Երեկ դեղին ագռավ եմ տեսել:

Էն էլ Դիլիջանում:

Էն էլ քաղաքային Quest-ից հետո
Պատմածս որոշ բաների մասին մեր հերոսն էլ է առաջին անգամ իմանալու
Զվարճալի մանրակրկտապատում
Սկզբից ճանաչեցի վանդակավոր կապտա-սպիտակ վերնաշապիկը, հետո իրեն: Բայց անկեղծ ասած՝ զարմացա երբ տեսա, որովհետև ես իրեն մոտավորապես իմ բոյի էի պատկերացնում:
Հաշվի առնելով ամեն քայլափոխին ծանոթներ փնտրելու սովորությունը ու շատ անգամ ինձ տեսնողներին չնկատելու հատկությունը, լիովին վստահ չէի որ ինքն է: Իսկ երբ խաղի ավարտից հետո Հաղարծին գնացող ավտոբուսում լսեցի անունը՝ ասեցի «լավ, հետո կհանդիպենք, եթե իհարկե չեմ շփոթել»: Դե հետո կանգնած էի դռան մոտ, իջավ ավտոբուսից՝ նայեց ինձ և ինչպես էլ արդեն ակնկալում էի, մականունս տվեց:
Դե պարզ էր, որ երկուսս էլ նույն նպատակով ենք նույն վայրում՝ մի քիչ խոսեցինք ու օրվա ընթացքում էլի քննարկելու ակնկալիքով գնացի իմ խմբի մոտ:
Իսկ երբ նստեցինք Դիլիջանից վերջնականապես Երևան եկող երթուղայինը՝ տեսա իր թիմակցին, մտածում եմ՝ «հմ՜, նույն մարշրուտնիում ենք»: Պարզվեց ինքը առջևն էր նստել՝ վարորդի կողքին, չուզեցի աղմուկ բարձրացնել: Իսկ մենք նստել էինք ետևի նստարաններին: Որոշ ժամանակ անց որոշեցի անակնկալ անել՝ sms եմ գրում «բարևներ հետևի շարքից
»: Ու այդ պահերին վարորդի կողքի նստարանների մյուս ուղևորն է ժամանակավոր իջնում: Քիչ անց մեկ ուրիշն է վերադառնում՝ հասկանում եմ, որ ներառյալ վարորդին չորս հոգով էին դիմացում տեղավորվել, հիմա երեքն են: Իսկ ուղիղ իմ դիմաց Վահեի մեկ ուրիշ թիմակից իր ընկերների հետ լոգիկայի խաղ էր խաղում հեռախոսով: Sms-իցս որոշ ժամանակ անց առաջին նշածս Quest-ակիցը նորից տալիս է Վահեի անունը ու... այ քեզ բա՜ն
իսկ ես հուսով էի գոնե էս անգամ հաջողացրել եմ դիմացինին ճանաչել տեսնելու առաջին պահից մինչև վերջինը, կարծում էի էլ սխալվելու ձև չունեմ :
Հերիք էր, որ վերնաշապիկը չերևար, աչքերը ներքև նայեին ու նստած լիներ, որ դիտողականությունս կորցնեի:
Իսկ ես դեռ զարմանում էի, որ Վահեն չի խաղում ընկերների հետ:
Ու կողմնորոշվելուցս րոպեներ անց, երբ ես էլ էի հեռախոսիս նայում, գալիս է պատասխան sms-ը՝ «բարև-բարև ))) խաղի մեջ էինք ))»: Գլուխս բարձրացնում եմ` հեռավոր ժպիտներ-ողջույններ: 
Առաջին տպավորություն
Բնականաբար աչքի էր ընկնում իր խելքով, հետաքրքրվածությամբ ու բազմիմացությամբ: Նման Quest-ին հաղթելը թթու և թան չի, ամեն մարդու բան չի: Վահե ջան կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ,
кто бы сомневался:
Ուրախ, մարդամոտ, շփվող երիտասարդ մը, որը նույնպես նորություն չէր ինձ համար:
Շատ ուրախ էի պատահական համդիպել եղբայր:
Էջանիշներ