User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր լիքը հրաշք մարդկանց հետ եմ ծանոթաացել: Չէ, ես իրենց վաղուց ճանաչում էի, ուղղակի էդքան մոտիկից... դեռ բախտ չէր վիճակվել Ընդհանրապես փակ մարդ եմ, բայց պուպուշ մարդիկ իմ թուլությունն են: Իսկ էսօր ահագին բացվեցի: Սկզբից մի տեսակ ամաչում էի, բայց հետո մտածեցի որ ինձ երբեք չեմ ների, եթե տենց մրթոշ դեմքով մինչև վերջ մնամ ու ոչ մեկի հետ չշփվեմ: Լավ, մի խոսքով: Հերթով սկսեմ: Նեղանալ չլինի Ոչ էլ նախանձել:
    Չուկը- Իրեն մի անգամ էլ էի տեսել, բայց քանի որ էդ օրը շատ մութ էր ու ես իրենից ոան չհասկացա, դրա համար հաշվում եմ, որ իրեն առաջին անգամ եմ տեսնում: Հրաշք անձնավորություն ա: Չէ լուրջ եմ ասում, առանց կատակի: Աչքի տակով անընդհատ իրեն էի նայում: Ճիշտ ա չհասցրեցինք կարգին շփվել, բայց դա ինձ չխանգարեց իր մասին կարծիք կազմելուն: Հանգիստ ու հավես մարդ ա, բա ինչ սիրունն ա Չուկիտո, քեզ շատ սիրեցի: Հետո ինչ որ բոլորը կարդում են էս: Քանի անկեղծանալս բռնել ա, պիտի ասեմ
    Գալը- Ինչ մեղքս թաքցնեմ, Գալի հանդեպ նախքան իրեն տեսնելը վատ էի տրամադրված: Չէ, սիրում էի իրեն, ուղղակի ինձ թվում էր, որ իրար լավ չէինք հասկանում: Բայց էսօր բոլոր կասկածներս հօդս ցնդեցին: Գալը նեենց ուրախ, հումորով, հավեես, սիրոււն մարդ ա, լրիվ ուտելու բան ա: Գալուշ, քեզ էլ շատ սիրեցի:
    Սասը- Իր հետ էլ չհասցրեցի կարգին շփվել, բայց տպավորություններսէ դրական ու հանգիստ մարդ, ինձ թվում ա շատ լավ ամուսին, չէ՞ Գալ
    Վահե- Ճիշտն ասած իրեն լրիվ ուրիշ ձև էի պատկերացնում, ու որ Ռուբին ասեց Վահեն ա, շատ զարմացա: Չեմ ասի թե ինչ ձև էի պատկերացնում, ավելի լավ ա ասեմ ինչ տպավորություն ստացա. սիրուն տղա Մնացածն էլ չգիտեմ, հետը չշփվեցի: Մի քիչ ամաչկոտ մարդու տպավորություն թողեց: Ու ոնց որ իմ հետ էդքան էլ չուներ, բայց ջանդամ, կարևորը ես իրեն հավանեցի
    Ջոնը- Իրեն էլ ավելի շատ ասող խոսող էի պատկերացնում, բայց ոնց որ էլի քչախոս ու ամաչկոտ էր, կամ էլ ինձ էդպես թվաց: Դե Ջոնի հետ ակումբում հասցրել եմ շփվել ու սիրել էդ մարդուն, էնպես որ էսօրվա հանդիպումը մեծ դեր չխաղաց:
    Թու Ֆեյսը- Ինքն էլ էր սիրուն համով տղա: Չշփվեցինք իրար հետ, բայց ես Ռուբիկին վստահում եմ
    Արտգեոն- Իր հետ կուզեի ավելի մոտիկից ճանաչել, որովհետև իր տեսակը շատ եմ սիրում, ինչքանով որ հասկացա իրեն, սիրում եմ դրական ու ուրախ մարդկանց: Բա չէ, իմ պես մուննաթիկ
    Կարինե- Ճիշտ ա, Կար, ես լրագրողներին չեմ սիրում, բայց դու բացառություն ես: Քեզ շատ սիրեցի Անպայման մի օր առանձին կհանդիպենք, թե չէ էսպես քեզնից բան չհասկացա: Բայց սաղ հեչ, հիշում եք մեր ֆոտոսեսիան Անպայման կգցես նկարները
    Կակտուսիկը- Անիին էլ շատ սիրեցի: Ժպտերեսիկ, պուպուշ քաղցր մարդ: Բա Նաիրուհին Իրեն ավելի լուրջ էի պատկերացնում բայց լրիվ հակառակը դուրս եկավ ուրախ, մի քիչ էլ ցանցառ: Էրեխեք, ձեր հետ էլ կուզեի առանձին հանդիպել:
    Հայկօ- Իր հետ ահագին խոսեցինք: Ես Իմփն ու Հայկը գրական խմբակ էինք բացել: Բայց ժողովուրդ, լավ էլ լուրջ-լուրջ խոսում էինք: Հայկն ավելի լուրջ էր, քանի ես էի պատկերացնում, դե խելքի մասին էլ չասեմ: Լիքը բաներ սովորեցի մեր զրույցից, ապրեք դուք: Դե մեկ էլ Իմփը- Յուրօրինակ ու հավեսոտ մարդ, ուզում ես հետը անընդհատ խոսաս ու չես կշտանում իրենից: Իմփ, քեզ էլ շաաատ սիրեցի: Հա, լուրջ եմ ասում: Մենք հլը շատ պիտի խոսանք: Էլ ձեռքից տակից դուրս չես գալու:
    Ու էսքանը: Բոլորիդ էլ շաատ սիրեցի: Բոլորդ էլ լավն եք: Պաչիկներ
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.05.2013, 23:50:
    Blessed the poison which brings the end

  2. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.05.2013), Arpine (29.05.2013), CactuSoul (29.05.2013), Chuk (28.05.2013), Claudia Mori (30.05.2013), einnA (29.05.2013), erexa (29.05.2013), impression (28.05.2013), John (29.05.2013), Rammstein (29.05.2013), Ruby Rue (28.05.2013), Skeptic (29.05.2013), Stranger_Friend (29.05.2013), Two-Face (29.05.2013), Աթեիստ (28.05.2013), Այբ (28.05.2013), Գալաթեա (29.05.2013), Հայկօ (28.05.2013), Մինա (29.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Ուլուանա (28.05.2013), Վահե-91 (28.05.2013)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •