Վայ Հայկ ջան, ես էլ ուզում էի գրեմ առաջին տպավորությունս բոլորի մասին, ում որ տեսել եմ, բայց կսկսեմ քեզանից![]()
Ուրեմն սեղանի շուրջ նստած էինք (Լիլիթի ծնունդին) ու դու քանի որ մեր շարքի վրա էիր, քեզ լավ չէի նկատել, չէիր երևում։ Մեկ էլ հանկարծ տեսա նոր դեմք, Բագրատին հարցրեցի, ասեց Werewulf-ն ա։ Ասեցի վաաայ, էս ինչ լավն ա)) Էնքան հարազատ դեմք ունես, որ հետո սկսեցի հետդ խոսել, արդեն ոնց որ հազար տարվա ծանոթ լինեինք։ Դե լավն են էլի Բրյուսովի էրեխեքը, ինչ ուզում ես ասա
![]()
Լավ, հիմա անցնեմ մյուսներին։ Բնականաբար սկսեմ ընկերուհուցս։ Լիլիթի(Galatea) հետ icq-ով էինք շփվում (կյանքումս առաջին դեպքն էր, որ աղջկա հետ ծանոթանամ ինտերնետով ու հետո նոր հանդիպեմ) Իրա ծնունդին ես ամենաշուտն էի հասել, զանգեցի, ասեց Անն ջան սպասի, առևտուր ենք անում, կգանք։ Մի 15 րոպե կանգնեցի, մի հատ կատու կար էդտեղ փողոցային, իրա հետ մի քիչ զրուցեցի, մինչև եկան։ Դե միանգամից ճանաչեցի, ու էլի տենց, ոնց որ հազար տարվա ընկերուհիս էր։ Աշխույժ, շփվող, ներվերիդ վրա չազդող մարդ, ինչ ասեմ։ Շատ լավն ա Լիլոն, մի խոսքով։
Լիլիթը Երվանդի հետ էր։ Երվանդին էլ շատ սիրեցի միանգամից։ Երեխեք, հիմա կասեք սաղին միանգամից շատ ես սիրել, ուղղակի երևի էդտեղ եղբորս ֆակտորը կա, քանի որ ինքը բոլորին արդեն գիտեր, ու ամեն հանդիպումից հետո որ գալիս էր, ասում էի պատմի, ով կար, ով ինչ ձևի էր, իմ մոտ արդեն ձևավորված էր էդ պատկերացումը մոտավոր բոլորի մասին։ Մի խոսքով Երոն էլ էր շատ լավը ու շատ բարի։ Ճակատին գրված ա. «Մարդ, որին կարող ես վստահել»։
Հետո եկավ Բյուրը։ Իրա գրածներից ու նկարներից ավելի ուրիշ կարծիք ունեի իր մասին։ Ավելի հասուն, մեծ, բայց որ եկավ, տեսա փոքրիկ աղջնակ ա, շատ լավ աչուկներով ու զարմացա, որ էդքան մեծի տեղ էի իրեն դրել իրեն միշտ։
Երկնայինն էլ էր շատ լավը, իսկական երկնային![]()
Նորոյին դե ճանաչում էի, Նորոյի Լապտերիկը հեքիաթի միջի լապտերիկի էր նման։ Մանկական հեքիաթ ֆիլմեր են լինում, իսկական ոնց որ դրանց միջից իջած լիներ։
Գոռը լավն էր, այ իրա հետ ես վատ էի մինչև հանդիպելս, թշնամական զգացմունքներ էի անգամ տածում, որովհետև մի անգամ Ծեծը դաստիարակության միջոց թեմայում ինքը տափակավարի էր ընդունել իմ գրածը ու գրել էր, որ մեղք են իմ ծնողները, որ էդ ձևի աղջիկ ունեն, նման մի բան, հաստատ չեմ հիշում բառերըԲագրատին ասում էի՝ գալու եմ դրա գլուխը ջարդեմ
Բայց էդ օրը Գոռին շատ սիրեցի, հատկապես որպես տաղանդավոր դաշնակահար
![]()
Կակտուսիկն ու Փիլոն էլ էին շատ լավը, շատ չշփվեցի հետները, բայց զգացի, որ շատ լավն են։
Արշակին մի տեսակ ոնց որ ճանաչեի էլի հազար տարի։ Դրա համար մոտս առանձնապես էմոցիաներ չառաջացան։ Մենք նույն թաղից ենք, ու մեր թաղում եթե մեկը ռաբիզ դեմք չունի, հաստատ ճանաչում ես, որովհետև նկատում ես անպայման, որպես օտար մարմին։))))))))) Երթուղայիններում Արշակին բազմիցս տեսել եմ, դրա համար մի տեսակ վաղուց էի ճանաչում
Child-ը էնքան լավ դեմք ուներ, որ ծանոթացրին, ասին էս էլ Չայլդն ա, չկարողացա ինձ զսպեմ, ասեցի վուուույ, էս ինչ լավն աԿարծում եմ այսքանով ամեն ինչ ասված է։
Ում որ չեմ հիշել, թող չնեղանա, հետո կհիշեմ կգրեմ։
Էջանիշներ