Ամեն անգամ էս թեմա մտնելիս, մտածում եմ ինչ-որ մեկը խոսել է իմ մասինՄիշտ սխալվում եմ
![]()
Ամեն անգամ էս թեմա մտնելիս, մտածում եմ ինչ-որ մեկը խոսել է իմ մասինՄիշտ սխալվում եմ
![]()
Աբելյան (05.05.2014)
CactuSoul (29.03.2014)
Երեկ առիթ ունեցա ևս երկու Ակումբցիների հետ ծանոթանալու, ինչի համար խորին շնորհակալությունս եմ հայտնում Մարիին ու Նաիրուհուն:
Ռիկ - մեր այլմոլորակայինահայ, ինչպես ինքն իրեն բնորոշեց, ախպորը տենց էլ պատկերացնում էի. ժպտերես, հումորը տեղըու ինքը էնքան լավ գիտի մեզ՝ հայերիս, որ մենք նույնիսկ էդքան լավ չգիտենք ու էնքան հաճելի ա, որ ինքը նենց հումորներ ա անում, որ մաքուր հայկական իրականության հետ կապված հումորներ են, որ իբր թե ոչ հայերի համար անհասկանալի պետք է լինեին
Ինքը էն մարդկանցից ա, որ հազիվ թե ձանձրանաս իր հետ… մի խոսքով Ռիկը ինչքան էլ չխոստովանի, բայց կարծում եմ որ իր նախնիները հայեր են եղել, ու, ամենայն հավանականությամբ գյումրեցիներ
Lilium -քանի որ էնքան էլ ակտիվ չի Ակումբում մեր Լիլիումը, բացի ավատարից այլ բան չէր տպավորվելմիանգամից զգացվեց, որ մերոնցական է. շատ շուտ ինտեգրվեց մեր ջրիկ մթնոլորտին: Չարաճճի ժպիտն էլ ինչ ասես արժեր )))
հ.գ.
գուցե ես հիշողությունից թույլ եմ, դրա համար ա սենց տպավորություն, բայց ոնց քցում-բռնում եմ, սենց հավես Ակումբային հանդիպման վաղուց չէի մասնակցել![]()
Lilium-ի մասին ես էլ գրեմ էլիՇատ հավեսին տիպ էր: Հիշում եմ՝ ակումբում տեսել եմ իրան, բայց գրառումները լավ չեն տպավորվել: Իսկ այ որ հումորի զգացումը տեղն ա, էդ հաստատ: Նենց լավ ինտեգրվեց, միացավ մեր կատակներին, որ էլ ասելու չի: Շատ սիրեցի իրան, հույս ունեմ՝ կշարունակի հանդիպումներին գալ:
Լիլիումը լավն է, ինչպես բոլոր Լիլիթները![]()
Լիլ, ես քեզ սիրեցի։ Ապրե´ս, չարաճճի աչուկներով կենսուրախ աչոնիկ ջան։ Հույս ունեմ՝ արդեն հաճախ կերևաս ու ավելի բազմագույն կդարձնես մեր հանդիպումները։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Lílium (30.03.2014)
CactuSoul (30.03.2014)
Lílium (30.03.2014)
Ես իարկե չէի կարող էդքան ակումբցիների հետ շփվել կամ ճանաչել իրենց ռեալում, բայց ծանոթությունն էլի մե՜ծ ուրախություն ու հաճույք էր սկզբի համար
Առաջինը խոսեմ օրվա հերոսի մասին: Չուկի հետ ես բախտ էի ունեցել մի անգամ հանդիպելու, բայց դա ուրիշ երգից է:Շատ համեստ, բարեսիրտ, ժպտերես անձնավորություն: Միանգամայն դրական մարդ:
Շատ շնորհակալ եմ հետաքրքիր գրքի ու հաճելի օրվա համար Արտակ ջան
Աթեիստը. Եթե ես առաջ՝ նույնիսկ նկարներում ու տեսանյութերում իրեն տեսնելուց հետո, քիչ ժպտացող ու հաստ ձայնով էի պատկերացնում, հիմա չեմ կարողանում պատկերացնել նման կերպ:Չտեսա էն ջղային ձյաձյային, ում երբեմն պատկերացրել, երբեմն էլ տեսել եմ վիրտուալում: Էդքան ասող-խոսող, բանիմաց, (բազմիմաց,) ժպտերես, հումորով, բարակ ձայնով, մի խոսքով ոտից-գլուխ հաճելի մարդ: Հիմա արդեն ոչ մի կերպ չեմ կարողանա տեսնել իր միջի գազանին, որքան էլ տեսած լինեմ վիրտուալում: Այ հենց ինքն էր մի անգամ ինձ ասել, որ մարդը կարող ա վիրտուալում շատ խիստ լինի ու կոպիտ (խոսքն իր մասին չի իհարկե,) իսկ իրական կյանքում բարի ու նրբանկատ: Համ էլ ես իրան շատ ավելի բարձրահասակ էի պատկերացնում, չնայած էլի բոյով էր: Անչափ հաճելի էր Արտակ համար 2 ջան:
Կար ևս մի մարդ, ում որ սովորաբար շատ լուրջ եմ պատկերացրել` ինչքան էլ տեսել եմ իր ժպտերես նկարները ու հաճելի կատակները: Դա երևի տարիքային տարբերությունից էր, բայց երբ իրեն ու ընդհանրապես բոլորին տեսա, համոզվեցի, որ այստեղ այդ տարբերությունը որևէ նշանակություն չունի, մեր ակումբը մի ամբողջություն ա ու բոլորը բոլորին սիրում են առանց խտրականության, կամ առնվազն հարգալից են: Վիրտուալում քիչ չի եղել, որ զրուցել եմ Բուուու՜մի հետ, իսկ երեկվանից հետո այդ բոլոր խոսակցությունները պատկերացրեցի ռեալում ու տեսա էդ ծիծաղկոտ, բառիս բուն իմաստով կատակասեր ու կենսուրախ մարդուն:Իսկական ընկեր ա, ոչ մեկի հետ էդքան չշփվեցի ինչքան իր: Բազմապատկվեց այն սերն ու հարգանքը, որ տածում էի այս մարդու նկատմամբ ու սրանից հետո իրեն միշտ տեսնելու եմ էնպիսին, ինչպիսին երեկ տեսա: Համ էլ, անկեղծ ասած զարմացա, որ իմ բոյի էր:
Ակումբցիներից մեկը չէր երևում: Ամենասկզբում հարցրեցի «գալու ա՞»: Հույսեր չեղան: Հետո, երբ կանգնած էի գրքի սեղանի մոտ, ինչ-որ մեկը ողջունելու նպատակով կպավ թևիս: Գլուխս թեքեցի: Յա՜, եկավ:Մարին
Ափսոս չհաջողվեց նորմալ շփվել: Բայց, ամեն դեպքերում խոսքիս տերը եղա, էլ պարտք ու պահանջ չունենք չէ՞ պուճուր ջան:
Իսկ եթե լուրջ՝ էլի եմ գալու... անպայման:
Իսկ հիմա երիտասարդ եռյակի մասին:
John. Տպավորություն համար առաջին՝ շատ բարձրահասակ:Տպավորություն համար երկու՝ բարեհամբույր + ժպտերես ու համար երեք՝ հիմնականում լսողի կարգավիճակում գտնվող: Կարգին, խելացի տղա ա Մենակ ինքն էր, որ հարցրեց առաջին տպավորությունների մասին:
Դատարկություն. Նման ա Հովսեփին:Լուրջ եմ ասում, համարյա նույն տպավորությունը թողեց: Մենակ քիչ մը ավելի շփվող ա՝ ասող-խոսող: Հեշտությամբ ա մտերմանում դիմացինի հետ:
Արամ. Որ տեսա... չճանաչեցիԼուրջ տղա ա ու է՛լ ավելի ասող-խոսող: Ոնց որ սիրում ա լուրջ թեմաներից խոսալ, բայց դե ինքն էլ էր լուռ հիմնականում:
Կազմակերպված տղա ա:
Ասեմ՝ որ վերջիններիս մասին խոսելը շատ բարդ էր իմ համար
Rammstein. Քչախոս, քչաժպիտ ու երևի ինքնամփոփ: Խստահայաց, բայց շատ բարեսիրտ ու հոգատար մարդ, ինչպիսին որ պատկերացնում էի:Ռուբիի հանդեպ էլ շատ ուշադիր
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Գալաթեա. Էլ ի՞նչ ասեմ, ամեն ինչ պարզից էլ պարզ ա: Շատ սիրալիր, հոգեհարազատ, մտերմիկ անձնավորություն:Իզուր չէր, որ գրքերի վաճառքն իրեն էր վստահված և ոչ միայն դա:;Ճ
Բյուր. Շատ կարճ ժամանակով տեսա իրան, չկարողացա էլ հրաժեշտ տալ: Ընդհանրապես չէի սպասում, որ էս աստիճանի անակնկալի կգա ինձ տեսնելուց: Ինչքանով որ ճանաչեցի՝ բավականին շփվող ա ու անմիջական: Ես էլ իմ հերթին էի ուրախացել, որ ներկա էր:
Երվանդ. Բարությունն ու սիրալիրությունը սովորաբար անպակաս ա լինում հաստլիկներից:Չեմ մոռանա բոլորիս ուղղված կենացդ Երվանդ ջան:
Նաև շատ ուրախացա, երբ հանդիպեցի Ձայնալարին ու Գաբրիելյան եղբայրներին(Sceptik, Two Face): Հուսով եմ հետագայում հնարավորություն կունենամ ձեզ հետ շփվելու
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
boooooooom (05.04.2014), CactuSoul (05.04.2014), Chuk (05.04.2014), Աբելյան (05.05.2014), Աթեիստ (05.04.2014), Արևհատիկ (05.04.2014), Դատարկություն (06.04.2014), Նաիրուհի (05.04.2014), Նարե91 (05.04.2014), Վոլտերա (05.04.2014)
Այ Սմոք, անակնկալի՞ եմ էկելԴե չէի սպասում, որ կգաս, ուրախացել էի ահագին: Կներես, որ առանց հաջողի գնացի: Շտապում էի, հետո ավելի ուշ էկա, դու չկայիր:
Սմոքի մասին ասեմ. ինքը ռեալում ճիշտ նույնն ա, ինչ վիրտուալում: Ոտքից գլուխ բարության տիպար, սենց պարզ, միամիտ, հավես, շփվող: Ափսոս երկար չմնացի, թե չէ հավեսով երաժշտությունից զրից կանեինք մի քիչ:
Սմոկի մասին դժվար ա գրել, որտև ինչ էլ ասեմ նորություն չի լինի՝ ինքը էնքան անմիջական մարդ ա, որ ինքն ու իր վիրտուալ կերպարը ոչ մի բանով չեն տարբերվումհամենայնդեպս ես չզգացի տենց աչքի ընկնող տարբերություն: Հարգանքներս Գև ջան, ուրախ եմ ,որ առիթ էղավ հետդ իրականում ծանոթանալու, հույս ունեմ ավելի շատ շձվելու առիթներ էլ կլինեն դեռ
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ