Ախ դու չարաճճի
Մեղքս ինչ թաքցնեմ. Ռուբիի վերոնշյալ օրագրային գրառումից հետո քուն-դադար կորցրել էի։ Կերածս ամեն գդալ մուրաբան կամ տորթի կտորը կոկորդումս էր մնում։ Օրը մի քանի անգամ բացում էի պահարանն ու նայում քաղցր պարունակությամբ բանկաներին՝ մտածելով, թե ոնց դրանցից մեկը մեր պստիկ այլմոլորակայինին հասցնեմ։
Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել ձեր հաղորդաշարը, վայ, չէ, էս ուրիշ սերիալից էր, մի խոսքով՝ էսօր պիտի գնայի համալսարան, մտածեցի՝ ավելի հարմար օր դժվար էլ լինի։ Գիշերը գրեցի մեր Մարիին, Ռուբիի համարն ուզեցի, նա էլ չափազանց սիրալիր գտնվեց, թե չէ էսօրվա անակնկալս չէր ստացվի։ Մա՜ր, քեզ ։պաչ
Դե շարունակությունն արդեն պատմեց խաբարբզիկը։
Ռուբիին մի անգամ տեսել էի, բայց ես սլանում էի Համալիր, ուշանում էի, ինքն էլ մենակ չէր ու ինձ էլ չնկատեց, չնայած նկատեր էլ՝ չէր ճանաչելուԱսածս էն է, որ ես գիտեի՝ ում եմ տեսնելու, միանգամից ճանաչեցի։
Ռուբին մի հատ ահավոր պոզիտիվ բանդանա ունի՝ վարդագույն «աբադոկով» գանգ է վրան։ Ես, որ վաղուց թարգել եմ գանգամանիան, ուղղակի սիրահարվեցի դրան
Իսկ հենց Ռուբին քայլող հրաշք է։ Դե ես իրեն Ակումբում շատ էի ուսումնասիրել, իրականում էլ նույն հետաքրքիր, խելացի, չափազանց դրական ու գիժ այլմոլորակայինն է, բայց էդքան ջերմություն ու անմիջականություն չէի սպասում։ Դրական էներգիա է ճառագայթում մի քանի լուսատարի շառավղով։ Էնքան հեշտ էր ստացվում զրույցը, թեմաներն իրար հերթ չէին տալիս, ինձ թվում էր՝ ժամերով կխոսենք ու չենք հոգնի։
Ռուբին էնպիսին է, ինչպիսին ես կուզենայի եղած լինել էդ տարիքում. լիքը բաներով նման է ինձ, բայց ամեն առումով «կատարելագործված» է։ Բա որ իմացա՝ իմ մանկության երազանքի հետևից է գնումՌուբի՜, կիսատ չթողնես, ես փոշմանել եմ, իսկ դու հաստատ մեծ աստղագետ կդառնաս (քո դեպքում՝ այլմոլորակագետ
)։
Մի խոսքով՝ էսօրվա դրական էներգիայի քանակը ինձ ահագին ժամանակ կհերիքի։ Բայց հուսով եմ՝ հաջորդ լիցքավորումս ավելի շուտ կլինի, քան էս մեկի պարպումը։
Ռուբ, զգո՞ւմ ես, ազդել ես բառապաշարիս վրա![]()
Էջանիշներ