User Tag List

Էջ 12 118-ից ԱռաջինԱռաջին ... 289101112131415162262112 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 166 համարից մինչև 180 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #166
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Գժուկի տպավորությունները ակումբականներից ռոք համերգի օրը

    Մեջբերում Gjuk!!-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ էլ էր շատ հաճելի, մենակ թե փորձում եմ վերհիշել քեզ։ Այնքան մարդկանց հետ ծանոթացա, որ ալիքները լրիվ խառնում եմ։
    Ես մի 2 շարք այնկողմ էի... մենակ շուտ շուտ դուրս էի վազում... գործի էի
    Loading your personal settings....

  2. #167
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Belle-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձնծաղիկ- իրա անուն էլ չգիտեմ -- ասող, խոսող, անհամբեր, ամեն ինչ արագ ու համոզված եմ որակով անող մարդու տպավորություն եմ ստացել, քեզ էլ պաչիկ
    Վա~յ, էստեղ ինձ հիշե~լ են
    Շնորհակալ եմ լավ խոսքերի համար... անունս էլ` Սեդա
    Քեզ Բարեկենդանի ամանակ, ցավոք, չհասցրեցի ճանաչել, բայց դե համեստությունդ նույնիսկ հեռվից հեռու զգացվում էր

    չէ, ներեցեք, բայց էս ձմեռ-գարուն հանդիպումների (թե´ ընդհանուր, թե´ անհատական, թե´ պատահական) ընթացքում էնքա~ն շատ ակումբցիների հետ եմ ծանոթացել, որ չեմ կարող գրել... իսկապես... մենակ գիտեմ, որ շատ ուրախ եմ, որ ծանոթ եմ բոլորի հետ էլ! իհարկե կան մարդիկ, ովքեր ավելի հարազատ դարձան, կան, որ դեռ պարզապես Ինտերնետի ծանոթներ ենք, բայց բոլորն էլ լավն են...

    իսկ որպես առաջին տպավորություն երևի ամենաշատը զարմացա Գալաթին հանդիպելիս, որովհետև գրառումներից դատելով` թափով-բոյով աղջիկ էի պատկերացնում, որ հենց մեկը բան ասի, միանգամից պատասխանը ստանա պարզվեց պուճուր-փխրուն աղջիկ է, բայց դե մեկ է, հենց մեկը բան ասի, հաստատ պատասխանը կստանա
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  3. #168
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Իմ մասին ձեր տպավորությունները որ գրեք, ես էլ ձեր մասին կգրեմ
    Վայ Հայկ ջան, ես էլ ուզում էի գրեմ առաջին տպավորությունս բոլորի մասին, ում որ տեսել եմ, բայց կսկսեմ քեզանից

    Ուրեմն սեղանի շուրջ նստած էինք (Լիլիթի ծնունդին) ու դու քանի որ մեր շարքի վրա էիր, քեզ լավ չէի նկատել, չէիր երևում։ Մեկ էլ հանկարծ տեսա նոր դեմք, Բագրատին հարցրեցի, ասեց Werewulf-ն ա։ Ասեցի վաաայ, էս ինչ լավն ա)) Էնքան հարազատ դեմք ունես, որ հետո սկսեցի հետդ խոսել, արդեն ոնց որ հազար տարվա ծանոթ լինեինք։ Դե լավն են էլի Բրյուսովի էրեխեքը, ինչ ուզում ես ասա
    Լավ, հիմա անցնեմ մյուսներին։ Բնականաբար սկսեմ ընկերուհուցս։ Լիլիթի(Galatea) հետ icq-ով էինք շփվում (կյանքումս առաջին դեպքն էր, որ աղջկա հետ ծանոթանամ ինտերնետով ու հետո նոր հանդիպեմ) Իրա ծնունդին ես ամենաշուտն էի հասել, զանգեցի, ասեց Անն ջան սպասի, առևտուր ենք անում, կգանք։ Մի 15 րոպե կանգնեցի, մի հատ կատու կար էդտեղ փողոցային, իրա հետ մի քիչ զրուցեցի, մինչև եկան։ Դե միանգամից ճանաչեցի, ու էլի տենց, ոնց որ հազար տարվա ընկերուհիս էր։ Աշխույժ, շփվող, ներվերիդ վրա չազդող մարդ, ինչ ասեմ։ Շատ լավն ա Լիլոն, մի խոսքով։
    Լիլիթը Երվանդի հետ էր։ Երվանդին էլ շատ սիրեցի միանգամից։ Երեխեք, հիմա կասեք սաղին միանգամից շատ ես սիրել, ուղղակի երևի էդտեղ եղբորս ֆակտորը կա, քանի որ ինքը բոլորին արդեն գիտեր, ու ամեն հանդիպումից հետո որ գալիս էր, ասում էի պատմի, ով կար, ով ինչ ձևի էր, իմ մոտ արդեն ձևավորված էր էդ պատկերացումը մոտավոր բոլորի մասին։ Մի խոսքով Երոն էլ էր շատ լավը ու շատ բարի։ Ճակատին գրված ա. «Մարդ, որին կարող ես վստահել»։
    Հետո եկավ Բյուրը։ Իրա գրածներից ու նկարներից ավելի ուրիշ կարծիք ունեի իր մասին։ Ավելի հասուն, մեծ, բայց որ եկավ, տեսա փոքրիկ աղջնակ ա, շատ լավ աչուկներով ու զարմացա, որ էդքան մեծի տեղ էի իրեն դրել իրեն միշտ։
    Երկնայինն էլ էր շատ լավը, իսկական երկնային
    Նորոյին դե ճանաչում էի, Նորոյի Լապտերիկը հեքիաթի միջի լապտերիկի էր նման։ Մանկական հեքիաթ ֆիլմեր են լինում, իսկական ոնց որ դրանց միջից իջած լիներ։
    Գոռը լավն էր, այ իրա հետ ես վատ էի մինչև հանդիպելս, թշնամական զգացմունքներ էի անգամ տածում, որովհետև մի անգամ Ծեծը դաստիարակության միջոց թեմայում ինքը տափակավարի էր ընդունել իմ գրածը ու գրել էր, որ մեղք են իմ ծնողները, որ էդ ձևի աղջիկ ունեն, նման մի բան, հաստատ չեմ հիշում բառերը Բագրատին ասում էի՝ գալու եմ դրա գլուխը ջարդեմ Բայց էդ օրը Գոռին շատ սիրեցի, հատկապես որպես տաղանդավոր դաշնակահար
    Կակտուսիկն ու Փիլոն էլ էին շատ լավը, շատ չշփվեցի հետները, բայց զգացի, որ շատ լավն են։
    Արշակին մի տեսակ ոնց որ ճանաչեի էլի հազար տարի։ Դրա համար մոտս առանձնապես էմոցիաներ չառաջացան։ Մենք նույն թաղից ենք, ու մեր թաղում եթե մեկը ռաբիզ դեմք չունի, հաստատ ճանաչում ես, որովհետև նկատում ես անպայման, որպես օտար մարմին։))))))))) Երթուղայիններում Արշակին բազմիցս տեսել եմ, դրա համար մի տեսակ վաղուց էի ճանաչում
    Child-ը էնքան լավ դեմք ուներ, որ ծանոթացրին, ասին էս էլ Չայլդն ա, չկարողացա ինձ զսպեմ, ասեցի վուուույ, էս ինչ լավն ա Կարծում եմ այսքանով ամեն ինչ ասված է։
    Ում որ չեմ հիշել, թող չնեղանա, հետո կհիշեմ կգրեմ։
    When life gives you lemons, make lemonade

  4. #169
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Varduhi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ում որ չեմ հիշել, թող չնեղանա, հետո կհիշեմ կգրեմ։
    Սասունին ես մոռացել, ու կարծեմ արդեն հասցրել է նեղանալ:

    Varduhi-ն ֆորումում շատ շուտվանից էի նկատել... Միշտ հավեսով գրառումներ էր կատարում, իրար հետ վարկանիշներով էինք փոխանակվում.... Ամեն օր Գալաթեային հարցնում էի, թե էս աղջիկը ով է? Հանդիպումներին գալիս է? Դե, Գալաթեան էլ ամեն ինչ իմանալով, ինձ ոչինչ չէր ասում, ասում էր, հա շատ լավ աղջիկ է, մնա մի օր կտեսնես:

    Ու տեսա.... Իրոք, իմ մոտ էլ էնպիսի տպավորություն էր, որ իրար հազար տարի ճանաչել էինք.... Բայց Աննայի մեջ մի բան շատ դուր եկավ, էն որ ինքը իրականում էլ է այնպիսի շփվող, անկեղծ ու համեստ աձնավորություն, ինչպիսին որ ֆորումում է:

    Իսկ հանդիպելուց հետո արդեն մի քանի անգամ հասցրել եմ Աննայի փողոցում պատահաբար տեսնել
    I may be paranoid but no android!

  5. #170
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Վաաաաաաայ, քոռանամ եեեեեեես, Սասունիս եմ մոռացել։ Վաաայ, Սասունը շատ լավն ա, իսկական փոքրիկ իշխան Շաաատ եմ սիրում քեզ, Սասուն ջան։ Լրիվ անկեղծ եմ ասում
    Տաքություն ունեմ, հիվանդ մեռնում եմ, նենց որ ըմբռնումով մոտեցեք, էրեխեք ջան։
    Վերջին խմբագրող՝ Ariadna: 16.04.2008, 11:23:
    When life gives you lemons, make lemonade

  6. #171
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    40
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Gjuk!!-ի խոսքերից Նայել գրառումը
    …Ծանոթացա Արշակի ու Ուլուանայի հետ։ Ինչքան հասկացա երկվորյակ քույր ու եղբայր են։ Նման են, համ էլ նման չեն։
    Արշակ դու ահավոր նման ես ակումբի քո նկարին։ ՇԱԱԱԱԱԱԱԱԱՏՏՏՏՏՏ։ Հանգիստ, խաղաղ եւ ժպտերես մարդ ես, տպավորությունս այդպիսին էր։
    Հետս ոչ թե Ուլուանան, այլ մյուս քույրս էր՝ Շուշանը (ֆորումում՝ sh_joy)։ Ճիշտ ես հասկացել՝ երկվորյակ ենք։
    Իսկ Ակումբի ո՞ր նկարիս եմ նման։ Ավատարիս միջի տղու(ես չեմ), թե հենց իմ ինչ–որ լուսանկարի։

    Ի դեպ, Gjuk–ն էլ ուրախ, աշխույժ, սիրունիկ աղջնակ է։

    Մեջբերում Varduhi-ի խոսքերից Նայել գրառումը
    Արշակին մի տեսակ ոնց որ ճանաչեի էլի հազար տարի։ Դրա համար մոտս առանձնապես էմոցիաներ չառաջացան։ Մենք նույն թաղից ենք, ու մեր թաղում եթե մեկը ռաբիզ դեմք չունի, հաստատ ճանաչում ես, որովհետև նկատում ես անպայման, որպես օտար մարմին։))))))))) Երթուղայիններում Արշակին բազմիցս տեսել եմ, դրա համար մի տեսակ վաղուց էի ճանաչում
    Որ ճիշտն ասեմ, ես քեզ չեմ հիշում երկաթուղայիններից։ Չնայած ինձ մոտ էլ նախկինում ճանաչելու էդ զգացողությունը մի քիչ կար։
    Իսկ Լիլիթի ծնունդից տպավորությունս՝ դե Բգոյի քույրը ո՞նց կարող էր լավը չլինել։ (մի քիչ քյարթուական ստացվեց )
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  7. #172
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, Gjuk–ն էլ ուրախ, աշխույժ, սիրունիկ աղջնակ է։
    Համաձայն եմ, մականունն էլ լրիվ իրեն սազում է: Սիրում եմ մի քիչ գիժ մարդկանց!
    I may be paranoid but no android!

  8. #173
    Անհաղթի քուրիկ :) Ariadna-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2007
    Հասցե
    Երկրի վրա
    Գրառումներ
    2,023
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ ճիշտն ասեմ, ես քեզ չեմ հիշում երկաթուղայիններից։ Չնայած ինձ մոտ էլ նախկինում ճանաչելու էդ զգացողությունը մի քիչ կար։
    Իսկ Լիլիթի ծնունդից տպավորությունս՝ դե Բգոյի քույրը ո՞նց կարող էր լավը չլինել։ (մի քիչ քյարթուական ստացվեց )

    Արշակ ջան, մեկ մեկ քյարթուականն էլ իր հմայքն ու գեղեցկությունն է ունենում
    When life gives you lemons, make lemonade

  9. #174
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Արշակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ի դեպ, Gjuk–ն էլ ուրախ, աշխույժ, սիրունիկ աղջնակ է։
    Գժուկն աղջիկ ա՞

  10. #175
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Մանե-ի խոսքերից Նայել գրառումը
    Գժուկն աղջիկ ա՞
    Ես էլ էի շոկի մեջ…

  11. #176
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Galatea-ի խոսքերից Նայել գրառումը


    Եկեք մի քիչ էլ ես գրեմ )))

    Նյուտիկս դե իմ սերնա: Առաջին անգամվա հանդիպումը շատ դիպուկա նկարագրել Ես իրեն առաջին հայացքից սիրեցի ... ոնց որ ճենապակուց լիներ ... փխրուու~ն..սիրուու~ն ու փայլուն Ուտեմ իրա մռութը ))
    Հիմա` Ակումբ )))

    Լիլոյին` impression - in, բախտ է վիճակվել ճանաչել դեռ վաղուց, մինչ Ակումբ գալը: Սիրում ու հարգում եմ բառի ամենաիսկական իմաստով: Իր կարծիքը շատ կարևոր է ինձ համար:

    Արշակ - Ինչպես քանիցս խոստովանել եմ` եթե մեծ չլինեի այդքան տարիքով` հաստատ կսիրահարվեի: Նման անմիջականություն ու հմայք շատ տղաներ կերազեն ունենալ: Գումարած` խելքը )) Արշ - ուծյուու~ )))

    Քաղաքացի - Ներվայնանում եմ, երբ չի խոսում...որտեվ երբ խոսում է` հավեսով լսում եմ ))
    Իսկական Փոքրիկ Իշխան` բարի, պարզ ու առանց հետին մտքերի:

    Չայլդ - Ուտեեե~մ )) Սենց համով մռութով խելացի տղա վաղուց չէի հանդիպել )) Շատ սիրեցի իր անմիջական հումորը:

    Փիլիսոփա - Ուշքս գնումա Փիլոյի կենացների համար: Ու երբեմն` դատողությունների: Անկասկած` դրական էին եւ առաջին եւ դրան հետեւած տպավորություները )))

    Չուկ - Սկզբում` առաջին հանդիպմանը թողեց լուրջ կուլ տվածի տպավորություն...մի տեսակ եղա.. բայց Արշակի ծնունդին, երբ կողքիս էր նստած, նորմալ շփվում էինք, շատ սիրեցի: Ուծյու շարքիցա ինքը )))

    Ալիզիկ - շատ քիչ եմ ցավոք շփվել, բայց շփվածս հերիքա ինչ-որ առումով, որ զգամ իրեն )) Որտեւ ինքը չի էլ թաքնվում: Ոչ ոքից չի վախենում ու դեմքա ... իրեն էլ եմ սիրում

    Տաուրուս - ...հմ...մտածելու կա դեռ

    Կիտա - Շատ բարի, անմիջական, ու պոզիտիվ Իրենից միշտ դրական լիցքեր են ճառագում

    Ռաստա - Ոնց որ Կլոր Սեղանի ասպետ լինի Իր մեջ благородство եմ նկատել, որ հաստատ տարիքի հետ կզարգանա ու ավելի հաստատ կդառնա

    Էսօր ֆիսյոոոո )) Բայց հաստատ շարունակելի
    Շարունակություն

    Varduhi - Աս'կայով ահագին շփվել էինք մինչև հանդիպումը: Լավ տպավորություններ ունեի: Ծնունդիս օրը հասկացա, որ սխալվել եմ: ինքը լավը չի...ՇԱՏ լավնա:
    Ահավոր պոզիտիվ, տեղով ժպիտ ու բարեհոգություն: Բա հումորը~...ուխխ..բա ճաշակը~~ .. իր ճաշակի վառ ապացույցը ձախ թևիցս գրեթե չբացակայող գժոտ ապարանջաննա
    Անուլ, Ուտե~մ

    Ձայնալար - Չեմ սիրել սկզբում...մի տեսակ ռաբիզի տպավորություն էր թողնում
    Բայց որ Ազատության հրապարակում տեսա~~...վույի~...հետո ծնունդիս օրը հաստատվեց էդ օրվա տպավորությունս..
    Բարություն ճառագող, խորամանկ ժպիտով ու հայացքով մի հատ դեմք պստո: Իր ներկայությամբ տխրել չի լինում
    Բա ծիծաղը~..ուծյու~

    Սերխիո - Էլի չէի սիրում սկզբում...անլուրջ մարդու տպավորություն էր թողել, ինքը գիտի` ինչու:
    Բայց հետո հանդիպում առ հանդիպում շատ փոխվեց կարծիքս...Պետրոսն էն մարկանցիցա, որ ապրումա էս պրինցիպով` "Ապրիր ու ուրիշներին թող ապրել": Շատ բարի մարդա ու կարծում եմ` կյանքի դժվարություններն իրեն չեն չարացնում: Հակառակը` ավելի հանդուրժող ու բարեհոգի են դարձնում:
    Իր բաց ու անկեղծ ժպիտն եմ շատ սիրում

    Վերվուլֆս - Հայկին դե վաղուց գիտեմ: Դեռ ՄայՀայաստանից: Ինձ վրա շատ լուրջ, ծանրակշիռ ու իր մասին մեծ կարծիք ունեցող մարդու տպավորություն էր թողել ամենասկզբում: Բայց որ հանդիպեցինք, հասկացա, որ սխալվել եմ:
    Կատակասեր, բարի, կենսուրախ լենաԳանցի: Կյանքից իսկական հաճույքա ստանում ինքը: Ու շատ ջենտլմենա: Ու ընկերասեր:
    Ուծյու~

    Ուրվական - Մի պահ լավ չէինք իրար հետ Չէի սիրում...Բայց մեկը կար(ուտե~մ )` ականջիս տակ հա ասում էր, որ Գոռը լավնա ...
    Ախր ճիշտ էր է ասում: Գոռի մեջ ինչ-որ խաղաղեցնող, հանգիստ էներգետիկա կա.. երեկ եմ զգացել ... ու շատ լավ ժպիտ ունի: Ուրախ եմ, որ սխալվել էի: Շատ եմ սիրում

    Շարունակելի

  12. #177
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Werewulf-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, մականունն էլ լրիվ իրեն սազում է: Սիրում եմ մի քիչ գիժ մարդկանց!
    Ուրախ եմ, որ Գժուկներին սիրում ես։ Շնորհակալություն։

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Guest-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ էի շոկի մեջ…
    ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՍ ԱՂՋԻԿ ԵՄ։ ԼՕԼ, դեմք եք։

    Ավելացվել է 5 րոպե անց
    Արշակ ջան շնորհակալ եմ բարի մխոսքերի համար, հուսամ ես էլ եմ քեզ ճիշտ բնութագրել։
    Վերջին խմբագրող՝ Moon: 16.04.2008, 19:17: Պատճառ: Գրառման ավելացում
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  13. #178
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Մեջբերում Gjuk!!-ի խոսքերից Նայել գրառումը

    ԺՈՂՈՎՈՒՐԴ ԵՍ ԱՂՋԻԿ ԵՄ։ ԼՕԼ, դեմք եք։
    Զարմանում եմ զարմացողների վրա... միթե ակնհայտ չէր Օրինակ ՄՍՆի անունից կամ նախկին Ավատարից
    Loading your personal settings....

  14. #179
    tranquility otar-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2006
    Տարիք
    35
    Գրառումներ
    464
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    սկսենք սկզբից
    Բյուրակն դե Բյուրի հետ շատ վաղուց ենք ծանոթացել չատում... մի աղջիկ էր նստած ու ինչ-որ բաներ էր գրում. ես էլ խոսում էի ու ինքը ինձ ահաոր խանգարում էր էնքան նեռվերիս ազդեց սկսեցի կարդալ ինչ ա գրում.. սկզբից ուղղակի հետաքրքրեց քանի որ հետաքրքիր բառեր էին, հետո ընտացքում հասկացա որ [Alanis Morisette է... իսկ ռեալում երբ Բյուրին տեսա առաջին միտքս էր "գիժ ա!!! իսկական իմ նման", հետագայում դարձավ իմ մտերիմներից, հարազատներից մեկը .. հիմա այսիքյուում նստած է ու հետս չի խոսում.. Էհ Բյուր կարոտել եմ քեզ
    Chuk Արտակին որ տեսա մտածեցի որ չափից դուրս համեստ է! Մտածեցի որ դժվար թե իր հետ ընկերանամ, շատ պաշտոնական էր շպվում մարդկանց հետ.Հետագայում պարզվեց որ դա ընդամենը տպաորություն էր. Հենց առաջին հայացքից շատ բարի մարդ է երևացել. Նա ել հիմա այսիքյուում նստած է ու հետս չի խոսում ... երևի զբաղված է
    Artgeo նրա հետ էլ եմ չատով ծանոթացել բավականին վաղուց, սուիցիդալ մտքեր էր արտահայտում, երբ հանդիպեցինք ինքը ինձ այնքան պոզիտիվ, հումորով ու հավեսով մարդ թվաց, որ մտածեցի "էս մարդը տխրել է՞լ է կարող" պարզվեց որ շատ զգայուն մարդ է, չնայած ցույց չի տալիս.. առաջին միտքը որ ծագեցի գլխումս "իսկական վիննի պուխն է` փափուկ, մռուտ, ջրիկ ու հավեսով " նա էլ ի դեպ հիմա այսիքյուում նստած է ու հետս չի խոսում.. երևի նա էլ է զբաղված
    impression Լիլը սկզբից ինձ վրա տողեց շատ կատաղած ու ագռեսիվ աղջկա տպաորություն ( ռեալում ) հետո պարզվեց որ էդ ինչ-որ ինքնապաշտպանական ռեակցիա էր ու շատ հավեսով ու շփող աղջիկ է իրականում. ուղղակի շփվելիս ընտրում է ում հետ շփվի, ում հետ քիչ շփվի ում հետ ԱՌՀԱՍԱՐԱԿ չշփվի.
    Uluana Անահիտը սկզբից վրաս տողեց ջղայն ծյոծյաի տպաորություն... դրա համար իրա հետ քիչ էի շփվում սկզբից... հետո երբ սկսեցի շփվել հասկացա որ էդ շաաաատ սխալ կարծիք էր!
    Արշակ ... "ինչ հավասարակշռված, հանգիստ մարդ է... երևի բարի տղա է շատ"
    PoeT էս Վահիկը... սկզբից ես իրան տեսա ակումբից դուրս.. վայ ինքը նենց համեստ, խելոք սուս-փուս... մի խոսքով շատ ա փոխվել

    to be continued...
    Վերջին խմբագրող՝ otar: 16.04.2008, 21:10:
    qui sine peccato est?

  15. #180
    Մշտական անդամ Economist-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Գրառումներ
    250
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

    Սամվելը ընենց ծանոթա ինձ թվում, ոնց որ եղբայրս լինի
    Բայց ասեմ, որ համերգի օրը ես էլ կայի ուղղակի առիթ չեղավ ծանոթանալու… Բայց Սամոն սաղին էլ հեռվից հեռու ցույց տվեց… Ամենադեմքի տպավորությունը թողեցին Արշակը ու Ձնծաղիկը

Էջ 12 118-ից ԱռաջինԱռաջին ... 289101112131415162262112 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •