Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, ջիջիլը շարունակվում է:
Եթե դատելու լինենք շոկոլադների քանակից, ապա ամենաառաջինն ու ամենաերկարը Մարիի մասին պիտի գրեի: Որ իմանաք, թե ինձ ինչքա՜ն շոկոլադ էր բերել, հաստատ կնախանձեք: Բայց քանի որ Մարիին ակումբից չեմ ճանաչում ու բազմիցս հանդիպել եմ, իր մասին մի օր առանձին կգրեմ: Բա հո M&M's, Milky Way, Mars, Snickers, Bounty, Twix ու բալի մուրաբան անպատասխան չե՞ն մնալու:Ի՞նչ անենք, որ դիտմամբ իմ ամենասիրածը՝ կիտ-կատը չէր բերել:
Ընդհանրապես ասած, առաջին անգամ հանդիպում էի Գալաթեային, Հայկօին ու impression-ին:
Գալը ճիշտ էնպիսին էր ինչպես ես պատկերացնում էի՝ հավես, հետաքրքիր ու էսպես ասած «ջիգյար»-ով մարդ: Գալն անկապ գրառումներ չի անում, գրածներում էլ ՝ մի տեսակ ջերմություն կա, բայց իրականում՝ էդ ջերմությունն ավելի շատ է: Ու չնայած ջերմ ու զգացմունքային լինելուն, շատ ուժեղ մարդու տպավորություն թողեց:
Իսկ Գալի բերած շոկոլադը՝ դեռ չեմ կերել: Վաղը մաթեմ պարապելուց կուտեմ, որ խնդիրներս ավելի լավ լուծվեն:
impression կամ ավելի ճիշտ, Իմփրեշ ծյա կամ ծյոծ Իմփրեշ, տեղ-տեղ՝ Իմպո տատի (ըստ ցանկության՝ պապի), քանի որ ես մեծին հարգող անձնավորուԹուն եմ: Իսկ եթե լուրջ՝ Իմպոն ինչքան էլ փորձեր տատիկություն խաղալ, միևնույն է՝ հոգում նույն թինեյջերն է մնալու: Իրեն շատ մուննաթ ու չշփվող էի պատկերացնում, բայց պարզվեց, որ հումորով, հավես ու շա՜տ դրական մարդ է: Իր հետ չես ձանձրանա:
Հայկօն ինձանից M&M's թռցրեց, կերավ նաև այն պստո շոկոլադիկին, ում վրա ե՛ս էի աչք դրել, բայց դե իրեն չկերավ վհուկը, որ Ալջերնոնի ու Չարլիի բախտին քար չգցի: Հեռու էր նստած ու ափսոս քիչ շփվեցի հետը: Հա, մեկ էլ շատ սիրուն դիմագծեր ունի:
Մյուսներին էլի էի հանդիպել, բայց ոմանցից համարյա բան չէի հասկացել, դրա համար էլ հիմա կասեմ:
Կարինեն անչափ դրական, հավես, հետաքրքիր ու շփվող մարդ է, հետն էլ՝ իմ ճանաչած լավագույն լրագրողներից: Սպասում եմ՝ ինձ հետաքննական լրագրություն սովորեցնի, ու կաշառակեր դասախոսներ, բռնվե՜ք: Մեկ էլ՝ Թեղուտի պոպոքի մուրաբան շատ օգտակար է լրագրություն ուսումնասիրելիս:
Արտգեոն, պարզվում է, իմ լուրջ մրցակիցն է ակումբում: Եթե դատենք արտաքնապես, ապա ինքը բացահայտ հաղթող դուրս կգա. լրիվ Վիննի Պուխն է, բայց դե հանդիպումից Ռուբի՛կը շոկոլադներով ու մուրաբայով վերադարձավ: Կարծում եմ՝ Արթուրը սենց մե՜ծ պահարան ունի, որտեղ լիքը մուրաբաներ են պահվում: Էսօր սև մոգություն-բան խառնեմ, քաղցրավենիքի թաքստոցի տեղն իմանամ:
Վահե 91-ին ես քյարթու (էլ չասեմ, թե չէ լավ բաներ չեմ ասելու) էի պատկերացնում, բայց պարզվեց՝ համեստ, զարգացած ու հավես մարդ է, լրիվ պատկերացրածիս հակառակը:
Ջոնը էլի չխոսկան էր ու համեստ. իրեն երևի ամենահաճախն եմ հանդիպում մեր համալսարանում, բայց շատ շփվել չեմ հասցրել: Լավն է մեր Ջոնը:
Two Face էլի չխոսկան էր կամ էլ մենք ուղղակի էնքան շատ էինք բլբլում, որ խեղճ տղերքը սուս էին մնում: Ու ընդհանրապես՝ հեչ էլ երկերեսանիի տպավորություն չթողեց:
Քաղաքացին սիրուն ժպիտ ուներ, ու Գալաթեայի հետ շա՜տ սիրուն էին ու միմյանց լրացնող:
Եվ իհարկե, ամենայն ակումբի ադմին Չուկի մասին. խելացի, հետաքրքիր ու գրագետ խոսող մարդ, ում ամեն մի բառը կշռադատված ու տեղին է: Ես Չուկին շա՜տ ավելի ջղային էի պատկերացնում, բայց իրականում ինքը նաև բարի է ու ժպտերես:
Մի խոսքով, շա՜տ լավ մարդիկ, շա՜տ շոկոլադ ու շա՜տ դրական էներգիա:
Սիրում եմ Ձեզ:![]()
Էջանիշներ