User Tag List

Էջ 85 118-ից ԱռաջինԱռաջին ... 357581828384858687888995 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,261 համարից մինչև 1,275 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

  1. #1261
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ախ դու չարաճճի

    Մեղքս ինչ թաքցնեմ. Ռուբիի վերոնշյալ օրագրային գրառումից հետո քուն-դադար կորցրել էի։ Կերածս ամեն գդալ մուրաբան կամ տորթի կտորը կոկորդումս էր մնում։ Օրը մի քանի անգամ բացում էի պահարանն ու նայում քաղցր պարունակությամբ բանկաներին՝ մտածելով, թե ոնց դրանցից մեկը մեր պստիկ այլմոլորակայինին հասցնեմ։

    Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհավորել ձեր հաղորդաշարը, վայ, չէ, էս ուրիշ սերիալից էր, մի խոսքով՝ էսօր պիտի գնայի համալսարան, մտածեցի՝ ավելի հարմար օր դժվար էլ լինի։ Գիշերը գրեցի մեր Մարիին, Ռուբիի համարն ուզեցի, նա էլ չափազանց սիրալիր գտնվեց, թե չէ էսօրվա անակնկալս չէր ստացվի։ Մա՜ր, քեզ ։պաչ
    Դե շարունակությունն արդեն պատմեց խաբարբզիկը։

    Ռուբիին մի անգամ տեսել էի, բայց ես սլանում էի Համալիր, ուշանում էի, ինքն էլ մենակ չէր ու ինձ էլ չնկատեց, չնայած նկատեր էլ՝ չէր ճանաչելու Ասածս էն է, որ ես գիտեի՝ ում եմ տեսնելու, միանգամից ճանաչեցի։
    Ռուբին մի հատ ահավոր պոզիտիվ բանդանա ունի՝ վարդագույն «աբադոկով» գանգ է վրան։ Ես, որ վաղուց թարգել եմ գանգամանիան, ուղղակի սիրահարվեցի դրան

    Իսկ հենց Ռուբին քայլող հրաշք է։ Դե ես իրեն Ակումբում շատ էի ուսումնասիրել, իրականում էլ նույն հետաքրքիր, խելացի, չափազանց դրական ու գիժ այլմոլորակայինն է, բայց էդքան ջերմություն ու անմիջականություն չէի սպասում։ Դրական էներգիա է ճառագայթում մի քանի լուսատարի շառավղով։ Էնքան հեշտ էր ստացվում զրույցը, թեմաներն իրար հերթ չէին տալիս, ինձ թվում էր՝ ժամերով կխոսենք ու չենք հոգնի։

    Ռուբին էնպիսին է, ինչպիսին ես կուզենայի եղած լինել էդ տարիքում. լիքը բաներով նման է ինձ, բայց ամեն առումով «կատարելագործված» է։ Բա որ իմացա՝ իմ մանկության երազանքի հետևից է գնում Ռուբի՜, կիսատ չթողնես, ես փոշմանել եմ, իսկ դու հաստատ մեծ աստղագետ կդառնաս (քո դեպքում՝ այլմոլորակագետ

    Մի խոսքով՝ էսօրվա դրական էներգիայի քանակը ինձ ահագին ժամանակ կհերիքի։ Բայց հուսով եմ՝ հաջորդ լիցքավորումս ավելի շուտ կլինի, քան էս մեկի պարպումը։

    Ռուբ, զգո՞ւմ ես, ազդել ես բառապաշարիս վրա
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  2. Գրառմանը 25 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.05.2013), Chuk (22.05.2013), einnA (22.05.2013), erexa (21.05.2013), impression (22.05.2013), ivy (21.05.2013), Jarre (22.05.2013), John (22.05.2013), Rammstein (26.05.2013), Ruby Rue (21.05.2013), Smokie (21.05.2013), StrangeLittleGirl (21.05.2013), Valentina (21.05.2013), Աթեիստ (21.05.2013), Այբ (21.05.2013), Անվերնագիր (21.05.2013), Գալաթեա (21.05.2013), Դատարկություն (22.05.2013), Հայկօ (21.05.2013), մարիօ (21.05.2013), Մինա (26.05.2013), Ներսես_AM (21.05.2013), Շինարար (21.05.2013), Ուլուանա (21.05.2013), Վոլտերա (21.05.2013)

  3. #1262
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրամս ոնց բարձրացավ վերջին երկու գրառումներից...
    Սիրում եմ երկուսիդ էլ, շատ:
    Շատ

  4. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.05.2013), Chuk (22.05.2013), Jarre (22.05.2013), Ruby Rue (21.05.2013), Smokie (22.05.2013), StrangeLittleGirl (21.05.2013), Աթեիստ (21.05.2013), Այբ (21.05.2013), Դատարկություն (22.05.2013), Հայկօ (23.05.2013), մարիօ (21.05.2013), Մինա (26.05.2013), Նաիրուհի (21.05.2013), Վոլտերա (21.05.2013)

  5. #1263
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրամս ոնց բարձրացավ վերջին երկու գրառումներից...
    Սիրում եմ երկուսիդ էլ, շատ:
    Շատ
    իմն էլ բայց ռիսկս չհերիքեց փաբլիք արտահայտվեմ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (21.05.2013), Jarre (22.05.2013), Smokie (22.05.2013), Գալաթեա (21.05.2013), Նաիրուհի (21.05.2013)

  7. #1264
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կակտուսիկի նվիրած շոկոլադի վերջին հատիկն եմ ուտում:
    Անանուխով շոկոլադ...
    Առանց փշերի Կակտուս...
    Չէ, սխալ մի հասկացեք, ես կաշառակեր չեմ, ուղղակի CactuSoul-ն էնքան լավն էր: Էնքան սիրուն ժպիտ ունի, որ իրեն նայելով, անկախ քեզանից դու էլ ես ժպտալ ուզում:

    Smokie-ն էլ պարզվում է, իրականում նույն բարի ու դրական մարդն է, ոնց որ ֆորումում: Իրեն նայելով ես ինձ էնքան հիստերիկ ու նյարդային եմ զգում. ուղղակի զարմանալի է, թե ոնց կարելի է էդքան հանգիստ ու բարեսիրտ լինել: Համ էլ՝ Սմոքն ինձանից արագ սովորեց հեծանիվ քշել:

    Հ.Գ. Ո՜նց եմ ես սիրում Ակումբը: Ակումբի շնորհիվ ես մուրաբաներ ու շոկոլադներ նվեր ստացա, էէէ՜, չէ՛, իրականում հիանալի մարդկանց հետ ծանոթացա ու շարունակում եմ ծանոթանալ: Էնքան հավես է, որ կարողանում ես էդքան դրական էներգիա ստանալ այն մարդկանցից, ում առաջին անգամ ես հանդիպում:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 25.05.2013, 23:20:


  8. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (25.05.2013), CactuSoul (26.05.2013), einnA (29.05.2013), erexa (26.05.2013), ivy (25.05.2013), Jarre (29.05.2013), Rammstein (26.05.2013), Smokie (26.05.2013), StrangeLittleGirl (26.05.2013), Աթեիստ (28.05.2013), Անվերնագիր (26.05.2013), Հայկօ (26.05.2013), մարիօ (25.05.2013), Մինա (26.05.2013), Նաիրուհի (25.05.2013), Ներսես_AM (25.05.2013), Շինարար (25.05.2013), Ուլուանա (25.05.2013)

  9. #1265
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս Ռուբիկը տղա լիներ ու տարիքով մեծ, վերջապես սիրահարվեի, էլի... Հիմա էլ կսիրահարվեի, ուղղակի չեմ ուզում պեդոֆիլ լեզբուհու համբավ ձեռք բերել

    Շատ, շա՜տ կյանք աչոն ա ինքը Սիրում եմ էն մարդկանց, որ ռեալում վիրտուալից ուրիշ չեն, էն որ տեսնում ես առաջին անգամ, ու կարծես տարիներով ճանաչած լինես:
    100%-անոց պոզիտիվ ա մեր Ruby Rue-ն: Ուտե՜մ
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  10. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (29.05.2013), impression (28.05.2013), Jarre (29.05.2013), Rammstein (26.05.2013), Ruby Rue (26.05.2013), Smokie (26.05.2013), StrangeLittleGirl (28.05.2013), Աթեիստ (28.05.2013), Դատարկություն (26.05.2013), Հայկօ (26.05.2013), Մինա (26.05.2013), Նաիրուհի (26.05.2013), Ուլուանա (26.05.2013), Վոլտերա (06.08.2013)

  11. #1266
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես է՛լ տեղ գտա այս թեմայում

    Երկու տարի առաջ տեսել էի Նաիրուհուն ու Կակտուսիկին, բայց երկուսի դեպքում էլ շատ կարճ տեւեց: Դա մայիսի 28-ին էր, իսկ սա 25-ին

    Ռուբի. բարձրահասակ, (համենայն դեպս սաղիցս բոյով էր ) զիլ ծիծաղով, ժպտերես աղջիկ Որ նայես, հեչ չես պատկերացնի իրան հիստերիկ վիճակում, տարօրինակ էր... Արյաա՜... ճիշտ ա Ռուբիները երկու հատ են ու տարբեր Մեկ ա տարօրինակ ա... իմ իմանալով՝ իրանք միշտ միասին են, նույնիսկ եթե կռված են լինում
    Նաիրուհի. Բնության զավակ բարության մարմնացում Հա, ես վիրտուալ ակումբից հենց այդպիսին էլ գիտեի իրեն, բայց իրական կյանքում այդ ամենը շատ ավելի ակնհայտ էր: Իրան շաա՜տ ազատ էր զգում, բոլոր ներկաներին ճանաչում էր ու շատ բարեհամբույր էր ամեն մեկի հետ Իր համար կնստի (կամ կպառկի) խոտին, ուզած ժամանակ կհամտեսի կամ ծաղիկների բուրմունքը կվայելի
    CactuSoul. Դե իր բարի ժպիտի ու ժպտերես աչքերի համբավը ողջ ակումբը գիտի Այդ երկու առավելոություններով հանդերձ ինքը շատ համեստ էր ու լուրջ: Կարող եմ նույնիսկ ասել ինքնամփոփ: Վիրտուալ ակումբից երեւի իրեն ավելի լավ կճանաչես:

    Հ.Գ. Մի մարդ է՛լ է բավականին դրական տպավորություն թողել, ի՞նչ անենք, որ ակումբցի չի: Վազգենը՝ որ շատ պարզ ու մատչելի ձեւով բոլորին սովորացնում ու օգնում էր հեծանիվ քշել Վազգենը ապահովում էր ամենագլխավորը՝ անվտանգությունը: Ես քիչ թե շատ ամենասկզբի պահից էի վախենում՝ երբ պետք է տեղից պոկվես ու ընկնելու վտանգ կա, բայց Վազգենը հետեւից բռնում էր հեծանիվը: Մի խոսքով ես հասկացա, որ նման մարդու մոտ շատ արագ կսովորես հեծանիվ քշել:
    Վերջին խմբագրող՝ Smokie: 26.05.2013, 11:22:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.05.2013), CactuSoul (26.05.2013), Chuk (26.05.2013), einnA (29.05.2013), erexa (26.05.2013), Ruby Rue (26.05.2013), Tig (29.05.2013), Աթեիստ (28.05.2013), Մինա (26.05.2013), Նաիրուհի (26.05.2013)

  13. #1267
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե, քանի որ մի թեթեւ խոսեցի այդ մասին, չեմ կարող չշարունակել:

    Մայիսի 28, 2011թ. Կասկադ: Ես Տիգի ու իր կոմպանիայի հետ էի:
    Տիգրանը
    իր պարով ուղղակի գերազանց էր, եթե դրան գումարենք լավ վերաբերմունքը, բարի ժպիտը ու եռագույն շապիկը` կտեսնենք իդեալական մարդու:
    Նաիրուհին պարի շարժումներ էր սովորացնում, (չգիտեմ թե ում):
    Հասմիկը. օօօ՜, իր կողքին ուղղակի հնարավոր չի ձանձրանալ իր ուրախ ու զրուցասեր բնավորությամբ ժամերով քեզ կզբաղացնի:
    Անիին ու Ագնիին
    շաա՜տ կարճ ժամանակով տեսա:
    Իսկ մի ակումբցու վրա զարմացել էի: Վիրտուալում ինքը կատակասեր, ժպտերես, ծիծաղկոտ մարդու տպավորություն էր թողել, իսկ այդ հանդիպմանը շաա՜տ լուրջ էր: Դա ակումբի կորած-մոլորած Յեղոյանն էր:
    MWMS-ի ու իր ավատարի մասին մի թեթեւ խոսեցինք Հասմիկի հետ (ես առաջին անգամ իր մականվան-հապավումը ոչ թե կարդացի, այլ լսեցի ու էդ օրվանից, ես էլ եմ մտքումս այդպես կարդում): Հասմիկը ասում էր, որ Հովոն շատ նման ա իր ավատարին, ես ինքս դրանում համոզվեցի շուտով
    Նաեւ բախտ ունեցա կարճ ժամանակով տեսնել կատակասեր Chilly-ին ու պարասեր Կարինե Իոնեսյանին
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  14. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (26.05.2013), CactuSoul (26.05.2013), Chilly (26.05.2013), Claudia Mori (30.05.2013), einnA (29.05.2013), erexa (26.05.2013), My World My Space (28.05.2013), Tig (29.05.2013), Աթեիստ (28.05.2013), Նաիրուհի (26.05.2013)

  15. #1268
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր լիքը հրաշք մարդկանց հետ եմ ծանոթաացել: Չէ, ես իրենց վաղուց ճանաչում էի, ուղղակի էդքան մոտիկից... դեռ բախտ չէր վիճակվել Ընդհանրապես փակ մարդ եմ, բայց պուպուշ մարդիկ իմ թուլությունն են: Իսկ էսօր ահագին բացվեցի: Սկզբից մի տեսակ ամաչում էի, բայց հետո մտածեցի որ ինձ երբեք չեմ ների, եթե տենց մրթոշ դեմքով մինչև վերջ մնամ ու ոչ մեկի հետ չշփվեմ: Լավ, մի խոսքով: Հերթով սկսեմ: Նեղանալ չլինի Ոչ էլ նախանձել:
    Չուկը- Իրեն մի անգամ էլ էի տեսել, բայց քանի որ էդ օրը շատ մութ էր ու ես իրենից ոան չհասկացա, դրա համար հաշվում եմ, որ իրեն առաջին անգամ եմ տեսնում: Հրաշք անձնավորություն ա: Չէ լուրջ եմ ասում, առանց կատակի: Աչքի տակով անընդհատ իրեն էի նայում: Ճիշտ ա չհասցրեցինք կարգին շփվել, բայց դա ինձ չխանգարեց իր մասին կարծիք կազմելուն: Հանգիստ ու հավես մարդ ա, բա ինչ սիրունն ա Չուկիտո, քեզ շատ սիրեցի: Հետո ինչ որ բոլորը կարդում են էս: Քանի անկեղծանալս բռնել ա, պիտի ասեմ
    Գալը- Ինչ մեղքս թաքցնեմ, Գալի հանդեպ նախքան իրեն տեսնելը վատ էի տրամադրված: Չէ, սիրում էի իրեն, ուղղակի ինձ թվում էր, որ իրար լավ չէինք հասկանում: Բայց էսօր բոլոր կասկածներս հօդս ցնդեցին: Գալը նեենց ուրախ, հումորով, հավեես, սիրոււն մարդ ա, լրիվ ուտելու բան ա: Գալուշ, քեզ էլ շատ սիրեցի:
    Սասը- Իր հետ էլ չհասցրեցի կարգին շփվել, բայց տպավորություններսէ դրական ու հանգիստ մարդ, ինձ թվում ա շատ լավ ամուսին, չէ՞ Գալ
    Վահե- Ճիշտն ասած իրեն լրիվ ուրիշ ձև էի պատկերացնում, ու որ Ռուբին ասեց Վահեն ա, շատ զարմացա: Չեմ ասի թե ինչ ձև էի պատկերացնում, ավելի լավ ա ասեմ ինչ տպավորություն ստացա. սիրուն տղա Մնացածն էլ չգիտեմ, հետը չշփվեցի: Մի քիչ ամաչկոտ մարդու տպավորություն թողեց: Ու ոնց որ իմ հետ էդքան էլ չուներ, բայց ջանդամ, կարևորը ես իրեն հավանեցի
    Ջոնը- Իրեն էլ ավելի շատ ասող խոսող էի պատկերացնում, բայց ոնց որ էլի քչախոս ու ամաչկոտ էր, կամ էլ ինձ էդպես թվաց: Դե Ջոնի հետ ակումբում հասցրել եմ շփվել ու սիրել էդ մարդուն, էնպես որ էսօրվա հանդիպումը մեծ դեր չխաղաց:
    Թու Ֆեյսը- Ինքն էլ էր սիրուն համով տղա: Չշփվեցինք իրար հետ, բայց ես Ռուբիկին վստահում եմ
    Արտգեոն- Իր հետ կուզեի ավելի մոտիկից ճանաչել, որովհետև իր տեսակը շատ եմ սիրում, ինչքանով որ հասկացա իրեն, սիրում եմ դրական ու ուրախ մարդկանց: Բա չէ, իմ պես մուննաթիկ
    Կարինե- Ճիշտ ա, Կար, ես լրագրողներին չեմ սիրում, բայց դու բացառություն ես: Քեզ շատ սիրեցի Անպայման մի օր առանձին կհանդիպենք, թե չէ էսպես քեզնից բան չհասկացա: Բայց սաղ հեչ, հիշում եք մեր ֆոտոսեսիան Անպայման կգցես նկարները
    Կակտուսիկը- Անիին էլ շատ սիրեցի: Ժպտերեսիկ, պուպուշ քաղցր մարդ: Բա Նաիրուհին Իրեն ավելի լուրջ էի պատկերացնում բայց լրիվ հակառակը դուրս եկավ ուրախ, մի քիչ էլ ցանցառ: Էրեխեք, ձեր հետ էլ կուզեի առանձին հանդիպել:
    Հայկօ- Իր հետ ահագին խոսեցինք: Ես Իմփն ու Հայկը գրական խմբակ էինք բացել: Բայց ժողովուրդ, լավ էլ լուրջ-լուրջ խոսում էինք: Հայկն ավելի լուրջ էր, քանի ես էի պատկերացնում, դե խելքի մասին էլ չասեմ: Լիքը բաներ սովորեցի մեր զրույցից, ապրեք դուք: Դե մեկ էլ Իմփը- Յուրօրինակ ու հավեսոտ մարդ, ուզում ես հետը անընդհատ խոսաս ու չես կշտանում իրենից: Իմփ, քեզ էլ շաաատ սիրեցի: Հա, լուրջ եմ ասում: Մենք հլը շատ պիտի խոսանք: Էլ ձեռքից տակից դուրս չես գալու:
    Ու էսքանը: Բոլորիդ էլ շաատ սիրեցի: Բոլորդ էլ լավն եք: Պաչիկներ
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 28.05.2013, 23:50:
    Blessed the poison which brings the end

  16. Գրառմանը 22 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (28.05.2013), Arpine (29.05.2013), CactuSoul (29.05.2013), Chuk (28.05.2013), Claudia Mori (30.05.2013), einnA (29.05.2013), erexa (29.05.2013), impression (28.05.2013), John (29.05.2013), Rammstein (29.05.2013), Ruby Rue (28.05.2013), Skeptic (29.05.2013), Stranger_Friend (29.05.2013), Two-Face (29.05.2013), Աթեիստ (28.05.2013), Այբ (28.05.2013), Գալաթեա (29.05.2013), Հայկօ (28.05.2013), Մինա (29.05.2013), Նաիրուհի (28.05.2013), Ուլուանա (28.05.2013), Վահե-91 (28.05.2013)

  17. #1269
    Harmonious Arpine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.07.2011
    Տարիք
    31
    Գրառումներ
    966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հիմա էլ ստեղ են ջիջիլ գցում
    "Non est ad astra mollis e terris via."

  18. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.05.2013), CactuSoul (29.05.2013), StrangeLittleGirl (29.05.2013), Աթեիստ (29.05.2013), Հայկօ (29.05.2013), Մինա (29.05.2013), Նաիրուհի (29.05.2013), Շինարար (29.05.2013)

  19. #1270
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,463
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ ես էս մեր Մարիին շատ ավելի աշխույժ ու ճտպտիկ էի պատկերացնում, կարծում էի՝ կգա ու մթնոլորտն իրենով կանի: Բայց չէ: Ահագին ինքնամփոփ, համեստ, պուպուշ կերպար էր Իրականում լավ չի, որ ինքնամփոփ էր, ուղղակի երևի «արյունս քաշեց» էդ առումով

    Two-Face-ի մասին չգիտեմ՝ ինչ ասել, որովհետև ակումբում էլ իրեն շատ չեմ հետևել (ինչ մեղքս թաքցնեմ), շփվելն էլ՝ չշփվեցինք, մենակ էն գիտեմ, որ ինքը խաղեր ա շատ սիրում ու ոնց որ թե հանդիպման ժամանակ էլ էդ թեմաներն էին շոշափվում: Համենայն դեպս դրական մարդու տպավորություն թողեց

    Վահե-91-ի մասին առաջին տպավորությունս էլ էր լավը (այսօր հաստատվեց): Խելոք ա ու չափի մեջ համեստ: Լավն ա մի խոսքով: Համ էլ Մարին ճիշտ ա ասում. սիրուն տղա ա Վահեն
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  20. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.05.2013), Arpine (29.05.2013), Chuk (29.05.2013), einnA (29.05.2013), erexa (29.05.2013), John (29.05.2013), Ruby Rue (29.05.2013), Աթեիստ (29.05.2013), Անվերնագիր (31.05.2013), Մինա (29.05.2013), Նաիրուհի (29.05.2013), Վահե-91 (29.05.2013), Վոլտերա (29.05.2013)

  21. #1271
    ազատ ռադիկալ
    Ruby Rue-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2012
    Գրառումներ
    970
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուշադրությու՛ն, ուշադրությու՛ն, ջիջիլը շարունակվում է:

    Եթե դատելու լինենք շոկոլադների քանակից, ապա ամենաառաջինն ու ամենաերկարը Մարիի մասին պիտի գրեի: Որ իմանաք, թե ինձ ինչքա՜ն շոկոլադ էր բերել, հաստատ կնախանձեք: Բայց քանի որ Մարիին ակումբից չեմ ճանաչում ու բազմիցս հանդիպել եմ, իր մասին մի օր առանձին կգրեմ: Բա հո M&M's, Milky Way, Mars, Snickers, Bounty, Twix ու բալի մուրաբան անպատասխան չե՞ն մնալու: Ի՞նչ անենք, որ դիտմամբ իմ ամենասիրածը՝ կիտ-կատը չէր բերել:

    Ընդհանրապես ասած, առաջին անգամ հանդիպում էի Գալաթեային, Հայկօին ու impression-ին:
    Գալը ճիշտ էնպիսին էր ինչպես ես պատկերացնում էի՝ հավես, հետաքրքիր ու էսպես ասած «ջիգյար»-ով մարդ: Գալն անկապ գրառումներ չի անում, գրածներում էլ ՝ մի տեսակ ջերմություն կա, բայց իրականում՝ էդ ջերմությունն ավելի շատ է: Ու չնայած ջերմ ու զգացմունքային լինելուն, շատ ուժեղ մարդու տպավորություն թողեց:
    Իսկ Գալի բերած շոկոլադը՝ դեռ չեմ կերել: Վաղը մաթեմ պարապելուց կուտեմ, որ խնդիրներս ավելի լավ լուծվեն:
    impression կամ ավելի ճիշտ, Իմփրեշ ծյա կամ ծյոծ Իմփրեշ, տեղ-տեղ՝ Իմպո տատի (ըստ ցանկության՝ պապի), քանի որ ես մեծին հարգող անձնավորուԹուն եմ: Իսկ եթե լուրջ՝ Իմպոն ինչքան էլ փորձեր տատիկություն խաղալ, միևնույն է՝ հոգում նույն թինեյջերն է մնալու: Իրեն շատ մուննաթ ու չշփվող էի պատկերացնում, բայց պարզվեց, որ հումորով, հավես ու շա՜տ դրական մարդ է: Իր հետ չես ձանձրանա:
    Հայկօն ինձանից M&M's թռցրեց, կերավ նաև այն պստո շոկոլադիկին, ում վրա ե՛ս էի աչք դրել, բայց դե իրեն չկերավ վհուկը, որ Ալջերնոնի ու Չարլիի բախտին քար չգցի: Հեռու էր նստած ու ափսոս քիչ շփվեցի հետը: Հա, մեկ էլ շատ սիրուն դիմագծեր ունի:

    Մյուսներին էլի էի հանդիպել, բայց ոմանցից համարյա բան չէի հասկացել, դրա համար էլ հիմա կասեմ:
    Կարինեն անչափ դրական, հավես, հետաքրքիր ու շփվող մարդ է, հետն էլ՝ իմ ճանաչած լավագույն լրագրողներից: Սպասում եմ՝ ինձ հետաքննական լրագրություն սովորեցնի, ու կաշառակեր դասախոսներ, բռնվե՜ք: Մեկ էլ՝ Թեղուտի պոպոքի մուրաբան շատ օգտակար է լրագրություն ուսումնասիրելիս:
    Արտգեոն, պարզվում է, իմ լուրջ մրցակիցն է ակումբում: Եթե դատենք արտաքնապես, ապա ինքը բացահայտ հաղթող դուրս կգա. լրիվ Վիննի Պուխն է, բայց դե հանդիպումից Ռուբի՛կը շոկոլադներով ու մուրաբայով վերադարձավ: Կարծում եմ՝ Արթուրը սենց մե՜ծ պահարան ունի, որտեղ լիքը մուրաբաներ են պահվում: Էսօր սև մոգություն-բան խառնեմ, քաղցրավենիքի թաքստոցի տեղն իմանամ:
    Վահե 91-ին ես քյարթու (էլ չասեմ, թե չէ լավ բաներ չեմ ասելու) էի պատկերացնում, բայց պարզվեց՝ համեստ, զարգացած ու հավես մարդ է, լրիվ պատկերացրածիս հակառակը:
    Ջոնը էլի չխոսկան էր ու համեստ. իրեն երևի ամենահաճախն եմ հանդիպում մեր համալսարանում, բայց շատ շփվել չեմ հասցրել: Լավն է մեր Ջոնը:
    Two Face էլի չխոսկան էր կամ էլ մենք ուղղակի էնքան շատ էինք բլբլում, որ խեղճ տղերքը սուս էին մնում: Ու ընդհանրապես՝ հեչ էլ երկերեսանիի տպավորություն չթողեց:
    Քաղաքացին սիրուն ժպիտ ուներ, ու Գալաթեայի հետ շա՜տ սիրուն էին ու միմյանց լրացնող:

    Եվ իհարկե, ամենայն ակումբի ադմին Չուկի մասին. խելացի, հետաքրքիր ու գրագետ խոսող մարդ, ում ամեն մի բառը կշռադատված ու տեղին է: Ես Չուկին շա՜տ ավելի ջղային էի պատկերացնում, բայց իրականում ինքը նաև բարի է ու ժպտերես:

    Մի խոսքով, շա՜տ լավ մարդիկ, շա՜տ շոկոլադ ու շա՜տ դրական էներգիա:
    Սիրում եմ Ձեզ:
    Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 29.05.2013, 02:23:


  22. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (29.05.2013), CactuSoul (29.05.2013), Chuk (29.05.2013), Claudia Mori (30.05.2013), einnA (29.05.2013), erexa (29.05.2013), impression (29.05.2013), John (29.05.2013), Smokie (29.05.2013), Two-Face (29.05.2013), Աթեիստ (29.05.2013), Անվերնագիր (31.05.2013), Դատարկություն (29.05.2013), Հայկօ (29.05.2013), Մինա (29.05.2013), Նաիրուհի (29.05.2013), Ուլուանա (29.05.2013), Վահե-91 (29.05.2013)

  23. #1272
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայի ամենահետաքրքիր մասը գիտե՞ք որն ա. էն որ իմանում ես, թե մինչև ռեալում տեսնելը էսինչին կամ էնինչին ինչ ահավորն էին պատկերացնում էսինչը կամ էնինչը ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (29.05.2013), Ambrosine (31.05.2013), Jarre (29.05.2013), Smokie (29.05.2013), Stranger_Friend (29.05.2013), Լեդի Վարդ (29.05.2013), Հայկօ (29.05.2013), Ձայնալար (29.05.2013), Նաիրուհի (04.08.2013), Վահե-91 (29.05.2013), Վոլտերա (29.05.2013)

  25. #1273
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս թեմայի ամենահետաքրքիր մասը գիտե՞ք որն ա. էն որ իմանում ես, թե մինչև ռեալում տեսնելը էսինչին կամ էնինչին ինչ ահավորն էին պատկերացնում էսինչը կամ էնինչը ։
    Չկա տենց բան։ Հլը հիշի՝ իմ մասին ինչեր էին գրում։ «Էս Հայկը վիրտուալում ահավոր մեծամիտ ու ինքնասիրահարված երևույթ էր թվում, բայց որ ռեալում հանդիպեցինք, պարզվեց՝ ինքը իսկականից ահավոր մեծամիտ ու ինքնասիրահարված երևույթ ա» :
    DIXI
    carpe noctem

  26. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (29.05.2013), impression (29.05.2013), Katka (29.05.2013), One_Way_Ticket (29.05.2013), Մինա (29.05.2013), Վոլտերա (29.05.2013)

  27. #1274
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Չկա տենց բան։ Հլը հիշի՝ իմ մասին ինչեր էին գրում։ «Էս Հայկը վիրտուալում ահավոր մեծամիտ ու ինքնասիրահարված երևույթ էր թվում, բայց որ ռեալում հանդիպեցինք, պարզվեց՝ ինքը իսկականից ահավոր մեծամիտ ու ինքնասիրահարված երևույթ ա» :
    Հա՞, այդպե՞ս պարզվեց: Հետաքրքիր է, իմ մոտ լրիվ ուրիշ կարծիք էր:

  28. #1275
    գիշատիչ Վոլտերա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2012
    Հասցե
    Բլրակ
    Տարիք
    29
    Գրառումներ
    1,523
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում CactuSoul-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես էս մեր Մարիին շատ ավելի աշխույժ ու ճտպտիկ էի պատկերացնում, կարծում էի՝ կգա ու մթնոլորտն իրենով կանի: Բայց չէ: Ահագին ինքնամփոփ, համեստ, պուպուշ կերպար էր Իրականում լավ չի, որ ինքնամփոփ էր, ուղղակի երևի «արյունս քաշեց» էդ առումով

    Two-Face-ի մասին չգիտեմ՝ ինչ ասել, որովհետև ակումբում էլ իրեն շատ չեմ հետևել (ինչ մեղքս թաքցնեմ), շփվելն էլ՝ չշփվեցինք, մենակ էն գիտեմ, որ ինքը խաղեր ա շատ սիրում ու ոնց որ թե հանդիպման ժամանակ էլ էդ թեմաներն էին շոշափվում: Համենայն դեպս դրական մարդու տպավորություն թողեց

    Վահե-91-ի մասին առաջին տպավորությունս էլ էր լավը (այսօր հաստատվեց): Խելոք ա ու չափի մեջ համեստ: Լավն ա մի խոսքով: Համ էլ Մարին ճիշտ ա ասում. սիրուն տղա ա Վահեն
    Ան, ես որ սկսեմ բացվել, սաղդ կփախնեք ինձնից: Հլը Ռուբիին հարցրու, ինձնից ցինիկ ու շատախոս մարդ չկա: Ուղղակի մեղկս եկաք, ասեցի ավելի լավ ա բերանս փակ պահեմ Ես նենց լավ դիմակ եմ
    Blessed the poison which brings the end

Էջ 85 118-ից ԱռաջինԱռաջին ... 357581828384858687888995 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •