paniaG (22.11.2010), Ungrateful (23.11.2010), Հայուհի (22.11.2010), ՆանՍ (22.11.2010)
Օյ![]()
Want to know the truth ?
Խոստացել եմ՝ պիտի կիսվեմ:
Rhayader ՝ էս տղան լրիվ քայլող հանրագիտարանա, ընդ որում՝ ինքնա իր հանրագիտարանի հեղինակըինձ քեզ հետ անչափ հետաքրքիր էր, ու նեռվերից վրա էլ չէիր ազդում
Քո մեջ խարիզմա կա, որը ինձ ձգում ու ձգում էր քեզ լսել... Ու հեչ էլ բոբո չես:
ՆանՍ ՝ համեստ, սիրուն, պուպուշՍկզբում, որ եկավ մոտը հաստատ "Մամա ջան, էս ու՞ր եմ ընկել" վիճակն էր, մանավանդ, որ գետնին էինք նստած... բայց դե հետո ամեն ինչ իր տեղն ընկավ
paniaG ՝ էլի համեստ, սիրուն , խելացի աղջիկ ա, դուր(ը)ս շատ եկարՀամ էլ ես գիտեի՝ դու ինձնից հին ակումբցի ես:
Վիստի մասին չեմ գրի
Հարդ ՝ հետը շատ եմ շփվել, բայց իրկանում առաջին անգամ տեսա ու քիչ շփվեցիէդ նրանից էր, որ առանց ակնոցների էիր: Լուրջ, խելացի ու ճաշակով երիտասարդ:
Gardmanian ՝ էլի լուրջ ու լուռ էիր, բայց էլի լավն ես: Հ.Գ. Մերսի կուրտկայիդ համար
Դարք ՝ քո մասին էլ համարյա բան չեմ ասի, մեկա գիտես վերաբերմունքս...
Ու , իհարկե, Եվուկսդու վոոբշե մռութ ես, լրիվ լովե:Քեզ էլ շատ սիրեցի
Արսենին դե առաջին անգամ չէի տեսնումԲայց էդ թունյ Կոլան քիչ խմի
Հ.ա.յ.կ.ո. ՝ ես քեզ շատ եմ հարգում, լեհերեն սովորելը մեծ քաջություն է՝ լրիվ լուրջ եմ ասում
Երեկվա օրը հիշելիս լիքը դրական էմոցիաներով եմ լցվումԱպրեք, երեխեք
![]()
Нет без правил игры, есть игра по неволе!
Jarre (22.11.2010), paniaG (22.11.2010), Rhayader (22.11.2010), Skeptic (22.11.2010), Tig (22.11.2010), tikopx (22.11.2010), Yellow Raven (26.11.2010), Աբելյան (22.11.2010), Արևածագ (22.11.2010), Դատարկություն (12.05.2011), Դարք (22.11.2010), Ինչուիկ (22.11.2010), Հարդ (22.11.2010), ՆանՍ (22.11.2010), Ռուֆուս (22.11.2010)
Իիիհ, փաստորեն կարգին հանդիպում ա եղել:![]()
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Յա՜, էս սաղդ որոշել եք գրե՞լ: Լա՜վ...
Սկսեմ սկզբից
Ուրեմն ամենասկզբում շատ բան գլխովս անցավ:Հրապարակում paniaG ին էի սպասում ուրեմն ես շուտ էի գնացել, քանի որ փորձս շուտ էր վերջացել, կես ժամ ունեի: Դե էն հեչ, որ էդ ընթացքում մի հատ պարսիկի ռուսերեն մի քանի բան սովորեցրի, էն էլ հեչ, որ ոստիկաններ մոտեցան ու կասկածելի անձի տեղ դրած անձս հաստատեցին
, մի 2 բան էլ էղավ, էդ էլ հեչ, ուրեմն պայմանավորված ժամից արդեն կես ժամ անցել էր, ասեցի լավ, էս վերջին պտույտն անեմ Հրապարակով ու գնամ (հույսի պտույտը
): Արեցի չկար, ու այ էս
տրամադրությամբ գնացի դեպի փողոց, ոտքս դրեցի, որ անցնեմ, մեկ էլ մեկը հետևից.
-Կներեք, դուք... ()
Էդ էլ paniaG - ն: Կազմակերպված ա, ինձ թվում ա խելացի, ու մի հատ էլ՝ կազմակերպված: Իր գործը լավ գիտի: Բայց ներսում մի հատ անկեղծ ու բարի աղջիկ ա նստած, որ միշտ ինքը գործում ա ու paniG - ն իրան չի ճնշում: Էդ լավ ա
: Ու մի հատ էլ շնորհակալություն (դու գիտես):
Դարք
Էս տղեն իմ համար որոշ առումով հայտնագործություն էր: Դե մոտավորապես արդեն պատկերացում ունեի իր գրած ստատուսներից ելնելով, բայց պարզվեց, որ իրականում ավելին ա, քան իր ստատուսները: Շատ խորն ա ու շատ վառ երևակայությունով: Դրան էլ գումարած շատ հաճելի տղա: Մի խոսքով, շատ հաճելի էր:
Եվուկ
Ոց պատկերացնում էի, տենց էլ կար: Լրիվ Եվուկ ա մեր Եվուկը
:
Ungrateful
Կյանքի ռիթմով ապրող, դզող տղա: Ճիշտ ա, հետը համարյա չշփվեցի, բայց դե կողքից էլ հո նայում ու պատկերացում կազմում էի: Ու ինքը կյանքում թաց տեղ չի պառկի:
Հայուհի
Իրա հարցում էլ չէի սխալվել: Դաժը ձայնն էի ճիշտ պատկերացրել:
Rhayader
Խոսելաձևն ուրիշ ձևի էի պատկերացնում: Թե ասենք նենց պահ չեղավ, որ լուրջ լինի, ու իմ պատկերացրածը չեղավ, բայց այնուամենայնիվ ուրիշ ձև էի մտածում: Անգամ հագնելաձևն էի ուրիշ պատկերացնում: Խոսքի մեջ շատ էի ծիծաղում: Իհարկե չեմ ասում լավ ա, կամ վատ, ուղղակի ես չէի մտածում: Էլի առիթ չեղավ նորմալ շփվելու, ափսոս:
H.a.y.k.o.
Ընդհանրապես ոչինչ չեմ կարող ասել քնած վիճակում գտնվող մարդկանց մասին:
Gardmanyan
Միակ մարդն ու հարցում բացարձակ սխալվել էի: Իմ իմանալով շատ ագրեսիվ ու ակտիվ ա: Բայց ճիշտ հակառակը դուրս եկավ:
Հաճելի էր:
ՆանՍ
Քո՜ւյր
Սրանից հետո շուտ շուտ կգաս, որ ուրախ անցնի: Մի անգամից թեմա ու խոսելու բան նենց գտանք, կարծես հեչ էլ առաջին անգամ իրար չէինք տեսնում:
Ռուֆուս
Շատ լավ էր, որ եկավ: Դե ոնց որ միշտ, շատ չշփվեցինք, բայց արդեն ոնց որ պարզ էր էլի, էլ պարզելու բան չկար, թե ես ինչ ձևի եմ, ինքն ինչ ձևի ա... Ոնց սպասում էի, տենց էլ կար:
Համ էլ շատ զգացվեցի, որ իմ սիրած երգը պատվիրեցիր, կարծում եմ, գիտես, ինձ համար երաժշտությունն ինչ մեծ դեր ա խաղում: Էն էր խնդալու, որ երգի տակ դարդոտել նստել իէնք
Մենակ շատ հանգիստ էր խոսում, որ իմ պատկերացմամբ պիտի արագ արագ ու անհանգիստ խոսեր
:
Մի քիչ էլ իմ մասին
Ճիշտն ասած ես էս անգամ քաշվում էի, ասենք բերանիս շատ անգամ բաներ էին գալիս ասելու, բայց լռում էի, ուղղակի լսում էի ու ուսումնասիրում:
Մինչ Վեստ գնալն իմ ծիծաղը գալիս էր, քանի որ մթնոլորտը մի տեսակ էն չէր, քաղաքականացված ոնց որ լիներ, բայց Վեստում «խաղաքարտերը բացվեցին» ու լարվածությունն անցավ:
Ճիշտ ա, ամբողջ ընթացքում ինձ չէի զգում, ինչպես «ձուկը ջրում», բայց էսօր զգացի, որ շատ դրական զգացումներ եմ ստացել ու բավականություն:
Վերջին խմբագրող՝ Հարդ: 22.11.2010, 18:22:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հարդը շատ սուսիկ փուսիկ տղա դուրս եկավ, բայց տպավորություններս միանշանակորեն դրական էինԽելոք-խելոք նստած էր, համարյա չէր խոսում:
Պետք ա հանդիպումը կրկնենք ավելի հանգիստ մթնոլորտում
![]()
I may be paranoid but no android!
Ես Հարդի հետ չշփվեցի, դրա համար չեմ գրել))) երբ կշփվենք, կգրեմ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հարդ, ի՞նչ երգ էիք պատվիրել:
«Ճիշտ և սխալ արարքների մասին պատկերացումներից այն կողմ մի դաշտ կա: Ես քեզ այնտեղ կհանդիպեմ»:
Since I've Been Loving You![]()
Yellow Raven (26.11.2010), Հայուհի (22.11.2010)
Խփել չկա. ես մինչև հիմա չէի ընկալել, որ կա առանձին Հարդ ու կա առանձին Դարք:
Լավ բուռն տժժացել եք ոնց որ: Rhayader, կողմնորոշվի, դու հիմա հանրագիտարան ե՞ս, անեկդո՞տ, թե՞ սօտօնա
: Մենակ չասես՝ սօտօնայի մասին անեկդոտների հանրագիտարան եմ, մեկ ա՝ չեմ հավատա:
DIXIcarpe noctem
Jarre (05.12.2010), My World My Space (22.11.2010), paniaG (22.11.2010), Rhayader (22.11.2010), SSS (23.11.2010), Ungrateful (23.11.2010), VisTolog (22.11.2010), Yellow Raven (26.11.2010), Աբելյան (22.11.2010), Էլիզե (22.11.2010), Ինչուիկ (22.11.2010), Հայուհի (22.11.2010), Նաիրուհի (22.11.2010), ՆանՍ (23.11.2010), Ռուֆուս (22.11.2010), Սլիմ (22.11.2010)
Խարիզմատիկ սատանա![]()
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Հայուհի (22.11.2010)
Էս ինչ ղալաթ էի արել
Չէէէ, շատ էլ բան կարելի ա ասել:Օրինակ, մարդը առավոտից վազվզոցի մեջ ա եղել, գնացել ա թեզի ղեկավարի մոտ (էն բազմաչարչար տետրը վկա): Հետո ղեկավարը չի եղել, ինքը քայլել ա հեռախոսը լիցքավորի զանգի տենա ուր ա... Ու քանի որ կիրակի էր, բուդկեքը փակ էին, մինչև ավտոմատ քայլել ա, որը կիլոմետրի վրա էր: Դրանից հետո հազար ու մի տեղ քայլել, դրանից հետո մի շիշ պիվա ա խմել ու անջատվել (այսինքն ինքը նաև վատ խմող ա): Դե, մինչև էդ էլ էր քնած, ուղղակի չէր խռմփացնում:
![]()
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ