ChildOftheSky - Շատ բարի տղայա ինքը ու նկատել եմ, որ շատ խելացի: Ես իրեն իր ակումբային կերպարին չեմ նմանացնում:
Ինքը ունի էնպիսի բնավորության գծեր, որոնք կարող են ստիպել մտածել, որ ինքը շատ փոփոխական մարդա: Բայց չէ, կամաց-կամաց վերջնական կհասկանամ իրա բնավորությունը: Ինքը յուրօրինակ տղայա ու ընդհանրապես ոչ մեկին նման չի: Կոնկրետ ինձ համար իր հետ շփվելը հաճելի է: Նկատել եմ, որ «հայ տղու» կերպարին բացարձակ նման չի և նույնիսկ բնավորության այդպիսի նման գիծ էլ դեռ չեմ նկատել: Զգացվում է, որ իր առջև դրած ունի լուրջ նպատակ և ցանկանում է հասնել դրան: Մի խոսքով լավ տղա է և հաճելի է շփվել:

քաղաքացի - Թեմաներից մեկում էլ նշել եմ, որ ես իրան շփոթում էի մեկ ուրիշի հետ և ընդհանրապես կարծիքներս ուրիշ էին, մինչև որ հանդիպեցինք: Ակումբային կերպարին ընդհանրապես նման չի: Հանդիպելուց, միանգամից դեմքից բարությունն ու ընկերասիրությունը թափվումա: Նույնիսկ ես իրեն խորհուրդ կտայի հետը մի մեծ դույլ ման տալ:
Շատ հաճելիա իրա հետ շփվելը: Մեջը մի տեսակ մեծական բան կա, որը մեկ-մեկ հայտնվումա դեմքին: Իսկ ընդհանրապես ինքը շատ մանկական ու պատանեկանա, որը և ինձ թվում է չի էլ փոփոխվի: Այդպես էլ կմնա ամբողջ կյանքում: Ինքը «յուրօրինակների յուրօրինակնա», իր պես մարդ ես դեռ չեմ հանդիպել: Չեմ կարող հատ-հատ բնորոշել բնավորության բոլոր գծերը, բայց կարող եմ ասել, որ ինքը շատ բարիա, ընկերասեր, հաճելի զրուցակից, հումորով, հետաքրքիր և այլն...
Միակ թերությունն այն է, որ չգիտես խի ուզում է ծեծ ուտել մլիցեքի կողմից

Արշակ - Ինչը ճիշտ, ճիշտ: Մինչև հանդիպելս, ես իրան մի տեսակ «ռաբիզ քյառթույի» տեղ էի դնում: Նույնիսկ նկարով չէի տեսել, բայց որ իրեն մոտավոր պատկերացնում էի ծիծակներով ու սև ակնոցներով, դա հաստատ է:
Բայց երբ որ մի անգամ զանգեց հեռախոսով ինձ... արդեն սկսեց կարծիքս կամաց-կամաց փոխվել և նույնիսկ ինքս զարմացա իմ վրա: էդքան 360 աստիճանի տակ մտովի փոխել էի էս տղուն: Մենակ հեռախոսով խոսալուց, կարող ես հասկանալ, թե ինչպիսի մարդ է: Իսկ կարծիքս ավելի լայն կազմվեց, երբ որ հանդիպումներից մեկում հանդիպեցինք: Ահավոր բարի դեմք ունի: Ամաչկոտա երևում ու շատ սուսիկ փուսիկա: Բայց որ հետը մի քիչ շփվում ես, հասկանում ես, որ շատ խելոքա ու հաճելիա զրուցել հետը: Հումորն էլ տեղը: Մի խոսքով, ինքը շատ լավ մարդա:

Werewulf - Նույն կերպ էլ իրեն էի պատկերացնում: Բարի, շփվող, խելացի: Գիտի որտեղ ինչ խոսա ու ամենակարևորը գիտի՝ ինչը երբ: Նույնպես հաճելի է շփվել հետը: Ունի նաև շատ լավ հումոր: Սիրում է զրուցել մարդկանց հետ, հետաքրքիր բաներ կազմակերպել և այլն...
Ինքն էլ շատ յուրօրինակ տղայա: Ուղղակի ինչքան ես եմ իր հետ շփվել, միքիչ լրջությունը իր մեջ ավելի շատա գերակշռում: Ինքը շատ չի խոսում: Դա հենց նշան է խելացիության: Երբ շփվում ես իր հետ, միանգամից զգում ես, որ բարի հոգի ունի ու էս մարդուց երբեք ինչ-որ վատ բան չես սպասի: Լավ տղա է:

Artgeo - Շատ լավ տղայա ինքը: Զգացել եմ, որ ներաշխարհը շատ նուրբա ու ինքը էտ փորձումա ծածկել իրա նեռվեր ուտելու բնավորությամբ
Չգիտես խի, կպած ուզումա ինձ ողջակիզի... բայց դե լավ էտ կարևոր չի... կարևորը մարդս մարդ լինի
Ակումբային կերպարին նման չի ընդհանրապես: Ու դեռ չեմ կարում հասկանամ թե ինչի համար նման չի
Իր հետ երբեք չես ձանձրանա: Բարության չափը իր մոտ չափից դուրսա: Որոշ մարդիկ նույնիսկ կարողա դա չնկատեն, բայց ես նկատել եմ: Հումորը նույնպես չափից դուրսա, բայց էտ չափից դուրսն էլ շատ համով հոտովա նայվում: Ու բավականին խելացիա:

Chuk - Արտակը շատ խելացի անձնավորությունա: Ու ռեալում շատ քչախոսա, որը և նշանա խելացիության: Ինքը շատ նմանա իրա ակումբային կերպարին: Երևի նրանիցա, որ ավատարի նկարում հենց ինքնա պատկերված, դրա համար էլ չես կարող չնմանացնել: Ինքն էլ շատ բարի տղայա և երևումա որ շատ ընկերասերա: Ուղղակի բավականաչափ չեմ հասցրել զրուցել հետը, որպեսզի կարծիքս ավելի լայն լինի, բայց ինչքան էլ որ շփվել եմ, միմիայն դրական ազդեցություն է թողել վրաս: Խելացի հայացք, խելացի պահելաձև դե իսկ գրառումների ու իր ստեղծագործությունների մասին է՛լ չասեմ...
Իր հետ նույնիսկ 2 բառ փոխանակողը կզգա խելացիության չափը և բարությունը:

Ra$Ta - Երկու անգամ հանդիպել եմ, բայց երկու անգամն էլ շուտ է գնացել հանդիպումից և չեմ հասցրել բավականաչափ շփվել: Բայց նկատել եմ, որ մակարդակով, յուրօրինակ տղա է և ընկերասեր: Հուսամ, որ ավելի շատ կշփվենք:

H.a.y.k.o - Ինքը իրականում շատ լուրջա և շատ նմանա իր ակումբային կերպարին: Նույնպես չեմ հասցրել ռեալում շատ շփվել, բայց զգացել եմ, որ խելացի անձնավորություն է, ու շատ լուրջ: Ինքն էլ իր տեսակի մեջ յուրօրինակ մարդ է: Իսկ ակումբում գրառումներից զգացել եմ, որ այդ լրջության ու խելացիության մեջ կա նաև թաքնված բարություն:

Նորմարդ - Երկար ժամանակ հանդիպման երթի մեջ էինք դեպի մանումենտ: Փոխանակեցի մի քանի բառ, բայց ոչ այնքան, որ կարծիքս ավելի մեծ գրեմ: Ուղղակի մի բան կարող եմ ասել. ես իրեն լրիվ ուրիշ է պատկերացնում, բայց լավ է, որ սխալ էի: Իսկ եթե գլոբալ վերցնենք, հետաքրքիր տղա է: Նույնպես հուսամ, որ ավելի լավ կճանաչեմ:

Guest - Բավականաչափ շփվեցինք: Նամանավանդ երթուղայինով տուն գնալու ժամանակ: Ու ինձ համար տառապալի մի խաղ խաղալու ժամանակ:
Բարի անձնավորություն է շատ ու խելացի: Ինձ թվում է, ինքը ինչ-որ բանից դժգոհ է: Չնայած հումորին ու բարությանը՝ մեջը ինչ-որ դժգոհություն կա ինչ-որ բանի հանդեպ: Երևի ընդհանուր երկրի վիճակն է նեղում նրան: Բայց որ ինչ-որ բանից դժգոհ է, դա հաստատ նկատել եմ: Մեկել նկատել եմ, որ ո՛չ բոլորի հետ է շփվում: Ինքն էլ հետաքրքիր տղա է: Բավականաչափ խելացի է:

PoeT - Վայ դե ես իրա մասին ի՞նչ ասեմ...
ինքը եզակիների եզակինա: Ծանոթացել ենք 2005-ի սկզբներին՝ չաթերից մեկում՝ գործի բերումով:
Երբ հանդիպեցինք, իր մեջ շատ հոգեհարազատ բան զգացի, որը կարծես ստիպում է մարդկանց շփվել իր հետ: Հումորն անպակաս է: Կյանքին նայելու ձևը եզակի...
Շատ չեմ ուզում գրել իր մասին, որովհետև կարողա մի 2 էջ գնանք:
Դե մեր Վահենա էլի...
Ու իրան ես երբեք չեմ պատկերացնում վատ տրամադրությամբ: Ահավոր ընկերասերա ու շփվող:
----
Անհամբեր սպասում եմ Անահիտի գալուն ԱՄՆ-ից, որ հանդիպեմ ու լեկցիա գրեմ

շարունակելի...