Մերսի, շատ տպավորիչ էր:![]()
Մերսի, շատ տպավորիչ էր:![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Alphaone (14.01.2014)
Էս Անուկը նենց հետաքրքիր մարդ է: Մի տեսակ ներքին կիրք ունի, աչքերի մեջ, ձայնի երանգներում...ու սենց ահավոր հմայող ու վտանգավոր գեղեցկությունԻնքն էն մարդկանցից ա, որ վտանգավոր են ու դու երբեք չես իմանա վտանգի ուղղությունն ու ուժը: Ու էդ մարդիկ անհայտ ձևերով քեզ դեպի իրենց են ձգում ու դու հեշտությամբ իրենց ծուղակն ես ընկնում
Անն~~~
Blessed the poison which brings the end
Աբելյանին առաջին անգամ տեսնելուց ինձ թվաց, թե ինչ որ բան ա թաքցնում ու շուտ գնաց, որ ոչ մեկս իրա գաղտնիքը չբացահայտենք![]()
Էդ գաղտնիքը 7 տարի ա չեն բացահայտել ակումբցիները:![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Վայ, Մարի, դեմք ես։ Էդ ինչ հետաքրքիր տպավորություն եմ թողել։ Պարբերաբար հետաքրքրությամբ կարդում եմ գրածդ։ Աչքիս՝ սկսեմ նորովի ուսումնասիրել ինքս ինձ
։
Alphaone
Ալֆան էնքան պայծառ ու կյանքով լի է, այսինքն՝ էնպիսին, ինչպիսին նկարներում է սովորաբար լինում։ Հեշտ ոգևորվող ու տպավորվող է, երբեմն՝ երևի գլուխը կորցնելու աստիճանի։ Մեկ էլ, միգուցե ինքը չընդունի, բայց մի տեսակ հավատացող, վստահող հայացք ունի։ Չնայած իր երբեմն դառնացած ու հուսահատ գրառումներին՝ ինձ թվում է՝ ինքը շատ մեծ հավատով է լցված կյանքի ու մարդկանց նկատմամբ, որը գուցե ինքն էլ չի գիտակցում ու խոստովանում ինքն իրեն։ Ու ամենակարևորը՝ Ալֆան հավատում է հրաշքների, իսկ հրաշքները, ինչքան նկատել եմ, սովորաբար պատահում են հենց հավատացողների հետ։ Մի խոսքով՝ Ալֆան կարծես պայծառ վառվող աստղիկ լինի, որ թեև մեկ–մեկ հանգում է, բայց միշտ նորից վառվելու ու լուսավորելու համար
։
Վոլտերա
Մարին իմ պատկերացրածից ավելի պուպուշ էր ու մի տեսակ ավելի փխրուն ու խոցելի. էն որ ցանկություն է առաջանում գրկելու, սիրելու, պաշտպանելու։ Փխրունությամբ հանդերձ՝ Մարին նաև բավական համառ է, ինձ թվում է՝ ինքն իրեն բավական լավ է ճանաչում ու նաև լավ գիտի, թե ինչ է ուզում։ Մարին մի տեսակ հստակ ձևավորված տեսակ է։ Ձևավորված ասելով՝ ոչ թե հասունությունը նկատի ունեմ, այլ հենց տեսակը։
Դատարկություն
Դատարկության հետ հանդիպումն անակնկալ էր։ Ես իրեն ուրիշ հանդիպման ժամանակ էի սպասում տեսնել։ Չգիտեմ ինչի, գրառումներից ավելի լուրջ ու չխոսկան մարդու տպավորություն էր թողել, բայց իրականում լավ էլ խոսկան էր ու կատակասեր։ Կարճ ժամանակ անց էնպիսի զգացողություն էր, ոնց որ հազար տարվա ծանոթ լիներ
։ Առայժմ էսքանը կարող եմ ասել իր մասին, բայց մոտ ապագայում ակնկալում եմ ավելին բացահայտել
։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (15.01.2014), CactuSoul (24.01.2014), Sambitbaba (15.01.2014), Smokie (15.01.2014), Vardik! (17.01.2014), Աբելյան (15.01.2014), Անվերնագիր (15.01.2014), Դատարկություն (19.01.2014), Շինարար (15.01.2014), Ռուֆուս (15.01.2014), Վոլտերա (15.01.2014)
Էսօր Ռիկին եմ տեսել, հոլանդացի:
Զարմանքս նրա հայերենն էր:
Շատ լավ ու հետաքրքիր մարդու տպավորություն թողեց: Իր թեզի համար հարցազրույց էր վերցնում ինձանից ու ընթացքում պարզեցի, որ ազգագրագետ լինելուց բացի նաև լրագրողական ձիրք ունի :Ճ
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ես ուրիշ կերպ էի ձեզ պատկերացնում,բայց դե էսպես երևի ավելի լավ է![]()
Առանձին-առանձին չեմ գրի,քանի որ առանձնապես շատ չեմ շփվել բոլորիդ հետ,ավելին ասեմ շատ քչերի հետ եմ շփվել,ավելին ասեմ մենակ Two-Face-ի հետ եմ նորմալ շփվել ու հենց ինքն էլ դարձավ ակումբի իմ առաջին ընկերը![]()
Շատ ծանոթ դեմքեր կային,մինչև հիմա մտածում եմ ու էդպես էլ չեմ հիշում, թե որտեղ եմ իրանց հանդիպել
Մի խոսքով դժվարը առաջինն է,հետո երկրորդը,հետո երրորդը ու այդպես շարունակ![]()
Ինչպես և խոստացել էի վատ-վատ բաներ գրել էս բաժնում...
Ուրախ եմ, որ եկա հանդիպմանը, որովհետև հիմա, որ իրենց գրառումները կարդամ, կպատկերացնեմ ինչպես է ասում, ինչ տոնայնությամբ, ինչ ձայնով: Իսկ դա հավես ա:
Շատ դուրս եկավ հատկապես էն պահը, որ ծանոթանում էինք մականուններով, ասենք` "-Nihil: -Booooom: -Հաճելի ա:"![]()
Ich hab' keine Lust.
Էս թեմայում դեռ գրառում չեմ կատարել, թեկուզ արդեն քիչ հանդիպումներին չեմ մասնակցել:
Յոհաննես՝ շատ հավես էր ծանոթանալը եղբայր, հուսով եմ մի օր էն մեր նշած փաբը կգնանք:
Nihil` շատ հաճելի էր ծանոթանալը, զրուցելը, շփվելը: Մինչ նոր հանդիպում
Դատարկություն՝ քեզ արդեն լավ ճանաչում եմ, մանավանդ իրար ադաշ ենք:
Boooooom` պետք էր նկարվել էն անձրևի ժամանակ ու գցել ակումբ:![]()
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
boooooooom (18.03.2014), CactuSoul (18.03.2014), Lílium (19.03.2014), Nihil (18.03.2014), Դատարկություն (19.03.2014), Յոհաննես (18.03.2014), Ռուֆուս (18.03.2014)
Էս Nihil-ը էտքան էլ ամաչկոտ չէր, ու էդ լավ էր։ 3-րդ բաժակ գարեջուրը ավելորդ էր։Հանդիպման եկած ակումբցիները շատ տարբեր էին։ Ափսոս, որ ժամանակը քիչ էր ու հերթական անգամ տպավորությունները կիսատ մնացին։ Բայց ես չեմ շտապում։ Ես հեշտ էի շփվում։ Յոհաննեսսը քիչ էր խոսում, Արամին ավելի ուրախ էի պատկերացնում, Կուկը «բոբո» չէր, Nihil-ը ճաքած էկրանով հեռախոսը հանգիստ օգտագործում էր (ես՝ կոմպլեքսավորվածս, հնարավոր է ամաչեի գրպանիցս հանել, եթե իմ հեռախոսը տենց ցխված լիներ), Two-face-ի հետ շփումը նորմալ էր (սկզբից երկուսով էինք սպասում), John- ի հետ քիչ շփվեցինք, բայց հասցրեցի իմանալ որ խորոված սիրում է(գարեջուրն էլ էր հավեսով խմում), Chilly -ն շուտ գնաց, պատճառաբանելով՝ տուն, տեղ, ընտանիք, ինչից կարելի է ենթադրել, որ կարգին տան տղամարդա, Աբելյանի հետ չհասցրեցի ։ Իսկ մնացած ներկաների մասին չեմ գրում, որովհետև առաջին անգամ չէի տեսնում։ Ընդհանուր հանդիպումը ուրախ անցավ։ Սպասենք հաջորդին։
Մի երկու բառ էլ իմ մասին գրեմ, որ նեղություն չքաշեք։ Ես շատ քիչ եմ ալկոհոլ օգտագործում, այլ խոսքերով ասած, խմել չգիտեմ։ Դա էր պատճառը, որ 3 բաժակից դարձել էի չաչանակ։ Ներողություն դրա համար։
Վերջին խմբագրող՝ boooooooom: 18.03.2014, 21:51:
CactuSoul (18.03.2014), John (19.03.2014), Nihil (18.03.2014), Դատարկություն (19.03.2014), Ռուֆուս (18.03.2014)
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
ուրեմն սկսեմ մեր շա՜տ օ-երով ախպորից՝
boooooooom - բացի հեծանվարշավների մեծ սիրահար լինելուց ու հետաքրքիր թեմաներ բացելուց այլ բան չգիտեի մեր Վարդանի մասին: Չնայած քիչ շփվեցինք, հասցրեց հետաքրքիր դեպքեր պատմել արշավներից, կարծում եմ առիթ կունենաք միասին արշավի գնալու, ու հաստատ շատ լավ կանցնիհաճելի զրուցակից, հումորով: Հարգանքներս
Յոհաննես - Հով ջան, քեզ բնականաբար ավելի աշխույժ, ակտիվ էի պատկերացնում: Բայց էդ իմ մեղավորությունն ա, որ սխալ էի տրամադրվել: Իրականում ինձ թվում ա, որ դու էն տիպի մարդկանցից ես (ինչպիսին նաև ես եմ), ով անծանոթ միջավայրում ուշ ա «բացվում»… դուխով ախպերս, էս Ակումբում էնքան ամեն տիպի մարդիկ են էղել-կան, որ ինչ էլ անես, քեզ ոնց էլ պահես, քեզ «թարս չեն նայի», նենց որ ոնց ճիշտ ես գտնում, կարևորը դուխով, ումից որ արժի վախենալ Ակումբում, հատկապես հանդիպումների ժամանակ, հետո թաքուն կասեմ քեզ
Nihil - Այս ժպտերես աղջնակի հետ քիչ շփվեցի, բայց հասցրեցի նկատել, որ լավն էէդ բառի զանազան իմաստներով:
ու ընդհանրապես ինձ համար միշտ հաճելի է նոր ԱԿումբցիների հետ ծանոթանալ, քանի որ իրանք կա՛մ լավն են լինում, կա՛մ անվնաս ինձ համար![]()
Վերջին խմբագրող՝ John: 19.03.2014, 18:55:
Rammstein
Ակումբցիներից ով ինձ գիտի, կիմանա, որ իմ անբաժան խաղալիքն է լուսանկարչական ապարատը: Վերջինիս չիպը ողբալի վիճակում է (համակարգիչս չի ճանաչում), լարը քյավառներում եմ թողել ու իմ ավանդույթն՝ ամեն օրվա վերջում նկարներն ապարատից համակարգիչ տեղափոխել, արդեն դադարել է ավանդույթ լինելուց:
Ակումբի հերթական մինի հանդիպումն է: Ինչպես միշտ նկարվելու, լավ հիշողություններ արթնացնող նկարների արխիվ ստեղծելու մոլուցքս գլուխ բարձրացրեց: Ի դեպ, Ռամշը կյանքում ավելի սիրուն է, քան նկարներում: Բայց երբ թրեյնինգին մասնակցող տղաներից մեկը թրեյնինգի նկարները տեսնելուց հասավ Ռամշին, սիրունությունը վերջին բանն էր, որ մտքով կանցներ: Սկսեցինք երկար մազերի շուրջ բանավիճել: Ինքն ասում էր, որ դա նորմալ չի, ես ասում էի, որ ուղղակի հրաշալի է:
- Իմ համար ավելի հետաքրքիր է երկար մազերով տղայի հետ շփվել, քան քո, - վերջում կատաղած վրա բերեցի ես:
- Քանի որ դու էլ իրա նման ես:
Դա ես որպես հաճոյախոսություն ընդունեցի:
Ռամշ, մի ժամանակ, երբ Ռուբին «դիմակ» էր, ես վստահ էի, որ դու ես դիմակը: Ու հիմա, երբ վերջապես քեզ առաջին անգամ տեսա, ես նաև ձեզ տեսա: Ինձ երջանիկ էի զգում, որ Հայաստանում նման մարդիկ կան ու ոչ թե ուղղակի հիպոթետիկ գոյություն ունեն, այլ էստեղ են, կողքիս: Լիլին էլ նախանձեցի, որ դուք իր սանիկներն եք![]()
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ