User Tag List

Էջ 1 118-ից 123451151101 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1766 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #1
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    առաջարկում եմ այստեղ պատմենք մեր այն տպվորությունների մասին,որոնք ունեցել ենք, երբ իրար առաջին անգամ տեսանք: Ու թե հետո, երբ ավելի լավ ճանաչեցինք մեկս մյուսիս, ինչ փոխվեց:

    Մոդերատորական։ Թեմայի վերնագիրը խմբագրվել է, քանի որ «Առաջին տպավորություն» վերնագրով թեմա Ակումբում արդեն կա։ Իսկ այս թեմայում, ըստ երևույթին գրելու ենք միայն ակումբցիների մասին։ Դե, սկսեք։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 03.01.2008, 07:28:
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  2. #2
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Anul-ի խոսքերից Նայել գրառումը
    առաջարկում եմ այստեղ պատմենք մեր այն տպվորությունների մասին,որոնք ունեցել ենք, երբ իրար առաջին անգամ տեսանք: Ու թե հետո, երբ ավելի լավ ճանաչեցինք մեկս մյուսիս, ինչ փոխվեց:
    Լավ թեմա է
    Դե որ թեման բացել ես դու էլ սկսի
    Loading your personal settings....

  3. #3
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեծ հաճույքով կսկսեի, ուղղակի տվյալ պահին, քանի որ ժամանակ չունեմ(քննական տանջանքները սկսվել են), շատ կուզեի, որ դուք թեման ծաղկեցնեք խոսք եմ տալիս, որ իմ կողմից էլ կլինեն շատ ու շատ , այսպես ասած, տպավորություններ


    դեեեե.... ձեզ տեսնեմ, աշխույժ եղեք
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  4. #4
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Anul-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծ հաճույքով կսկսեի, ուղղակի տվյալ պահին, քանի որ ժամանակ չունեմ(քննական տանջանքները սկսվել են), շատ կուզեի, որ դուք թեման ծաղկեցնեք խոսք եմ տալիս, որ իմ կողմից էլ կլինեն շատ ու շատ , այսպես ասած, տպավորություններ


    դեեեե.... ձեզ տեսնեմ, աշխույժ եղեք
    Սկսեմ քեզնից
    Դե երևի գիտես առանց քեզ տենալու ինչ տպավորություն էի ստացել
    Բայց երբ տեսա,հասկացա,որ էնքան էլ ճիշտ չի եղել տպավորությունս,ու չնայած էդքան շատ չենք շփվել իրար հետ,բայց պուպուշ ես

  5. #5
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Մանե-ի խոսքերից Նայել գրառումը
    Սկսեմ քեզնից
    Դե երևի գիտես առանց քեզ տենալու ինչ տպավորություն էի ստացել
    Բայց երբ տեսա,հասկացա,որ էնքան էլ ճիշտ չի եղել տպավորությունս,ու չնայած էդքան շատ չենք շփվել իրար հետ,բայց պուպուշ ես
    վուուույ եթե անկեղծ լինեմ, ինչքան էլ, որ նկատել էի, որ դու ինձ չես հավանում, միևնույն է մի ձևի չէի կարողանում նույն ձևի քո հանդեպ տրամադրվել: բայց ամեն դեպքում ինձ վատ էի զգում
    բայց երբ քեզ տեսա ու չնայած մենք շատ չշփվեցինք, ես մի բան հասկացա, որ դու շատ ուշադիր մարդ ես: Իսկ ես մարդկանց մեջ ամենաշատը դա եմ գնահատում
    համոզված եմ, որ երբ մենք շփվենք, հաստատ բացի դրականից ոչ մի ուրիշ բան չենք ստանա
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  6. #6
    soleil levant Amaru-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.12.2006
    Հասցե
    Над каштановым побегом, в переплетах Мураками.
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,791
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    ես սիրահարվել էի Անուլին
    Держи меня за руку долго, пожалуйста,
    Крепко держи меня, я не пожалуюсь...

  7. #7
    ի՞նչ Anul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    34
    Գրառումներ
    483
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    չդիմացար էլիիի, վերջը բոլորին ասեցիր, չէ? հուսով եմ չես ասել, որ ես քեզ միանգամից ասեցի ՀԱ

    Ամառուիկը իմ մոտ հենց սկզբից ասոցացվեց որպես ԱմառուԻԿ նրան տեսնելու առաջին իսկ րոպեից միայն դրական էմոցիաներ եմ ստացել: Ու հիմա էլ նունյ ձևի է ու գնալով նույնիսկ ավելանում է

    Ավելացվել է 19 րոպե անց
    մեկ էլ ոնց հասկացա, շատերը կարծել են, թե իմ հանդեպ ունեցած տպավորություններով պետք է կիսվել, բայց չէ, ես ի նկատի ունեմ բոլորիս բոլորի հանդեպ ունեցածը
    Վերջին խմբագրող՝ Anul: 03.01.2008, 17:57: Պատճառ: Գրառման ավելացում
    դա էլ կանցնի....... (վերջին գրառում 2009թ)
    դա էլ անցավ 2018թ

  8. #8
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    40
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ես դեռ չեմ հանդիպել ակւմբցիներից ոչ մեկին(դե կամ էլ համարյա թե ոչ մեկին), բայց թեմայի առաջին գրառումները կարդալով ուզում եմ հենց հիմա վեր կենալ տեղիցս ու վազել բոլոր ակումբցիների հետ անձամբ ծանոդանալու, հա ու առաջինը Անուլի հետ
    աութսայդերների մեջ աութսայդեր

  9. #9
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ակումբցիներից շատերին ճանաչում եմ... չնայած դժվար հիշեն ինձ: Մի անգամ իրար հետ թատրոն էինք գնացել էն սյուրպրիզի վախտերով:

  10. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբցիներից շատերին ճանաչում եմ... չնայած դժվար հիշեն ինձ: Մի անգամ իրար հետ թատրոն էինք գնացել էն սյուրպրիզի վախտերով:
    Որ ճանաչում ես, ուրեմն գրի առաջին տպավորություններիդ մասին։

    Լավ, ես էլ քիչ–քիչ գրեմ։ Սկսեմ ամենահին ակումբցիներից, որոնց ճանաչել եմ դեռևս մինչև Ակումբը՝ այլ ֆորումներից, բնականաբար, տարիներ առաջ, և որոնք այժմ իմ մտերիմ ընկերներն են.

    1. Artgeo - դեռ մինչև տեսնելս արդեն որոշակի պատկերացում ունեի Vision ֆորումից։ Աշխույժ, խիստ զգացմունքային, ռոմանտիկ, կատակասեր, բողոքավոր այ այսպիսին էր վիրտուալում։ Հետագայում երբ իրականում տեսա, ճիշտ և ճիշտ նույնն էր, ինչ վիրտուալում, նույնիսկ կարող եմ ասել, որ մինչև հիմա ճանաչածս մարդկանցից ոչ մեկի իրական կերպարն այնքան նման չէր վիրտուալին, որքան Արթուրինը։ Ճիշտ է, հետագայում ավելի մոտիկից ճանաչելով՝ լիքը նոր հատկանիշներ հայտնաբերեցի՝ և՛ դրական, և՛ բացասական, բայց դրանցից ընդհանուր սկզբնական կերպարը չխաթարվեց։

    2. Chuk - Էլի Vision–ից եմ ճանաչել, ֆորումում շատ հետաքրքիր ու համարձակ գրառումներ էր անում, համակրում էի շատ, հետո երբ Vision–ի հանդիպմանը տեսա, ահագին տարբեր թվաց... լուռ, ամաչկոտ, սուսիկ–փուսիկ, բայց միաժամանակ բավական հաճելի ու սիրալիր տղա էր։ Մինչև չխոսեցնեիր, ինքն իր հոժար կամքով չէր խոսի։ Հետո քիչ–քիչ բացվեց ու գնալով ավելի ու ավելի նմանվեց իր վիրտուալ կերպարին։ Մի խոսքով՝ առաջին տպավորությունս բավական թերի էր, այսինքն՝ այն, ինչ երևում էր առաջին հանդիպմանը, ճիշտ էր, բայց զգալի մասը հետագայում բացահայտեցի ինձ համար, օրինակ՝ սկզբունքայնությունը, նրբանկաատությունը, համարձակությունը, համառությունը և այլ գծեր։

    3. Kita - Նրան էլ եմ ճանաչել նույն Vision–ից։ Բայց գրառումներ չէր անում, մենակ հանդիպումներին էր գալիս։ Էնպես որ վիրտուալ ու իրական կերպարների համապատասխանության մասին դատել չէր կարող։ Առաջին անգամ որ տեսա Vision–ի հանդիպմանը, մտածեցի՝ էս աղջիկն ո՞վ ա, տեսնես ինչի՞ ա եկել հանդիպման, եթե ֆորումում գրառումներ չի անում, որպես ի՞նչ ա եկել... Երբ մի քիչ շփվեցինք առաջին օրը, համարձակ ու բավական ազատամիտ աղջկա տպավորություն թողեց, բայց մի տեսակ մակերեսային... Առանձնապես հետաքրքիր բան չնկատեցի մեջը։ Հետո, երբ արդեն հաճախ էինք հանդիպում, քիչ–քիչ սկսեց բացահայտվել Կիտայի բարդ ու հետաքրքիր կերպարը, ու, պատկերացրեք, դեռ մինչև հիմա բացահայտվում է։ Զգացի, որ շատ հոգատար, խորաթափանց մարդ է։ Բայց, միևնույն է, ինձ համար դեռ որոշ չափով հանելուկ է մնում։

    Այսօր այսքանը։
    Շարունակելի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. #11
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Հիշում եմ, երբ դեռ մի օր էի ակումբը կաարդացել ու հաջորդ օրը հանդիպման էի գնացել, Ուլուանան ինձ մոտ շատ չար ու նենց միտեսակ նախանձ ու ոչ բարեսիրտ մարդու տպավորություն էր ստեղծել, իսկ ամբողջ պատճառը Անահիտի ուշադիր հայացքն էր, որ հետո պարզվեց նա ինձ ուղղակի ճանաչել է

    Ան, հիշում ես, հենց այն ժամանակ էլ ասացի քեզ, որ քո այդ ուշադիր նայվացքի պատճառով կարխել եմ, որ դու.....

    Դե հիմա չասեմ, թե քանի աստիճանա փոխվել իմ կարծիքը՝ դեպի լավը՝ դեպի իրականությունը, էհհ Ան, կարոտում եմ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  12. #12
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Քանի որ Անուկի մասին խոսք գնաց, ես էլ կուզենայի կիսվել:

    Նրան ճանաչում եմ դեռ surprise-ից: Լուրջ եմ ասում, էդ ֆորումի ձեռը գժվել էի. ոտքից գլուխ ռուսախոսություն էր ու շատ զարմանալի էր, երբ հայերեն գրող Չուկն ու Ուլուանան հայտնվեցին: Միակ մարդիկ էին, որոնց իսկապես կուզենայի ռեալում տեսնել:

    Ու մի օր էլ միասին թատրոն գնացինք: Էս Անահիտն ահավոր լուրջ էր, չխոսկան: Չուկը համոզում էր, որ հետը հանրահավաքի գնա: Էն սահմանադրության հանրաքվեի ժամանակներն էին: Սկզբում մտածեցի, որ երևի այդքան անչափահասներ տեսնելուց է լրջացել, չնայած ես անչափահաս չէի, բայց նրանց խելքին էի ընկել: Հետո հասկացա, որ պարզապես ամաչում էր: Երբ հաջորդ անգամ հավաքվեցինք մաֆիա խաղալու, այդ ժամանակ արդեն տեսա ավելի իսկական Անահիտին: Դրանից հետո կամաց-կամաց սկսեցի ավելի ճանաչել: Կարծում եմ՝ վիրտուալ Անահիտը կարողանում է «մաքուր շորերով» Ակումբ մտնել, այսինքն՝ գրեթե բոլոր բացասական հատկանիշները թողնում է ռեալում: Չնայած մեկ-մեկ որ ջղայնացնում եմ, վիրտուալում էլ է «բոբո Անահիտ» դառնում, բայց դե դա ավելի շուտ իմ պատճառով է:

  13. #13
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,712
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    4. Բյուրակն – Բյուրին էլ առաջին անգամ Surprise ֆորումի հանդիպմանն եմ տեսել, էդ օրը համարյա չշփվեցինք ես ու ինքը, ես ավելի շատ կողքից նայողի դերում էի։ Մենակ հիշում եմ, որ ինքն անընդհատ ժպտում էր , բայց նենց անկապ էր թվում ինձ , համ էլ մի տեսակ պարզունակ մարդու տպավորություն թողեց, բայց դե մինչև էդ կարդացածս նրա գրառումները հաստատ լրիվ ուրիշ բան էին ասում, էնպես որ էդ հակասությունը ստիպեց հասկանալ, որ նրան դեռ չեմ հասցրել ճանաչել։ Հետո, երբ ավելի մոտիկից ճանաչեցի, զգացի, որ լավ էլ խոր, զարգացած ու խելացի մարդ է, նաև անչափ նվիրվող ու զգացմունքային , ու այդ ժամանակ արդեն առաջին տպավորությունս լրիվ անհեթեթ ու ծիծաղելի էր թվում։ Ի դեպ, նրա հոգու խորությունը քիչ–քիչ բացահայտելուն զուգընթաց բացահայտում էի նաև նրա բացառիկ պրոբլեմատիկությունը, որի ձեռը մինչև հիմա էլ հաճախ եմ տառապում։ ։ Ճիշտ է, Բյուրի մասին կարծիքս էս տարիների ընթացքում որոշ փոփոխությունների ենթարկվել է, բայց ընդհանուր կերպարը պահպանվել է, դե, չհաշված առաջին տպավորությունս, որը, փաստորեն, լրիվ սխալ էր։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (29.06.2013)

  15. #14
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Հզոր թեմա ա..պետք լինի կանցնենք երկրորդ, երրորդ և մնացյալ տպավորություններին
    Ուրեմն.
    Բյուրակն։ Ինքը ինձ այնուամենայնիվ հրավիրեց հանդիպման, ու ես համոզեցի եղբորս, միասին գնացինք։ Բյուրս...Ես իրան ոնց սիրել էի վիրտուալում, ճիշտ այդպիսին տեսա իրականում ու մինչ օրս առաջին տպավորությունս՝ խիստ դրական, չի փոխվել։ Հենց սկզբից իմ խենթուկը. կիրթ ու հոգատար, համարձակ, անկեղծ ու նախաձեռնող, ու ինձ մեկ վայրկյան անգամ չթողեց, որ առաջին հանդիպման ժամանակ «օտարոտի զգամ»...
    Ուլուանա։ Ինքն էլ ընդառաջ եկավ առաջին հանդիպման ժամանակ։ Ուրեմն Ուլուս ուսումնասիրել սիրում ա, բայց ինձ շատ մոտ էր նստած ու հենց սկզբից զգացի, որ ինքը ակումբի իսկական մաման ա ու գրանցվեցի որպես իր ակումբային բալիկ/գիտեի՞ր/
    Առաջին տպավորություն. Սկզբունքային, հոգատար, ճիշտ տեղն ու ժամանակը զգացող։ Աղցան էր ուտում, ու եթե չեմ սխալվում էդքան էլ չհավանեց։ Ես էլ ինչքան հարց ունեի, իրան էի տալիս, մեղմ ժպիտով պատասխանում էր
    Արշակ։ Հենց սկզբից սարսափելի բարի տպավորություն թողեց, իսկ հետո հասկացա, որ հենց էլ իրանից բարի չկա շատ խորը աչքեր ունի, ու իրոք ինքնամփոփ ա, բայց տպավորությունից մի բան ա փոխվել, ավելացել կամ էլ...լավ էլ ջղայնանում ա, երբ մաֆիայում նյարդերը ուտում են։ լավն ա
    Շարունակելի...
    Վերջին խմբագրող՝ Ծով: 04.01.2008, 03:46:

  16. #15
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    33
    Գրառումներ
    2,034
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    2005-ի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսն էր, կոնկրետ չեմ հիշում: Սյուրպրիզի ֆորումի անդամներով գնացինք թատրոն(ներկայացումը ժամը 7-ին էր, «Հրեշը լուսնի վրա»)
    Ես եվ Վահեն (poet) պայմանավորվել էինք երիտասարդական մետրոյի դիմաց ժամը 6-ին: Այնտեղ հանդիպեցինք նաև Song Of Fall - SOF-ին: (ինչքան հիշում եմ էդպես էր մականունը): Ինքը միանգամից ինձ վրա շատ դրական անկեղծ ու բաց մարդու տպավորություն թողեց, բայց դե ես էլ էդ օրը ահավոր ամաչկոտ էի դառել, և բերանիցս պիտի խոսքը ինչ-որ սարքով քաշել լիներ: Մի խոսքով, ես, Վահեն, Սոֆը և Վահեի ընկերը (կարծեմ նիկը Shark էր), գնացինք պատանի հանդիսատեսի մոտ, որպեսզի հանդիպեինք մյուս անդամներին: Գնացինք, մի քիչ սպասեցինք և հանկարծ երկու աղջիկ հայտնվեցին, մեկը Բյուրակնն էր, մեկն էլ չեմ հիշում: Իրենք կանգնած էին հենց դռների մոտ, մենք էլ մի քիչ հեռու: Հիմա մտածում ենք, թե էս ովքե՞ր կարողա լինեն... մտածում ենք մոտիկանանք հարցնենք.. բայց դեռ չի ստացվում... տենց 5 րոպե կանգնած մնացինք: Մեկել կարծեմ Վահեն մոտիկացավ և Բյուրն էլ ասեց, բա էս քանի րոպեա կանգնած ենք նո՞ր եք նկատում (կոնկրետ տենց կարողա չէ, բայց դրա նման մի բան): Մոտիկացանք, Վահեն մեզ ներկայացրեց և այլն...: Առաջին հայացքից Բյուրակնը ինձ վրա շատ գիտունիկ լուրջ, աղջկա տպավորություն թողեց, և ես մի տեսակ վախենում էի խոսաի հետը կարողա սխալվեի, կաշկանդվեի և ամոթով մնայի: էդպես մի քիչ խոսեցինք (խոսեցին ) և Չուկը մոտեցավ և հարցրեց «Ֆորումի ժողովրդի՞ց եք», և միացավ մեզ: Ճիշտն ասած չեմ հիշում հետը ով կար, նույնիսկ չեմ հիշում Ուլուանայի գալու մասը, բայց հիշում եմ, որ ինքն էլ էր ներկա: Չուկը և Ուլուանան նույնպես լուրջ և խելոք մարդկանց տպավորություն թողեցին ինձ վրա: Բայց ես չհասցրեցի բավական շփվել Բյուրակնի, Ուլուանայի, Չուկի հետ, որպեսզի ավելի լավ ճանաչեմ նրանց: Ուղղակի շատ էի ամաչում..., համարյա թե ոչ մեկի հետ էլ տենց կարգին չշփվեցի... անընդհատ Վահեին կպած կողքով էի քայլում, որ հանկարծ ինչ-որ մեկը խոսա հետս մենակ չլնեմ
    (Դե Վահեին էլ էդ ժամանակ կես տարի էր ճանաչում էի) և այլն...
    Հետո, Արտգեոն էլ էր այնտեղ, իրա գալու մասը նույնպես չեմ հիշում: Հիշում եմ, որ ինքը կպած պոետին համոզում էր մտնել բուֆետ
    Արտգեոն ինձ վրա ավելի շատ հումորայինը գերակշռող մարդու տպավորություն թողեց, քան լուրջը, բայց ինքն էլ էլի խելացիի տպավորություն գործեց:
    Ուրիշ անդամներ էլ էին ներկա, մի քանի հոգու հիշում եմ, բայց մականունները չեմ հիշում: Մի խոսքով, բարձրացանք ներկայացման: Նայեցինք, վերջացրինք և Մոսկովյանով քայլում ենք դեպի երիտասարդական: Մութ էր, կարծեմ անձրևային եղանակ էր: Ես էլի նույն ամաչկոտ վիճակում էի... գնացինք Կասկադ... Թամանյանի արձանի մոտ մի 15 րոպե մնացինք... որովհետև Վահեն ու Սոֆը մտան կողքի շենք ինչ-որ մեկին տեսնելու: Դրանից հետո հրաժեշտը ընդհանրապես չեմ հիշում: Հիշում եմ, որ վերջում գնացիք ինչ-որ մի տեղ, որտեղ սովորաբար ժամանցը ձեր անցկացնում էիք: Ես էլ ասեցի, կներեք ես գործեր ունեմ, պիտի տուն գնամ, ձեր հետ շատ հաճելի էր Եվ Վահեն ինձ ճանապարհ դրեց և ես գնացի տուն: Քնելուց առաջ ամբողջ օրը անալիզ արեցի մտքումս, զգացի, որ անիմաստ էի ամաչում, որովհետև հավաքված անձնակազմը շատ լավն էր միայն դրական տպավորություններ թողեց ինձ վրա: Ուղղակի պետք է ավելի բաց լինեի, որպեսզի ավելի լավ ճանաչեի բոլորիդ: Լավ, ոչինչ... ամեն ինչ առջևումա

Էջ 1 118-ից 123451151101 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •