User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #10
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եկել եմ մեր հոլանդացի ակումբցու (Lanterfant) մասին գրելու ։

    Ռիկն արդեն երկրորդ ակումբցին է, որի հետ առաջին անգամ ԱՄՆ–ում եմ հանդիպել, ու որի հետ մինչև էդ նույնիսկ վիրտուալ շփում առանձնապես չեմ ունեցել (առաջինը Ռուբին էր), մի երկու նամակը չհաշված։ Բայց իր կերպարը հայտնի պատճառներով ինձ էնքան էր հետաքրքրում, որ հանդիպելու առիթն ուղղակի չէի կարող բաց թողնել։ Երբ իմացա՝ Լոս Անջելեսում է, անհույս ասեցի, որ եթե հանկարծ մի օր Նյու Յորքում հայտնվի, ձայն հանի, հանդիպենք։ Պարզվեց, որ մի երկու ամսից էլ նախատեսում էր Նյու Յորք գալ։ Ահագին ուրախացա։ Մի խոսքով՝ երեկ վերջապես հանդիպեցինք։

    Էն, որ Ռիկը շատ հումորով է ու հրաշալի ընկալում ու զգում է հայկական իրականությունը, հայկական հումորը, ինքն էլ հաճախ լրիվ տեղացու հմտությամբ հումորներ անում, գիտեի դեռ վիրտուալից։ Ու դրանից մինչև հիմա էլ զարմացած եմ, ճիշտն ասած։ Բայց, իհարկե, կան բաներ, որ միայն իրական շփման ժամանակ կարող ես բացահայտել։ Հանդիպեցինք հին ծանոթների պես, թեև իրար մասին համարյա բան չգիտեինք ։ Մինչև հանդիպելը մի պահ նույնիսկ մեջս վախ էր մտել, թե՝ կարո՞ղ է՝ հանդիպենք, մի երկու բառ փոխանակենք, ու էլ խոսելու բան չունենանք, անկապ իրավիճակ ստացվի։ Բայց չէ, լավ էր՝ խոսելու բան ահագին կար։ Ռիկը դեմք է։ Էնքան բաց ու անմիջական էր, որ համ տրամադրում էր իրեն լիքը հարցեր տալուն, համ էլ ինքն էր անկեղծ հետաքրքրությամբ հարցեր տալիս ու նույնպիսի հետաքրքրությամբ լսում պատասխանները։ Վազգենն ահագին տպավորված է Ռիկի զրուցելու կուլտուրայով։

    Ի դեպ, ահագին զարմացանք, երբ իմացանք, որ Ռիկը լրիվ ինքնուրույն է հայերեն սովորել՝ կարդալով։ Իսկ Հայաստանում ապրելու ընթացքում, ձեռքի հետ մի քիչ էլ ռուսերեն է յուրացրել՝ երևի որպես խոսակցական հայերենի անխուսափելի բաղադրիչ ։ Համենայնդեպս, երբ իր առաջարկով գնացել էինք Բրուկլինում գտնվող հայտնի ռուսական թաղամասը՝ Brighton Beach, որտեղ բոլոր ցուցանակները նաև ռուսերեն էին (երբեմն նույնիսկ միայն ռուսերեն), ինքը հանգիստ կարդում էր ռուսերեն գրությունները, կարդացածից էլ ահագին բան հասկանում։ Իսկ երբ հարցրի, թե մոտավորապես ինչ չափով է տիրապետում ռուսերենին, մարդը հենց ռուսերեն մեկ բարդ ստորադասական նախադասությամբ պատասխանեց հարցիս՝ առանց որևէ սխալ թույլ տալու, ընդ որում՝ համարյա առանց ակցենտի։ Պատկերացնու՞մ եք։

    Ամբողջ ընթացքում հայերեն էինք խոսում, միայն մի երկու անգամ Ռիկը, ներողություն խնդրելով, անցավ անգլերենի, բայց ամեն անգամ իր իսկ նախաձեռնությամբ շատ արագ էլի վերադառնում էր հայերենին։ Բա որ մի պահ խոսակցության ընթացքում Վազգենն ինչ–որ բառ էր փնտրում, վերջը «ռադիկալ» բառն օգտագործեց, Ռիկն էլ, իրեն չկորցնելով, վրա բերեց՝ «արմատական» ։ Դե, ինքն իր հայերեն խոսքում օտար բառեր չի գործածում, նույնիսկ ամենատարածված օտարաբանությունների փոխարեն միշտ դրանց հայերեն համարժեքներն է գործածում, թեև հակառակն, իհարկե, ավելի հեշտ կլիներ իր համար։

    Եթե Ռիկին փորձեմ երկու բառով բնութագրել, պիտի ասեմ, որ շատ հետաքրքրասեր ու ուսումնասիրող է։
    Շատ հավես ճամփորդեցինք էդ օրը, հետաքրքիր մանր–մունր արկածներով ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.05.2014, 20:26:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.05.2014), boooooooom (27.05.2014), CactuSoul (29.05.2014), Chilly (27.05.2014), Chuk (27.05.2014), E-la Via (27.05.2014), erexa (27.05.2014), Freeman (28.05.2014), ivy (27.05.2014), John (27.05.2014), Ruby Rue (27.05.2014), Sambitbaba (09.06.2014), Smokie (02.06.2014), Valentina (27.05.2014), Vardik! (27.05.2014), Աթեիստ (27.05.2014), Արէա (27.05.2014), Արևհատիկ (28.05.2014), Նաիրուհի (08.06.2014), Ռուֆուս (27.05.2014), Տրիբուն (27.05.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •