Լիլոյիս շատ եմ սիրում!
Մեր վիրտուալ ծանոթությունը սկսվեց 2006թ-ին ՄայՀայաստանում.... Հենց սկզբից իմ դուրը շատ եկավ, էնքան հետաքրքիր գրառումներ էր կատարում.... մյուսների գրառումները չէի կարդում բայց Լիլիթի բոլոր գրառումները սկզբից մինչև վերջ կարդում էի.... Ափսոս էդ ժամանակ իմ սերը փոխադարձ չէր, Լիլո ինձ ահավոր ձևի չէր սիրումՀետո չգիտեմ ինչ պատահեց ու Լիլիթը սկսեց իմ վրա ուշադրություն դարձնել.... Սկզբում "դուք"-ով էինք իրար հետ խոսում, հետո "դու"-ով, հետո "ուծյու"-ներով
Անցած աշնանը վերջապես հանդիպեցինք: Տպավորություններս արտակարգ էին, ես իրեն ռեալում հենց էդպիսին էի պատկերացնում - ասող խոսող, ուտող խմող, հավեսին անձնավորություն:Բայց հետաքրքիրն այն էր, որ էդքան երկար իրար իմանալով հանդերձ, ոչ ես էի Լիլիթին մինչև վերջ բացահայտել, ոչ էլ ինքը ինձ: Ամեն ինչ փոխվեց այս տարվա փետրվարին, երբ մեր երեկոները անցկացնում էինք Ազատության հրապարակում.... Լիլիթի բազմաթիվ դրական հատկություններ, որոնք առաջ էդքան էլ տեսանելի չէին ինձ համար, միանգամից երևան եկան այդ մի քանի շաբաթվա ընթացքում:
Պարզվեց, որ Լիլիթը հանուն գաղափարի պատրաստ է ամեն ինչի, պարզվեց որ էդքան նուրբ աղջկա մեջ էդքան շատ համարձակություն ու պատրաստակամություն կա.... Մի խոսքով, Լիլ ջան, կարող եմ անընդհատ խոսել քո մասին, բայց էսքանով կսահմանափակվեմ....
Դու լավն ես![]()
Էջանիշներ