկ են լինում, որտև հենց էս հանդիպումների ժամանակ ես իսկականից շփվում։
    Ասենք ակումբում ես Կուկի ու Մարկիզի հետ լիքը կռվել եմ, բայց իրականում Կուկը կյանք ա, իսկ Մարկիզին թեև ռեալում չեմ հանդիպել, մենակ հեռախոսով ենք շփվել, բայց վստահ եմ, մի կյանք էլ ինքն ա։

    Գաղթականի հետ հանդիպումը նկարագելու համար ուրիշ մարդկանց մասին պատմեմ ։)

    Ես բանակից մի ընկեր ունեմ, որը մոլի քրիստոնյայա։ Աշխատավարձից 10%-ը նվիրող, լրիվ իմ պատկերացրած ԼԱՎ քրիստոնյա։ Ռուֆուսի շնորհիվ մի եկեղեցականի հետ էլ եմ ծանոթացել, էլի մի հիանալի անձնավորություն։ Ես որ ասում եմ, երկու հոգևվորականի գիտեմ, որոնց իսկականից հարգում եմ, մեկը մեր Ակումբի @Monk-ն ա, մյուսը էդ Դավիթը։ Ու իրանց հետ շփվելու կայֆն էն ա, որ թեև երկուսս էլ որոշ հարցերում իրար համարում ենք սխալ, դա երբեք վիճելու պատճառ չի դառնում։
    Բանավե՞ճ, ինչքան ուզես։

    Նույնն էլ Գաղթականի հետ ա։
    Ազգային գաղափարախոսության թեմաներով ես կարամ իրա հետ լիքը չհամաձայնեմ, բայց դա չի կարա դառնա վեճի պատճառ։
    Դզում ա սենց մարդկանց հետ շփումը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (08.08.2021), CactuSoul (11.08.2021), Cassiopeia (09.08.2021), Chilly (17.08.2021), erexa (12.10.2021), Freeman (09.08.2021), ivy (08.08.2021), John (09.08.2021), Sambitbaba (09.08.2021), Varzor (16.08.2021), Գաղթական (08.08.2021), Նաիրուհի (11.08.2021), Ուլուանա (08.08.2021)

Էջ 118 118-ից ԱռաջինԱռաջին ... 1868108114115116117118

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •