laro-Պուճուրի ձայնով երիտասարդ գողեցկուհի՝ժպտերես, մարդամոտ, շփվող շա՜տ բարի ու կամեցող: Մի խոսքով, չկային էնպիսի բաներ, որոնք վիրտուալում չէի տեսել՝ չհաշված սկզբում նշածս երկու բառերը:
Նիկեա-Չեմ ների:Շտապող, փախնող ու համարյա չշփվող`վիրտուալում այլ տպավորություն թողնող աղջիկ: Դե սպասիր:
Վահե-91-Եթե վիրտուալում իմ մոտ տպավորվել ա Վահեի չարաճճիություններն ու կատակները, ռեալում ես տեսա տեխնիկայի մեջ խորացած, տեղեկացված՝ լուրջ երիտասարդի: Ու ճիշտն ասած՝ սկզբից քեզ տեղը չէի բերել:
Mr. Annoying-Ժպտերես, բայց լուրջ անձնավորություն: Էդքան էլ չխոսկան չէր, բայց կարծես ավելի շատ լսել ու սովորել ա սիրում: Դեռ վիրտուալում ճանաչելուց՝ վստահ էի, որ շատ մեծ հաջողությունների ա հասնելու: Like Վարդանին:![]()
Two Face-էս արդեն երրորդ առաջին տպավորությունս ա քո մասին:Հարմար ու հետաքրքիր զրուցակցի հետ լավ էլ կշփվի՝ Դատարկի հետ միմյանց գտել են Դավիթներով: Էդ առավել ակնհայտ դարձավ, երբ միաժամանակ իրենց հեռախոսներով բան էին անում:
Իսկ ընդհանրապես լուռ կնստի՝ իր հետաքրքիր ժպիտը միշտ դեմքին:
Չգիտեմ ակումբում խոստովանե՞լ եմ, թե՞ չէ, բայց ես ժամանակին՝ հատկապես դպրոցական տարիքում չէի սիրում գիրուկ աղջիկներին: Հենց տեսնում էի միանգամից անտիպատիա էի զգում: Հիմա դժվար թե դա զգամ հենց առաջին հայացքից՝ ի վերջո փաստ ա, որ իրանք սովորաբար անչափ բարի ու լավն են լինում: Իսկ մեր Yevuk-ը հո լրիվ կյանք ա՝մռութ, պոնչո ժպտերեսիկ, ինչպես վիրտուալում՝ իսկական արԵւուկ: Ես իրան պատկերացնում էի մի փոքր ավելի բարալիկ ձայնով: Ափսոս իրան էլ քիչ տեսա ու համարյա չշփվեցինք: Բայց էդ քչին նույնիսկ մեր միջև եղած տարածությունը չխանգարեց:
Մանուլի հետ էլ ցավոք չկարողացա շփվել՝ մենակ ծանոթանալ:Երբ ակումբում նորեկ էի՝ կարծում էի լուրջ, նույնիսկ մի փոքր խիստ աղջիկ ա, հավանաբար դրա պատճառը իմ ամաչկոտությունս էր: Համ էլ մի տեսակ կարոտել եմ իրան ու իրա ամենահայտնի ավատարը:
![]()
Էջանիշներ