Յոհաննես, ճիշտն ասած՝ բողոքդ էնքան էլ հասկանալի չի, որովհետև էն պահվածքը, ինչից որ բողոքում ես,
ոչնչով չէր տարբերվում հենց քո պահվածքից։ Իսկ անձամբ դու՛ ի՞նչ էիր անում հին՝ քեզ համար նոր ակումբցիների հետ ծանոթանալու, շփվելու համար։ Կոնկրետ ինձ հետ կապված գիտեմ, որ երբ եկա, շատերը մոտեցան, բարևեցինք, ծանոթացանք, մենակ դու մեկ–երկու մետրի վրա կանգնած էիր, տենց էլ մնացիր կանգնած, մի հատ չբարեհաճեցիր գոնե բարևել։ Ու դեռ դու՞ ես բողոքում

։ Չէ, ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են լինել ամաչկոտ, չշփվող, չնախաձեռնող (ես ինքս էլ զգալի չափով էդպիսին եմ անծանոթների հետ), բայց էդպիսի մարդիկ սովորաբար հասկանում են իրենց նմաններին ու չեն բողոքում, էլի։ Ուղղակի մարդ մի բանից բողոքելու դեպքում պիտի իր պահվածքով գոնե մի պուճուր տարբերվի իր բողոքածից, գոնե մի պուճուր ավելի ակտիվ, շփվող ու նախաձեռնող լինի, որ իրավունք ունենա բողոքելու։
Հա, լավ կլիներ, որ բոլորը բոլորի հետ շփվեին, բայց դե միշտ չի հաջողվում տենց, հատկապես երբ մեծ մասը, ինչպես Արշակը նկատեց, ինտրովերտ են։ Ասենք, էդ որտե՞ղ ա գրված, որ հենց հին ակումբցիները պիտի ավելի նախաձեռնող լինեին նոր ակումբցիների հետ շփվելու հարցում։ Ես չեմ կարծում, թե ինչ–որ հատուկ դերեր կան էդտեղ, ու որ ինչ–որ խումբ պիտի ավելի ակտիվ կամ պասիվ լիներ։ Մարդիկ ենք, հավաքվել ենք, ոնց ստացվում ա, շփվում ենք։ Եթե ինչ–որ մեկին անհանգստացնում ա պասիվությունը, թող ինքն ակտիվություն ցուցաբերի, ոչ թե բողոքի, որ իրեն չեն գալիս խոսեցնում։ Ու, ի դեպ, ասեմ, որ նախկինում, երբ ես դեռ Հայաստանում էի ապրում ու ամեն շաբաթ Ակումբի հանդիպումներ էին լինում, իմ հիշելով՝ նորեկ ակումբցիները սովորաբար իրենք էին առաջինը ներկայանում, ծանոթանում, չէին ակնկալում, թե պիտի հատուկ բոլորը մոտենան, իրենց հարցնեն՝ դու ո՞վ ես և այլն։
Տվյալ դեպքում հա, էն հանգամանքն էլ կար, որ մի խումբ հին ակումբցիներ, որ Հայաստանում չեն ապրում, էդ օրը բոլորը միաժամանակ ներկա էին, ու բնական ա, որ իրար կարոտել էին, ուզում էին շփվել, խոսել, ու գուցե ժամանակի մեծ մասը գնաց դրա վրա, ոչ թե նորերի հետ ծանոթանալու ու շփվելու։ Համենայնդեպս, չեմ պատկերացնում ու չեմ կարծում, որ եթե նորեկներից որևէ մեկը մոտենար հներից որևէ մեկին ու փորձեր շփվել, իրեն արհամարհեին, չշփվեին հետը։ Էլ չեմ ասում, որ մի քիչ սխալ ա ակնկալել, որ երկու ժամանոց հանդիպման ժամանակ մոտ քսան հոգանոց խմբում բոլորը պիտի բոլորի հետ շփվեին։
Էջանիշներ