Յոհաննես, ճիշտն ասած՝ բողոքդ էնքան էլ հասկանալի չի, որովհետև էն պահվածքը, ինչից որ բողոքում ես, ոչնչով չէր տարբերվում հենց քո պահվածքից։ Իսկ անձամբ դու՛ ի՞նչ էիր անում հին՝ քեզ համար նոր ակումբցիների հետ ծանոթանալու, շփվելու համար։ Կոնկրետ ինձ հետ կապված գիտեմ, որ երբ եկա, շատերը մոտեցան, բարևեցինք, ծանոթացանք, մենակ դու մեկ–երկու մետրի վրա կանգնած էիր, տենց էլ մնացիր կանգնած, մի հատ չբարեհաճեցիր գոնե բարևել։ Ու դեռ դու՞ ես բողոքում։ Չէ, ես հասկանում եմ, որ մարդիկ կարող են լինել ամաչկոտ, չշփվող, չնախաձեռնող (ես ինքս էլ զգալի չափով էդպիսին եմ անծանոթների հետ), բայց էդպիսի մարդիկ սովորաբար հասկանում են իրենց նմաններին ու չեն բողոքում, էլի։ Ուղղակի մարդ մի բանից բողոքելու դեպքում պիտի իր պահվածքով գոնե մի պուճուր տարբերվի իր բողոքածից, գոնե մի պուճուր ավելի ակտիվ, շփվող ու նախաձեռնող լինի, որ իրավունք ունենա բողոքելու։
Հա, լավ կլիներ, որ բոլորը բոլորի հետ շփվեին, բայց դե միշտ չի հաջողվում տենց, հատկապես երբ մեծ մասը, ինչպես Արշակը նկատեց, ինտրովերտ են։ Ասենք, էդ որտե՞ղ ա գրված, որ հենց հին ակումբցիները պիտի ավելի նախաձեռնող լինեին նոր ակումբցիների հետ շփվելու հարցում։ Ես չեմ կարծում, թե ինչ–որ հատուկ դերեր կան էդտեղ, ու որ ինչ–որ խումբ պիտի ավելի ակտիվ կամ պասիվ լիներ։ Մարդիկ ենք, հավաքվել ենք, ոնց ստացվում ա, շփվում ենք։ Եթե ինչ–որ մեկին անհանգստացնում ա պասիվությունը, թող ինքն ակտիվություն ցուցաբերի, ոչ թե բողոքի, որ իրեն չեն գալիս խոսեցնում։ Ու, ի դեպ, ասեմ, որ նախկինում, երբ ես դեռ Հայաստանում էի ապրում ու ամեն շաբաթ Ակումբի հանդիպումներ էին լինում, իմ հիշելով՝ նորեկ ակումբցիները սովորաբար իրենք էին առաջինը ներկայանում, ծանոթանում, չէին ակնկալում, թե պիտի հատուկ բոլորը մոտենան, իրենց հարցնեն՝ դու ո՞վ ես և այլն։
Տվյալ դեպքում հա, էն հանգամանքն էլ կար, որ մի խումբ հին ակումբցիներ, որ Հայաստանում չեն ապրում, էդ օրը բոլորը միաժամանակ ներկա էին, ու բնական ա, որ իրար կարոտել էին, ուզում էին շփվել, խոսել, ու գուցե ժամանակի մեծ մասը գնաց դրա վրա, ոչ թե նորերի հետ ծանոթանալու ու շփվելու։ Համենայնդեպս, չեմ պատկերացնում ու չեմ կարծում, որ եթե նորեկներից որևէ մեկը մոտենար հներից որևէ մեկին ու փորձեր շփվել, իրեն արհամարհեին, չշփվեին հետը։ Էլ չեմ ասում, որ մի քիչ սխալ ա ակնկալել, որ երկու ժամանոց հանդիպման ժամանակ մոտ քսան հոգանոց խմբում բոլորը պիտի բոլորի հետ շփվեին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Հա՝ շատ ուրախացա նաև, որ Guest-ն ու Apsara-ն եկան: Բայց ցավոք սրտի երեխաները չկային, => իրանք էլ շատ կարճ մնացին:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Նենցա ստացվել,որ Հայաստանում հերթ կանգնելու ընթացքում կարելիա այս սենց գրառումներին անգամ պատասխանել ։ճճ
Իմ ու քո մասով։
Հը՞,ո՞նց չբարեհաճեցի ։Դ Հոսոյի կողը կանգնած վայելում էի արհամարհանքիդ ։Դ հետո մի պահ նայեցիր ու ես և բարևեցի,և ներկայացա ։ճ Նու հա չասեցի. Բարև ակումբի կնքամայր,բայց մնացածը ասել եմ ։Դ
Հետո տեսա,որ էլ սենց չի լինի,մերոնց ասեցի,որ մենք էլ գանք կանգնենք ձեր հետ,եկանք սկսեցինք խոսել ու մեկ էլ հոպ.Էս մեր հին սաստավը լռեց,մի քիչ հետո շրջվեցին ու էլի իրանց շփումը շարունակեցին։Հետո էլի փորձեր եղան,բայց չէ էլի,էս մարդիկ իրանց կարոտներն էին առնում։Ես էլ հո չուզող չեմ,որ գնամ խանգարեմ ու տենց վերաբերմունքի արժանանամ։
Ախր ես էլ եմ ասում,որ էս բնական էր,դրա համար հին սաստավը առաձին պիտի հանդիպեր ։ճ
Էսքանը ։ճճ
Հ.Գ էս էլ հատուկ գրել եմ,որ էլ չասեք.փորձեր չեմ արել շփվելու համար ։ճճ
Հ.Գ 1 իսկ հանդիպմանը ահագին ազատ,ակտիվ ու բաց էի ։ճճ
Ի՞նչ արհամարհանք։ Ես ինչ–որ չեմ հիշում, որ դու բարևած լինեիր առաջինը, իմ հիշելով՝ ես նայեցի ու ես ինքս բարևեցի քեզ, բայց դու մենակ գլխով ինչ–որ շարժում արեցիր ու թերևս միայն քեզ համար լսելի ձայնով երևի ինչ–որ բան ասեցիր, համենայնդեպս, չլսեցի ասածդ։ Իսկ էս գրածիցդ, կարծում եմ, պարզից պարզ ա, թե ով ա ում արհամարհում.
Այսինքն՝ ըստ քեզ, ես ինձ Ակումբի կնքամայր եմ զգում ու ակնկալում եմ, որ ինձ պիտի չգիտեմ ինչ առանձնահատուկ ակնածանքով մոտենան բոլորը, բայց դե էդ էր մնացել պակաս, որ դու ինձ տենց պատվի արժանացնեիր։ Է՞ս էր ասածդՆու հա չասեցի. Բարև ակումբի կնքամայր,բայց մնացածը ասել եմ ։Դ։
Ուրիշ բան կարող էիր չգրել. էս մի նախադասությունդ լրիվ ցույց տվեց, թե ի սկզբանե ինչ տրամադրվածություն ունեիր, ու որ մնացածն այլ կերպ չէր կարող լինել՝ անկախ ամեն ինչից։ Ուրիշներին մեղադրելու փոխարեն նախ քո կանխակալ կարծիքին ու նախատրամադրվածությանը մեղադրի։ Դժվար թե ինձ լավ ճանաչող որևէ ակումբցի ասի, թե ես որևէ մեկին արհամարհել կամ արհամարհում եմ։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Էհ դե ։Դ ախր էս ինչ վատ եզրակածություններ ես անում,միշտ ուզեցել եմ ակումբում գրեմ,որ կնքամայրը դու ես,իսկ հանդիպումը շատ ավելի լավ առիթ էր էդ ասելու համար։Դրա մեջ դրականից բացի ուրիշ բան փնտրել ու տեսնել պետք չի։
Էն վերևի գրածին էլ չեմ անրադառնա,ես հալումաշ եղա էդ հանդիպման ձեռքը ։Դ մի խոսքով շատ ուրախ եմ,որ ուրախ եք։Էլ կարաք չշարունակեք թեման,օքեյ ես սխալ եմ ։Դ
CactuSoul (31.07.2017)
։Դ էդ ես չէի եկել, դրա համար էլ «խնդիրներ» կան։ Աչքիս մի օր հանդիպման գամ մարդավարի տԺԺաք![]()
նա խելագարուել է յոգնելուց
ու յոգնել խելագարներից․
յետոյ յոգնել է
որ միայն մարդ է ինքը․
Չիլոն
CactuSoul (31.07.2017), Mr. Annoying (05.12.2017), Smokie (31.07.2017), Աթեիստ (31.07.2017), Տրիբուն (31.07.2017)
Յոհաննեսը կասկածելիորեն ալա-բուլա ա երևում: Ապ, լուրջ, անընդհատ մտքովս անցել ա, չեմ հարցրել. դու խի՞ ես միշտ էդքան ամեն ինչից բողոքում
: Քո գրածներից ինչ աչքովս ընկել ա՝ բողոք ա, նույնիսկ արդեն ինչ-որ ստերեոտիպ ա սկսել մեջս ձևավորվել քո ակումբական անվան հանդեպ, սկսել եմ բողոք տեսնել նույնիսկ քո էն գրառումներում, որոնք երևի բողոք չեն: Նեղանալ չկա:
DIXIcarpe noctem
boooooooom (31.07.2017), Moonwalker (31.07.2017)
Ինչ֊ինչ, բայց չնստելու պահով որ հաստատ Յոհանը ճիշտ ա։ Կանգնած, ոտի վրա, էն որ տպավորություն ա, թե հես ա իրար հաջող են ասելու ու ցրվեն տներով։ Հեչ մտերմիկ շփման չի տրամադրում։
Ի՞նչն էր խանգարում նստել։
![]()
ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…
Երբ մարդիկ շատ են, նստած մենակ կողքիններիդ հետ ես շփվում, իսկ կանգնած շարժվում ես ու կողքն ուզես։
Ես հիշում եմ իմ առաջին հանդիպումը թումանյանի սքուեր 1-ում։
Սեղանի շուրջը նստած, կայֆ հանդիպում, բայց սեղանի մյուս ծայրում նստածների մենակ անունն իմացա։
Sent from my P8000 using Tapatalk
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Lílium (01.08.2017)
Հա, նստելու պահով համաձայն եմ։ Ինձ համար էլ կանգնած հեչ հարմարավետ չէր. ամենաչսիրածս վիճակն ա։ Ուղղակի մենք որ եկանք, էդ կանգնած վիճակն արդեն կար. բացի մի երկու հոգուց, մնացած բոլորը կանգնած էին, դե, ես էլ միացա իրանց՝ էն հույսով, որ հեսա կնստեն, բայց տենց էլ ոչ ոք չնստեց։ Երևի պետք էր առաջարկել, և դա կարող էր անցել ցանկացած մարդ, հա, էդ թվում և ես, ի՞նչ մեղքս թաքցնեմ, բայց դե չֆայմեցի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
CactuSoul (31.07.2017)
CactuSoul (31.07.2017)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ