User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարկուս-ի հետ դու համ փոքրանում, լրիվ պուճուր էրեխա ես դառնում, համ էլ իմաստուն պառավի նման էնքան խորն ես նայում աշխարհին, որ թվում ա հեսա-հեսա կոդը կկոտրես ու կսկսես մատրիցայից դուրս տեսնել: Ինքն անհավանական սիրուն ա՝ կարճ մազերով, նիհար, բարձրահասակ, ասես ինչ-որ կինոյի պերսոնաժ լիներ, ոչ թե իրական աշխարհի սովորական մարդ, ում կարելի ա փողոցում ուղղակի հանդիպել: Ու հա, ես ոնց ժամանակին Մարիին ու Ռուբիին էի մտածում, որ եթե ինձ մանկության ընկերներ հորինեի՝ էդպիսին կլինեին, էդպես էլ Մարն ա հորինած աշխարհիս պերսոնաժներից: Ու ինչ հրաշալի զգացողություն ա, երբ երևակայական ընկերները մարմնավորվում են:

    Մուշու արև, ծիծաղ, պոզիտիվ, անսպառ էներգիա... աշխարհում շա՜տ հազվադեպ մարդիկ են ինձ էդքան դրական էներգիա հաղորդել: Մուշուի հետ պա դուշամ խորը խոսակցություններ վարել չստացվեց՝ երկուսս էլ ուժասպառ էինք, բայց լիքը զվարճացանք ու ծիծաղեցինք: Լարոին չստացվեց համոզել՝ որ ծխած չենք, Յոհանը համոզվեց, որ աննորմալ ենք, դեռ մի ժամ էլ առանց ոչ մեկի իրար հետ էինք ծիծաղում՝ անմխիթար գորշը վկա: Մուշուն նաև աննկարագրելի սիրուն ա, ինչ-որ եթերային փափկություն կա իր կերպարում: Փոքր ժամանակ խելագարվում էի քաղցր բամբակի համար ու Մուշուի կերպարն էդ ասոցիացիան էր առաջացնում՝ համով, փափուկ, եթերային պերսոնաժ էր ))

    Սկեպտիկ ուրեմն Սկեպտը համարյա չէր խոսում, դեմքը միմիկա չէր արտահայտում, ինքը ոնց որ ինչ-որ առանց հույզերի մոլորակից եկած լիներ: Էն տպավորությունն էր, որ մի քանի տիեզերք ճանաչելուց հետո էս աշխարհի բանական արարածներն իր համար ձանձրալի էին, կողքից ուղղակի անփույթ հետևում էր, հազվադեպ մի երկու բան ասում, իր մասին որ հարցեր էիր տալիս, կարճ-կոնկրետ հաշվետվության նման պատասխանում ու էլի լռում... մի խոսքով մի այլ կարգի հետաքրքրասիրություն ա առաջացնում մարդու մոտ՝ հա ապարդույուն փորձում ես իրեն բացահայտել: Ես դեռ էլի փորձելու եմ
    Եկա, Նիկիի մասին նոր բան գրեմ, տեսնեմ թե ինչ կոճակ եմ սեղմել, ոնց եմ ջնջել՝ բայց Նիկիի մասին ինչ գրել եմ, գնացել ա Մուշու-ին, իսկ Մուշուի մասին գրածս ընդհանրապես չկա

    ՈՒրեմն՝ Նիկի էն, ինչ գրած ա Մուշուի մասին + ես իրեն ամեն հաջորդ օր ավելի շատ եմ սիրում ու էն մարդկանցից ա, ում ուզում եմ ավելի լավ ճանաչել, բացահայտել:
    Մուշու հեքիաթային, անհավանական սիրուն էր, մի տեսակ երեխայությունն ու հասունությունն էնքան հավես էր համատեղել՝ համ կարող էր պստոյի նման կյանքը վայելել, համ չափազանց հետևողական ու լուրջ լինել: Բայց քանի որ առաջին տպավորության առաջին ալիքն անցել ա, Մուշուի մասին հաջորդ հանդիպումից հետո էլ եմ գրելու

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (30.07.2017), Smokie (30.07.2017), Մուշու (31.07.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •