boooooooom (07.10.2016), Cassiopeia (07.10.2016), John (07.10.2016)
Երեկ դեղին ագռավ եմ տեսել:Սկզբից ճանաչեցի վանդակավոր կապտա-սպիտակ վերնաշապիկը, հետո իրեն: Բայց անկեղծ ասած՝ զարմացա երբ տեսա, որովհետև ես իրեն մոտավորապես իմ բոյի էի պատկերացնում:Էն էլ Դիլիջանում:
Էն էլ քաղաքային Quest-ից հետո
![]()
Պատմածս որոշ բաների մասին մեր հերոսն էլ է առաջին անգամ իմանալու
Զվարճալի մանրակրկտապատում
Հաշվի առնելով ամեն քայլափոխին ծանոթներ փնտրելու սովորությունը ու շատ անգամ ինձ տեսնողներին չնկատելու հատկությունը, լիովին վստահ չէի որ ինքն է: Իսկ երբ խաղի ավարտից հետո Հաղարծին գնացող ավտոբուսում լսեցի անունը՝ ասեցի «լավ, հետո կհանդիպենք, եթե իհարկե չեմ շփոթել»: Դե հետո կանգնած էի դռան մոտ, իջավ ավտոբուսից՝ նայեց ինձ և ինչպես էլ արդեն ակնկալում էի, մականունս տվեց:
Դե պարզ էր, որ երկուսս էլ նույն նպատակով ենք նույն վայրում՝ մի քիչ խոսեցինք ու օրվա ընթացքում էլի քննարկելու ակնկալիքով գնացի իմ խմբի մոտ:
Իսկ երբ նստեցինք Դիլիջանից վերջնականապես Երևան եկող երթուղայինը՝ տեսա իր թիմակցին, մտածում եմ՝ «հմ՜, նույն մարշրուտնիում ենք»: Պարզվեց ինքը առջևն էր նստել՝ վարորդի կողքին, չուզեցի աղմուկ բարձրացնել: Իսկ մենք նստել էինք ետևի նստարաններին: Որոշ ժամանակ անց որոշեցի անակնկալ անել՝ sms եմ գրում «բարևներ հետևի շարքից»: Ու այդ պահերին վարորդի կողքի նստարանների մյուս ուղևորն է ժամանակավոր իջնում: Քիչ անց մեկ ուրիշն է վերադառնում՝ հասկանում եմ, որ ներառյալ վարորդին չորս հոգով էին դիմացում տեղավորվել, հիմա երեքն են: Իսկ ուղիղ իմ դիմաց Վահեի մեկ ուրիշ թիմակից իր ընկերների հետ լոգիկայի խաղ էր խաղում հեռախոսով: Sms-իցս որոշ ժամանակ անց առաջին նշածս Quest-ակիցը նորից տալիս է Վահեի անունը ու... այ քեզ բա՜ն
իսկ ես հուսով էի գոնե էս անգամ հաջողացրել եմ դիմացինին ճանաչել տեսնելու առաջին պահից մինչև վերջինը, կարծում էի էլ սխալվելու ձև չունեմ :
Հերիք էր, որ վերնաշապիկը չերևար, աչքերը ներքև նայեին ու նստած լիներ, որ դիտողականությունս կորցնեի:
Իսկ ես դեռ զարմանում էի, որ Վահեն չի խաղում ընկերների հետ:
Ու կողմնորոշվելուցս րոպեներ անց, երբ ես էլ էի հեռախոսիս նայում, գալիս է պատասխան sms-ը՝ «բարև-բարև ))) խաղի մեջ էինք ))»: Գլուխս բարձրացնում եմ` հեռավոր ժպիտներ-ողջույններ:
Բնականաբար աչքի էր ընկնում իր խելքով, հետաքրքրվածությամբ ու բազմիմացությամբ: Նման Quest-ին հաղթելը թթու և թան չի, ամեն մարդու բան չի: Վահե ջան կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ,
Առաջին տպավորություն
кто бы сомневался:
![]()
Ուրախ, մարդամոտ, շփվող երիտասարդ մը, որը նույնպես նորություն չէր ինձ համար:![]()
Շատ ուրախ էի պատահական համդիպել եղբայր:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Սմոքին էնքան մանրակրկիտա նկարագրել ամեն ինչ, ոնց որ կինոյի սցենար կարդայիԻմ համար էլ էր անակնկալ, որ մոտ 4 ժամանոց քուեստից հետո գնացինք Հաղարծին ու ընդեղ պարզեցի, որ էլի ծանոթ մարդիկ կային քուեստին մասնակցող: Լավնա շատ Սմոքին՝ բարի ու հետաքրքրասեր։ Մեկ էլ սիրումա անակնկալներ անել՝ ասենք հետևի շարքից սմս-ով ողջույններ ուղարկել: Էնքան մանրակրկիտ էր ստեղ նկարագրել, ես մտածեցի ակումբցիների մասին չարախոսելս ու բամբասելս էլ պետքա հերթով պատմած լինի, էն էլ դրա մասին լռել էր
Ոնց էլ չլինի մի օր էլի սենց պատահական կհանդիպենք (էս վերջին մի քանի տարին ես Ակումբում էքստրապասիվ եմ ու հանդիպումներին չեմ գնում, նենց որ մնումա պատահական հանդիպելը)։
CactuSoul (11.10.2016), Cassiopeia (11.10.2016), Smokie (11.10.2016), Մուշու (11.10.2016), Նիկեա (11.10.2016)
Երեկ վերջի ժամից հետո(գլուխս անտանելի ցավում էր),մեր ֆակի դեմը կանգնած տղեքի հետ էի խոսում,մեկ էլ տեսնեմ Մարիօն մի աղջկա հետ քայլում է,մի քիչ նայեցի ու արդեն վստահ էի,որ էդ էլ Նիկեան է:Էդպես գնացի բարևեցի ու փոշմանեցի.քանի որ.
1.Ինձ թվումա Մարիօն ինձ տեսել էր,բայց չտեսնելու էր տվել
2.Շատ սառն էին իմ հետ:Դե Նիկեան,որ իմացավ ես եմ,մի փոքր լավ ընդունեց,բայց հետո Մարիօյի ազդեցության տակ կրկին սառեց
3.ՈՒզում էին ցրեին
հետո ասեցին,որ Mr. Annoying-ին են տեսնելու,դե ես էլ էի ուզում տեսնեի,բայց
1.Նախ չճանաչեց
2.Իմանալուց հետո,որ ես եմ մի տեսակ դարձավ ու էլի շատ սառը
3.իմ կարծիքով էս երեքն էլ ռասիստ են ու իմ մաշկի գույնն էր պատճառը,որ նման ընդունելության արժանացա
Դե Մարիօյին շուտվանից գիտեմ,իսկ Mr. Annoying-ի ու Նիկեայի կողմից ավելի ջերմ շփում էի ակնկալում:Սա է առաջին տպավորությունս,իրանց առաջարկեցի միանալ մեր ուրբաթներին,միգուցե կարծիքս փոխվի![]()
Alphaone (03.12.2016), boooooooom (13.10.2016), CactuSoul (13.10.2016), Cassiopeia (13.10.2016), Mr. Annoying (12.10.2016), Smokie (13.10.2016), Yellow Raven (13.10.2016), Մուշու (12.10.2016), Նիկեա (12.10.2016)
Ջղայնացած դուրս եկա լաբորատորիայից: Նիկեայի ու Մարիօնադի հետ պայմանավորվել էինք մեկ կում զուլալ պուլպուլակի ջուր խմել ու երկու-երեք հայրենական արտադրության պոնչիկով հագեցնել մեր վաղեմի քաղցը: Լաբորատորիայում գործերս վատ էին, համալսարանում կռիվներս շատ, պոստեռս անավարտ, չնայած ուր-որ ա թռնում եմ տաք երկրներ:
Մարիօյի ու Նիկիի կողքը մի տղա հեռվից նշմարեցի: Նախ ինձ թվաց Մարիօյի ընկերներից ա, նրանցից որ չեմ սիրում, որտև իրանք ընպես կխոսին օր բան չեմ հասկընա: Մոտեցան, գրկեցի էրկու զավրերին էլ, տղուն էլ ներկայացա՝ Վարդանն եմ ես էլ: Էդ տղեն ֆռաց, սկսեց խնդալ: Նիկին բա՝ Յոհանն ա: Հմմ, Յոհան, Յոհան, Յոհի... հաա, Յոհանեսն ա ակումբի: Ու էս ճանաչման արագ պրոցեսը տևեց մի 5 րոպե: Մինչև հասկացա ինչ ա կատարվում Յոհաննեսը թողեց թռավ խնմնդալով: Ասում են պօնչիկ ուտելու սուրբ հրավեր եմ անգիտակցաբար արել նրան, բայց նա դա մերժել է:
Հ.Գ. Էս ուրբաթ էլ Հայաստանում չեմ լինի: Մյուս ուբաթ էլ դեռ եկած չեմ լինի: Ու ընդհանրապես, եկեք չգարեջրահանդիպում անենք: Պոնչիկանոցո՞ւմ![]()
boooooooom (13.10.2016), CactuSoul (13.10.2016), kitty (13.10.2016), Smokie (13.10.2016), Նիկեա (03.12.2016)
Quyr QeryՉկարողացա չարտահայտվել: Նենց սիրեցի ես իրան
Սենց բռնես, կծես, չայով ուտես իրան: Մի խոսքով`
![]()
![]()
![]()
Վերջին խմբագրող՝ laro: 03.12.2016, 20:20:
laro,ես գիտեի թե խելոք,չխոսկան,գլուխը կախ երեխա է,բայց արի ու տես,որ սխալ կարծիք ունեի:Լավ էլ ասող-խոսող էր:Ժպիտը կայֆնա,ձայնը լրիվ երեխու էր:Կարճ կոնկրետ՝ ճտպտ երեխա![]()
Alphaone (04.12.2016), Cassiopeia (03.12.2016), Mr. Annoying (03.12.2016), Smokie (04.12.2016), Աթեիստ (03.12.2016), Նիկեա (03.12.2016)
laro (03.12.2016), Mr. Annoying (03.12.2016), Աթեիստ (03.12.2016)
Maybe that's what hell is, the entire rest of eternity spent in fucking Bruges.
laro (04.12.2016)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ