User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 1767 հատից

Թեմա: Ակումբցիների առաջին տպավորություններն իրար մասին

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ

    Երկար դեգերումներից, պատմական իրադարձություններից և տարբեր կանխատեսված աշխարհի վերջերից հետո ես տեսա նրան... Անիին (Velvet Bride): Դե մենք իրար արդեն շաաատ երկար ժամանակ էինք ճանաչում ու պահ կար, որ շատ լավ էինք ճանաչում, բայց չէինք տեսել իրար:

    Ուրեմն գործով պիտի տեղ գնայինք, Օպերայի մոտ պայմանավորված էինք: Բայց հարցն էն էր, որ ես լավ չէի հիշում, ինքն ասել էր Սպենդիարյանի՞, թե Խաչատրյանի արձանի մոտ: Ուրեմն ինչքան մոտենաում ա ժամը, էնքան շուտ շուտ եմ գնում էս արձանից էն արձանի մոտ: Դրա հետ մեկտեղ մտքումս ջղայնանում եմ վրեն, որ ուշանում ա (իրականում ես էի շուտ գնացել հարգելի պատճառով):
    Սպենդիարյանի արձանի մոտ մի պահ երկար մնացի, հետո գնացի Խաչատրյանի մոտ, մեկ էլ հեեեեռու հեռվից տեսնեմ մեկը երկար մազերով աստիճաններին նստած ա իրա համար: Էլ կասկած չունեի, որ ինքն ա:
    Գնացի, դե դրան նախորդած դեպքերից ելնելով (ինքը գիտի խոսքն ինչի մասին ա) մեջս խառը մտքեր էին, մի քիչ էլ ջղային, սենց ասեցի կիսամուննաթոտ. «էս դու արձանները չես տարբերու՞մ»

    Լավ անցնեմ տպավորություններիս:
    Գիտեք, Անին կյանքում և ստեղ թեպետ նման ա իրան, բայց երբ խորանում ես, շատ տարբեր ա: Իրա մասին ասվել էր, որ անվստահ ա, ամաչկոտ: Ես դրան ուրիշ որակավորում կտայի՝ ինքն ուղղակի դրսում մարդկանց մոտ իրան փակ ա պահում: Այսինքն չի կեղծում, ուղղակի փորձում ա հնարավորինս իր մասին քիչ խոսել: Իսկ ինտերնետում ավելի բաց ա ու համարձակ: Իմ կարծիքով ինտերնետն իր հոգին ա ու ներաշխարհը: Ոնց որ միշտ բարի ա, միշտ պատրաստ քեզ օգնելու ու շփվելու համար հաճելի մարդ:
    Երբ մի մարդու ես գովում եմ, շատ եմ սիրում ասել էն բանն, ինձ իրոք ինձ դուր չի եկել, անկախ նրանից, նա կվիրավորվի, թե ոչ (սովորաբար ինձնից չեն վիրավորվում (եսևի ասելու տեխնիկայից ա գալիս)), բայց էս դեպքում կամ էտ բանն իրոք չկա, կամ էլ կա, ես չհասցրի նկատել:
    Մեկ էլ նկատեցի, որ ձայնը պատկանում ա էն մարդկանց ձայնի խմբին, որոնք ես որակում եմ որպես՝ պատմողական ձայն:

    Ուրախ էի, որ էսքան տարվա (դե երևի մեկ ու կես տարի) ինտերնետային ընկերությունից հետո վերջապես մեր դիմակները պատռեցինք:

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AniwaR (17.09.2010), CactuSoul (17.09.2010), Chilly (19.09.2010), cold skin (18.09.2010), Lord (17.09.2010), Tig (19.09.2010), tikopx (17.09.2010), Yellow Raven (18.09.2010), Yevuk (18.09.2010), Արևածագ (18.09.2010), Արևհատիկ (17.09.2010), Դատարկություն (17.09.2010), Ժունդիայի (19.09.2010), Մանանա (17.09.2010), Մանուլ (17.09.2010), Նաիրուհի (19.09.2010), ՆանՍ (18.09.2010), Շինարար (17.09.2010), Ռուֆուս (18.09.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 230
    Վերջինը: 28.04.2016, 15:51
  2. Ակումբցիների ո՛չ առաջին տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Smokie, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 05.07.2014, 12:21
  3. Երբ երկու մասնակցի անուն իրար նման են
    Հեղինակ՝ Արամէ, բաժին` Առաջարկություններ և դիտողություններ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 08.01.2014, 19:05
  4. Ակումբցիների [B]երկրորդ[/B] տպավորություններն իրար մասին
    Հեղինակ՝ Chilly, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 13.03.2009, 17:44
  5. Ինչով կարող ենք իրար օգնել
    Հեղինակ՝ sweet, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 18
    Վերջինը: 18.10.2008, 19:29

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •