User Tag List

Էջ 13 118-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213141516172363113 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #181
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Gjuk!!-ի խոսքերից Նայել գրառումը
    ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՍ ԱՂՋԻԿ ԵՄ։
    լու՞րջ... պահո~



    ոչինչ, Լուս ջան. էդ Ինտերնետի հավես պահերից ա!
    չնեղվես (ինչպես ասում ա Սամվելը համերգից հետո )
    Վերջին խմբագրող՝ Sunny Stream: 16.04.2008, 22:03:
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  2. #182
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ես հենց ամենաամենասկզբից էլ գիտեյի, որ Գժուկը աղջիկա: Խի՞ էիք մտածում, թե տղայա:


  3. #183
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Ձնծաղիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    լու՞րջ... պահո~



    ոչինչ, Լուս ջան. էդ Ինտերնետի հավես պահերից ա!
    չնեղվես (ինչպես ասում ա Սամվելը համերգից հետո )
    Վա՜յ, հեչ էլ չեմ նեղվում, հակառակը հետաքրքիր ա, մարդիկ դեմք են։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  4. #184
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Gjuk!!-ի խոսքերից Նայել գրառումը
    ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՍ ԱՂՋԻԿ ԵՄ։ ԼՕԼ, դեմք եք։
    Մալադեց
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  5. #185
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ես էլ գիտեի, որ Գժուկն աղջիկա... տենց թեմաներ տղաները չէին բացի
    Համ էլ հեչ էլ տղայի մականուն չի Գժուկը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  6. #186
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ գիտեի, որ Գժուկն աղջիկա... տենց թեմաներ տղաները չէին բացի
    Համ էլ հեչ էլ տղայի մականուն չի Գժուկը
    Այ, հենց այս էլ ուզում էի լսել, բա տղաները տենց թեմաներ կբացե՞ն։ Լօլ
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  7. #187
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մարտին, երբ Հայաստանում էի, հանդիպել եմ երեք ակումբցու՝ Kita–ին, Բյուրակնին ու impression-ին: Կիսվում եմ տպավորություներովս.

    Kita-ն էնպիսին էր, ինչպիսին պատկերացնում էի և նույնիսկ ավելի լավը: Բարի, ընկերական, զգացմունքային, ժպտերես, թեթև... Երբեմն մի քիչ ինքնամփոփ է լինում, բայց հաստատ ոչ անտարբեր: Ու համ էլ իրեն գրկելու ցանկություն է առաջացնում՝ հենց առաջին հայացքից: Կիտուլը շատ լավն է, ու հատկապես նրանով, որ մեջը չարության նշույլ անգամ չկա ոչ մի բանի ու ոչ մեկի հանդեպ: Ինքը ծնված է աշխարհին ժպտալու համար:

    Բյուրն էլ էր համարյա համընկնում իր վիրտուալ կերպարին, միայն այն տարբերությամբ, որ վիրտուալում ավելի ծիծաղկոտ է, քան իրականում: Շատ սիրում եմ իրեն՝ իր բոլոր խելառ ու խուճուճ գծերով հանդերձ: Հենց առաջին հայացքից հարազատության զգացում ունեցա իր հանդեպ: Մարդ, որն անհատականություն է, մարդ, որր անչափ խորն է, երբեմն՝ բարդ, ու ոչ միշտ ես կարողանում «մարսել» իրեն: Խելոք է, Բյուրը... շատ: Հետն էլ պարզեցի, որ քսան տարի հենց կողքիս է ապրել, հարևաններ ենք եղել... պիտի հասնեի աշխարհի ծայրը, նոր իմանայի դրա մասին:

    impression-ի թողած առաջին տպավորությունը տարբերվում էր երկրորդից, երկրորդն էլ՝ երրորդից, ինքը երևի հենց դրանով էլ ինքն է, որ ամեն անգամ նոր ձևով է տպավորվում մեջդ: Սկզբում մի քիչ դժվար էի իր հետ իրական շփումը, հետո մի տեսակ «գտանք» իրար ու ամեն ինչ հեշտացավ: Իմ ճանաչած ամենահետաքրքիր անձանցից մեկն է, հոյակապ ընկեր, մեծ սրտով մարդ: Կարող ես անվերջ խոսել հետը, ինչից ուզես, ինչքան ուզես... Մեկ-մեկ էնպիսի մտքեր է արտահայտում, գժվում ես, ախր ո՞նց, որտեղի՞ց...

    Մյուս անգամ երբ գամ Երևան, կփորձեմ ինձ համար նոր ակումբցիներ բացահայտել:

  8. #188
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը

    Վերվուլֆս - Հայկին դե վաղուց գիտեմ: Դեռ ՄայՀայաստանից: Ինձ վրա շատ լուրջ, ծանրակշիռ ու իր մասին մեծ կարծիք ունեցող մարդու տպավորություն էր թողել ամենասկզբում: Բայց որ հանդիպեցինք, հասկացա, որ սխալվել եմ:
    Կատակասեր, բարի, կենսուրախ լենաԳանցի: Կյանքից իսկական հաճույքա ստանում ինքը: Ու շատ ջենտլմենա: Ու ընկերասեր:
    Ուծյու~
    Լիլոյիս շատ եմ սիրում!

    Մեր վիրտուալ ծանոթությունը սկսվեց 2006թ-ին ՄայՀայաստանում.... Հենց սկզբից իմ դուրը շատ եկավ, էնքան հետաքրքիր գրառումներ էր կատարում.... մյուսների գրառումները չէի կարդում բայց Լիլիթի բոլոր գրառումները սկզբից մինչև վերջ կարդում էի.... Ափսոս էդ ժամանակ իմ սերը փոխադարձ չէր, Լիլո ինձ ահավոր ձևի չէր սիրում Հետո չգիտեմ ինչ պատահեց ու Լիլիթը սկսեց իմ վրա ուշադրություն դարձնել.... Սկզբում "դուք"-ով էինք իրար հետ խոսում, հետո "դու"-ով, հետո "ուծյու"-ներով

    Անցած աշնանը վերջապես հանդիպեցինք: Տպավորություններս արտակարգ էին, ես իրեն ռեալում հենց էդպիսին էի պատկերացնում - ասող խոսող, ուտող խմող, հավեսին անձնավորություն: Բայց հետաքրքիրն այն էր, որ էդքան երկար իրար իմանալով հանդերձ, ոչ ես էի Լիլիթին մինչև վերջ բացահայտել, ոչ էլ ինքը ինձ: Ամեն ինչ փոխվեց այս տարվա փետրվարին, երբ մեր երեկոները անցկացնում էինք Ազատության հրապարակում.... Լիլիթի բազմաթիվ դրական հատկություններ, որոնք առաջ էդքան էլ տեսանելի չէին ինձ համար, միանգամից երևան եկան այդ մի քանի շաբաթվա ընթացքում:

    Պարզվեց, որ Լիլիթը հանուն գաղափարի պատրաստ է ամեն ինչի, պարզվեց որ էդքան նուրբ աղջկա մեջ էդքան շատ համարձակություն ու պատրաստակամություն կա.... Մի խոսքով, Լիլ ջան, կարող եմ անընդհատ խոսել քո մասին, բայց էսքանով կսահմանափակվեմ....

    Դու լավն ես
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 17.04.2008, 12:29:
    I may be paranoid but no android!

  9. #189
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մոռացա ասեմ, ախր ես Galatea-ին էլ եմ ճանաչում, մի անգամ ենք իրար տեսել:
    Ե՞րբ էր, 2-3 տարի առաջ երևի: Էն ժամանակ մենք դեռ ակումբցի չէինք, այլ... Սուպերսթարի երկրպագուներ, ու մեզ, որպես ակտիվիստենի, հրավիրել էին համերգի: Բա:
    Լիլ, հուսով եմ, դա քո անձնական գաղտնիքը չէր, որը ես հիմա նենգորեն բոլորի առաջ բացում եմ:
    Առաջին տպավորությունս այն էր, որ Լիլը շատ լուրջ անձնավորություն է, նույնիսկ չափից դուրս լուրջ թվաց ինձ... Էնքան լավ եմ հիշում իրեն էդ օրը: Ակնոցներով էր, հավաքած մազերով: Վերջերս, երբ նայում էի ակումբական ձեր հավաքների նկարները, էնքան էի զարմացել... էսօրվա Գալատեան իմ տեսած Լիլիթից շատ է տարբերվում: Հետաքրքիր կլիներ նորից հադիպել: Ասենք՝ նորից Սուպերսթարի համերգին:

  10. #190
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Այվ...քվիթ ենք, ես էլ մոռացել էի, որ էսքան մարդկանց մեջ` ՄայՀայաստան + Ակումբ ամենաառաջինը քեզ եմ ճանաչել
    Ivy-ին ինձ վրա հենց սկզբից լավ տպավորություն թողեց, իսկ մինչև էդ` գրառումներն եմ շատ սիրել...ինչ կռիվներ էինք անում Աննայի համար...
    Շատ ջիգյարով, հումորով ու խելացի ա Այվին...ու շատ հավես երեկո էր էդ օրվա համերգը ..
    Այվ...նենց կարոտեցի էդ օրը Որ մյուս անգամ գաս` ինձ մի մոռացի, հա՞

  11. #191
    մարդ-պինգվին malaletka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.07.2007
    Հասցե
    Երևանի գիշերային փողոցներ...
    Տարիք
    35
    Գրառումներ
    190
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    հե հե...առաջին անգամ եմ գրում ստեղ

    վերջին ակումբի հանդիպումը շաաատ տպավորիչ էր...

    Artgeo- գիտեի թե լուրջ մարդ ա...են էլ պարզվեց ահավոր ջրիկ դեմք էր...բայց համով ջրիկ էր... մեկ էլ հասկացա որ իրա հետ մի սեղանի շուրջ հաց ուտելուց կարողա խեղդվես

    Ռաստան առաջին հանդիպման, առաջին հայացքից թթված դեմքի տպավորություն թողեց...բայց հետո....լօօօօլ ախԲերություն ա

    Երվանդը շաաատ լավն ա...ինքը նենց հավես ա խնդում որ տրամս բարձրանում ա

    Galatea
    - ինչ կարամ ասեմ ես իրա մասին....ուԴեեեեեեեեեեեեեեեեեեմ՜՜՜
    Life isn't about finding yourself...Life is about creating YOURSELF!

  12. #192
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ուշադրություն, հանկարծ չվախենաք... ես եմ սկսում

    Երկնային - Նույն ձև էլ պատկերացնում էի իրան... համեստ, խելոք, ժպիտը միշտ դեմքին, երբ զրուցելու կարիք ունենաս, երբեք չի հոգնի, կնստի ու կզրուցի: Ինքը շատ լավնա թե՛ իրականում, թե՛ ակումբում: Իրա դեմքին նայողը երբեք վատ բան չի կարա մտածի, որովհետև հաստատ չի ստացվի: Ինքը նենց բարի ու փափուկ ներաշխարհ ունի, որ ինձ թվումա եթե մատով կպնես, կփշրվի: Այսպիսի մարդիկ ինչքան էլ մեծանում են, միևնույն է հոգին երիտասարդ է մնում: Մի խոսքով, ես իրան շատ սիրեցի: Մենակ իրա հետ խոսելը բավական է, որ զգաս բարությունը և համեստությունը: Իր ակումբային կերպարին շատ նման է: Եվ կարծում եմ, որ .... ոչ թե կարծում եմ այլ համոզված եմ, որ հիանալի ընկեր է:

    Galatea - Վայ Լիլոն ուղղակի դեմքա... նամանավանդ երբ ծիծաղումա, միանգամից տրամադրությունտ բարձրանումա: Հումորը շատ սուրա (որը ինձ ահավոր շատա դուր գալիս), բայց պահի տակ ինքը կարա նենց լրջանա, որ սկի չասես էլ, որ ինքը էն Ադամի զրուցակից բանաստեղծուհինա ...
    Շատ լավ աղջիկա: Ընկերասեր, լավ զրուցակից, հետաքրքիր բնավորությամբ: Ինքը եզակի մարդա: Բնավորության էդպիսի համադրություններով անձնավորություններ ըստ իս շատ ուշ-ուշ են ծնվում: Զարգացած աղջիկա, և իր հետ շփվողը միանգամից կզգա դա: Մեր իրականության մեջ շատա պակասում էն հումորը, որը Լիլոյինա բնորոշ: Մի խոսքով, իրա հետ եթե չամփա ընկնես, երբեք չես ձանձրանա, քունտ չի տանի ու կտառապես անքնությամբ:
    Մի խոսքով, ինքը շատ լավնա: Ուղղակի իրա պեսները շատ քիչ են ... բայց դե, որ ինքը կա, էտ հերիքա...

    Kita - Ես հենց իրան հանդիպեցի, նենց մի տեսակ հոգեհարազատ բան զգացի: Ոնց որ քուրիկս ըլներ: Շատ անմիջականա ու ոնց որ երեխա լինի: Տրամադրությունը միշտ բարձր (վերջին հանդիպումը չհաշված ), ծիծաղկոտ, հետաքրքիր բնավորությամբ, բոլորի հետ շուտ մերվող ու ընկերասեր: Իրա մեջ մի բան կա, որը միանգամից հարազատա թվում: Չգիտեմ թե ինչ: Երևի բնավորության ինչ-որ թաքնված մի գիծ, որը դեռ չեմ բացահայտել: Խելացի աղջիկ է և կարող է զրուցել ինչքան որ ուզես: Իր հետ շփվող և ամեն մի մարդ միանգամից կզգա նրա բարությունը: Չգիտեմ... համենայնդեպս ես դա զգացել եմ: Մինչը ծանոթանալս մի տեսակ նենց սառը աղջիկ էր թվում ակումբում: Եսիմ... ինձ թվում էր, թե ես չէի կարողանա շփվել նրա հետ: Բայց արի ու տես, որ ակումբային կերպարը մինչև ծանոթությունս, ինձ խաբել էր և ես մի տեսակ սխալ կարծիք էի կազմել նրա մասին: Ի՛նքն էլ շատ լավնա: Ու միշտ էլ հաճելիա իրա հետ շփվելը:

    Apsara - Ես իրան ընդհանրապես ուրիշ էի պատկերացնում: Բայց որ տեսա ու իմացա նաև տարիքը , շատ անակնկալիէկա ու զարմացա: Դեմքից նույնպես բարություն է թափվում ու մի տեսակ չափից դուրս հոգատարություն: (չգիտեմ կարողա և սխալ եմ, բայց իրա դեմքից էր թափվում ): Հաճելի զրուցակից է: Սիրում ու գնահատում է բնությունը: Բնություն սիրող մարդը հնարավոր չի, որ վատը լինի: Երևի դրանիցա, որ չափից դուրս փոքրա երևում
    Հաճելի աղջիկ է և ինձ թվում է նաև, որ հաճելի ու լավ ընկեր է: Դրա հետ մեկտեղ մտնում է «յուրօրինակ» մարդկանց շարքում, ինչպես որ այն մարդիկ, ում մասին գրել եմ կարծիքս:

  13. #193
    Պատվավոր անդամ Adam-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2007
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,041
    Mentioned
    14 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    ChildOftheSky - Շատ բարի տղայա ինքը ու նկատել եմ, որ շատ խելացի: Ես իրեն իր ակումբային կերպարին չեմ նմանացնում:
    Ինքը ունի էնպիսի բնավորության գծեր, որոնք կարող են ստիպել մտածել, որ ինքը շատ փոփոխական մարդա: Բայց չէ, կամաց-կամաց վերջնական կհասկանամ իրա բնավորությունը: Ինքը յուրօրինակ տղայա ու ընդհանրապես ոչ մեկին նման չի: Կոնկրետ ինձ համար իր հետ շփվելը հաճելի է: Նկատել եմ, որ «հայ տղու» կերպարին բացարձակ նման չի և նույնիսկ բնավորության այդպիսի նման գիծ էլ դեռ չեմ նկատել: Զգացվում է, որ իր առջև դրած ունի լուրջ նպատակ և ցանկանում է հասնել դրան: Մի խոսքով լավ տղա է և հաճելի է շփվել:

    քաղաքացի - Թեմաներից մեկում էլ նշել եմ, որ ես իրան շփոթում էի մեկ ուրիշի հետ և ընդհանրապես կարծիքներս ուրիշ էին, մինչև որ հանդիպեցինք: Ակումբային կերպարին ընդհանրապես նման չի: Հանդիպելուց, միանգամից դեմքից բարությունն ու ընկերասիրությունը թափվումա: Նույնիսկ ես իրեն խորհուրդ կտայի հետը մի մեծ դույլ ման տալ:
    Շատ հաճելիա իրա հետ շփվելը: Մեջը մի տեսակ մեծական բան կա, որը մեկ-մեկ հայտնվումա դեմքին: Իսկ ընդհանրապես ինքը շատ մանկական ու պատանեկանա, որը և ինձ թվում է չի էլ փոփոխվի: Այդպես էլ կմնա ամբողջ կյանքում: Ինքը «յուրօրինակների յուրօրինակնա», իր պես մարդ ես դեռ չեմ հանդիպել: Չեմ կարող հատ-հատ բնորոշել բնավորության բոլոր գծերը, բայց կարող եմ ասել, որ ինքը շատ բարիա, ընկերասեր, հաճելի զրուցակից, հումորով, հետաքրքիր և այլն...
    Միակ թերությունն այն է, որ չգիտես խի ուզում է ծեծ ուտել մլիցեքի կողմից

    Արշակ - Ինչը ճիշտ, ճիշտ: Մինչև հանդիպելս, ես իրան մի տեսակ «ռաբիզ քյառթույի» տեղ էի դնում: Նույնիսկ նկարով չէի տեսել, բայց որ իրեն մոտավոր պատկերացնում էի ծիծակներով ու սև ակնոցներով, դա հաստատ է:
    Բայց երբ որ մի անգամ զանգեց հեռախոսով ինձ... արդեն սկսեց կարծիքս կամաց-կամաց փոխվել և նույնիսկ ինքս զարմացա իմ վրա: էդքան 360 աստիճանի տակ մտովի փոխել էի էս տղուն: Մենակ հեռախոսով խոսալուց, կարող ես հասկանալ, թե ինչպիսի մարդ է: Իսկ կարծիքս ավելի լայն կազմվեց, երբ որ հանդիպումներից մեկում հանդիպեցինք: Ահավոր բարի դեմք ունի: Ամաչկոտա երևում ու շատ սուսիկ փուսիկա: Բայց որ հետը մի քիչ շփվում ես, հասկանում ես, որ շատ խելոքա ու հաճելիա զրուցել հետը: Հումորն էլ տեղը: Մի խոսքով, ինքը շատ լավ մարդա:

    Werewulf - Նույն կերպ էլ իրեն էի պատկերացնում: Բարի, շփվող, խելացի: Գիտի որտեղ ինչ խոսա ու ամենակարևորը գիտի՝ ինչը երբ: Նույնպես հաճելի է շփվել հետը: Ունի նաև շատ լավ հումոր: Սիրում է զրուցել մարդկանց հետ, հետաքրքիր բաներ կազմակերպել և այլն...
    Ինքն էլ շատ յուրօրինակ տղայա: Ուղղակի ինչքան ես եմ իր հետ շփվել, միքիչ լրջությունը իր մեջ ավելի շատա գերակշռում: Ինքը շատ չի խոսում: Դա հենց նշան է խելացիության: Երբ շփվում ես իր հետ, միանգամից զգում ես, որ բարի հոգի ունի ու էս մարդուց երբեք ինչ-որ վատ բան չես սպասի: Լավ տղա է:

    Artgeo - Շատ լավ տղայա ինքը: Զգացել եմ, որ ներաշխարհը շատ նուրբա ու ինքը էտ փորձումա ծածկել իրա նեռվեր ուտելու բնավորությամբ
    Չգիտես խի, կպած ուզումա ինձ ողջակիզի... բայց դե լավ էտ կարևոր չի... կարևորը մարդս մարդ լինի
    Ակումբային կերպարին նման չի ընդհանրապես: Ու դեռ չեմ կարում հասկանամ թե ինչի համար նման չի
    Իր հետ երբեք չես ձանձրանա: Բարության չափը իր մոտ չափից դուրսա: Որոշ մարդիկ նույնիսկ կարողա դա չնկատեն, բայց ես նկատել եմ: Հումորը նույնպես չափից դուրսա, բայց էտ չափից դուրսն էլ շատ համով հոտովա նայվում: Ու բավականին խելացիա:

    Chuk - Արտակը շատ խելացի անձնավորությունա: Ու ռեալում շատ քչախոսա, որը և նշանա խելացիության: Ինքը շատ նմանա իրա ակումբային կերպարին: Երևի նրանիցա, որ ավատարի նկարում հենց ինքնա պատկերված, դրա համար էլ չես կարող չնմանացնել: Ինքն էլ շատ բարի տղայա և երևումա որ շատ ընկերասերա: Ուղղակի բավականաչափ չեմ հասցրել զրուցել հետը, որպեսզի կարծիքս ավելի լայն լինի, բայց ինչքան էլ որ շփվել եմ, միմիայն դրական ազդեցություն է թողել վրաս: Խելացի հայացք, խելացի պահելաձև դե իսկ գրառումների ու իր ստեղծագործությունների մասին է՛լ չասեմ...
    Իր հետ նույնիսկ 2 բառ փոխանակողը կզգա խելացիության չափը և բարությունը:

    Ra$Ta - Երկու անգամ հանդիպել եմ, բայց երկու անգամն էլ շուտ է գնացել հանդիպումից և չեմ հասցրել բավականաչափ շփվել: Բայց նկատել եմ, որ մակարդակով, յուրօրինակ տղա է և ընկերասեր: Հուսամ, որ ավելի շատ կշփվենք:

    H.a.y.k.o - Ինքը իրականում շատ լուրջա և շատ նմանա իր ակումբային կերպարին: Նույնպես չեմ հասցրել ռեալում շատ շփվել, բայց զգացել եմ, որ խելացի անձնավորություն է, ու շատ լուրջ: Ինքն էլ իր տեսակի մեջ յուրօրինակ մարդ է: Իսկ ակումբում գրառումներից զգացել եմ, որ այդ լրջության ու խելացիության մեջ կա նաև թաքնված բարություն:

    Նորմարդ - Երկար ժամանակ հանդիպման երթի մեջ էինք դեպի մանումենտ: Փոխանակեցի մի քանի բառ, բայց ոչ այնքան, որ կարծիքս ավելի մեծ գրեմ: Ուղղակի մի բան կարող եմ ասել. ես իրեն լրիվ ուրիշ է պատկերացնում, բայց լավ է, որ սխալ էի: Իսկ եթե գլոբալ վերցնենք, հետաքրքիր տղա է: Նույնպես հուսամ, որ ավելի լավ կճանաչեմ:

    Guest - Բավականաչափ շփվեցինք: Նամանավանդ երթուղայինով տուն գնալու ժամանակ: Ու ինձ համար տառապալի մի խաղ խաղալու ժամանակ:
    Բարի անձնավորություն է շատ ու խելացի: Ինձ թվում է, ինքը ինչ-որ բանից դժգոհ է: Չնայած հումորին ու բարությանը՝ մեջը ինչ-որ դժգոհություն կա ինչ-որ բանի հանդեպ: Երևի ընդհանուր երկրի վիճակն է նեղում նրան: Բայց որ ինչ-որ բանից դժգոհ է, դա հաստատ նկատել եմ: Մեկել նկատել եմ, որ ո՛չ բոլորի հետ է շփվում: Ինքն էլ հետաքրքիր տղա է: Բավականաչափ խելացի է:

    PoeT - Վայ դե ես իրա մասին ի՞նչ ասեմ...
    ինքը եզակիների եզակինա: Ծանոթացել ենք 2005-ի սկզբներին՝ չաթերից մեկում՝ գործի բերումով:
    Երբ հանդիպեցինք, իր մեջ շատ հոգեհարազատ բան զգացի, որը կարծես ստիպում է մարդկանց շփվել իր հետ: Հումորն անպակաս է: Կյանքին նայելու ձևը եզակի...
    Շատ չեմ ուզում գրել իր մասին, որովհետև կարողա մի 2 էջ գնանք:
    Դե մեր Վահենա էլի...
    Ու իրան ես երբեք չեմ պատկերացնում վատ տրամադրությամբ: Ահավոր ընկերասերա ու շփվող:
    ----
    Անհամբեր սպասում եմ Անահիտի գալուն ԱՄՆ-ից, որ հանդիպեմ ու լեկցիա գրեմ

    շարունակելի...

  14. #194
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Surpr!Se-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակ - Ինչը ճիշտ, ճիշտ: Մինչև հանդիպելս, ես իրան մի տեսակ «ռաբիզ քյառթույի» տեղ էի դնում: Նույնիսկ նկարով չէի տեսել, բայց որ իրեն մոտավոր պատկերացնում էի ծիծակներով ու սև ակնոցներով, դա հաստատ է:

    Լավն էր, ով ով, բայց Արշակը ռաբիզ........

    Ադամին վիրտուալից դուրս ոչ մի կերպ չէի կարող պատկերացնել, նկարները տեսնելով էլ չէի կարող հասկանալ, թե ինչ տեսակի մարդ է....


    Բայց հանդիպելուց հետո Ադամի մասին տպավորություններս շատ լավն էին, հենց առաջին պահից կենսուրախ, հումորով, կյանքից գոհ մարդու տպավորություն թողեց: Ադամի հետ ժամանակը շատ արագ է թռնում, որովհետև գիտի ոնց կարելի է մարդկանց զբաղեցնել ու զվարճացնել.... Դե մեր առաջին հանդիպման ժամանակ մի հատ խաղ առաջարկեց խաղալ, որի հետևանքով գիշերվա երեքին եմ տուն հասել
    I may be paranoid but no android!

  15. #195
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Kita - Ես հենց իրան հանդիպեցի, նենց մի տեսակ հոգեհարազատ բան զգացի: Ոնց որ քուրիկս ըլներ: Շատ անմիջականա ու ոնց որ երեխա լինի: Տրամադրությունը միշտ բարձր (վերջին հանդիպումը չհաշված ), ծիծաղկոտ, հետաքրքիր բնավորությամբ, բոլորի հետ շուտ մերվող ու ընկերասեր: Իրա մեջ մի բան կա, որը միանգամից հարազատա թվում: Չգիտեմ թե ինչ: Երևի բնավորության ինչ-որ թաքնված մի գիծ, որը դեռ չեմ բացահայտել: Խելացի աղջիկ է և կարող է զրուցել ինչքան որ ուզես: Իր հետ շփվող և ամեն մի մարդ միանգամից կզգա նրա բարությունը: Չգիտեմ... համենայնդեպս ես դա զգացել եմ: Մինչը ծանոթանալս մի տեսակ նենց սառը աղջիկ էր թվում ակումբում: Եսիմ... ինձ թվում էր, թե ես չէի կարողանա շփվել նրա հետ: Բայց արի ու տես, որ ակումբային կերպարը մինչև ծանոթությունս, ինձ խաբել էր և ես մի տեսակ սխալ կարծիք էի կազմել նրա մասին: Ի՛նքն էլ շատ լավնա: Ու միշտ էլ հաճելիա իրա հետ շփվելը:
    Վայ մամա, դու մերսի երեխայի համար, աշխատում ենք
    Էհյ երեխեք ես նենց եմ ալարում գրել
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

Էջ 13 118-ից ԱռաջինԱռաջին ... 3910111213141516172363113 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •