http://www.akumb.am/showthread.php?t=27053
Очень неверно, когда говорят, что женщины лгут. Ибо это предполагает, что они когда-нибудь говорят правду.
Cassiopeia, իմ բարի փերի,
Cassiopeia, իմ բարի փերի,
Ակումբի հերթական հանդիպումներից էր Թումանյանի արձանի մոտ, գնացի, մեկ էլ տեսնեմ ինչ-որ ժողով է, որտեղ հեչ էլ երիտասարդներ չեն, շփոթված շուրջս էի նայում, չգիտեի ովքեր են այդ ակումբականները, նկարները չէի տեսել, քանզի 3օրեկան էի
Մեկ էլ նկատեցի Օպերայի շենքի մոտի աստիճանների մոտ հավաքված մի քանի երիտասարդների, երբ նայեցի Վերան նույնպես շուռ եկավ, մեր հայացքները հանդիպեցին/հենց այդ պահից ես սիրեցի Վերային ու մինչ հիմա էլ սիրում եմ/, ես գնացի դեպի նա, ես 100 տոկո համոզված էի որ վաղուցվանից ճանաչում եմ նրան, բայց անունը չեմ հիշում, իսկ երբ մոտեցա նա ժպտաց ու ասաց Ապսարան դու՞ ես…
“То, что вы не можете выразить – это Любовь.
То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
То, чего вы не можете избежать – это Истина”.
~ Шри Шри
ես առաջին անգամ գնացել եմ հանդիպմանը մի հազար տարի առաջ
Ես ու եղբայրս`Spec-ը, ճանապարհին լուրջ-լուրջ քննարկում ենք այն, որ հեսա գնալու ենք ու հաստատ ինչ-որ, այսպես kuchka nochnix pridurkov-ա լինելու Վլադն ասում էր, լսիիիի, որ շատ ահավոր լինեն, ձեն չհանես, չսկսես կայֆավատ լինել սուս-փուս կթռնենք բաաաայց, աստիճաններով իջնելիս նկատեցինք մի խումբ գունավոր ու գեղեցիկ երիտասարդների:Միաժամանակ ասեցինք, հմմմմ, վատ չիիիի: Ուրեմն ներկա էին Ուլուանան, Բյուրը, Կիտան, Արշակը, Մելիքը, Ստռաննիկը, Արտգեոն, մի հատ տարիքով, ամուսնացած տղա էր եսիմ ով էր...ու էլ չեմ հիշում,թե ով կար: Բյուրին սկզբից այդքան էլ չհավանեցի: Ահավոր ինքնասիրահարված մարդու տպավորություն թողեց: Անահիտին հավանեցի. թե արտաքինը, թե պահվածքը, թե խոսելաձևը: Կիտան սկզբում նեռվերիս ազդում էր: Մի պահ ինձ թվաց, թե քիչ մը տարածա էս երեխեեեեն: Ու չգիտես խի ինձ թվում էր, որ ինքը մի այլ կարգի սիրահարված էր Արթուրին
: Բայց հետո`հենց նույն օրը, կարծիքս փոխեցի: Երեկոյան ցուրտ էր, ես էլ մրսում էի: Կիտան եկավ, ինձ գրկեց, որ տաքանամ, աաայ այդտեղ ես զգացի, որ մեր սրտերի բաբախյունը համահունչ էր, և ես անհույս սիրահարվեցի նրան …
Մելիքին շաաաաաաաաատ հավանեցի: Երևի թե ամենաշատը նրա հետ շփվեցինք ես ու Վլադը: Շատ խելացի ու անմիջական թվաց ինձ: Արշակի մազերի վրա սիրահարվեցի ու իրան հենց սկզբից շատ եմ սիրել:Բարությունն ու առաքինությունը թափվում էր վրայից:
Շարունակելի…![]()
դա էլ կանցնի.......(վերջին գրառում 2009թ)
դա էլ անցավ 2018թ
Լավ, իմ հավեսն էլ եկավ… Սկսեմ պատմել:
Առաջին ակումբցին, որին երբևէ ճանաչել եմ (եթե չհաշվենք Մասսագետին, էս_ինչ_սոված_եմ-ին ու մնացած բարեկամներին ու հարևաններին), երբ դեռ Ակումբը գոյություն ունենալու մտադրություն էլ չուներ, Davo'o-ն է… Դա 2000թվին էր: Այն ժամանակ մենք ռադիո էինք լսում ու շատ ակտիվ մասնակցում բոլոր ծրագրերին: Ակտիվ ունկնդիրներով սովորություն ունեինք մեր հեռախոսահամարները թողնել DJ-ների մոտ, որպեսզի փոխանցեն մեզ հետաքրքրող ունկնդիրներին: Դավիթն էլ ինձ հետաքրքրողներից մեկն էր: Հիշում եմ՝ ինձ զանգեց, բայց ինչ-որ շատ չոր, անհետաքրքիր մարդու տպավորություն թողեց: Հետո, երբ այդ ունկնդիրների հսկա զանգվածով հավաքվել էինք, ինչ-որ մեկը նկատեց, որ Դավիթը բոլորին ծիծաղեցնում է, բայց ինքը երբեք չի ծիծաղում: Ես համաձայն չէի դրա հետ, որովհետև հեռախոսով շատ էի լսել նրա ծիծաղը, դեռ մի բան էլ այդ օրը լավ էլ ծիծաղեց: Հետաքրքիրն այն է, որ ես երբևէ չէի պատկերացնում, որ Դավիթը կհայտնվի այստեղ, ավելին՝ որ միասին այդքան հեռավոր ճամփորդության կմեկնենք: Նա միակ ակումբցին է, որի հետ ինքնաթիռ եմ նստել:
Մյուս ակումբցին, որին շատ վաղուց գիտեմ, CactuSoul-ն է: Նորից նույն ռադիոյաունկնդրախառը տեղերից, բայց չեմ հիշում՝ ոնց ենք ծանոթացել: Հաստատ հեռախոսով չէր, որովհետև նա ինձ ամենաքիչը հետաքրքրող ունկնդիրներից էր, քանզի Backstreet Boys էր լսում: Մինչև նրան Ակումբում տեսնելը կարծում էի, թե շատ մակերեսային ու անհետաքրքիր մարդ է: Դա եղել է և՛ առաջին, և՛ երկրորդ, և՛ տասներորդ տպավորությունս: Բայց երբ Ակումբում առաջին անգամ տեսա նրան, կարդացի ստեղծագործությունները, զգացի, որ «մերոնցից» է: Մեյլը ստուգեցի. չէի սխալվում, բայց չէի էլ պատկերացնում, որ հենց Անին կլինի: Այդ ժամանակ կարծիքս կտրուկ դեպի դրականը փոխվեց: Հասկացա, որ իրականում Անին շատ խորն է, դժվար է նրան մինչև վերջ բացահայտել ու նաև կարող է մարդուն զգալ առանց նրա հետ որևէ բառ փոխանակելու:
Անցնենք Otar-ին: Նրան էլ անհիշելի ժամանակներից գիտեմ: Հիշում եմ՝ չաթ էի մտել, և մի տասնմեկ տարեկան աղջիկ ինձ շատ զարմացրեց իր գիտելիքներով ու մտածողությամբ: Հետո ուրիշ չաթերում ու ֆորումներում էլ նրան հանդիպեցի, չէի կարող շփոթել ուրիշի հետ, քանզի նրա նմանը չկար: Երբ առաջին անգամ տեսա, ասես հազար տարվա ծանոթներ լինեինք: Երբևէ չեմ փոխել կարծիքս նրա մասին. Արմուլի նմանը չկա:
Հասանք մի քիչ ավելի մոտ ժամանակներին: Ուլուանայի մասին արդեն գրել եմ: Անցնենք Chuk-ին: Նրան ճանաչում եմ surprise ֆորումից: Ես շատ էի ուրախացել, երբ այդ ռուսախոսության մեջ հայտնվել էին երկու հոգի, որոնք միայն հայերեն էին գրում: Չուկն ու Ուլուանան էին: Չուկին առաջին անգամ տեսա այդ հանրահայտ թատրոնի օրը: Լուրջ, քաղաքականացված, գործնական մարդու տպավորություն թողեց: Հետագայում համոզվեցի, որ առաջին տպավորությունը սխալ չէր, բայց այդ ամենի հետ մեկտեղ նա հրաշալի ընկեր է:
Artgeo-ին նույնպես այդ օրն առաջին անգամ տեսա: Անհոգ արջուկի տպավորություն թողեց: Հետագայում համոզվեցի, որ արջուկն այնքան էլ անհոգ չէ:
Kita. կարծեմ surprise-ի հանդիպմանն էր եկել: Սկզբում չհավանեցի. ռուսախոս էր: Հետո կարծիքս հազար անգամ փոխվել է նրա մասին՝ և՛ դեպի լավը, և՛ դեպի վատը: Կարծում եմ՝ Կիտան այն մարդկանցից է, որոնց ինչքան էլ տանջվես, չես կարող մինչև վերջ հասկանալ: Այդ եզրակացությանը հանգելուց հետո սկսեցի սիրել նրան:
Հասանք Ակումբի առաջին հանդիպմանը: Այսքան երկար «նախաբանից» հետո պարզ է դառնում, որ շատերին արդեն գիտեի մինչև հանդիպումը: Կարծեմ միայն Intel-ն ու Արշակն էին ինձ համար նոր:
Intel-ի գրառումներին մինչև հանդիպման գալը կարծեմ ուշադրություն չէի դարձրել, բայց դե որ իմացա surprise-ում էլ կա ու որ իմացա, թե ինչ նիքով, շոկի մեջ էի: Առաջին տպավորությունս աղքատիկ էր. հասկացա, որ թունդ ռոքասեր է:
Արշակի գրառումներն ահավոր չէի սիրում, նա ինձ նյարդայնացնում էր: Բայց հանդիպման ժամանակ տպավորությունս փոխվեց: Առաջին հերթին, ինչպես բոլորը, նրա բարությունը նկատեցի: Ես այն ժամանակ դեռ չէի պատկերացնում, որ մենք այդքան կմտերմանանք: Նա այն մարդն է, որի հետ կարող եմ ցանկացած թեմայի շուրջ խոսել, վստահել: Այն մարդն է, որը դժվար պահերին կողքիս է եղել, որն ինձ հասկացել ու օգնել է: Ու երբ մտածում եմ, թե Ակումբն ինձ ինչ է տվել, առաջին հերթին միտս գալիս է Արշակի նման մտերիմ ընկերը, որին նմանին դժվար է գտնել ընդհանրապես:
ճակատագրի բերումով իմ 1-2 փորձերը Ակումբի հանդիպումներին ներկայանալու չստացվեցիներևի էդ պատճառով ոչ մեկ առաջին տպավորություն չունի իմ մասին
:
Ակումբից ռեալում տեսել եմ Արամին ու ոնց-որ վերջ: Խաչատրյանի արձանի մոտի նստարանին նստած էր: Հեռվից որ դեմքը տեսա, ասեցի` հաստատ էս ա Արամը, լրիվ համապատասխանում էր գրառումներից, icqից ու հեռախոսազրույցներից ստացած տպավորությանը: Ամեն ինչ բնական ու դրական էր: Մինչև հիմա էլ այդպես է
Ուրիշ ակումբցիների չեմ տեսել իրական կյանքում, բայց շատերին այնքան մտերիմ եմ համարում, որ թվում է թե շաբաթը մեկ հանդիպում ենք...հետաքրքիր զգացում ա....
Երկնային Այս աղջկան, ավելի շուտ աղջնակին այսօր հանդիպեցի: Մինչ հանդիպումը՝ ելնելով գրառումներից, կարծում էի թե տարիքով համեմատած մեծ է (չնայած, որ անձնագրում նշված էր տարիքը): Իսկ հանդիպմանը հանդիպեցի մի պայծառ փոքրիկ աղջնակի: Սուսիկ-փուսիկ… (ամենայն հավանականությամբ միջավայրն էր նոր ու անծանոթ), սակայն հետագայում ռեալ ակումբում ավելի ակտիվ ու աշխույժ դառնալու միտումներով … Նրա մականունը լիովին համապատասխանում է նրա էությանը: Մեկ խոսքով (վայ չէ, երեք խոսքով) ՍԵՐ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱՑՔԻՑ
Belle Բելլի մասին տպավորությունս կազմվեց մինչ նրա հետ ռեալում հանդիպելը: Նրա պատրաստակամությունը օգնության հասնելու անծանոթ մարդուն, արժեր ամեն ինչՀետո հանդիպեցինք: Հյուր եկավ ինձ՝ աշխատավայր (նույնիսկ այստեղ երևաց նրա հոգատարությունը, ես չէի կարող աշխատանքից դուրս գալ, ու նա եկավ ինձ մոտ): Չէ, ամաչկոտ չէ, այլ աշխույժ ու ուրախ անձնավորության տպավություն թողեց: Նա անձնավորություն է, որն ուղիղ քայլերով առաջ կգնա դեպի իր սեփական ես-ի առաջ դրված նպատակը:
Արսեն Արսենին երկրորդ անգամ տեսա Ծաղկաձոր գնալիս: Առաջին անգամը չեմ կարողանում մտաբերել ոչ մի կերպ: Դրա համար մեր երկրորդ հանդիպումը համարում եմ որպես առաջին: Մեծ-մեծ աչքերով ու մի տեսակ "անծանոթ միջավայրում սպասելիքներից վախեցած" հայացքով… Հետո… իզուր չեն ասում, մարդու հետ պետք է աղ ու հաց կիսես, նրան ճանաչելու համար… Անչափ հոգատար ու բարի, նպատակաուղղված անձնավորություն, որ ձգտում է ամեն ինչի հասնել սեփական ուժերին ապավինած: Գիտի իր առաջ դրված խնդիրները ու սիրում է պատվով դուրս գալ դրանց տակից… Անչափ ռոմանտիկ է…
Աթեիստ Առաջին տպավորություն. ինչքան ծանոթ դեմք: Հետագայում պարզվեց, որ չեմ սխալվել: Ու որ ակումբը պարզապես "միջոց" է հանդիսացել կրկին հանդիպելու: Առաջին հայացքից՝ ուրախ, կատակասեր անձնավորություն, որ կարող է ամեն մի խոսք համեմել տեղին արված կատակով: Սակայն, չգիտեմ ինչու, բայց ինձ թվում է թե նրա ուրախությունը ինչ-որ առումով պաշտպանական բնույթ ունի: Նա բոլոր մարդկանց չի ուզում թողել իր հոգուց ներս: Դրա համար նախ ուսումնասիրում է մարդկանց, ապա նոր բացում իր հոգու դռները: Ընկերասիրության ու հոգատարության տիպիկ մարմնացում: Բայց միաժամանակ մերժել չգիտի: Պատրաստ է բոլորին անխտիր օգնության հասնել…
Հ.Գ. Հուսով եմ, որ տպավորություններս ճիշտ են ու այդպես էլ շարունակելու եմ ճանաչել նրանց հետագայում:
Հ.Հ.Գ. Թող ներեն ինձ հին անդամները, քանի որ նրանց մասին կազմված առաջին տպավորությունների մասին ոչինչ չեմ հիշում![]()
Բարև. 1ին հանդիպման տպավորություններս: Հուսով եմ` էս անգամ անկեղծությունս անկապ տեղը կասկածի տակ չի առնվի: Կգրեմ, թե հատկապես ինչն է տպավորվել./սկսեմ ինձնից աջ, հերթականությանբ/
Երկնային-վայյյ, Երկնայինը իրոք հրեշտակի է նման, տպավորվել է սիրունիկ ժպիտը, եթե մարդակեր լինեի իրան հաստատ կուտեի, շատ համովա, որնցոր փափուկ խաղալիք լիներ, շատ մռութիկ էր:
Մանե-Անմիջանաությունն է տպավորվել, հենց մտա առաջինը իրեն տեսա, ու փոխադարձ ժպտացինք: Հետո ես ու Երկնայինը Մանեին համոզում էինք, որ ՀՊՏՀն /Ժողը/ ԵՊՀ-ի տնտեսագիտականից լավնա:
Amaru-Ամառին ես հենց տենց էլ պատկերացնում էի, մազերը աչքերին, հենց մտավ, զգացի որ պարապմաունքիցա գալիս, ու պատմության պարապմունք էր երևի:
Սամվել-հավանակությունների տեսության մասին խոսք գնաց, ասեցի չեմ սիրում, չեմ կարում լուծեմ, ասեց “հավանականությունը ինչա, որ չես կարում?”, էնքան հավեսով ասեց, ոնցոր 100 տարվա ընկներ էինք ու ինձ համար սիրտը ցավում է: /մերսի, երեկ ու էսօր ոնցոր հավանականություններին մի քիչ բարի աչքով եմ սկսել նայել/
Նորմարդ-հետաքիրքն էն էր, որ հարցրի` որտեղ է սովորում, ասեց-“Պոլիտեխնիկ, ու շատ հպարտ եմ դրա համար”, ես էլ մի պահ շփոթվեցի, ես չէի էլ ասում, թե Պոլիտեխնիկը վատ բուհ է:
Tarus-տպավորվել է, որ ինքը էդ օրը պյուրե չէր կերել, մեկել անընդհատ սրամտում էր, գրառումնրին շատ նման էր
Արսեն-իրա գրառումներից կարծում էի ավելի ակտիվ, աշխույժ է, բայց հանդիպման ժամանակ ոնց որ մի բան էն չէր, ձայնն էլ կարգին չլսեցի: Մենակ վերջում ասեց “Էս արդեն գնում եք?”
Cassiopeia- Դե իրա մասին արդեն գրել եմ, մի անգամ էլ ասեմ, որ կարող եմ դարերով հեռոխոսով հետը խոսել, ընտիր ձայն ունի,
Anul-Անուլը շուտ գնաց, չգիտեմ ինչ գրեմ, բայց որ ինքն էր բոլորին ներկայացնում,ծանոթացնում, արդեն անմիջականության մասին է խոսում, իսկ դա լավ է:
Malu-ն , Ra$Ta-ն, Երվանդը լավ չեն տպավորվել, կներեք: Մյուս անգամ իրենց մասին կգրեմ:
Մի բան էլ խոստովանեմ, մատածում էի կարևոր չի ակումբականներին տեսնելը, բայց շատ գոհ եմ որ գնացի հանդիպման, ու էլի եմ գնալու: Հուսով եմ հաջորդ անգամը շատ չի ուշանա, ու ավելի շատ մարդիկ կգան:
Հ. Գ. Իսկ ընդհանրապես, ես մարդկանց մեջ միշտ էլ վատը շատ երկար ժամանակ չեմ նկատում:
Եկել եմ ձեզ գարուն բերեմ
Այս ինչ ոչ տպավորիչ մարդ դուրս եկա… ոչ ոք իմ մասին ոչինչ չի գրել, թեև կարելի էր համարել գրեթե բոլորի համար էլ նորեկ էի,չնայած, որ արդեն երրորդ հանդիպումս էր ակումբում
Երևի այն պատճառով, որ ես էլ մնացածի մասին կարծիք չեմ հայտնել
Սխալս կուղղեմ…![]()
Բոլորն են ուզում, որ իրենց մասին գրեն… ավախ, տպավորիչ մարդիկ բավականին քիչ են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ