Էրէկ խառն էի, հիմա հերթով.
Սկզբում Freemen-ին ու mushu-ին տեսա, եկան նստեցին ասեցին բարև ու հելան գնացին, էլ իրանց հետ չեմ հանդիպելու իրանք վատն են
Հետո եկավ Յոհաննեսը, դե իրա մասին արդեն խոսել եմ, բայց էլի ասեմ, որ իրա վերաբերմունքը մեզ` ակումբի ժողովրդին էնքան դրականա, որ մարդը խոստովանեց, որ չէր ուզի էսքան կապվեր, որ բանակ գնալուց դժվար չտաներ էդ "բաժանումը", իրոք էն դրականը որ կա իրա մեջ նախանձելի ու մյուսների համար տեսանելի ա: Ապեր մի նեղվի, դաժե գլխավոր դեմքն ա ակումբի ծառայել հետ եկել, բանակի մասին մեր պատմություններից էլ մի նեղվի, էդ ամեն ինչը ինդիվիդուալ ա ու անկախ ամեն ինչից ես վստահ եմ, որ քո ծառայությունն էլ ա էնքան լավ լինելու, դաժե էնքան, որ իմից լավ լինի, ես միշտ ասել եմ, բոլոր ծառայողները, եթե ոչ իմ նման, թող ինձանից լավ ծառայեն: Ակումբը քո հետ ա ու դու բանակ գնալով մեզնից չես պրծնի ապո, ապրեն ծնողներդ, որ քո նման զավակ ունեն:
Բայց մի տեսակ չեմ հիշում Չուկն ու իրա ընկերը երբ մեզ միացան, բայց դա կարևոր չի, կարևորը, որ միացան:
Չուկի հետ էնքան ակումբից խոսացին ու սաղիդ հետևից էնքան խոսացինք, որ ես մտածում էի, թե ձեր սաղի ականջները պաժառ ա ընկել, բայց Չուկի էդ նույն հանգստությունը ու իրավիճակի բազմակողմանի վերլուծությունը միշտ ոսկե միջին գտնելու մեծ հնարավորություն ա ընձեռում: Վերջում, որ արդեն ուս-ուսի տված քայլում էինք, ես ինչպես միշտ արտաբերեցի իմ "կառոննի ֆռազա"-ն` <մարդ հարուստ ըլներս, քնած ըլներ> ու էդ պահին Չուկն ասեց "որ հարուստ էլ չլինես, սենց ընկերների հետ քայլես հերիք ա": Հա ապեր, միանշանակ հերիք ա, էդ կայֆը ոչմի փողով չես առնի: Չուկի մասին առաջին տպավորությունս չի, որ պիտի ասեմ, նենց որ չեմ ասի, որ մեջը չուռի:
Հետո մեզ միացան John ու Boooooooooom-ը Վարդան ջան, ավել պակաս կներես ևս մեկ անգամ:
Հոսին ես հենց տենց էլ պատկերացնում էի ու իրա էն ասածը, որ մեր մտածելակերպը բավական հարցերի շուրջ զուգահեռ ա, լրիվ ընդունում եմ ու ստորագրում, ճիշտ ա Հոսը շատ խառն էր, ահավոր խառը, գնում գալիս էր, ֆուտբոլ, հաշիվ ու տենց, բայց մեկ ա, իրա էդ հանգստությունը, ընդհանուր քննարկման մասնակցությունը ահագին բան էր ասում իրա մասին: Հոս ջան, իմացի, երբ չռփես, մյուս կողմից էլ ես եմ չռփելու հալալ ա քեզ:
Վարդանի մասին բացի լավից ու հաճելի զրուցակից լինելուց ուրիշ բան ասելը դժվարա, երևի մենակ էն, որ կարելի ա իրա հետ ավելի խորը շփվել, մտերմանալ, ընկերանալ, որ հանդիպելու համար ակումբային առիթ պետք չլինի, ուղղակի հանդիպես խոսաս ու մի շատ կարևոր բան, վարդանը ուղիղ կապով մեզ ապահովում էր ակումբի իրադարձությունների մասին ինֆորմացիա: Էլ ինչ ասեմ, սաղ ասիք
Մեկ էլ ըհըն եկավ Նաիրուհին, այ ինքը շատ վատն ա, իրանից զգուշ մնացեք, հեռախոսը սարքեցի փողս չտվեց հերիք չի, մի հատ էլ վրես գոռաց սսկացրեց:
Սա իհարկե կատակ, Լիլին առաջի անգամ չի, որ տեսնում եմ, նենց որ իրա մաիսն գրելու բան չունեմ, էդ իրան առանձին կասեմ :պ
Հետո սկսվեց ամենագլխավորը, մեզ միացավ Ռուֆուսը ու Չուկը առիթը բաց չթողնելով Ռուֆուսին ասեց, որ ես իրանից էի բամբասում ու իրա հետևից խոսում էի ու տեղ սկսվեց բոյը
Չէ, իրականում էն "բացասական" պահը որ ես ունեի իրա գրառումներին իրա անձի հետ կապված չէր հաստատ, բայց էդ հանդիպման ընթացքում ընդհանուր խոսակցության ու քննարկման արդյունքում ահագին բան պարզ դարձավ ու կամաց-կամաց ամեն ինչ իր տեղը ընկավ:
Մի խոսքով, ես ստերանք եմ, թե ասելու բան կա խաբար արեք:![]()
Էջանիշներ