Ժունդիայիի մասին չեմ կարող չգրել...
Ռաֆ ջան, վիրտուալ կերպարիցդ հեչ չես տարբերվում. նույն պայծառ, ջերմ, անմիջական մարդն ես։ Էնքան ուրախ եմ, որ եկար, ավելի ուրախ եմ, որ ինձ մոտ էիք նստած, կարողացանք քիչ թե շատ մարդավարի ծանոթանալ։ Արմինեին էլ շատ սիրեցի. երկուսդ էլ շատ լավն եք...
Kyahi ջան, կեցցե´ս։ Երկաթե նյարդերով, բայց շատ հետաքրքիր ու գժոտ մարդ, որին շատ կուզենամ ավելի լավ ճանաչել։ Վիրտուալ Kyahi-ից հեչ չէի եզրակացրել, որ մեր միջև «Բարև Ձեզ»-ից ավելի խոսակցություն կարող էր ստացվել, բայց հաճելիորեն սխալվեցի... Շուշ ջան, շատ լավն ես...
ՆանՍ-ը... Հեչ չէի պատկերացնում, որ իրականում էդպիսին կլինի. նախ չէի նայել, որ Ակումբում տարիքը գրված է, մտածում էի, որ ավելի փոքր կլինի՝19-20 տարեկան։ Ուրախ, անմիջական մարդու տպավորություն թողեց. միանգամից երևաց, որ չի սիրում մեկուսացած ու ունքերը հավաքած նստել։ Սոֆ ջան, ապրես, երեկվա բարձր տրամադրությունս նաև քո շնորհիվ էր... Սպասի, մի օր ո՜նց ենք պարելու...
Elmo-բան չեմ ասում, Վազգեն, սպասում եմ՝ դու գրեսՀամ էլ երեկ ես քեզ առաջին անգամ չէի տեսնում
Ars83-շատ կուզենայի քեզ հետ ավելի շատ շփվել, բայց չստացվեց...Հուսով եմ՝ մինչև գնալդ էլի կհանդիպենք։ Ուրախ էի ծանոթանալ
![]()
Էջանիշներ